ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր թեմաներից ⤵️
🧭 Արտաքին քաղաքականություն | 🤝 Նիկոլա Սարկոզիին սատարում | 🧷🫲 Գերիների Հայրենիք վերադարձի հավանականություն.
– Պարո՛ն նախագահ, խոսելով արտաքին քաղաքականության մասին, օրինակ՝ վերհիշելով Ձեր նախագահության տարիները բանակցությունների, արտաքին քաղաքականության հետ կապված, Դուք տարբեր գերտերությունների ղեկավարների հետ հավասարը հավասարի նման խոսում, բանակցում էիք։ Այս իշխանությունների օրոք կարծես թե Հայաստանը և Հայաստանի ղեկավարներն այնպես են անում, որ մենք վերածվել ենք ծաղրի առարկայի։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, սրտիկները, որ ուղարկում է։
Երբևէ մենք այսպիսի արտաքին քաղաքական վիճակում գտնվե՞լ ենք։
– Նախ՝ ուզում եմ, որպեսզի իմ անձն այդպես չմեծարեք ու չչափազանցնեք։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել համարվելու հավասար գերտերությունների ղեկավարներին, բայց երբեք թույլ էլ չեմ տվել, որպեսզի մեզ համարեն երկրորդական, երրորդական երկիր։
Համեմատությունը՝ ի՞նչ ասեմ, որ ավելի պատկերավոր լինի, մոտավորապես ոնց որ բլուրը համեմատեք սարի հետ։ Պարզ է, չէ՞, որ այսօր Հայաստանը չի գտնվում բանակցային սեղանի շուրջ։
Ես չեմ ուզում բերել այնպիսի օրինակներ, որ անընդհատ բերում են, երբ որ գերտերություններից մեկի ղեկավարն անվանում է «այն տղա» և այլն։
– Կամ Ալիևին հարցնում է՝ ո՞ւր է Ձեր հայրենակիցը։
– Գիտեք, արտաքին քաղաքականությունը տղայություն չի։ Այն պահանջում է, որպեսզի մարդ հաստատակամ լինի, հավատա այն գործընթացին, որն ինքը վարում է և չփորձի քյանդրբազություն անել։
Կներեք օտար բառի համար, բայց քյանդրբազություն է՝ անընդհատ լարի վրա խաղալը՝ որտեղ ծանր է՝ դեպի ծանրը գնալ, չգիտեմ, մեծ հավասարակշռությամբ փայտիկը վերև բարձրացնել և այդպես շարունակ։
Դրա համար ենք մենք այս վիճակում։
Իմիջիայլոց, երբ որ խոսեցինք գերտերությունների ղեկավարներից, ես ցանկանում եմ իմ անվերապահ համերաշխությունը հայտնել այդ երկրներից մեկի՝ Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահ Նիկոլա Սարկոզիին։
Վստահ եմ՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովուրդը միշտ հիշելու է նրա ծառայություններն իր հայրենիքին։
Ես ինչո՞ւ եմ այդ մասին ասում՝ որովհետև նախագահ Սարկոզին մեծ վաստակ ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում, և ես երախտապարտ եմ նրան այն ջանքերի համար, որ ներդրել է՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի ղեկավար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հարցը լուծվի Մադրիդյան սկզբունքների, այնուհետև՝ հիմնարար սկզբունքների շրջանակներում։
Նա մեծ գործ է արել այդ առումով։ Ցավոք սրտի, ո՛չ նա, ո՛չ ես չհասցրինք իրականացնել այդ գործը։
Այնպես որ, շնորհակալ եմ։
– Պարո՛ն նախագահ, բազմաթիվ իրավապաշտպաններ հայտարարում են, որ պետական մակարդակում իշխանությունները որևէ բան չեն անում մեր գերիներին և պատանդներին վերադարձնելու համար։ Եթե իշխանությունները որևէ քայլ չեն անում, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում գերիների վերադարձը հայրենիք։ Ի՞նչ ճանապարհով։
Եվ, լինելով Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը, որքանո՞վ են օգտագործվում Ձեր կապերն այս խնդիրները բարձրաձայնելու և որևէ արդյունք ապահովելու համար։
– Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, բայց մենք Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժը չենք, որովհետև, եթե ես սա չասեմ, ուրիշները կարող են վիրավորվել, մեզ մեղադրել մեծամտության մեջ։
Ամենաառաջին պայմանը, նորից եմ ասում՝ այս իշխանություններին իշխանությունից զրկելն է, որովհետև ինչքան էլ մենք կապեր ունենանք, ինչքան էլ եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ հարաբերություններ ունենանք, առանց իշխանությունների սատարման՝ գրեթե անհնար եմ տեսնում այդ խնդրի լուծումը։
Կապրենք, կտեսնենք։ Բոլոր պարագաներում, մինչև այդ շինծու դատավարությունը Բաքվում չավարտվի, չեմ կարծում, որ հնարավորություն կա, որպեսզի մեր գերիները վերադառնան Հայրենիք։
https://www.instagram.com/reel/DQH9o5zjJvd/?igsh=MTl3aHdpY280OHNmeQ==

❤15👍11
📣ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները ⤵️
👉Այս ռեժիմի ներկայացուցիչները չունեն ո՛չ սրբություն, ո՛չ բարոյականություն և ո՛չ էլ արժանապատվություն։
👉Օր առաջ սրանց իշխանությունից հեռացնելը Հայաստանին միայն ու միայն օգուտ է։
👉Ինչպե՞ս կարելի է իմփիչմենթը հակադրել ընտրություններին. դրանք երկուսն էլ սահմանադրական դրույթներ են։
👉Եկեղեցու դեմ արշավ կարող է ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ կամ լցված է ամբողջովին չարությամբ կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունները։
👉Եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն։
👉Մեր քաղաքական ուժն ամբողջովին կանգնած է Վեհափառ Հայրապետի, մեր եկեղեցու կողքին։
👉Հենց Վեհափառ Հայրապետը կես բառ ասի՝ ցանկացած եկեղեցում, Հայաստանի ցանկացած կետում, մենք պատրաստ ենք այնտեղ կանգնելու։
👉Ժողովուրդը չի կարող սխալվել․ ժողովուրդը կարող է ինչ-որ պահի մոլորվել, ինչ-որ պահի տրվել պոպուլիստների հորդորներին, խոստումներին, բայց չի կարող սխալվել։
👉Ես երբեք թույլ էլ չեմ տվել, որպեսզի մեզ համարեն երկրորդական, երրորդական երկիր։
👉Մինչև այդ շինծու դատավարությունը Բաքվում չավարտվի, չեմ կարծում, որ հնարավորություն կա, որպեսզի մեր գերիները վերադառնան Հայրենիք։
👉Ես ցանկանում եմ իմ անվերապահ համերաշխությունը հայտնել Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահ Նիկոլա Սարկոզիին։
Ճեպազրույցն ամբողջությամբ`
🇦🇲 https://bit.ly/4nhsu60
🇷🇺https://bit.ly/42XBC8G
🇺🇸https://bit.ly/4nkkbGz

❤19👍7
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մեկ անձի կամքից։ Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթ Համբարձումյանի կողմից հանցավոր գործունեության հետ, բացի դրանից այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել: Բնականաբար, այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այդ պատժամիջոցի վրա». Սերժ Սարգսյան
Ամբողջական ճեպազրույցը`
🇦🇲https://bit.ly/43yLSEu
🇷🇺 https://bit.ly/47zBCNv
🇺🇸 https://bit.ly/4hyWhpC
Ամբողջական ճեպազրույցը`
🇦🇲https://bit.ly/43yLSEu
🇷🇺 https://bit.ly/47zBCNv
🇺🇸 https://bit.ly/4hyWhpC
❤12👍12
📣ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր ուղերձները ⤵️
⚖️ՀՀ դատական համակարգի ներկայիս վիճակի, Դավիթ Համբարձումյանին կալանավորելու, 🧾 իմփիչմենթի գործընթացի մասին․
💬«Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մեկ անձի կամքից»։
💬«Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթ Համբարձումյանի կողմից հանցավոր գործունեության հետ»։
💬«Այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի պատժամիջոցի վրա»։
💬«Դավիթ Համբարձումյանը մնալու է իմպիչմենթի գործով վարչապետի մեր թեկնածուն»։
💬«Փաստաբանները բողոքարկելու են, և այդ ընթացքում Դավիթ Համբարձումյանի բոլոր իրավունքները պաշտպանվում են»։
💬 «Մենք այլ պլան չունենք, քան իմփիչմենթի գործընթացն առաջ տանելը»։
💬«Դատավորներն իրենք են որոշում արդարադատությո՞ւն ապահովել, թե՞ անձնական անվտանգություն»։
Ճեպազրույցի սղագրությունը՝
🇦🇲 https://bit.ly/43yLSEu

❤11👍10
🔺 «ԻՄՆԵՄՆԻՄԻ» ՓՈԴՔԱՍԹԻ ԲԱՑԱՌԻԿ ԹՈՂԱՐԿՄԱՆ հյուրն է լինելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը
🗓️Դիտեք նոյեմբերի 7-ին՝ ժամը 22:00-ին, AntiFake TV-ի յութուբյան ալիքի ուղիղ եթերում՝
https://youtube.com/@antifakeam

❤24👍13🔥4
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական դատական նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին ⤵️
https://youtu.be/jkIuNx049XA?si=lUpKPr5YdRuSI7_w

YouTube
Ես ուղղակի չեմ տեսնում խաղաղություն. Սերժ Սարգսյան
Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
#live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

❤16👍6🔥2
«Ես նման եմ մարդու, ով կարող է փախչե՞լ. սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական դատական նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին ⤵️
https://youtu.be/-6uLitn2toc?si=qP0ryifg2zEhWPLh

Ես նման եմ մարդու, ով կարող է փախչե՞լ. սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ. Սերժ Սարգսյան
Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
#live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…
#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
#live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…
❤14👍10🔥3
🗓️ Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 22:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կլինի «Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկման հյուրը և AntiFake TV-ի յութուբյան ալիքի ուղիղ եթերում՝ https://youtube.com/@antifakeam, տարբեր թեմաների շուրջ կզրուցի, իր տեսակետներով կկիսվի, մեր հանրությանը հուզող արդիական հարցեր կքննարկի փոդքասթը վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հետ, կպատասխանի նաև հանրությանը հետաքրքրող հարցերին, որոնք եթերի ընթացքում կուղղվեն ՀՀ երրորդ նախագահին:
👍18❤12
🎙️Քիչ հետո՝ ժամը 22:00-ին, կմեկնարկի «Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկումը, որի հյուրն է լինելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
🎥Դիտեք փոդքասթը AntiFake TV-ի յութուբյան ալիքի ուղիղ եթերում՝ https://youtube.com/@antifakeam :

❤22👍10
📌ՈւՂԻՂ. «Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկումը, որի հյուրն է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ⤵️
https://www.youtube.com/live/NfTWK-C0ihg?si=7Pd5ZliE8KvVytDz
https://www.youtube.com/live/NfTWK-C0ihg?si=7Pd5ZliE8KvVytDz
YouTube
LIVE. «Իմնեմնիմի» փոդքասթ. բացառիկ թողարկման հյուրը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկմանը հյուրընկալել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
▶️ Patreon: https://www.pa…

❤22👍7
📌«Խորհուրդս հետևյալն է՝ չհոգնե՛լ, չհուսահատվե՛լ և սրտում փայփայել ու գործողություններով օժանդակել ավելի լավ Հայաստան ունենալուն». Սերժ Սարգսյան
🟥 Երեկ երեկոյան, ժամը 22:00-ին մեկնարկած և մոտ 7 ժամ տևած (06:52:41) փոդքասթի ժամանակ, որին ուղիղ եթերում հետևել են տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանում և արտերկրում, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է և՛ փոդքասթը վարողների, և՛ եթերի ընթացքում քաղաքացիների կողմից նրան հղված բազմաթիվ հարցերի՝ ամենատարբեր թեմաներով, եթերի ընթացքում արվել են նաև հետաքրքիր բացահայտումներ:
🎙️«Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկումը՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, AntiFake TV-ի յութուբյան ալիքում՝ https://bit.ly/3LPupBz
📷Փոդքասթի ֆոտոշարքը՝ https://bit.ly/47GRi1u

❤23👍12🔥4
Նոյեմբերի 9-ին լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը: Հայկական կողմի համար խայտառակ պարտությամբ այդ պատերազմը, սակայն, կարող էր այլ ելք ունենալ, եթե այն չվարեր դրա համար պատասխանատվություն ստանձնած պոռոտախոս ինքնակոչ մեկը, ով հետո շատ արագ իր վրայից պիտի նետեր այդ նույն պատասխանատվությունը:
📝 Հիպոթետիկ հարցին, թե ի՞նչ կաներ Սերժ Սարգսյանը, եթե 44-օրյա պատերազմի օրերին ինքը լիներ երկրի ղեկավարը, ՀՀ երրորդ նախագահը նոյեմբերի 7-ին AntiFake TV-ի ուղիղ եթերում պատասխանել է՝ https://bit.ly/3LPupBz.
«Կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյան քառօրյայի սկսվելու օրը վարվեցի:(Սերժ Սարգսյանի գործողությունները Ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի ժամանակ՝ https://bit.ly/4qLnZUl):
Այսինքն՝
📞 նախ կզանգահարեի Գլխավոր շտաբի պետին և կասեի` արդյո՞ք զորքերը բերել եք առաջին մարտական պատրաստականության: Դրական կամ բացասական պատասխան ստանալուց հետո, միևնույն է, 📞կզնագահարեի Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարին և նույն հարցը կտայի: Բացասական պատասխանի դեպքում. պարզ է, թե ինչ տեղի կունենար, որովհետև այդպիսի վերաբերմունքը դա ուղղակի բոլոր նորմերից դուրս է:
Հետո, կհարցնեի՝ 🗣️
արդյո՞ք հասցրել եք անել հետևյալ գործողությունները` ա) համալրե՞լ եք առաջնագիծը, բ) տեղափոխե՞լ եք հակաօդային պաշտպանության միջոցները, գ) տեղափոխե՞լ եք մեր հրետանային միջոցները, դ) արձակուրդից հե՞տ եք կանչել արձակուրդում գտնվող հրմանատարներին և այսպիսի բազմաթիվ հարցեր:
Գլխավոր շտաբի պետից ստանալով պատասխան, որ՝ այո, արդեն կհարցնեի՝ 🗣️ արդյո՞ք նույն պատրաստականության եք բերել նաև մեր հեռահար հարվածային միջոցները:
Դրական պատասխան ստանալուց հետո, բնականաբար, արդեն վստահ կլինեի, որ եթե սկսվեին ռազմական գործողությունները, ապա առաջինը հենց դրանք պետք է կիրառվեին` այ, այդ մեծ ավերածություններ գործող մեր սպառազինությունները: Որովհետև այն ժամանակ մենք արդեն ունեինք անօդաչու թռչող սարքեր. ճիշտ է, հետախուզական՝ ինչպես մեր, այնպես էլ ոչ հայկական արտադրության, և բացի դրանից, ամբողջ զորքը գոնե մեր ժամանակ` արդեն Ապրիլյանից հետո, այդպիսին էր, ունեինք գիշերային դիտարկման սարքավորումներ և այլն: Շատ հստակ կարելի էր տեսնել, թե իրոք այն վտանգը, որ կա, որ գործողությունները առավոտյան պետք է սկսվեին, արդեն սկսվո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետև սկսվելու համար դիրքում կանգնած հակառակորդը չէր, չէ՞ հարձակվելու: Նոր ստորաբաժանումներ պետք է գային, զորքերի համախմբում կլիներ: Դա անհնար էր չնկատել:
Եվ կսպասեի մինչ այն պահը, երբ իրենց առաջին հարձակումը լիներ, և կօգտագործեինք այդ հզոր միջոցները:
Եվ դա կարող էր բերել նույնիսկ այդ հարձակողական օպերացիայի կանխարգելում, ձախողում»:

❤23👍10🔥1
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական դատական նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին ⤵️
https://youtu.be/7m3wAsgpJoE?si=BgoVxWthZ6Oaxv60
https://youtu.be/7m3wAsgpJoE?si=BgoVxWthZ6Oaxv60
YouTube
Կարևորն այն է, որ կարողացանք խոստում կորզել՝ հրապարակել բանակցային փաստաթղթերը. Սերժ Սարգսյան

👍17🔥4❤3