ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
576 subscribers
357 photos
22 videos
1 file
171 links
🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք

🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна

🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
Download Telegram
📌«Խորհուրդս հետևյալն է՝ չհոգնե՛լ, չհուսահատվե՛լ և սրտում փայփայել ու գործողություններով օժանդակել ավելի լավ Հայաստան ունենալուն». Սերժ Սարգսյան

🟥 Երեկ երեկոյան, ժամը 22:00-ին մեկնարկած և մոտ 7 ժամ տևած (06:52:41) փոդքասթի ժամանակ, որին ուղիղ եթերում հետևել են տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանում և արտերկրում, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է և՛ փոդքասթը վարողների, և՛ եթերի ընթացքում քաղաքացիների կողմից նրան հղված բազմաթիվ հարցերի՝ ամենատարբեր թեմաներով, եթերի ընթացքում արվել են նաև հետաքրքիր բացահայտումներ:

🎙️«Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկումը՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, AntiFake TV-ի յութուբյան ալիքում՝ https://bit.ly/3LPupBz

📷Փոդքասթի ֆոտոշարքը՝ https://bit.ly/47GRi1u
22👍12🔥4
Նոյեմբերի 9-ին լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը: Հայկական կողմի համար խայտառակ պարտությամբ այդ պատերազմը, սակայն, կարող էր այլ ելք ունենալ, եթե այն չվարեր դրա համար պատասխանատվություն ստանձնած պոռոտախոս ինքնակոչ մեկը, ով հետո շատ արագ իր վրայից պիտի նետեր այդ նույն պատասխանատվությունը:

📝 Հիպոթետիկ հարցին, թե ի՞նչ կաներ Սերժ Սարգսյանը, եթե 44-օրյա պատերազմի օրերին ինքը լիներ երկրի ղեկավարը, ՀՀ երրորդ նախագահը նոյեմբերի 7-ին AntiFake TV-ի ուղիղ եթերում պատասխանել է՝ https://bit.ly/3LPupBz.

«Կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյան քառօրյայի սկսվելու օրը վարվեցի:(Սերժ Սարգսյանի գործողությունները Ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի ժամանակ՝ https://bit.ly/4qLnZUl):

Այսինքն՝
📞  նախ կզանգահարեի Գլխավոր շտաբի պետին և կասեի` արդյո՞ք զորքերը բերել եք առաջին մարտական պատրաստականության: Դրական կամ բացասական պատասխան ստանալուց հետո, միևնույն է, 📞կզնագահարեի Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարին և նույն հարցը կտայի: Բացասական պատասխանի դեպքում. պարզ է, թե ինչ տեղի կունենար, որովհետև այդպիսի վերաբերմունքը դա ուղղակի բոլոր նորմերից դուրս է:
Հետո, կհարցնեի՝ 🗣️
արդյո՞ք հասցրել եք անել հետևյալ գործողությունները` ա) համալրե՞լ եք առաջնագիծը, բ) տեղափոխե՞լ եք հակաօդային պաշտպանության միջոցները, գ) տեղափոխե՞լ եք մեր հրետանային միջոցները, դ) արձակուրդից հե՞տ եք կանչել արձակուրդում գտնվող հրմանատարներին և այսպիսի բազմաթիվ հարցեր:
Գլխավոր շտաբի պետից ստանալով պատասխան, որ՝ այո, արդեն  կհարցնեի՝ 🗣️ արդյո՞ք նույն պատրաստականության եք բերել նաև մեր հեռահար     հարվածային միջոցները:

Դրական պատասխան ստանալուց հետո, բնականաբար, արդեն վստահ կլինեի, որ եթե սկսվեին ռազմական գործողությունները, ապա առաջինը հենց դրանք պետք է կիրառվեին` այ, այդ մեծ ավերածություններ գործող մեր սպառազինությունները: Որովհետև այն ժամանակ մենք արդեն ունեինք անօդաչու թռչող սարքեր. ճիշտ է, հետախուզական՝ ինչպես մեր, այնպես էլ ոչ հայկական արտադրության, և բացի դրանից, ամբողջ զորքը  գոնե մեր ժամանակ` արդեն Ապրիլյանից հետո, այդպիսին էր, ունեինք գիշերային դիտարկման սարքավորումներ և այլն: Շատ հստակ կարելի էր տեսնել, թե իրոք այն վտանգը, որ կա, որ գործողությունները առավոտյան պետք է սկսվեին, արդեն սկսվո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետև սկսվելու համար դիրքում կանգնած հակառակորդը չէր, չէ՞ հարձակվելու: Նոր ստորաբաժանումներ պետք է գային, զորքերի համախմբում կլիներ: Դա անհնար էր չնկատել:

Եվ կսպասեի մինչ այն պահը, երբ իրենց առաջին հարձակումը լիներ, և կօգտագործեինք այդ հզոր միջոցները:

Եվ դա կարող էր բերել նույնիսկ այդ հարձակողական օպերացիայի կանխարգելում, ձախողում»:
22👍10🔥1
👉 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2019 թվականի բանակցային փաստաթուղթը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից թաքցնելու և Սերժ Սարգսյանի հրապարակային անդրադարձից հետո միայն դրանք մինչև տարեվերջ հրապարակելու խոստման մասին.

🗂️ «Կարևորն այն է, որ կարողացանք կորզել գոնե խոստում՝ բանակցային փաստաթղթերը հրապարակելու: Տեսնենք»:

Ճեպազրույցի ամբողջական սղագրությունը՝
🇦🇲https://bit.ly/47zQI6T
🇷🇺https://bit.ly/3WNfoCR
🇺🇸https://bit.ly/3LCDrSr
13👍5🔥4
🧾 Սերժ Սարգսյանի մոտ 7-ժամանոց հարցազրույցի ամփոփ նկարագիրը.

🎙️ | AntiFake TV | «Իմնեմնիմի» փոդքասթ


📜 Ստորև ներկայացվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում մոտ 7 ժամանոց զրույցի հիմնական պնդումները, թեմատիկ ուղղությունները և դրանց վերաբերյալ դիտարկումները։

💬 Ընդհանուր առմամբ, փոդքասթը պատմական և քաղաքական լայն անդրադարձ է 1988-ից ի վեր Սերժ Սարգսյանի գործունեության տարբեր ժամանակահատվածներին, նրա՝ որպես Հայաստանում առանցքային պաշտոններ զբաղեցրած անձի շուրջ ձևավորված իրական և կեղծ պնդումներին, միֆերին ու կարծրատիպերին, անցյալի որոշումներին, անձնական կյանքի որոշ դրվագներին, ներքաղաքական ներկայիս աղետալի վիճակին, հնարավոր նոր վտանգներին ու ընդդիմության անելիքներին։

🗣️ Սերժ Սարգսյանի խոսքն ունի ընդգծված հակադրություն ՀՀ ներկայիս իշխանության քաղաքականության հետ, հատկապես ներքին ու արտաքին, պաշտպանական և անվտանգային ոլորտներում։

❗️Առաջին անգամ ուղիղ եթերում հնչել են սենսացիոն բացահայտումներ 2018 թվականի իրադարձությունների, Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում իշխանությունների գաղտնի քայլերի մասին:

🎥 Ուղիղ եթերն ընդմիջվել է երբևէ չհրապարակված մի քանի տեսանյութերով, որոնցում ներկայացվել են հատվածներ «off the record» ռեժիմով 2023թ. Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում «Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով Սերժ Սարգսյանի բաց դասախոսությունից:

🗓️Փոդքասթը հեռարձակվել է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի նախաշեմին:

📑 Նախագահ Սարգսյանը նշել է, որ նման ձևաչափով ուղիղ եթերում իր հրապարակային խոսքը կարող էր ավելի վաղ լինել, եթե չսպասեր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակմանը, որի բովանդակությանը որոշել էր հանգամանորեն անդրադառնալ, սակայն զեկույցը գործող իշխանությունները որոշեցին չհրապարակել՝ ուղարկելով Ազգային ժողովի գաղտնի փաստաթղթերի բաժին: Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը, ով եղել է ԼՂ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահը, երկու անգամ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, որպես երկրի նախագահ՝ եղել է ՀՀ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, վարել է հաղթական պատերազմներ, իր դիտանկյունից հաղորդման ժամանակ վերլուծել է 44-օրյա պատերազմի պարտության պատճառները, ընդգծել և հիմնավորել, որ այդ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ:

📊Սերժ Սարգսյանի այս հրապարակային խոսքը քաղաքական դաշտում և հանրության շրջանում մեծ ռեզոնանս առաջացրեց՝ ունենալով համացանցում բազմահազար դիտումներ և բազմաթիվ անդրադարձներ զանգվածային լրատվամիջոցներում:

⛓️‍💥Դիտել հարցազրույցը YouTube-ում՝ https://bit.ly/3LPupBz

🟦 ՓՈԴՔԱՍԹԻ ԹԵՄԱՏԻԿ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
🕒 Տեսանյութի րոպե/ժամ | 🗂️ ԹԵՄԱ
━━━━━━━━━━━━━━━━━━━

🕒 15:10 | Սերժ Սարգսյանը ցույց է տալիս իր աշխատասենյակը (տեսանյութ)
🕒 30:21 | Ինչու՞ ՀՀ երրորդ նախագահը որոշեց հիմա խոսել
🕒 35:54 | 44-օրյա պատերազմն անխուսափելի՞ էր
🕒 47:57 | Բանակցային փաստաթղթերի ու Փաշինյանի՝ «ինքն իրեն գժի տեղ դնելու» մասին
🕒 58:00 | «Սեպտեմբերի 30-ին հասկացա, որ պատերազմում մեր գործերը լավ չեն»
🕒 1:06:00 | «Ոչմիթիզականությունը կարող է մեզ կործանել» արտահայտության մասին
🕒 1:09:55 | Ի՞նչ կաներ Սերժ Սարգսյանը 44-օրյա պատերազմի մեկնարկի ժամանակ, եթե լիներ երկրի ղեկավար
🕒 1:17:38 | Արցախի պաշտոնյաների գերեվարման հանգամանքների մասին
🕒 1:26:55 | ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի և զեկույցի մասին
🕒 1:33:00 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ «Սերժի վախտ» աշխատելու և դիվանագիտական կորպուսի մասին
🕒 1:38:27 | 2018թ․ իրադարձություններում արտաքին դերակատարների ներգրավվածություն
🕒 1:46:20 | Ինչ վիճակ էր Արցախում մինչ Արցախյան առաջին պատերազմը
🕒 1:56:30 | Շուշիի ազատագրումն ու հանձնումը
🕒 2:08:48 | Սերժ Սարգսյանի դերակատարության մասին
🕒 2:10:40 | 1993թ․ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու մասին
🕒 2:15:48 | Սերժ Սարգսյանի տիկնոջ ու ծնողների մասին
🕒 2:26:48 | Վազգեն Սարգսյանի հետ հարաբերությունների մասին
🕒 2:32:50 | Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի և դրա պատճառների մասին
🕒 2:35:39 | Սուպերնախարարության ստեղծման և ղեկավարման մասին
🕒 2:40:30 | Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները՝ Սերժ Սարգսյանի աչքերով
🕒 2:57:12 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ Փոխլրացման հայեցակարգը (Եվ-և-ի քաղաքականություն)
🕒 3:05:37 | Ինչպես Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ-ական
🕒 3:11:30 | ՊՆ շենքի կառուցման պատմությունը
13🔥1
🕒 3:18:10 | ՀՀ երրորդ նախագահ դառնալու ուղին
🕒 3:24:00 | Միջազգային կառույցների դիտարկումների մասին
🕒 3:31:00 | Նիկոլ Փաշինյանի համաներման մասին
🕒 3:36:45 | Բանակցային գործընթացի և Ալիևի մասին
🕒 3:41:30 | «Ծեծված» Ալիևն ու պարտվածի կոմպլեքսով Նիկոլը
🕒 3:46:00 | ՊՊԾ գնդի գրավումն ու դրա հանգուցալուծումը
🕒 3:57:30 | Սերժ Սարգսյանի տիրապետած ինֆորմացիայի, դրանց հրապարակման և կոմպրոմատների մասին
🕒 4:04:48 | Սահմանադրության բարեփոխումներ․ կառավարման համակարգի փոփոխության մասին
🕒 4:17:39 | «Չեմ հավակնելու Հայաստանի ղեկավարի կարգավիճակին» արտահայտության և 2017թ․ վարչապետ առաջադրվելու պատճառների մասին
🕒 4:28:06 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ ՀՀ–Թուրքիա բանակցություններ
🕒 4:34:17 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ Մաքսային միությանը և ԵԱՏՄ-ին անդամակցելու պատճառներ
🕒 4:42:16 | 2018թ․ իրադարձություններ․ ինչու ուժ չկիրառվեց ռադիոտուն ներխուժելու ժամանակ
🕒 4:52:45 | Ովքեր էին շնորհավորել վարչապետ Սարգսյանին և ինչու ԵՄ-ն չփոխանցեց շնորհավորանքը
🕒 5:00:35 | Նիկոլ Փաշինյանի հետ «Մարիոթում» հանդիպման մասին
🕒 5:06:30 | «Պաշտոնից ավելի թանկ բան ունեի»․ Սերժ Սարգսյան
🕒 5:14:10 | Իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու մասին
🕒 5:23:00 | Երբ կայացվեց հրաժարական տալու որոշումը
🕒 5:26:55 | ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցների մասին
🕒 5:28:43 | Վրաստանի փողոցային գործընթացների հետ անալոգիաներ
🕒 5:31:17 | ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին առաջադրելու և երկրորդ անգամից ընտրելու մասին
🕒 5:38:32 | Սերժ Սարգսյանի և Դավիթ Սարգսյանի հարցազրույցից հատված
🕒 5:45:49 | Մերօրյա իրականություն․ խաղաղության գործընթացի և «Միջանցքի» հարցի մասին
🕒 5:54:05 | Ներքաղաքական իրավիճակի և ընդդիմության անելիքների մասին
🕒 6:10:00 | Դավիթ Համբարձումյանի և քաղաքական այլ հետապնդումների մասին
🕒 6:19:27 | Հանցագործությունների թվի աճի և սոցիալական խնդիրների մասին
🕒 6:25:33 | Հարցեր լսարանից Սերժ Սարգսյանին
🕒 6:37:00 | Մինչև որ թվականը Սերժ Սարգսյանը հեռախոս չի ունեցել
🕒 6:44:38 | Նամակներ լսարանից Սերժ Սարգսյանին
🕒 6:50:12 | Սերժ Սարգսյանի խորհուրդը հաղորդման ավարտին
👍158🔥2
❗️❗️❗️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ (+374 93 587035), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:

📣 Խնդրում ենք՝
• չպատասխանել նման հաղորդագրություններին,
• չտրամադրել որևէ անձնական տվյալ։
12🔥5
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձը ՀՀ կառավարության կողմից ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակման կապակցությամբ ⤵️

🇦🇲https://bit.ly/4q469L6
🇷🇺 https://bit.ly/3MuC9th
🇺🇸 https://bit.ly/48OuwVZ
👍246🔥2
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, շինծու գործով հերթական դատական նիստից առաջ՝ լրագրողի հարցին ի պատասխան, Մայր Աթոռում նախօրեի իրադարձությունները բնութագրել է որպես հայրենադավություն.
«Բոլորս տեսանք ինչ էր` հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր»,- ասել է նախագահ Սարգսյանը:

https://www.youtube.com/watch?v=lJHREozZur8
👍166
Media is too big
VIEW IN TELEGRAM
📌 «Ես վստահ եմ՝ հանրությունն ի վիճակի է պաշտպանելու իր եկեղեցին». Սերժ Սարգսյան

Ամբողջական ճեպազրույցի սղագրությունը`
🇦🇲https://bit.ly/3Y814FA

🇷🇺https://bit.ly/4pOA36d

🇺🇸 https://bit.ly/4pOJLpm
👍236
🇦🇲 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տարեմուտի շեմին ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին:

🇷🇺От имени Сержа Саргсяна возложен венок в Воинском пантеоне «Ераблур»

От имени третьего Президента РА Сержа Саргсяна в преддверии Нового года возложен венок в Воинском пантеоне «Ераблур» к Стене Памяти, увековечивающей подвиг армянских сынов, отдавших свои жизни за свободу и независимость Отечества.

Вечная слава и преклонение памяти наших героев!

🇺🇸A wreath was laid on behalf of Serzh Sargsyan in the Yerablur Military Pantheon

On the eve of the New Year, a wreath was laid on behalf of RA Third President Serzh Sargsyan in the Yerablur Military Pantheon at the memorial to Armenian heroes who sacrificed their lives for Homeland’s freedom and independence.

Eternal glory and reverence to the immortal heroes.
23👍5
🇦🇲«Հայաստանն ազատ չէ, մինչև ազատված չէ վերջին քաղբանտարկյալը։

Հայաստանն ազատ չէ, մինչև Բաքվի բանտերից հետ չի վերադարձել վերջին հայը։

Հայաստանն ազատ չէ, մինչև Հայաստանի կառավարիչները չեն իրականացնում հայ ժողովրդի իղձերը:

Ազատություն մեր երկրին։
Ազատություն մեր ժողովրդին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ». Սերժ Սարգսյան

Ամբողջական տեսաուղերձը` https://bit.ly/4qzmlUR


🇷🇺"Армения не свободна, пока не освобождён последний политический заключённый.

Армения не свободна, пока последний армянин не вернулся из бакинских тюрем.

Армения не свободна, пока управленцы Армении не реализуют чаяния армянского народа.

Свободу нашей стране.
Свободу нашему народу.

С Новым годом и Рождеством Христовым". Серж Саргсян


🇺🇸“Armenia is not free as long as the last political prisoner is not set free.
 
Armenia is not free as long the last Armenian is not back from the Baku prisons.
 
Armenia is not free as long as the rulers of Armenia have not fulfilled the aspirations of the Armenian people.
 
Freedom to our country.
Freedom to our people.
 
Happy New Year and Holy Christmas.” Serzh Sargsyan
23👍8