ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
571 subscribers
361 photos
22 videos
1 file
172 links
🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք

🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна

🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
Download Telegram
📣«Մենք «շախ» ենք հայտարարել և հայտարարելու ենք միայն այսօրվա իշխանություններին». Սերժ Սարգսյանի հարցազրույցի կաևոր թեմաները ⤵️

« Մենք «շախ» ենք հայտարարել և հայտարարելու ենք միայն այսօրվա իշխանություններին։ Մենք «շախ» հայտարարելու ուրիշ ֆիգուր չունենք». Սերժ Սարգսյան
(2-րդ և 3-րդ նախագահների թիմերի միջև պայքարի համատեքստում)
📌 Այո, կստացվի
( իմփիչմենթով «մատ» անել կստացվի՞ հարցին ի պատասխան)
📌 «Վստահ եմ։ Ոչ թե տեսնում եմ, այլ վստահ եմ»
(Պայքարի համար փողոց գեներացնելու հնարավորության մասին)
📌 «Վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև, և այդ հարցերին վերջնական պատասխաններ կստանանք»
(Իմփիչմենթին «Հայաստան» խմբակցության սատարման մասին)
🔍 «Ես այդպիսի զեկույց չեմ լսել»
(Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի օտարերկրյա գործակալներ լինելու մասին)
📌 «Որևէ մեկին ձերբակալելով՝ որևէ մեկը չի կարողանալու Արցախի էջը փակել»
(Սամվել Շահրամանյանին ձերբակալելու հավանականության մասին)
📌 «Մենք միշտ էլ արտաքին վտանգի առկայություն զգացել ենք և զգալու ենք: Հայաստանը ունեցել է, ունի և ունենալու է անվտանգության մեծ խնդիրներ»
(Արտաքին վտանգներին հակազդելու անհրաժեշտության հարցի համատեքստում)
«Ես պարբերաբար եմ հանդիպում Վեհափառ հայրապետի հետ, ցանկացած անհրաժեշտ պահի կարող եմ դարձյալ հանդիպել»
(Առաջին նախագահի օրինակով Վեհափառի հետ ՀՀ երրորդ նախագահի հանդիպման մտադրության մասին)
📌 «Այդ մարդը, Հայաստանի կառավարչին նկատի ունեմ, ամեն ինչ անում է, որ ցանկացած երևացող մարդու վարկաբեկի»
(Նիկոլ Փաշինյանի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին ապերախտաբար վարկաբեկելու հարցի կապակցությամբ)

🔗Հարցազրույցի սղագրության այս հատվածն ամբողջությամբ՝ https://bit.ly/45QENkC
20👍3🔥2
📣 «Մենք առաջարկել ենք գործիքակազմ». Սերժ Սարգսյանի հարցազրույցի կաևոր թեմաները ⤵️

📌 «Սրանց խաղաղությանը պետք է հավատալ ուղիղ այնպես, ինչպես «հալվա-հալվա» ասելով բերանը քաղցրանում է»
(Խաղաղության մասին Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին հավատալու հարցին ի պատասխան)
📌 «Նո՞ր եք համոզվել։ Ես Ձեզ շնորհավորում եմ»
(Վեհարանի վրա Նիկոլ Փաշինյանի հարձակման և կարմիր գծեր չունենալու ՝ լրագրողի արձանագրմանն ի պատասխան)
📌 «Մենք առաջարկել ենք գործիքակազմ»
(Կարմիր գծեր չունեցող գործչի դեմ այս իրավիճակում ի՞նչ գործիքակազմով պետք է պայքարել)
📌«Կտեսնենք»
(Եթե մինչ 2026-ի ընտրությունները իմփիչմենթ չլինի, ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է ընտրություններին)
📌 «Գնացեք իրեն հարցրեք, թող մի հատ փաստ բերի: Թող ինքը հրապարակի համանախագահների առաջարկած վերջին փաստաթուղթը։ Երբ որ հրապարակի, այն ժամանակ նաև մենք մեր կարծիքը կասենք»
(ՀՀ կառավարչի կողմից Արցախյան բանակցային գործընթացը նախկին իշխանության կողմից ձախողելու մերկապարանոց մեղադրանքների մասին)
📌«Լավրովի պլան ասվածը, որպես այդպիսին, լրագրողների և նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է»
📌«ԼՂ հակամարտության կարգավորման մեր բանակցային փաթեթը ոչ թե կրկնակի, այլ շատ լավն էր»
📌«Մենք հետ չենք կանգնել որևէ բանակցային փաստաթղթից։ Իրենք են հետ կանգնել»
📌«Բանակցությունները էդպես են։ Եթե փակուղի չլիներ, հարցերը կլուծվեին: Քի Վեսթը փակուղի չէ՞ր, Կազանը չէ՞ր։ Բայց բանակցությունները շարունակվեցին»

🔗Հարցազրույցի սղագրության այս հատվածն ամբողջությամբ՝ https://bit.ly/45QENkC
18👍8🔥2
🇦🇲Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի պետական, քաղաքական գործչի հիշատակին:

🇷🇺 Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна

По случаю дня рождения Андраника Маргаряна 3-ий Президент РА, Председатель Республиканской партии Армении Серж Саргсян вместе с членами РПА посетил пантеон парка имени Комитаса, воздал дань уважения памяти государственного, политического деятеля.

🇺🇸 Serzh Sargsyan pays tribute to memory of statesman and political figure Andranik Margaryan

On the occasion of Andranik Margaryan’s birthday,  the third President of the Republic of Armenia, Chairperson of the Republican party of Armenia Serzh Sargsyan, accompanied by the RPA members, visited today Komitas Pantheon and paid tribute to the memory of Andranik Margaryan, a statesman and political figure. 
14👍10
📣 Սերժ Սարգսյանի հարցազրույցի կաևոր թեմաները ⤵️

Տարածաշրջանային իրողություններ.

🔹 «Ինչքան պատերազմը երկար շարունակվի, այնքան Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքների թիվը կավելանա»:

🔹 Դիմագրավելու ուղիներ.

Կազմակերպչական աշխատանքով` մոբիլիզացնելով բոլոր մարմինները:

🔹 Իմփիչմենթի գործընթաց.

«Բոլոր աշխատանքները զուգահեռաբար մեկնարկված են»:

🔹 Եկեղեցու թիրախավորում.

«Ես իմ կարծիքը հայտնել եմ այդ մարդու մասին: Նորից նոր հարցը նոր պատասխաններ չի բերելու»: 🔗Հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ՝ https://bit.ly/45oHr0V
18👍8
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է:

Շնորհավոր, պարո´ն նախագահ:

Հասկանալիորեն այսօր տրամադրություն չունեք ո´չ նշելու Ձեր ծննդյան օրը, որը մյուս օրերից Դուք երբեք էլ չեք առանձնացրել, ո´չ էլ շնորհավորանքներ ստանալու այդ առիթով:

Երբ Հայաստանը արտաքին և ներքին ծանրագույն մարտահրավերների առջև է, երբ վտանգի տակ է պետականության գոյությունը, երբ Ձեր ընկերները, որոնց հետ Դուք Արցախյան ազատագրական պայքարի բովով եք անցել, գերեվարված են Բաքվի ռեժիմի կողմից, իսկ Արցախը՝ հանձնված թշնամուն, երբ Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչների կողմից ապօրինի հետապնդումների եք ենթարկվում Դուք, Ձեր կուսակցական ընկերները, ազգանվեր բազմաթիվ այլ գործիչներ, երբ ազգային եկեղեցին, ինչպես մեր բոլոր ազգային արժեքները, անարգվում և արտաքին թշնամու ցանկություններին ընդառաջ բռնաճնշումների է ենթարկվում իշխանազավթների կողմից, այս օրը Ձեզ համար ծանր մտորումների և ստեղծված իրավիճակից ելքերի որոնման օրերից մեկն է դառնում:

Դուք, որ բոլոր իրավիճակներում հուսահատությունը համարում եք մեղք և վստահ եք, որ ինչպես ավելի քան մեկ դար առաջ մայիսյան հերոսամարտերում մեր ժողովուրդը անհնարին թվացող հաղթանակը դարձրեց հնարավոր, այնպես էլ այսօր է դա հնարավոր, եթե հավատը ուժեղ գտնվի վախից, ազգային պատասխանատվությունը բարձր դասվի հարմարվողականությունից ու անտարբերությունից, ազատատենչությունը հաղթի հոռետեսությանը, մեծ նպատակն ավելի կարևոր համարվի, քան անձնական ապահովությունը և անառողջ հավակնությունները, ժամանակավոր կորուստները չդառնան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:

Թող Աստված Ձեզ քաջառողջություն, ուժ, կորով և արևշատություն պարգևի, պարո՛ն նախագահ, տեսնելու այդ պայքարի արդյունքը՝ վերստին ազատագրված Արցախը, գերեվարված Ձեր ընկերների և Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը Հայրենիք, երբեմնի հաղթանակած հայոց բանակի փառքը վերականգնված և մեր պետության սահմաններն անառիկ, ազգային համերաշխությունն ու համազգային միասնականությունը վերականգնված, ազգային արժեքները՝ համազգային հոգածության և ամուր պաշտպանության ներքո, հաստատված խաղաղությունը արժանապատիվ և հարատև, հայրենադավները՝ խստագույն պատժի արժանացած:
44👍12
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում իր ծննդյան օրվա առթիվ ստացած բազմաթիվ շնորհավորանքների, բարեմաղթանքների և ջերմ խոսքերի համար՝ փոխադարձ բարեմաղթանքներ հղելով բոլորին:
47👍6
📣 Սերժ Սարգսյանի հարցազրույցի կարևոր թեմաները ⤵️

🔷«Այդ փաստաթուղթը պետք է անվանել ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ ասք այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները»

🔷 «Կապիտուլյացիան շարունակական երևույթ է, և այդ ընթացքը հնարավոր է կասեցնել միայն ու միայն, եթե փոխվեն այդ կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած և այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները»

🔷 «Առանց փողոցային պայքարի չի կարող լինել անվստահության գործընթաց»

🔷 «Մենք ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցության եզրեր տեսնում ենք, եթե այդ գործակցության ձևերն ու մեթոդները մեզ համար ընդունելի են»

🔷 «Ես սատարում եմ, միանշանակ սատարում եմ Սամվել Կարապետյանին»

🔷 «Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որպեսզի ռուսական մեկ այլ ընկերությունից ինքը ձեռք բերի Հայաստանի էլեկտրական ցանցերը»

🔷 «Ի՞նչ է նշանակում ազգայնացնել: Վատ եմ ես դրան վերաբերվում. տեսնենք, համենայն դեպս, արբիտրաժի որոշում կա, դատական գործընթացներ են լինելու»

🔷 «2018 թվականի մասին ես այլևս չեմ խոսելու. խոսելու եմ մեկ անգամ՝ ուղիղ եթերում»

🔷 «Այսօրվա Հայաստանի կառավարիչները լիուլի օգտվում են միջազգային կառույցների, առաջին հերթին՝ եվրոպական կառույցների ընձեռած հովանավորություններից»

✍️«Ավելի լավ է մի հատ ստորագրություն դնել, քան թե հավերժ անիծել այս իշխանություններին»

🔗Հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ՝ https://bit.ly/4680FaR , 🇺🇸https://bit.ly/45O7M6Z
22👍6
 
ENG, РУС ⤵️

Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի ծննդյան հոբելյանի առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան հոբելյանի առիթով այսօր ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արցախի ազատության և անկախության, արցախահայության անվտանգության համար կյանքի լավագույն տարիներն անմնացորդ Հայրենիքին ծառայեցրած իր մարտական ընկերոջ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչների նկատմամբ Բաքվում իրականացվող ապօրինի դատավարությունը հնարավորինս շուտ կավարտվի, և պատանդի կարգավիճակում պահվող մեր բոլոր ռազմագերիների հետ Բակո Սահակյանը Հայրենիք կվերադառնա:

Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ այդ նպատակով ինքը և իր գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, շարունակելու են իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել միջազգային հարթակներում և Հայաստանում այս խնդիրը մշտապես բարձրաձայնելու, ելքեր փնտրելու պատշաճ իրավապաշտպանության և արդարադատության հասնելու ուղղությամբ, ինչպես նաև ամենօրյա ուշադրության և հոգածության կենտրոնում պահելու Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մարտական ընկերների ընտանիքներին:

🇷🇺https://bit.ly/41pTiZS
🇺🇸https://bit.ly/3HVXn1c
24👍7
Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի կարևոր շեշտադրումները.

Ուղերձն ամբողջությամբ՝
🇦🇲https://bit.ly/4p1vtBB
🇷🇺https://bit.ly/4lYc9m9
🇺🇸https://bit.ly/46iFBhS
 
1️⃣ «Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը եղել է հայատյաց Ադրբեջանին անարդարացիորեն բռնակցված մեր Հայրենիքի մի մասի ազատագրման օր»։

2️⃣ «Այսօր, սակայն, երբեմնի տոնական օրը մենք նշում ենք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով էթնիկ զտման ենթարկված, հայաթափված, օկուպացված Արցախի և բռնագաղթի ենթարկված արցախցիների խնդիրների նկատմամբ ՀՀ գործող վարչակազմի տոտալ անտարբերության պայմաններում»։

3️⃣ «Բաքվի բանտերում ապօրինի, շինծու մեղադրանքներով դատավարության շրջանակներում անմարդկային զրկանքներ են կրում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու պատանդառված, գերեվարված այլ հայորդիներ»։

4️⃣ «Ես հավատում եմ, որ ինչպես իմ սերնդին հաջողվեց բռնակցումից տասնամյակներ անց ազատագրել հայրենի հողը, վերականգնել արդարությունը, ազգային արժանապատվությունը և հայատյաց Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, այլ ոչ թե անարժանապատիվ պայմաններով խաղաղություն մուրալ, այնպես էլ այս ողբերգությունից դուրս կգանք հաղթանակով»։

5️⃣ «Թող մեր ցավը դառնա վճռականություն, թող մեր կորուստները դառնան պայքարի խթան, և թող Սեպտեմբերի 2-ը մնա ոչ թե անցյալի հիշատակ, այլ հաղթանակով պսակվելիք ապագայի աներեր համոզմունք»։

6️⃣ «Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերն այսօր էլ առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում»։

7️⃣ «Մենք չենք կարող լռելյայն համաձայնել կապիտուլյանտ իշխանությունների պարտվողական, աղետաբեր, կորուստներով լի քաղաքականության հետ, որը խաբեությամբ մատուցվում է որպես խաղաղություն»։

8️⃣ «Սեփական աթոռը կորցնելու վախերից կառչած իշխանազավթի համար Արցախը ոչ թե Հայրենիք է, այլ ծանր բեռ, արցախցին ոչ թե հայրենակից է, այլ ժամանակավոր ապաստան խնդրող, պատմական արդարության վերականգնումը ոչ թե նպատակ է, այլ խանգարող հանգամանք»։

9️⃣ «Աներկբա է՝ ոչ մի օկուպանտ կամ բռնապետ, ոչ մի ժամանակավոր պարտություն չեն կարող սասանել մեր կամքը՝ Աստծո՝ մեզ պարգևած հողի վրա այլ ժողովուրդների նման ապրելու ազատ, անկախ, խաղաղ ու երջանիկ»։

1️⃣0️⃣ «Արցախը հայերի Հայրենիքի նվիրական մասն է, իսկ արցախահայության վերադարձը՝ նրա անբեկանելի և հիմնարար իրավունքը»։
29👍9
Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան հոբելյանի առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան 60-ամյակի առիթով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լևոն Մնացականյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես իր, այնպես էլ Հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցների փափագն է, որ իր բնօրրանում արցախահայության անվտանգ և խաղաղ ապրելու իրավունքի համար մեծագույն ջանք ներդրած մարտական ընկերը՝ Լևոն Մնացականյանը, Բաքվի բանտերում շինծու գործերով ապօրինաբար դատվող մեր մյուս հայորդիների հետ շուտափույթ վերադառնա Հայրենիք: 

🇷🇺 https://bit.ly/3VQ8LyU
🇺🇸https://bit.ly/41SaYgO
25👍9
РУС, ENG ⤵️

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ավելի քան երեք տասնամյակ առաջ մենք ազգովին «Այո՛» ասացինք անկախությանը՝ մեր ազգային ինքնության պահպանմանն ու արժանապատվությանը, մեր ինքնիշխան պետականության գաղափարին:

Այսօր ժամանակն է միասնաբար և վճռականորեն «Ո՛չ» ասել կապիտուլյանտ և ազգուրաց գործող կառավարիչներին, որոնք այդ անկախության ձեռքբերումները մսխել են, գաղափարն արժեզրկել ու ձևախեղել՝ վտանգի տակ դնելով մեր պետության և ժողովրդի ապագան։

Անձնիշխանությունը ինքնիշխանություն չէ, բազմակախյալությունը՝ անկախություն։

Գործող ռեժիմը, խոստանալով «իրական Հայաստան», մեզ մատուցում է կեղծ Հայաստան, անարժեք Հայաստան, անպատիվ Հայաստան:

Ցավոք, մենք դիմավորում ենք մեր պետականության վերակերտման պատմական օրվա տարեդարձը լրջագույն սպառնալիքների պայմաններում. Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն օկուպացված է, սահմանները՝ խախտված, ինքնիշխանությունը՝ խարխլված, Արցախը հայաթափված ու հանձնված, բանտերը լի են քաղաքական բանտարկյալներով։

Երրորդ Հանրապետությունը պարզապես համարակալված պետականության դրսևորում չէ, այլ հայ ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարի արդյունք: Պետությունը ձևավորվում է այդ պայքարի, շարունակականության, ճշմարտության, ժողովրդի պատմական հիշողության ու կամքի հիման վրա։

Նոր համարակալումներով հանրապետության մասին բարբաջողները փորձում են ջնջել մեր հիշողությունը, խեղաթյուրել պատմությունը, ուրանալ անցյալը, մերժել հաղթանակները:

Բայց պատմությունը չի սկսվում «զրոյական կետից»:

Չի կարող արյունը ջուր դառնալ, նահատակությունը՝ վիճակագրություն, հերոսությունը՝ պատմական սխալ։

Չի´ կարող:

Մենք դեռ տոնելու ենք այս օրը, երբ վերականգնենք մեր արժանապատվությունը՝ որպես ազգ, պետություն և քաղաքացիներ՝ հեռացնելով պետականակործան կառավարիչներին:

Հայրենիքի հանդեպ պարտքը ժամանակավոր չի լինում։

Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար՝ պետության պաշտպանության ճանապարհը:

Փա՛ռք նրանց, ովքեր հերոսաբար ընկել են ոտքի կանգնեցնելու համար Հայաստանը։

Պատի´վ նրանց, ովքեր աներեր կանգնած են՝ պաշտպանելու պետականությունը։

Աստված պահապա´ն Հայաստանին և հայ ժողովրդին։


🇷🇺 https://bit.ly/4gC2xwg
🇺🇸 https://bit.ly/4nIwWeJ
14👍14