Տեղի ունեցած բոլոր կռիվներում, որ ճակատում էլ նա հայտնվել է, յուր օրինակով ոգևորել է զինվորությանը ու միշտ գտնվելով առաջին շարքերում՝ տարել է թշնամու վրա փայլուն հաղթանակներ: Չնայած նրան, որ կռվի թեժ պահին խփվել է յուր տակի ձին և մի ուրիշ տեղ էլ վիրավորվել է ոտքից, բայց և այնպես ոչ մի ժամանակ կռվի առաջին շարքերից չի հեռացել ու իր բարոյական օրինակով շատերին է մղել հերոսական գործեր կատարելու: Բավական է, որ թշնամին իմանար, որ յուր դիմաց կռվողը «Աժդահա փաշան» է, բռնում էր փախուստի ճամփան՝ գլուխը ազատելու համար»:
Ծանր վիրավորված Նժդեհն ամրանում է Խուստուփ լեռան բարձունքներում։
Խուստուփի գագաթից Զորավարը կապանցիներին ուղղեց իր առաջին կոչը, որը գիշերը սուրհանդակները հասցրին Հանքեր: Կոչում ասված էր․
«Ղափանցինե՛ր, ես՝ Դավիթբեկյան ուխտին հավատարիմ, շարունակում եմ մնալ քո լեռներում, ամպերի տակ, մենակ, վիրավոր ու ավելի հպարտ, քան էի: Այժմ ես լիզում եմ քո և թշնամու ինձ հասցրած վերքերը և սպասում քեզնից խնդրածս վարպետների, որ գան, շուտ գան, կոպիտ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը:
Ոտքի՛, խաբված ժողովու՛րդ, ոտքի՛ ել, փրկությունդ մոտ է։ Ոտքի՛, զենքը ձեռքիդ կազմ ու պատրաստ ինձ սպասի՛ր ԽՈՒՍՏՈՒՓԻՑ»։
Կռիվներում ստացած բազմաթիվ վերքերը հետագայում ծանր ազդեցին Զորավարի առողջության վրա։ Հատկապես 1944-1955 թթ․ խորհրդային բանտում 11 տարվա բանտարկության ժամանակ, խոնավ ու ցուրտ բանտային խցում դրանք մեծապես տանջեցին Սպարապետին և քայքայեցին նրա առողջությունը։
Ստացած սպիների մասին Զորավար Գ․ Նժդեհը գրում է․
«- Սպինե՛րս, հայրենիքիս համար ստացած վէրքերս համրէք: Այսպէս խօսելու ազատ մարդը ընդունակ չէ ստորութեան ու նուաստացումի:
Պատվո սպին եղել է և կմնա հոգևոր ամենամեծ զարդը: Սպիազարդ գործիչը նմանվում է վարդենուն, որը զարդարելով իրեն, զարդարում է նաև իր շրջապատը, պարտեզը:
Չկա ավելի մեծ և՛ աններելի հանցանք, քան անհարգալից վերաբերմունքը դեպի սպիացած վերքերը մեր ազգի գործիչների:
Կասկածելի է բարոյականը մի ժողովրդի, որին պակասում է հարգանքը դեպի իր սպիազարդ հերոսը, լուսակիրը և սուրբը»:
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

❤30💯8
Պատանեկության տարիներին գրած Նժդեհի բանաստեղծությունը
Էլ ինձ մի ասեք
Էլ ինձ մի ասեք . "Մերն է ապագան",
Այդ անհույս խոսքերն էլ ինձ մի կրկնեք,
Չարին էր անցյալը, չարին ապագան,
Էլ չեմ հավատում, էլ ինձ մի ասեք:
Էլ ինձ մի ասեք "Մերն է հաղթություն",
Այդ խաչված խոսքերն էլ ինձ մի կրկնեք,
Խավարն է հաղթել, հաղթել է լույսին,
Էլ չեմ հավատում, էլ ինձ մի ասեք:
Էլ ինձ մի ասեք, էլ ինձ մի խնդրեք,
Կանաչ լուսաբեր վառ գարուն երգել,
Գարուն չի գալիս էլ մի սպասեք,
Ձմեռը մահաբեր, ձմեռն է հաղթել:
1911 թվ.
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
Էլ ինձ մի ասեք
Էլ ինձ մի ասեք . "Մերն է ապագան",
Այդ անհույս խոսքերն էլ ինձ մի կրկնեք,
Չարին էր անցյալը, չարին ապագան,
Էլ չեմ հավատում, էլ ինձ մի ասեք:
Էլ ինձ մի ասեք "Մերն է հաղթություն",
Այդ խաչված խոսքերն էլ ինձ մի կրկնեք,
Խավարն է հաղթել, հաղթել է լույսին,
Էլ չեմ հավատում, էլ ինձ մի ասեք:
Էլ ինձ մի ասեք, էլ ինձ մի խնդրեք,
Կանաչ լուսաբեր վառ գարուն երգել,
Գարուն չի գալիս էլ մի սպասեք,
Ձմեռը մահաբեր, ձմեռն է հաղթել:
1911 թվ.
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
❤26❤🔥15🕊10
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս:
Աշխարհի Տերը ծնվեց մսուրում…
Մարդացավ՝ որպեսզի մարդն աստվածային կերպար ստանա։
Թող Սուրբ Ծննդյան օրհնությունը լցնի ձեր սրտերը սիրով, խաղաղությամբ և հույսով։
Մաղթում եմ, որ ձեր կյանքը լինի լի արարման, առողջության և երջանկության բազում պահերով։
Թող Աստծո սերը և շնորհները միշտ ուղեկցեն ձեզ և ձեր ընտանիքին:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ:
֍♰֍

❤48🕊33
Ընթերցո՛ղ, օրերը, որ ապրում ենք, գրեթե աննախընթաց են հայոց պատմության բոլոր ժամանակների մեջ:
Մե՛զ վիճակվեց վկա լինել մի մեծ վատության՝ մեր ժողովրդի մի մասի ամբարիշտ ուրացումին, և ցմըրուր դատարկել բաժակը ազգային մի մե՛ծ ամոթանքի:
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ. ՑԵՂԸ ԵՎ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ. 1935 թ.
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
Մե՛զ վիճակվեց վկա լինել մի մեծ վատության՝ մեր ժողովրդի մի մասի ամբարիշտ ուրացումին, և ցմըրուր դատարկել բաժակը ազգային մի մե՛ծ ամոթանքի:
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ. ՑԵՂԸ ԵՎ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ. 1935 թ.
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
❤31💯24
«Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես՝ անհայրենիք»:
Այս խոսքերը հիշեցնում են, որ հայրենիքը պահանջում է անձնական պատասխանատվություն և հոգևոր կապ։
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
Այս խոսքերը հիշեցնում են, որ հայրենիքը պահանջում է անձնական պատասխանատվություն և հոգևոր կապ։
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
❤37❤🔥13⚡2
Նժդեհի վերջին պատգամը՝ Նժդեհի ձեռագրով։ ✒️📜
Սոֆիա 1937
«․․․Ահա և իմ վերջին խոսքը․
Կուզեի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, հաղթության թևերի վրա, զորքերիս գոռ աղաղակների մեջ, սակայն, ո՛ւր և ինչպե՛ս մեռնեմ, թող Սյունյաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լեռան սրտի մեջ ամփոփեն իմ մի բուռ աճյունը։
Ուր էլ և երբ էլ մեռնեմ, հավատա՛ իմ ազի՛զ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ ոգին այցի և օգնության պիտի փութա իր հայրենի աշխարհին և աներևութաբար քո բանակներն առաջնորդի։
Զինվոր զավակդ՝ ՆԺԴԵՀ»

❤58🕊12❤🔥3
Ցեղը և իր տականքը — Գարեգին Նժդեհի դիտողություններ
Նժդեհը իր «Բանտային գրառումներում» վերլուծում է բոլշևիկության էությունը՝ որպես ճշմարտության հակառակորդ և սուտի վարպետ։ Նա ընդգծում է, որ բոլշևիկներն օգտագործում են մարդու մեջ ատելությունն ու կրքերը՝ իրենց իշխանությունը պահպանելու համար։ Բոլշևիզմը դիտվում է որպես նոր հեթանոսություն, որը նպաստում է վայրենացման և ընկերային քանդմանը։
Նժդեհի խոսքերով՝
«Բոլշևիզմը՝ կոպիտ ուժի տիրապետությունը սարսափի միջոցով, մեր ժամանակի ամենամեծ չարիքն է, որի դեմ պայքարելն ավելի դժվար է, քան մարդկային ցեղի որևէ թշնամու։ Նա ունի միակ չափանիշ՝ շահը, նյութական շահը»։
Այս մտքերը հուշում են, թե ինչպես պետք է զգոն և ուշադիր լինել բոլոր ռասայական, գաղափարական ու քաղաքական փորձանքների հանդեպ՝ պայքարելով ազգի և արժեհամակարգի պահպանման համար։

❤24❤🔥15
Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
Այսօր՝ հունվարի 14-ին նշվում է ցեղակրոնության օրը, երբ Բուլղարիայում Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի և ցեղակրոն շարժման այլ անդամների կողմից հիմնվեցին առաջին ցեղակրոն ուխտերը։
Ստորև ներկայացնում եմ ցեղակրոնի երդումը, որ տվել է Ամենայն հայոց Սպարապետը։
Հա՛յ եմ:
Ես ավանդապահն եմ Հայոց ազնիվ արյունի:
Ես ժառանգորդն եմ ու տերը Հայաստանի:
Ես պահակն եմ Ցեղիս հոգևոր հարստության ու դրոշակակիրը նրա պատմական կոչումի:
Ես կդավանեմ ու կպաշտեմ Ցեղիս ստեղծագործ Աստվածը:
Ցեղս մեծ է ու արժեքավոր:
Ուժի անսպառ աղբյուր է նա, գիտակցության ջահ, առաջնորդ և ապավեն:
Ցեղս արյունի սրբազան միությունն է, որը ճակատ կհարդարի թշնամու դիմաց և կվերացնի ներքին պառակտումները:
Ցեղս ընկերային արդարության անշեղ դատավորն է, որ կմերժի դասակարգային ամեն հասկացողություն:
Հայաստանը հարազատ մայրն է ամեն Հայի՝ պարգևաբաշխ ու լիառատ:
Ցեղակրո՛ն եմ:
Ես նվիրված եմ Ցեղիս պայքարին ու հաղթանակին:
Իմ կյանքը, կարողությունները ու նվաճումները - դիրք, փառք և հարստություն - կպատկանեն ու կծառայեն ո՛չ թե ինձ, այլ՝ Ցեղիս:
Իմ գոյությունը մեկ նպատակ ունի միայն - անաղարտ պահել երակներիս արյունը և Ցեղս տևականացնել:
Իմ կյանքը մեկ արդարացում ունի միայն - տիրանալ հայրենի հողին և կառչել նրան:
Իմ մեծագործ նախահայրերի պատմությունը, մշակույթը և լեզուն ինձնով չեն վերջանա, այլ՝ կշարունակվեն ու կծաղկեն ինձնով:
Ես կլսեմ կանչը իմ վտանգված Ցեղի:
Արյունիս մեջ կզգամ պայքարի կրակը և հոգուս մեջ՝ արևը հավատքի:
Ցեղիս ու Հայրենիքիս համար պատրաստ եմ գործելու և մեռնելու:
Որոշումս անդարձ է, կամքս՝ անընկճելի:
Ահա՛ կուխտեմ Մամիկոնյան զորավարների մեռնելու ուխտով. «Քաջությամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր և ի վերայ ազգիս մեր և մի՛ տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զսրբարանս մեր»:
Ուխտեցի՛:
Հետևեցե՛ք ինձ:
Գարեգին Նժդեհ.
Շնորհավորում եմ բոլոր Ցեղակրոն եղբայրներին ու քույրերին մեր։

❤🔥28❤26⚡11
«Սպանության և կողոպուտի ելած բանակը կարող է քաջ ավազակներ ու մարդասպաններ տալ, բայց ոչ և հերոսներ»:
Այս խոսքը ընդգծում է, որ իսկական հերոսությունը չի կարող ծագել բռնությունից ու անօրինությունից, այլ միայն բարոյականության և արդարության հիման վրա:
Ասույթներ՝ Գարեգին Նժդեհի «Բանտային գրառումներից»
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
Այս խոսքը ընդգծում է, որ իսկական հերոսությունը չի կարող ծագել բռնությունից ու անօրինությունից, այլ միայն բարոյականության և արդարության հիման վրա:
Ասույթներ՝ Գարեգին Նժդեհի «Բանտային գրառումներից»
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
❤30💯12❤🔥8
- Կոտորվո՞ւմ ես, ջրի չա՞փ էլ արժէք չունի արիւնդ՝ դու ես մեղաւոր, որովհետեւ թույլ ես...
- Կողոպտվո՞ւմ ես, տեր չե՞ս վաստակիդ՝ դու ես մեղաւոր, որովհետեւ թույլ ես...
- Շղթաների մէ՞ջ կը ծնեն, կ՛ապրեն, կը մեռնեն զաւակներդ՝ դու ես մեղաւոր, որովհետեւ թույլ ես...
- Կա՞խ է գլուխդ, խոնա՞րհ է ճակատդ, բռնութեան լծի տակ երկտակուա՞ծ է մէջքդ, պատուիդ տէրը չե՞ս, ցեղիդ սրբազան լեզուէն օգտուելու իրաւունքն իսկ չունե՞ս, վաղո՞ւց է ինչ եկեղեցիներիդ զանգերի քաղցր ղօղանջը չես լսում, առանց իտէալի եւ վեհութեան կը սողա՞ս միայն - ստրո՞ւկ ես՝ դու ես մեղաւոր, դու….

❤41❤🔥12💯10
«Ցեղակրոն շարժումը ոչ մի ընդհանուր բան չունի եւ չէր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի այն, նախ եւ առաջ , բարեփոխիչ շարժում վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփական, այլ ոչ փոխառնված արժեքներով:
Միայն թուրքամետ, պարտվողական ու պատմագիտության ասպարեզում տգետ հայը կարող է պարսավել Ցեղակրոն շարժումը:
Ցեղակրոն շարժումը ոչ թե կուսակցություն է, այլ Ուխտ: Նրա կազմակերպություններն այդպես էլ կոչվում են՝ Ուխտեր: Ով այս կամ այն չափ ծանոթ է Հայոց պատմությանը, անմիջապես կհասկանա, որ Ցեղակրոն շարժումը, որպես ուխտ, նման է Մամիկոնեից ասպետների Ուխտին:
Մամիկոնյանների պես՝ ցեղակրոնը դավանում է ազգին անշահախնդիր նվիրվածություն եւ հանուն Հայրենիքի մահը քաջաբար ընդունելու վճռականություն»:

❤27💯18
Գարեգին Նժդեհի «Ցեղակրոնություն»
Նժդեհը ասում է, որ յուրաքանչյուր հայ ունակ է հերոսաբար կյանքը տալ իր ժողովրդի համար։ Մարտիրոսությունն ու հերոսությունը հայության անկյունաքարերն են՝ հատկանշական, որոնք չեն բնութագրում թուրքին։
Այս մտածողությունը ընդգծում է հայ ժողովրդի ուժը, տոկունությունը և ազգային արժանապատվությունը։
Հ.Գ նկարը պատրաստված է էջի կողմից

❤31💯10❤🔥4🔥1
Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
Այսօր Հայոց բանակի տոնն է՝ մեր անպարտելի զինվորի տոնը, Նժդեհյան ոգով սնված, հայրենիքի համար անմնացորդ նվիրված հայ զինվորի օրը։
Շնորհավորում եմ մեր քաջարի բանակին, բոլոր զինվորներին ու սպաներին, ովքեր ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ անսասան կամքով ու հայրենասիրությամբ։ Ձեր հերոսությունը սերունդների համար հավերժ օրինակ է։
Թող Հայոց բանակի հաղթական ոգին երբեք չխամրի, իսկ խաղաղությունն ու ուժը մշտապես ուղեկցեն մեր հայրենիքն ու զինվորներին։
Կեցցե՛ հայ զինվորը, կեցցե՛ Հայոց բանակը՝ մեր ազգի հպարտությունն ու փառքը։

❤37❤🔥16