Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազուկի, իր զենքի վրա։ Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու։ Ահա՛ թե ինչու անկախության բարիքներից լիուլի օգտվելու իրավունքը ձեռք բերելու համար ժողովուրդները նախ հրամայողաբար ձեռք են բերում ինքնապաշտպանության բարդ արվեստը, որը պահանջում է լինել ուժեղ, էլի՛ ուժեղ և մի՛շտ ուժեղ։
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❤3
Forwarded from Հ.Գ.Բ.Հետնորդներ
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Չի՛ կարելի մարել այն, որն էությամբ անմարելի է - Հայկական ոգի՛ն» 🇦🇲 ֍
#Նժդեհ 🇦🇲
Տյառընդառաջն Արցախում 🇦🇲
#Նժդեհ 🇦🇲
Տյառընդառաջն Արցախում 🇦🇲
❤3
Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
Մի օր հայությունը պետք է ների թուրքերին, բայց ոչ թե նրանց առջև ծնկի իջած, այլ նրանց ծնկի իջեցրած։
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❤5
Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար. այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես»:
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
❤4
Forwarded from Գարեգին Նժդեհ գրքեր
Որդիների պայքարը հայերի դեմ.pdf
654.4 KB
Forwarded from Գարեգին Նժդեհ գրքեր
Գարեգին Նժդեհ Յիշի՛ր պատերազմը.pdf
335.8 KB
Forwarded from Գարեգին Նժդեհ գրքեր
Գարեգին Նժդեհ Ցեղակրոն Շարժումը.pdf
197.2 KB
Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:
Զորավար Անդրանիկ 🇦🇲
Այսօր Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է։
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
Զորավար Անդրանիկ 🇦🇲
Այսօր Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է։
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
🔥4
Forwarded from Ազատազէն
Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հուլիսի 2-ից, ՏԻՄ և այլ տեղական պատկան մարմինների հետ համաձայնություն ունենալով, «Մարտական Եղբայրության» և Տավուշցիների հետ համատեղ բացել ենք քաղաքացիական հրաձգարան Վերին Ոսկեպարում:
Ամիսներ շարունակ մարզել ենք հարյուրավոր հայրենակիցների: Կազմակերպել ենք տարբեր միջոցառումներ:
Այս տարվա սկզբին պատկան մարմիններից ստացել ենք հրաձգարանը չշահագործելու ազդակներ:
Տարբեր միջոցներով քայլեր ենք ձեռնարկել և շարունակում ենք ձեռնարկել հրաձգարանի շահագործումը վերսկսելու համար: Այդ թվում «Ազատազէն» ՌՀԿ խորհրդի՝ ս/թ փետրվար 28-ին կայացված որոշմամբ, կառույցը սկսելու է տարածքը լիցենզավորված քաղաքացիական հրաձգարան դարձնելու գործընթաց:
Տավուշի հրաձգարանի գործարկման դեպքում հայտարարությամբ հանդես կգանք։
Մինչ այդ կոչ ենք անում շարունակել զինվել և մարզվել, թույլատրելի բոլոր տարածքներում:
«Ազատազէն» ՌՀԿ խորհուրդ

❤2
Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։
Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք, դեռ մտածում ենք՝ շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»:
Ինչի՞ն սպասել՝ Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչեւ աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն։
©️ Վազգեն Սարգսյան 🇦🇲
Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 65 տարեկան:
Բարձրացրո՛ւ գլուխդ, Սպարապետ...

Կինը պետք է լինի ընկերն ու օգնականը և ո՛չ աղախինը տղամարդու:
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
❤5
Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մինչև ե՞րբ այդպես:
Մինչև ե՞րբ հայոց պատմությունը կշարունակի մնալ կրկնությունը մեր աղետալի թերությունների և սխալանքների: Ո՞ւր է ելքն այս աննախընթացորեն ցածր վիճակից, որը մայր երկրին սպառնում է գլխովին ոչնչացմամբ:
Թշնամին ունի մեզ բնաջնջելու վճիռ, մենք չունենք ինքնապաշտպանության ծրագիր և ինքնապաշտպանունակ զենք:
Չսարսափենք, բայց և առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառնադառն ճշմարտությունը. մեր ապագան վտանգված է:
Անիմաստ կլինի այս ճշմարտությունն ընդունել, եթե դա մեզ միայն սարսափի պիտի մատնի և ոչ ցնցի: Ցնցումնե՛րն են ժողովրդի կյանքի փրկության լծակները:

- Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում, - դիմում է դատավորը Թեհլերյանին։
- Ես ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:
- Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:
- Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:
🇦🇲 103 տարի առաջ, 1921-ի մարտի 15-ին հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանեց Թալեաթ Փաշային:

🔥4👍1
Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
Ամեն մի առաջնորդ այնքան է պահանջում իր զինվորներից, որքանի ընդունակ է ինքը:
Միայն այնքան անվեհերություն և անձնազոհություն, որքանի ընդունակ է ինքը, և ո՛չ ավելին:
Եվ ուր վերջանում է լավ առաջնորդը, այնտեղ սկսում է վատ զինվորը:
Իր կաշվի համար դողացող անարին մահվան երեսին ծիծաղող արի զինվոր չի ունենա:
Ինչպե՞ս կարելի է ապրել, երբ հայրենիքդ և վայրկյանը հրամայում են մեռնել:
Ինչպե՞ս կարելի է անձնապես վայելել այն կյանքը, որը զլացար զոհաբերել աստվածներիդ, հայրենիքիդ և ազգիդ:
Փոքրոգության չափ հիմարություն չէ՞ փախցնել երջանիկ առիթը, երբ կարող էիր օրերի կյանքիդ զոհաբերությամբ անմահություն ձեռք բերել:
Դժբախտություն չէ՞ չհասկանալ, թե մի օր ոչնչի համար մեռնելուց գերընտրելին մի բանի համար մեռնելն է:
Անմտություն չէ՞ կարծել, որ եթե չընկար կռվում, մի օր, մի ժամ, գուցե և մի վայրկյան հետո չես մեռնի կռվից դուրս՝ «խաղաղ պայմաններում»:
Գիտցի՛ր մեռնել, երբ կարիք կա, երբ պետք է մեռնել: Եղի՛ր տերը կյանքիդ, որը չգիտես՝ տարինե՞ր, թե՞ վայրկյաններ պիտի տևի:
«Լավ է մեռնել` ապրելու, քան թե ապրել մեռնելու համար»:
Հա՛յ սպա, սրիդ վրա գրիր իմ այդ խոսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ և արիացուցիչ դաստիարակությունն է, որ ուժ պիտի տա քեզ և զինվորիդ` ուրախ լինելու և՛ մահվան հանդեպ, հաղթելու և՛ մահը:

Ձեզ համար ներելի չէ, եթե չգիտեք, որ իրենց ցեղի ստվերային կողմերի վրա հարձակվելու իրավունք և պարտականություն ունեն միայն նրանք , որոնք տեսնում, հասկանում և սիրում են իրենց ժողովուրդը իր բովանդակ մեծության և տկարությունների, իր բովանդակ ողբերգության մեջ:
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
Տեսանյութը՝ ՈՄԱ ՌՀԿ-ի
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
Տեսանյութը՝ ՈՄԱ ՌՀԿ-ի
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
❤4
Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
Ոգին է կրում ազգերի ճակատագիրը: Փոխվեց մեկը՝ փոխվում է մյուսը:
Ազգային ոգի - ահա՛ գերագույն հերոսը, միա՛կը մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
Ազգային ոգի - ահա՛ գերագույն հերոսը, միա՛կը մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
❤7💯1
Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
Զայրույթից չե՞ս դողում դու, հա՛յ երիտասարդություն, որ մի միլիոն հայրենակիցներիդ ողջակիզումն իսկ չկարողացավ խռովել հայրերիդ մի մասի հոգևոր մրափը: Դու չե՞ս դողում սրբազան կատաղությունից, որ մեր ցեղի միտքն ու բազուկը, իրենց վրեժխնդրական մոլուցքի մեջ, սատանայի հետ իսկ զինակցելու փոխարեն, մնացին գերին քաղաքական տոլստոյականության:
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
❤6
Forwarded from Ազատազէն
Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Ազատազէն ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 ընկերների՝ ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով:
Զավեշտալի է ձեբակալության հիմքը, քանի որ բոլորը գիտեն այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը մշտապես եղել է օրինական և գիտելիքի հիման վրա զենք ունենալու քարոզի, կարգավորումների և աշխատանքների առաջամարտիկներից մեկը:
Մեր աջակցությունն ենք հայտնում Իշխանին և տղաներին, և ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները մեր ընկերների իրավունքների պաշտպանության համար:

❤3👍1
Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
Այսօր՝ մայիսի 22-ին գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է:
«Գոյի պայքարում ի վերջո հաղթում է ուժեղը, հաղթում է գիտելիքով զինվածը»։
©️ Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս) 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
«Գոյի պայքարում ի վերջո հաղթում է ուժեղը, հաղթում է գիտելիքով զինվածը»։
©️ Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս) 🇦🇲
❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
❤4
Forwarded from Գարեգին Նժդեհ ֍
Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը🇦🇲
Այդ օրը հայությունը հագավ իր փառքի ու հզորության ծիրանին և բազմեց ազատ ու անկախ ազգերի կողքին: Եվ Արարատյան արևը, երկիրը դիտելիս, ասաց այդ օրը՝ «ահա՛ մի թագավոր ժողովուրդ ևս, որ ստրուկ էր երեկ»:
Այս աստվածային օրը մարդկության անիրավության կողմից աշխարհի քարտեզից անհետանալու դատապարտված մեր հայրենիքը, որն աշխարհագրական կետ էր համարվում, այլևս հռչակվեց անկախ:
Հայությունը հաղթեց մահն այդ օրը՝ վերջ դնելով իր դարեր տևող հոգևոր և նյութական ծանր հոգեվարքին: Օտար պետությունների մեջ երևաց հայ եռագույնը, դեսպանը, հյուպատոսը, որոնց միջոցով տարաշխարհիկ և տարալեզու հայությունը հոգեբանորեն կապվեց իր պետությանը, դառնալով հայահպատակ:
Երկարե՞լ։ Բայց ինչո՞ւ, մի՞թե հնարավոր է խոսքով սպառել Մայիսի 28-ի բովանդակ տարողությունը: Ո՛չ, ո՛չ, դա ոչ ոք կհաջողի: Այդ նվիրական թվականը խորհրդանշում է հայրենիքն ու իր անկախությունը, որ Աստծու պես ավելի սրտի, քան ուղեղի մեջ է ապրում:

🔥3❤1