Alen Simonyan
5.39K subscribers
213 photos
117 videos
1 file
17 links
👋 Հարգելի հետևորդ, ողջունում եմ Ձեզ իմ տելեգրամյան ալիքում:
Կարծում եմ, որ լավ տարբերակ է այստեղ կիսվել նորություններով, մտքերով, հուշերով, հաճախ նաև գաղտնիքներով և ինչո՞ւ ոչ՝ հույզերով:
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեսա, որ Սաթիկ Սեյրանյանն արդեն որերորդ անգամն է խոսում այս կամ այն իմ թիմակցի կենսագրության մասին։ Մի վրդովվում է տիկինը, մի՝ փրփրում։ Ասեցի՝ նայեմ, տեսնեմ, թե ինքն իր կենսագրության մասին ինչ է գրել, քանզի Սաթիկ Սեյրանյանի չգրված կենսագրության մասին արդեն վաղուց գիտեմ։

Հիասթափեցնեմ․ Վիկիպեդիայում Սաթիկի կենսագրության մեջ ոչ մի նշանակալից բան չգտա, միայն այն, որ աշխատել է ՌԴ-ում մեր արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արսենյանի ընկերությունում և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թերթում։

Հա՛, մոռացա․ նաև Սերժ Սարգսյանը մեդալ է տվել 2018-ին։

Ու նույնիսկ այսպիսի փառահեղ կենսագրություն ունենալով՝ վախեցնում ես ինձ հետ եթերում հանդիպելուց։ Թե դու, թե քո չակերտավոր գործընկերները ուղղակի սարսափում եք մեզ հետ առերեսվելուց։

Մեռա ասելով՝ հավաքվեք՝ դու, Արմինե Օհանյանը, Արամ Աբրահամյանը, Քոչարյանի ԶԼՄ-ներից ու սերժամիշիկական կազմով, գամ ՁԵՐ եթեր, խոսենք կենսագրություններից ու գիտելիքներից։

Դուխով, Սաթի՛կ, դուխով…
👍14950😁26💯16😡4
Media is too big
VIEW IN TELEGRAM
Քոչարյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի
1💯142👍5956😁7🤩1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արագ մի բան ցույց տամ - 1
3211👍56🔥19😡9😁6
Media is too big
VIEW IN TELEGRAM
Չգիտեմ, թե տիկին Ջեբեջյանն ինչից է այսպես ոգևորվել:
Երևի սովոր է, որ իշխանության ներկայացուցիչն ասում է՝ «ինչքան ուզենք, այնքան կխփենք»:
Բայց թող տիկինը շատ չնեղսրտի, չասեմ խաղաղության, չասեմ տնտեսության զարգացման, ազատ, անկախ ընտրութունների և այլի համար, այլ հենց Ջեբեջյանի և իր գործընկերների ազատ արտահայտման համար, թող ինքը վստահ լինի, որ ինչպես երեկ, այսօր, այդպես էլ հունիսի 8-ին, ես վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեր ժողովրդի վստահած քվեով մենք ավելի մեծ ներկայացվածություն ենք ունենալու ԱԺ-ում, քան այսօր է:
1👍161🔥22😁11👏6👎3
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
104👍80😁18👏8👌5
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
128👍42🔥16👏2😁1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կարոտել եմ այս օրերը և ընկերներիս, որոնք էլ չկան:
129👍38🙏16😁3👏2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Պատասխանեցի նաև ռուս լրագրողների հարցերին
3196👍125👏26😡9👌5
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մեկ ու կես ժամ խոսել ենք, ամեն ինչի մասին:
120👍83🔥19👌8😡8
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
142👍33🙏16🕊7😁2
Սպասված այց
🇦🇲🇺🇸
1250👍83🔥13🆒9👏2
Անկեղծ ասած, չեմ հասկանում ու չեմ կարողանում հանդուրժել, որ ժամանակին ամենաարհեստավարժ համարվող լրատվամիջոցի ներկայացուցիչը կարող է հարց տալ և իր իսկ հարցի պատասխանի ժամանակ քեզ ընդհատել, կամ երբ մեկ այլ լրագրողի հարցին ես պատասխանում, բաժակով ջուրը ձեռքին հեռվից այս կողմ-այն կողմ քայլելով, հեռվից գոռալով՝ քեզ ընդհատի:
Հարգելի Ազատություն Ռ/Կ, սա ի՞նչ աշխատելաոճ է, ի՞նչ ժանր է, ինչպե՞ս է կոչվում:
125👍75💯49😁5🔥1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Thank you, Mr. Vice President.
We look forward to seeing you soon.
163👍54👏7👎6🔥2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բոլոր լարված իրավիճակներում` լինի դա Աժ դահլիճը, թե փողոցը, ամենաարագ ու արժանապատիվ ձևով թռնող Իշխան Սաղաթելյանն իրեն թույլ է տվել իմ և իմ գործընկերների մասին ասել, որ մենք ինչ-որ մեկի «կոշիկը լիզող» ենք: Ինչ խոսք, Իշխանը գիտի, թե լիզելն ինչ է. վիճել նրա հետ դժվար է: Այս դաշնակը նեղսրտել է իմ ՌԴ այցից. չէ՞ որ ո՛չ իրեն, ո՛չ իր շեֆին թույլատրելի չէ նույն ՌԴ-ում բացի լիզելուց և երջանիկ (անուշադիր) ժպիտը դեմքին խմբակային լուսանկար ստանալուց, ավել բան ասել կամ անել: Բայց Իշխանը, այնուամենայնիվ, լիզելու հարցում շատ սովորելու բան ունի իր շեֆից:
Թող նայի, սովորի, թե ինչպես են կոշիկներ լիզում բարձր մակարդակում, թե չէ իր լիզածը սկի շունը չի լիզի:
👍159💯58😁35👎9😡7
Քաղաքական լուսանցքը հենց սա է, երբ ՀՀ-ի շուրջ պատմական իրադարձություններ են տեղի ունենում, ԱՄՆ փոխնախագահն է գալիս, հայտարարություններ անում, վարչապետը հարցազրույց է տալիս, ընտրություններին մնացել են օրեր, ինֆորմացիոն դաշտը տրաքում է, իսկ դու քո միակ քաղաքական ամբիոնը չես օգտագործում: Դու ուղղակի չկաս, գոյություն չունես քաղաքական դաշտում, մեկ-մեկ փողոցում գոռգռում ես նույն թեզերը, ֆեյսբուքում բառակույտ հիշեցնող տեսանյութ հրապարակում, ներկայանալիս էլ ասում ես՝ ես դեպուտատ եմ: Տանն էլ գիտեն գործի ես գնացել:
👍166💯57😁16👌7😡3
Անցյալից մի տղա կա, քիչ առաջ ինձ է անդրադարձել, մի անկապ բան է գրել:
Այս առիթն ուզում եմ օգտագործել ու քեզ, Նարե՛կ, մի բան ասել: Շատերն են իմ ընկերը եղել, հետո հակառակ կողմերում ենք հայտնվել, շատերն են իմ տուն մտել, հիմա հայացք են փախցնում, շատերին եմ լավություն արել, մոռացել են, շատ բան է փոխվել: Բայց դու եզակիներից ես, ով կարմիր գիծ է անցել, դու 2020 թվականի նոյեմբերի 10-11-ին մտել էիր եթեր և կոչ էիր անում, որ ինչ-որ մարդիկ Մոսկվայում գան իմ մոսկվայաբնակ ընկերոջ տուն, ուր իբր ես թաքնվում եմ, ու հետս ֆիզիկական հաշվեհարդար տեսնեն: Չնայած ոչ իրանց տանն էի, ոչ որևէ մեկը քո ասածը նույնիսկ այդ օրերին բանի տեղ դրեց, դու այդ օրը գիծ անցար, Մալյան:
Հիմա գուցե կուրախանաս, գուցե կարդարանաս, հայրենասիրական, պաթոսախեղդ հակադարձումներ գուցե կանես, բայց դա այս խոսակցության մեջ ոչինչ չի փոխի, դու հո գիտես՝ ինչ ես արել:

Զուտ...

P.S. Վերջը վերջին գրքիդ փողը, ի դեպ, ո՞վ տվեց, Մալյա՛ն:
101💯34👍33😁8👌7
Интервью телеканалу Дождь
Media is too big
VIEW IN TELEGRAM
5147👍87👏18👎6😁3