This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի տարածքի մի շարք թիրախների։
Ամենաուշագրավը, թերևս, այն է, որ հարվածի ենթարկված թիրախների թվում է Սիրիայի տարածքում գործող «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական խմբավորումը, որը համալրված է հիմնականում հակաչինական տրամադրություններ ունեցող ույղուրներից և հովանավորվում է էրդողանական վարչախմբի կողմից։ Այս ահաբեկիչները հատկապես աչքի են ընկել նաև Սիրիայի քրիստոնեական սրբավայրերը պղծելով։
Ուստի իրանական հարվածն այս հատվածում բազմակողմ է՝ ոչնչացվել է Չինաստանի և քրիստոնեական սրբավայրերի հանդեպ թշնամաբար տրամադրված և Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքը։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan

Իրանական գերճշգրիտ հրթիռային հարավածներով Իրաքի և Սիրիայի տարածքում հակաիրանական ուժերի մի շարք՝ այդ թվում՝ իսրայելական հատուկ ծառայությունների կենտրոնակայանի և Թուրքիայի հետ առնչություններ ունեցող ահաբեկչական խմբավորումների, ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունն ակներևաբար անհանգստացնում է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբին։
Բանն այն է, որ արդեն իսկ իրանական փորձագիտական շրջանակերում կարծիքներ են հնչում, որ իրանական բալիստիկ հրթիռների նշանակետեր են նաև արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով օգտագործվող ենթակառուցվածքները։
Ակնհայտ է, որ նման պոտենցիալ թիրախների շարքում է նաև Արցախից բռնազավթված Վարանդայում կառուցված օդանավակայանը, որն ունի անթաքույց ռազմական նշանակություն և հատկապես կառուցվել է հակաիրանական նպատակներով։
Ուստի իրանական հրթիռների հարվածների հուժկու պայթյունը թեև տեղի է ունեցել Իրաքում և Սիրիայում, սակայն, պատկերավոր ասած, ցնցել է նաև Բաքուն։

Այս գիշեր իրանական գերճշգրիտ հրթիռային հարվածները Սիրիայի տարածքում տեղակայված ահաբեկչական խմբավորումների ենթակառուցվածքների վրա Իրանի հրթիռային պատմության մեջ ամենահեռահար գրոհն է եղել։
Իրանական Խուզեստան նահանգից արձակված և Սիրիայի հյուսիս-արևմուտքում նաև թուրքամետ իսլամիստ ահաբեկիչների ենթակառուցվածքները հողին հավասարեցրած իրանական հրթիռները կտրել են մոտ 1100 կմ տարածք և ճշգրտորեն խոցել բոլոր թիրախները։
Մինչ այդ նույն Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին հասցված իրանական հրթիռային հարվածների հեռավորությունը եղել է մոտ 850 կմ։

Հայաստանի՝ որպես պետության տեսլականը պետք է տեղավորվի հետևյալ գաղափարի մեջ. մենք պետք է ստեղծենք ռազմականացված պետություն-ամրոց։ Դա նշանակում է, որ Հայաստանի բոլոր համակարգերը պետք է ծառայեն մեկ նպատակի՝ անվտանգությանը, կրթությունը, գիտությունը, բժշկությունը, բոլոր ոլորտներն անխտիր։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք այս տարածաշրջանում ոչ միայն գոյատևել, ինչը իմ կարծիքով ամոթալի է պետություն ունեցող ազգի համար, այլ զարգանալ ու հզորանալ, ի վերջո մեր կամքը թելադրել այս տարածաշրջանում մեր նկատմամբ ակնհայտ թշնամական վերաբերմունք ունեցող, մեր չգոյությունը տենչող այնպիսի արհեստածին կազմավորման դեմ պայքարում, ինչպիսին Ադրբեջանն է։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan
https://t.ly/P1QZC
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan
https://t.ly/P1QZC
www.panorama.am
Վարդան Ոսկանյան. Իրանի հարվածները հակաիսրայելական են, հակաամերիկյան, պրոչինական ու պրոսիրիական
Հնդկաստանը պաշտոնապես արձագանքել է, որ ըմբռնումով է մոտենում Պակիստանի տարածքում ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորմանը հրթիռների և ԱԹՍ-ների միջոցով հասցված իրանական հարվածներին, քանի որ պետք է զրո հանդուրժողականություն դրսևորվի ահաբեկիչների նկատմամբ։
Պատկերը սակայն ավելի լայն է և ավելի հետաքրքիր, որովհետև հարվածներին նախորդել էր Հնդկաստանի արտգործնախարարի այցն Իրան, իսկ դրա ընթացքում նաև քննարկվել էր հնդկական Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի կարևոր բաղադրիչ իրանական Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքների ընդլայնման հարցը։
Այն պայմաններում, երբ իրանամետ եմենյան հութիները փաստացիորեն սահմանափակել են Կարմիր ծովով բեռների տեղաշարժը, հնդկական Հյուսիս-Հարավն էլ ավելի հրապուրիչ և արդիական է դարձել աշխարհի համար։ Իսկ իրանական Չաբահարի մրցակիցը պակիստանյան Գվադարն է, ուստի իրանական հարվածը կրկին բազմակողմ է աշխարհաքաղաքական առումով։
Ուղերձը շատ հստակ է և խորը՝ Կարմիր ծովն անվտանգ չէ, Պակիստանն անկայուն և ահաբեկիչներին իր տարածքում պատսպարող պետություն է, իսկ Թեհրանը հաշվի չի նստում նույնիսկ դրա միջուկային կարգավիճակի հետ, ուստի Հնդկաստանից սկսվող և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավն է դառնալու Հնդկական թերակղզին Եվրոպային կապող ամենակարճ և անվտանգ միջազգային ուղին։
Թուրանական «Միջին միջանցք» կոչեցյալն էլ այս ծրագրի հակոտնյան է, և Հայաստանի տարածքով դրա անցկացումը ուղղակիորեն հակասում է թե՛ հնդկական, թե՛ իրանական շահերին, ուստի ամենևին էլ պատահական չէ, որ Հնդկաստանը զինում է Հայաստանին, իսկ Իրանը՝ պարբերաբար նույնիսկ սպառնում Բաքվի բարբարոսական վարչախմբին և զգուշացնում Թուրքիային։
Հետևաբար Հայաստանի շահերից է բխում մի կողմ թողնել պատրանքները և քրտնաջան աշխատել ասիական այս երկու հսկաների հետ՝ դառնալու հենց Հյուսիս-Հարավի մասնակից և այս հարցում լրջագույն աշխարհաքաղաքական այլընտրանք արհեստածին Ադրբեջանին, որը դաշնակցում է Հնդկաստանի ախոյան Պակիստանի և Իրանի թշնամի Իսրայելի հետ։
#հավերժականՀայաստանը

Ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան և բռնապետն անձամբ, «ըմբոշխնելով» իրենց, իբր, քարոզչական հարվածը Հայաստանին, մեր մայրաքաղաքն անվանում են İrəvan [Irävan], դրանով իսկ ապացուցում են, որ այս քաղաքի հետ իրենք որևէ հին առնչություն չունեն։
Թյուրքական լեզուներին բնորոշ ձայնավորների ներդաշնակությունը բացառում է բնիկ ձևերում փափուկ i և ə ձայնավորների հետ միևնույն շարքում կոշտ a հնչյունի առկայությունը, ուստի, այդ անվանումը բնիկ ադրբեջանական չի կարող լինել և չէ։
Ավելին՝ աներկբա և հստակ է, որ վերնոշյալ ձևն ադրբեջաներենում փոխառություն է Երևանի անվան նոր պարսկերեն ایروان [Iravān] տարբերակից, որը խոսակցական հայերենի Էրեվան ձևի պարսկերենում արտացոլումն է։
Հետևաբար ամեն անգամ այն օգտագործելիս Բաքվում փաստում են, որ, իբր, «հինավուրց ադրբեջանական» քաղաքը ուղղակի չունի և ոչ մի ադրբեջանական անվանում։
#չէ_մի_իքի_բիր 😀

Բաքվի բարբարոսական վարչախումբն անհանգստացած է Հնդկաստանի և Իրանի հետ Հայաստանի ռազմավարական համագործակցության հեռանկարից և հատուկ մանրամասն անդրադարձ է կատարել նվաստիս այս թեմայով գրառմանը։
Ուստի պետք է աշխատել հենց այս ուղղությամբ, որովհետև, որքան էլ մեզ փորձեն համոզել հաշտվել մեզ ոչ ձեռնտու իրողության հետ, դրան համաձայնվելը թուլամորթություն է, իսկ այդ իրողությունը փոխելը՝ ոչ միայն պատվի, այլ նաև Հայաստանի անվտանգության ապահովման խնդիր։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Ուստի պետք է աշխատել հենց այս ուղղությամբ, որովհետև, որքան էլ մեզ փորձեն համոզել հաշտվել մեզ ոչ ձեռնտու իրողության հետ, դրան համաձայնվելը թուլամորթություն է, իսկ այդ իրողությունը փոխելը՝ ոչ միայն պատվի, այլ նաև Հայաստանի անվտանգության ապահովման խնդիր։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024թ., իբր, «մայրաքաղաք»։
Եվ սա այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբն իր բնույթով և էությամբ իսլամատյաց է։
Դրա վերջին ակնառու դրսևորումը շիայական հռչակավոր իմամ Հուսեյնի եղբայր և զինակից, շիաների կողմից սրբացված Աբուլֆազլ Աբբասի անվան՝ արհեստածին Ադրբեջանում կիրառության պետական արգելքն է, որն անհնարին եղել հաղթահարել նույնիսկ եվրոպական ատյանների միջոցով։
#թշնամու_իրական_վիճակը

Մի շատ գեղեցիկ, բայց անիրատեսական մոտեցում կա մեզանում, որն իրականում ենթադրում է գրեթե իդեալական հասարակության կերտում հիմնականում կրթության միջոցով։
Մինչդեռ իդեալական կամ գրեթե իդեալական հասարակություններ չեն լինում։ Ուստի խնդիրն իդեալականին ձգտող վերնախավերի կերտումը պետք է լինի՝ վերնախավեր, որոնք ունակ են առաջնորդելու նույնիսկ ոչ իդեալական հասարակությունները։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Մինչդեռ իդեալական կամ գրեթե իդեալական հասարակություններ չեն լինում։ Ուստի խնդիրն իդեալականին ձգտող վերնախավերի կերտումը պետք է լինի՝ վերնախավեր, որոնք ունակ են առաջնորդելու նույնիսկ ոչ իդեալական հասարակությունները։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Հայաստանն, ի տարբերություն արհեստածին Ադրբեջանի, ինչ-որ նորաստեղծ կազմավորում չէ և ոչ էլ անհասկանալի «նոր Հայաստան» է, քանզի այն հինավուրց պետականություն, ինքնություն ու քաղաքակրթություն է, ուստի շատ դեպքերում ունի դարերով ամրագրված ավանդույթներ և ժառանգականություն։
Բազմաթիվ հայերի, այդ թվում՝ իմ աշխարհայացքը ձևավորելու և ինքնությունը բյուրեղացնելու վրա ազդել է, դիցուք, Լեոյի հենց «Հայոց պատմություն» երկը։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Բազմաթիվ հայերի, այդ թվում՝ իմ աշխարհայացքը ձևավորելու և ինքնությունը բյուրեղացնելու վրա ազդել է, դիցուք, Լեոյի հենց «Հայոց պատմություն» երկը։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Հասարակական ընկալման մեջ մեզանում մի անհիմն մոլորություն կա, թե հայերս, հիմնականում, իբր, զուրկ ենք եղել պետականությունից։
Իրականում, եթե վերցնենք թեկուզ միայն Մեծ Հայքի, Բագրատունյաց և Կիլիկիայի հայկական թագավորությունները, ապա հայրերիս պետականության ժամանակահատվածը կկազմի մոտ 1200 տարի։
Պետականության նման տևականությամբ ազգերն այս աշխարհում շատ չեն, իսկ մեր տարածաշրջանում մեզ հետ այս առումով կարող է մրցել միայն Իրանը։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Իրականում, եթե վերցնենք թեկուզ միայն Մեծ Հայքի, Բագրատունյաց և Կիլիկիայի հայկական թագավորությունները, ապա հայրերիս պետականության ժամանակահատվածը կկազմի մոտ 1200 տարի։
Պետականության նման տևականությամբ ազգերն այս աշխարհում շատ չեն, իսկ մեր տարածաշրջանում մեզ հետ այս առումով կարող է մրցել միայն Իրանը։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայոց պատմությունը պատմություն է պետականության, իսկ այն փուլերում, երբ մենք ցավալիորեն կորցրել ենք այն, ապա պատմություն է պետականության վերստեղծման մասին։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳՆ կոչեցյալի հանդուգն և վիրավորական արձագանքը Հայաստանի կողմից հերթական զիջմանը ականապատ տարածքների գրանցամատյանների տրամադրման պատրաստակամության հարցում հերթական ցուցիչն է այն բանի, թե ինչպիսի հայատյաց և առավելապաշտ թշնամու հետ գործ ունենք։
Հերթական անգամ հօդս ցնդեց այն պատրանքը, թե հայատյաց ու ցեղասպան այդ վարչախմբի հետ հնարավոր է որևէ կառուցողական գործընթաց առաջ մղել, ինչն ի սկզբանե պարզ էր՝ հաշվի առնելով բազմաթիվ այլ նախադեպեր։
Որպես ազգ և պետություն, մենք ի վերջո պետք է հասկանանք, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի միակ նպատակը Հայաստանը մինչև վերջ ծնկի բերելն է, ուստի պատրանքների ժամանակն վաղուց այլևս սպառված է։

Պատկերացնո՞ւմ եք 1883թ. Թիֆլիսում հայ մտավորականի խմբագրությամբ լույս տեսնող որևէ հայկական պարբերական, որում հայերենը կոչվեր այլ անվանումով։ Իհարկե, չեք պատկերացնում, որովհետև դա անհնար էր։
Մինչդեռ այդ նույն ժամանակ այսօրվա արհեստածին Ադրբեջանի տարածքից սերող և համաթուրանական հովերով տարված Ջալալադդին Ունսիզադեն, իր մայրենի լեզվի համար չգտնելով անվանում, այն կոչում էր ռուսերենին բնորոշ «թաթարերեն» տարբերակով իր իսկ հրատարակած «Քաշքուլ» հանդեսի տիտղոսաթերթին։
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ ծաղր է, երբ սրա գաղափարական ժառանգները իրենց ամեն ինչով արհեստածին կազմավորումը կոչում են ոչ թե Թաթարստան, այլ Ադրբեջան, և դեռ լկտիաբար փորձում ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» անվանել Հայաստանը։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Մինչդեռ այդ նույն ժամանակ այսօրվա արհեստածին Ադրբեջանի տարածքից սերող և համաթուրանական հովերով տարված Ջալալադդին Ունսիզադեն, իր մայրենի լեզվի համար չգտնելով անվանում, այն կոչում էր ռուսերենին բնորոշ «թաթարերեն» տարբերակով իր իսկ հրատարակած «Քաշքուլ» հանդեսի տիտղոսաթերթին։
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ ծաղր է, երբ սրա գաղափարական ժառանգները իրենց ամեն ինչով արհեստածին կազմավորումը կոչում են ոչ թե Թաթարստան, այլ Ադրբեջան, և դեռ լկտիաբար փորձում ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» անվանել Հայաստանը։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կարելի է համակրել Իրանը, կարելի է չհամակրել, բայց չհարգել այս հինավուրց քաղաքակրթությունն անհնարին է։
Տևական ջանքերից հետո այսօր Իրանը պատմության մեջ առաջին անգամ հաջողությամբ արձակեց սեփական արտադրության «Սիմուրղ» կրող հրթիռը՝ երկրագնդի ուղեծիր դուրս բերելով միանգամից երեք արբանյակ։
#մերբարեկամԻրանը

Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենան հակաիրանական հերթական պոռթկման փուլում այնքան է ոգևորվել ԱՄՆ կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելու, իբր, «հեռանկարից», որ եթե հնարավորություն ունենար, ինքը կսկսեր այդ պատերազմը։
Մինչդեռ իրականությունն այդքան էլ միանշանակ չէ, քանի որ, դիցուք, ԱՄՆ ամենաբարձր զինվորական պաշտոնյան՝ ԶՈւ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը, ողջամտորեն խոսել է այն մասին, որ իր երկիրը չի ցանկանում գնալ լարվածության էլ ավելի մեծացման։
Այնպես որ, վերաձևակերպելով հայտնի խոսքը՝ ավելի կարևոր է լսել ամերիկյան չորսաստղանի գեներալներին, այլ ոչ թե Բաքվի բռնապետի խոսափողներից հնչող «մտքերը»։

Ենիչերիական այս խորհրդանշական տապարը Բաքվի բռնապետին նվեր է բերել էրդողանական վարչախմբի տխրահռչակ ներկայացուցիչներից Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ այդ երկրի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախարար Հուլուսի Աքարը։
Տապարը ձեռքներին այս ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզուն, քանզի նման տապարով միայն գլուխ էին կտրում ու մարդ սպանում, ուստի ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Տապարը ձեռքներին այս ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզուն, քանզի նման տապարով միայն գլուխ էին կտրում ու մարդ սպանում, ուստի ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, այս երկրի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքու կատարած այցի ժամանակ սպառնալիք է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ խոսելով այն մասին, որ որոշ երկրներ, իբր, ցանկանում են Հայաստանը վերածել արբանյակ կամ պրոքսի պետության, և եթե Երևանը գնա այդ ուղով, ապա դա կունենա ծանր հետևանքներ։
Տարածաշրջանը ճանաչողների համար ակնարկը շատ հստակ է՝ էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը, «որոշ երկրներ» ասելով, ակներևաբար նկատի ունի Իրանը, որը բոլոր մակարդակներում հսկայական ճնշում է բանեցնում հատկապես վիժեցնելու Հայաստանը փաստացիորեն մասնատելուն ուղղված «թուրանական միջանցքի» հեռագնա ծրագիրը։
Ակնհայտ է, որ հայ-իրանական հազարամյակների հարաբերությունները չեն կարող հանգիստ տալ ո՛չ Բաքվի, ո՛չ էլ վերջինիս օպերատոր էրդողանական վարչախմբերին՝ հատկապես, եթե հաշվի առնենք այդ հարաբերությունների քաղաքակրթական բնույթը և այն հսկայական հավելյալ ներուժը, որը դրանց կարող է հաղորդել մեկ այլ հսկա քաղաքակրթության՝ Հնդկաստանի, ներգրավումը։
Ինչպես պարսկական ասացվածքն է պնդում՝ «անհավատը բոլորի մասին իր հավատքով է դատում», և որովհետև Թուրքիայի համար Բաքվի վարչախումբն իրականում հենց պրոքսի-գործակատարի կարգավիճակ ունի՝ ընդ որում, սկսած 1918թ. առաջին անգամ արհեստածին Ադրբեջանի պատմության թատերաբեմում հայտնվելուց ի վեր, ապա այս թուրքական կարծարատիպը փորձ է կատարվում պրոյեկտել հայ-իրանական հարաբերությունների վրա՝ նպատակ ունենալով հնարավորին խաթարել դրանց խորացման և ռազմավարական մակարդակի բարձրացման յուրաքանչյուր հեռանկար։

Սա Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից դեռևս 2006թ. հրատարակված «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գիրք կոչեցյալից ընդամենը մի լուսանկար է, որում մեր մայրաքաղաքի սկիզբ Էրեբունին ներկայացված է որպես «հին թուրքական ամրոց»։
Թշնամու իրական դեմքը հենց այս է՝ արհեստածին Ադրբեջանի համար ստեղծել, իբր, պատմական լեգիտիմություն նաև Հայաստանի տարածքում, դրանով նախապատրաստելով բարբարոսների հերթական արշավանքը մեր դեմ։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Թշնամու իրական դեմքը հենց այս է՝ արհեստածին Ադրբեջանի համար ստեղծել, իբր, պատմական լեգիտիմություն նաև Հայաստանի տարածքում, դրանով նախապատրաստելով բարբարոսների հերթական արշավանքը մեր դեմ։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի լկտիությունը հասել է այն աստիճանի, որ արդեն դրա, այսպես կոչված, ԱԳՆ խոսնակ կոչեցյալն է փաստացիորեն միջամտում Հայաստանի ներքին գործերին՝ բարբաջելով մեր Սահմանադրության և օրենսդրության մասին։
Այ, հիմա ժամանակն է հատկապես սրան «քարտուղարուհի» կոչել, բայց արդյոք կանե՞ն։