Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Պայմանական «տաշի-տուշիները» հատկսպես մեր այժմյան աղետալի վիճակի խորապատկերին միայն արգահատանք են առաջացնում, ուրիշ ոչինչ։

Համազգային խնդիրները, սակայն, ձևակերպում և դրանց լուծումներն առաջ են մղում բացառապես ազգային վերնախավերը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Միջազգային կառույցները», «միջազգային հանրությունը», «անջատում հանուն փրկության» և նմանատիպ այլ արտահայտություններ դատարկ ու սին խոսքեր են։

Ներեցեք դառը ճշմարտության համար, բայց միջազգային հանրությունը ո՛չ անջատելու է, ո՛չ էլ՝ փրկելու։

Անջատելու, փրկելու և թշնամուն ջախջախելու գործառույթը հենց մերն է՝ Հայաստանինն ու հայությանը, մենք էլ պետք է իրականացնենք այն, եթե կառուցենք դաշնակիցների լայն շրջանակով և ներքին ռեսուրսների գերհամախմբմամբ Հայաստան պետություն-ամրոցը։

Իսկ լալկաններին առավելագույնը խղճում են, երբեմն՝ ողորմություն շպրտում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը «Եվրոնյուզի» եթերում բարբաջել է, թե հայաստանցիներս պետք է հաշտվենք ներկայիս «աշխարհաքաղաքական իրավիճակի» հետ։

Սեփական ժամանակավոր հաջողությունից շլացած այս սինլքոր բռնապետը պետք է հասկանա, որ Հայաստանի պետության այժմյան գոյությունն իսկ արդյունք է այն բանի, որ մեր նախնիները չեն հաշտվել ոչ ձեռնտու «աշխարհաքաղաքական իրողությունների» հետ՝ նույնիսկ ցեղասպանությունից հետո վերակերտելով Հայաստանը, իսկ այնուհետ նույն «իրողությունների» հետ չհաշտված մեկ մարդու՝ Գարեգին Նժդեհի, շնորհիվ թշնամուն ջախջախելով Սյունիքում։

Հայաստանը դեռ հարություն է առնելու, իսկ աշխարհաքաղաքական իրողություննները խիստ փոփոխական են հատկապես մեր տարածաշրջանում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը ներկայիս պայմաններում գոնե կիսաձայն հանրայնորեն կասի, որ ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրանոց տարածք, ապա նա առնվազն մանկամիտ է։

Եթե ինչ-որ մեկը «սրտատրոփ» սպասում է դրանից լսել այդ իրականում ոչինչ չասող նախադասությունը, ապա պետք է մտածի և գործի մեկ ուղղությամբ՝ դաշնակիցների լայն շրջանակով և ներքին ռեսուրսային գերհամախմբմամբ Հայաստան պետություն-ամրոցի արագ, որակյալ և արդյունավետ կառուցում, որը միտված պետք է լինի ուժային հավասարակշռության վերականգնմանը, իսկ այնուհետ՝ թշնամու նկատմամբ գերակայության հաստատմանը։

Միայն այդ դեպքում Բաքվի բռնապետը կարտաբերի ոմանց համար «տենչալի» այդ ձևակերպումը, որն այլևս ժանակավրեպ կլինի, քանզի գոյութենական այս պայքարում այլընտրանք չի եղել, չկա ու չի լինելու՝ կա՛մ մենք ենք, կա՛մ թշնամին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Միջազգային հարաբերությունների նախկին համակարգն այլևս գոյություն չունի կամ, ավելի պարզ լեզվով ասած, չկա մեզ ծանոթ այն աշխարհակարգը, որում պայմանական Աֆղանստանը պետք է «սարսափեր» ԱՄՆ-ից, պայմանական Էստոնիան ՌԴ-ից կամ պայմանական Վենեսուելան ՄԱԿ-ից

Այս ամենը հաշվի առնելով, մենք հնարավորին արագ պետք է՝ որպես ազգ և պետություն, հասկանանք, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը չի անսալու և ոչ մի միջազգային հանրության կամ գերտերության հորդորի՝ վերացնելու Արցախի շրջափակումը, որովհետև այդ վարչախմբի պարագլուխը շատ լավ հասկանում է ստեղծված իրավիճակը։

Ըստ այդմ, «միջազգային հանրության» բոլոր հայտարարությունները, կոչերը, հորդորները, որոշումները բացարձակապես «թղթե շերեփ» են, եթե չկա դրանք՝ այդ թվում ուժի կամ դրա սպառնալիքի կիրառությամբ, իրագործելու պատրաստ համակարգ։

Իսկ այդ համակարգը, որքան էլ այս պահին միգուցե անիրատեսական թվա, վաղ թե ուշ պետք է ստեղծենք հենց մենք՝ ի դեմս Հայաստան պետություն-ամրոցի, որովհետև դա է ոչ միայն ամենաարդյունավետ, այլ նաև ամենապատվաբեր ճանապարհը մեր հայրենիքը թշնամուց վերաազատագրելու և մեր զարգացումն ու հզորացումն այս տարածաշրջանում ապահովելու համար։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Տարատեսակ և հաճախ կասկածելի մշակութային բովանդակությամբ համերգները, փառստոնները և հրավառությունները մեզանում խիստ վտանգավոր պատրանք են ստեղծում առ այն, թե Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության կենսական խնդիրն, իբր, լուծված է, և կարելի է զբաղվել խրախճանքով։

Հանրային լայն մակարդակում սա բթացնում է ազգային դիմադրողականությունը, քանզի ստեղծում է իրականությունը մոռացնելուն և այն հօգուտ մեզ փոխելու մտայնությունը կասեցնելուն միտված անիրական մեկ այլ «իրականություն», որը թշնամու անհագ ծավալապաշտության խորապատկերին մեզ էլ ավելի խոցելի է դարձնում։

Չեմ դադարելու պնդել, որ, ըստ իս, Հայաստանի հզորացման և բարբարոսների ջախջախման միակ գրավականը պետություն-ամրոցի կառուցումն է, իսկ ամրոցում պետք է լինի ռազմականին մոտ կազմակերպվածություն և կարգ ու կանոն, այլ ոչ թե մշտնջենական բթացնող խրախճանք։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ չդադարող հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբը քարոզչական տիրույթում վարում է իր հնարավոր հերթական ագրեսիան արդարացնելուն միտված կեղտոտ քաղաքականություն, որի առանցքը պետական մակարդակով ապատեղեկատվական այնպիսի հոսքի ապահովումն է, որն ի ցույց պետք է դնի հայկական կողմերի «սադրանքների պատրաստվելու» մշտական կեղծ պատկեր։

Ի պատասխան՝ Հայստանից և Արցախից, որպես կանոն, հնչում են բացառապես հերքումներ, մինչդեռ քարոզչական տիրույթում հիբրիդային պատերազմում գերակայության հասնելը ենթադրում է ոչ միայն արձագանք, այլ նաև հստակ տեղեկատվական և ապատեղեկատվական հարձակումներ, իսկ որ ամենաարդյունավետն է անզուգաչափ գործողություններ, որոնք թշնամուց առնվազն կխլեն զգալի ռեսուրսներ։

Սա արդյունավետորեն և որակյալ կերպով կարելի է անել թշնամու վրա տեղաեկատվական և հոգեբանական ներազդեցության նպատակով մշակված համապարփակ ռազմավարական ծրագրի շրջանակներում գործող հատուկ ստորաբաժանման միջոցով, ինչպես վարվում են որոշ պետություններում, սակայն դա անելու համար առաջնահերթորեն պետք է սահմանվի, ծրագրվի և քայլ առ քայլ կյանքի կոչվի Հայաստան պետություն-ամրոցի տեսլականը, որովհետև «պետություն-ռեստորանի» պատրանքը ենթադրում է միայն խրախճանքի կազմակերպում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Աշխարհում և մեր տարածաշրջանում ազգերն ու պետությունները հատկապես հաջողության են հասնում նաև հանդուգն գործողություններով, մինչդեռ մեզանում հանդգնությունը նույնականացվում է բացառապես արկածախնդրության հետ։

Նման հանդուգն գործելաոճի արդյունավետության ամենադասական վերջին օրինակներից է այսօր արդեն մամուլ սպրդած այն տեղեկատվությունը, որ երկկողմ գաղտնի բանակցություններում ԱՄՆ-ը առաջարկել է թուլացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները Թեհրանի կողմից Ռուսաստանին «Շահեդ» անօդաչուների մատակարարման դադարեցման դիմաց։

Իրանի ռազմաքաղաքական և մտավոր վերնախավերը սեփական երկրի «ռազմավարական մենության» պայմաններում էլ կարողանում են հանդգնորեն կերտել իրենց ձեռնտու իրողություններ, այլ ոչ թե հաշտվում են առկա ոչ շահավետ իրողությունների հետ, և նաև սա է հզոր և հնարավորին անվտանգ պետություն ունենալու գրավականը, այլ ոչ թե «միջազգային հանրությունից» անվտանգություն աղերսելը։

#օրինակելի_պետությունները

🆔 @vardan_voskanyan
Լավ, էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք՝ որպես ազգ և պետություն, հասկանանք, որ ոչ մի «միջազգային հանրություն» Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ճանապարհը նիստերի, հայտարարությունների և այլ «թղթե շերեփների» միջոցով, ցավոք, չի բացելու։

Ցավոք, չի լինելու նաև ոչ մի խաղաղություն թշնամու հետ, եթե մենք չվերականգնենք ուժերի հավասարակշռությունը, իսկ այնուհետ չհասնենք գերակայության։

Մինչև այս կարևոր իրողություններն ինքներս մեզ համար համազգային մակարդակում չարձանագրենք, ոչինչ չի փոխվելու, իսկ մենք մանկամիտ պատրանքների գրկում արդեն կորցրել ենք ամբողջ երեք տարի։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր թշնամին կրակել է Կապանի օդանավակայանի շենքի վրա՝ այն նույն օդանավակայանի, որտեղ երեկ վայրէջք էր կատարել հենց Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պարագլխի հետ բանակցողի ինքնաթիռը։

Սա նշանակում է, որ եթե թշնամին չպատժվի, ապա վաղ թե ուշ կրակելու է նաև մայրաքաղաք Երևանի, առանձին-առանձին վերցրած, բոլոր շենքերի վրա՝ նաև այն շենքերի, որտեղ մենք խնամքով երեխա ենք մեծացնում։

Մինչդեռ ամբողջ Հայաստանը քննարկում է արդեն իսկ կալանավորված մոլագարի գործողություններ պատկերող կամ պատվերով նկարված ինչ-որ տեսանյութ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանի սրբազան հողի ամեն մի հեռու ու մոտիկ անկյունում մեր նախնիների քաղաքակրթական հիշատակներն են։

Դրանք մեզ ոչ միայն հիշեցնում են մեր հայրենիքի քաղաքակրթական փառքի մասին , այլ նաև պարտավորեցնում չընկճվել, չհուսահատվել, չվհատվել և մեր նախնյաց հազարամյակների քաղաքակրթական ճիգն ու պայքարը պսակել մերօրյա բարբարոսների ջախջախմամբ, քանզի դրանց նպատակը ոչ միայն մեր սրբազան հողին տիրանալն է, այլ նաև մեր քաղաքակրթության ոչնչացումը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ սինլքոր բաշիբոզուկ մեր արյունակից երեխային, պատանուն կամ երիտասարդին լկտիորեն և անպատիժ կերպով ստուգում է, քննում կամ թեկուզ պիղծ հայացքով նայում, դա մեր համազգային ամոթն է՝ ամոթ, որից պետք է ծնվի ոչ թե վախ, հուսահատություն կամ վհատություն, այլ միայն ու միայն արդար վրեժի ծարավ։

Իսկ շարունակական ամոթին վերջ և արդսր վրեժի ծարավին հագուրդ կարելի է տալ բացառապես Հայաստան պետություն-ամրոցի կառուցմամբ և մեր հայրենիքի բռնազավթված մասերի վերաազատագրումով ու թշնամուն կրկին ջախջախելով։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այս գրառմանը կից երկու լուսանկար կա։

Մեկում նվաստս է Իջևանից ոչ շատ հեռու գտնվող և Երևան-Իջևան մայրուղու վրա իշխող հինավուրց հայկական Հովք գյուղի անտառներում թաքնված գողտրիկ միջնադարյան եկեղեցու մոտ, իսկ մյուսում՝ այս գյուղը և տարածքը, ոչ ավել, ոչ պակաս, գրքի ձևաչափով «Օղուզական հայրենիք Հաղկխլու» ներկայացնող ինչ-որ անձինք, որոնք իրենց հռչակել են «Արևմտյան Ադրբեջանի Հաղկխլուի համայնքի» ներկայացուցիչներ։

Այսինքն, ըստ սրանց՝ ես կանգնած լինելով իմ նախնիների սրբազան հողի վրա իմ իսկ նախնիների քրտինքով կառուցված միջնադարյան եկեղեցու մոտ, գտնվում եմ, իբր, «օղուզական հայրենիքում»։

Սա ընդամենը մի օրինակ է, թե ինչպես է Բաքվի բարբարոսական վարչախումբը լկտիաբար հավակնում մեր նախնիների արյամբ և քաղաքակրթական ջանքով ոռոգված Հայաստանի սրբազան հողի նաև հենց այն կտորին, որի վրա կանգնած եք դուք։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Նվաստիս հարցազրույցը Հայաստան-Իրան հարաբերությունների մարտահրավերների, տեսլականի և քաղաքակրթական դաշինքի մասին անգլերենով Iran Daily պարբերականում։

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan

https://newspaper.irandaily.ir/7373/4/4559
Մեր ներազգային խոսույթում արմատավորված ամենամեծ սխալներից մեկն, ըստ իս, «Արցախի հիմնախնդիր» ձևակերպումն է, որով կեղծ տպավորություն է ստեղծվում, թե գոյություն ունի ինչ-որ անջատ, տեղային հարց։

Իրականում չկա և ոչ մի առանձին վերցրած «Արցախի հիմնախնդիր», այլ գոյություն ունի ավելի մեծ մի գոյամարտ՝ հայկական քաղաքակրթության և թշնամու բարբարոսական կազմավորման գոյութենական պայքարը, որի լոկ մի առաջնագիծն է անցնում Արցախով։

Ուստի այս պահին թշնամու դեմ հենց Արցախում ընթացող կենաց-մահու պայքարը համահայկական և համահայաստանյան այս գոյամարտի մի մասն է։

Եվ, եթե, Աստված մի արասցե, այդ պայքարում՝ որպես ազգ և պետություն, չհաջողենք, ապա ի վերջո թշնամին պաշարելու է մեր բոլոր մարզերը, քաղաքները, գյուղերը, բակերն ու տները, որովհետև այս գոյամարտում այլընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ բարբարոսները։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներն առայժմ նախնական փուլում են, բայց փոփոխությունները սկսել են անհանգստացնել Բաքվի բարբարոսական վարչախմբին, որը թեև ջանում է քարոզչական տիրույթում ցույց տալ, թե, իբր, իրավիճակն իր համար ամբողջովին հասկանալի ու վերահսկելի է, սակայն քարոզչական գրվածքների տողատակերից երևում են իրար խառնվելու բացահայտ նշաններ։

Սա առնվազն ավելի բարվոք ստարտային պայմաններ է ստեղծելու Արցախի Հանրապետության նոր իշխանության համար, որոնք սակայն դեռ պետք է կարողանալ օգտագործել։

Մեկ այլ կարևոր հանգամանք ևս պետք է անպայմանորեն ընդգծել, և դա այն է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը շատ վատ է տեղեկացված և գրեթե չի հասկանում Արցախի Հանրապետության ներսում առկա քաղաքական իրավիճակն ու գործընթացները, ինչը ևս մեզ համար հաջողություններ գրանցելու պատուհան է, որից նույնպես պետք է օգտվել։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանի ներկայիս իրավիճակում, ցավոք, հաճախ երկրորդական է դառնում վերլուծել, թե ինչ է կատարվում առանց մեր մասնակցության, բայց մեզ վերաբերող տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների քննարկումների և գործողությունների տիրույթում, որովհետև մեր երկրի սուբյեկտայնության նվազման աղետալի մակարդակը թույլ չի տալու ազդել գործընթացների վրա։

Ըստ այդմ, որպես ազգ և պետություն, մեզ համար այս պահին շատ ավելի կարևոր առաջնահերթություն է հենց Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումը և մեր պետության՝ միջազգային ասպարեզում թեկուզ, բնականաբար, սահմանափակ հնարավորություններով, սակայն ազդելու ունակ խաղացողի կարգավիճակի վերականգնումը։

Իսկ դրան հասնելու համար նախևառաջ պետք է ներազգային և ներպետական վերակազմակերպում, որի նպատակը պիտի լինի Հայաստան հուժկու պետություն-ամրոցի կերտումը, քանզի հակառակ դեպքում, պատկերավոր ասած, մենք սկսելու ենք հաշվարկել Մերձավոր Արևելքի փոթորկուն ծովում ուժգին քամու արագությունը, որն անհրաժեշտ է, բայց ոչ ավելի կարևոր, քան խստագույնս վնասված նավի վերանորոգումը և նման քամու պայմաններում հաջողությամբ նավարկելու ունակ անձնակազմի ձևավորումը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ցանկացած երկրի անվտանգությունն ապահովում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ հստակ կազմակերպված պետական համակարգն իր բոլոր բաղադրիչներով՝ դպրոցից մինչև բանակ, անկախ տվյալ երկրում առկա իշխանության ձևից։

Իսկ ժողովրդավարությունն անվտանգային համադարման համարելը վտանգավոր պատրանք է՝ վկան, թե ինչպես է Բաքվի բարբարոս ու բռնապետական վարչախումբը բռնազավթված պահում Հայաստանի և Արցախի հանրապետությունների զգալի տարածքներ և անընդհատ անվտանգային նոր մարտահրավերներ և սպառնալիքներ ստեղծում մեզ համար։

Դրանց դիմակայելու և հաջողությամբ հաղթահարելու համար միակ ճանապարհը սպարտայական կազմակերպվածությամբ, արդար, խելամիտ և ժուժկալ կառավարմամբ Հայաստան պետություն-ամրոցի կերտումն է, այլ ոչ թե անմիտ պատրանքներին հավատալը և դրանցով ապրելը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan