Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
317 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի զինված բաշիբոզուկները Երասխի հատվածում կրակում են Հայաստանի ինքնիշխան տարածքի քաղաքացիական ենթակառուցվածքի՝ նոր կառուցվող գործարանի վրա։

Զարմացե՞լ եք։ Հապա, ի՞նչ էիք կարծում՝ կոնկրետ նվաստիս, պատկերավոր ասած, լեզուն չորացավ, պնդելով, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը և սրա անվերապահ հովանավոր էրդողանական վարչախումբը ծրագրում են իրենց համար ամենավատ սցենարում տեսնել «Էրմենիսթան» ցուցանակով զարգացման ու հզորացման որևէ հեռանկարից զուրկ ազգագրական ռեզերվացիա, իսկ Հայատանում դեռ կան մարդիկ, որ հավատում են, թե սրանց հետ իբր հնարսվոր է «փոխշահավետ գործակցություն»։

Նույնիսկ մանկամտությունը պետք է չափ ու սահման ունենա, իսկ Հայաստանի զարգացման ու հզորացման միակ ուղին ներքին ռեսուրսների և դաշնակիցների օժանդակության համադրմամբ պետություն-ամրոց կառուցելու տեսլականը հստակորեն ձևակերպելը և քայլ առ քայլ կյանքի կոչելն է։

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan
«Մենք շատ հստակ պետք է հասկանանք՝ մենք այլևս պետականություն ունեցող ազգ ենք, պետականակերտ ազգ ենք, մենք համայնք չենք Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Իրանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, որպեսզի պահանջենք, որ տվյալ պետությունը գա և ապահովի մեր անվտանգությունը։ Ոչ՛, մենք ենք այդ պետությունը, մենք պետք է ապահովենք այդ անվտանգությունը»։

Նվաստիս հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan

https://youtu.be/CGlvyP-HBSw
Նվաստիս հարցազրույցը Հայաստան-Իրան հարաբերությունների մարտահրավերների, տեսլականի և քաղաքակրթական դաշինքի մասին անգլերենով Iran Daily պարբերականում։

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan

https://newspaper.irandaily.ir/7373/4/4559
Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք։

Իրենց հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության հանդեպ սև բերետավորների գործողությունը ոչ միայն առաջին անգամ տապալվեց, այլ նաև Բագրատ Սրբազանը հանրայնորեն պարսավեց նրանց՝ «Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...»:

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan
Գրեթե կասկած չունեմ, որ Սրբազան պայքարի շարժման՝ հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքը լինելու է մարդաշատ։

Բագրատ Սրբազանն արդեն երկու անգամ ապացուցել է , որ կարողանում է դա անել՝ աննախադեպ հաջողությամբ իր խարիզմատիկ կերպարի շուրջ համախմբելով տասնյակ հազարների։ Սակայն մարդաշատ հանրահավաքներից բացի, շարժումն ունի այժմ հիմնականում հանրային գործընթացը քաղաքականի վերածելու խնդիր, և նաև հրապարակի ակնկալիքները, կարծում եմ՝ մեծամասամբ լինելու են հենց այս տիրույթում։

Նման կերպափոխումից է կախված ոչ միայն շարժման, այլ նաև Հայաստանի հետագա ճակատագիրը՝ այն Հայաստանի, որն այլևս չի ուզում թշնամու կողմից ենթարկվել պարբերական նվաստացման ու կորուստների և ապրել միայն մեկ անձի կողմից կայացվող առնվազն կասկածելի հեռանկարներով որոշումների պայմաններում։

Հայաստանում արմատական փոփոխությունների պահանջը միանշանակորեն հասունացած է և դրանք իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքական առաջնորդության նոր տեսլականի և ճանապարհային քարտեզի ներկայացում ու իրագործում։

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Վայոց ձորի Ելփին գյուղում հետախուզական արշավի ժամանակ հին գյուղատեղիներից մեկի մասին հարցուփորձ էի անում պատկառելի տարիքով մի ելփինցու։

Շատ ուրախացավ, որ գնալու ենք այդ վայրը և ասաց՝ «Անցյալում տարիներ շարունակ այդտեղ խոտհունձ եմ արել, խաչքարեր կան, եկեղեցու ավերակներ, հետո՝ մի տաս տարի կլիներ, չէի գնացել։ Անցյալ տարի էլի գնացի, իսկական դրախտ է, չդիմացա, ծնկեցի և համբուրեցի հողը, որովհետև մեր հայկական հողն է պահում մեզ՝ որպես մարդ, ընտանիք, ազգ ու երկիր»։

Իրոք, շատ հուզիչ էր լսել այդ ուսանելի բանաձևումը հասարակ և իմաստուն այս հայ մարդուց, ուստի Հայաստանի սրբազան հողի և ոչ մի թիզ չպետք է զիջվի բարբարոսներին։

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan
«Անջատողական և տեռորիստի հոգով հայ պրոֆեսոր, իրանագետ գիտնական»՝ «ծանոթացեք», դա նվաստս է, ըստ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի։

Իսկ տելեգրամյան այս ալիքի գրառումները «անամոթություն» են և «սուտ», քանի որ մրմռացնում են միաժամանակ Աղվանքի, Մարաստանի, բոլոր տեսակի թյուրքերի, Չինմաչինի և Հյուսիսային ու Հարավային բևեռների մշակույթների «ուղղակի ժառանգորդ» Բաքվի բարբարոսական վարչախմբին և դրա կիսագրագետ գրչակներին։

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan