Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Այսօր Կիրանցում «գործողություն» իրականացրած ամեն ոստիկան պետք է գիտակցի, որ վաղը եթե թշնամու բաշիբոզուկը, Աստված մի արասցե, որոշի մոտ 150 մետրից ուղիղ նշանառությամբ թիրախավորել գյուղի նորակառույց դպրոցը, հենց ինքն է մեղսակից լինելու դրան։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Սա, ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները։

Վաղը գնացեք ձեր երեխայի հաճախած դպրոց և ժամանակը պահելով, միջին տեմպի քայլքով հեռացեք դպրոցից մոտ 150-160 մետր։ Կտեսենք, որ դա կտևի մոտավորապես մեկուկես-երկու րոպե։

Հետո մտովի պատկերացրեք, որ ձեր գտնված տեղում զինված թշնամին է կանգնելու և կհասկանաք կիրանցեցու վիճակը։

Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է։

Ընդ որում, հատուկ ընտրվել է «տպավորիչ» և մարդկանց մի մասի համար անհասկանալի եզրույթ, որպեսզի չօգտագործվի պարզ «հարմարվել» կամ «հարմարեցնել» տարբերակը՝ հանրային բացասական ընկալումից խուսափելու նպատակով։

Եթե նույն միտքը փորձենք ձևակերպել շատ ավելի հասկանալի տարբերակով, ապա ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը։

Մինչդեռ սա դասական հարմարվողականություն է՝ կոմֆորմիզմ, այլ ոչ թե առաջնորդություն, քանի որ իրական առաջնորդությունը ենթադրում է ոչ թե հարմարվելուն, այլ ոչ ձեռնտու պայմանները փոխելուն միտված կամք և գործողություններ։

Սա նույնն է, թե գարշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով, այլ ոչ թե ջանաս վերացնել գարաշահոտի աղբյուրը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Միակողմանի զիջումների այս ընթացքը, որը վերջ ու սահման չունի, պետք է դադարեցվի և կասեցվի», - Բագրատ Սրբազան։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այս պահի դրությամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի հոգևոր առաջնորդությամբ Տավուշից դեպի Երևան մեկնարկած՝ միակողմանի զիջումները կասեցնելու շարժման վերաբերյալ։

Չկան նույնիսկ սովորական լրատվական նյութեր, ինչը ցուցիչ է, որ թշնամական քարոզչամեքենան անակնկալի է եկել և առայժմ չի ստացել քարոզչական հիմնական ուղղությունների վերաբերյալ կենտրոնացված հրահանգավորում։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Այս Շարժումը պատճառ ու միջոց պետք է դառնա՝ հասնելու հասարակական լայն հաշտության։ Շատ մեծ հաշտության», - Բագրատ Սրբազան։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Արդեն երկրորդ օրն է Հայաստանում հասարակական բովանդակություն ստեղծող միակ իրադարձությունը Տավուշից դեպի Երևան մեկնարկած Ճշմարտության երթն է, իսկ հանրային խոսույթը ձևավորող միակ անձը՝ երթի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Իմիջիայլոց, հայկական Բագ(ա)րատ անունն ունի միջին իրանական ծագում և հանգում է հին իրանական *bagadāta- բռց.՝ «աստվածատուր» (*baga- «Աստված», *dāta- «տված, ստեղծած») նշանակությամբ ձևին։

Այժմ նոր իրանական լեզուներից և ոչ մեկը, այդ թվում՝ պարսկերենը՝ որպես գործածական անձնանուն, այս ձևը չի պահպանել, և հայերենն այս առումով յուրօրինակ է։

#հավերժականՀայաստանը
#դարձիր_իրանագետ

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները։
Առանց այդ արժեքների, ես իմաստ չեմ տեսնում ապրելու և ստեղծագործելու», - ՀՀ վաստակավոր արտիստ
Սերգեյ Խաչատրյան։

#հավերժականՀայաստանը
#մտավորականը

🆔 @vardan_voskanyan
Մեր բանակի սակրավորն արդեն երկրորդ անգամ վիրավորում է ստանում մեր իսկ բանակի կողմից թշնամու դեմ դրված ականը հանելիս։

Սա իրոք անպատվության դարաշրջան է, որովհետև մեր զինվորի առողջությունը և կյանքը վտանգելու գնով թշնամու առաջ բացում են Հայաստանի դարպասները՝ ճոռոմաբանելով ինչ-որ տարօրինակ «ստոլբի» մասին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ճշմարտության երթն արդեն չորրորդ օրն առաջնորդող Բագրատ Սրբազանն իր շարունակական խաղաղ ու պարզ խոսքով նույնիսկ այսօր մնաց հիմնական հանրային օրակարգ թելադրողը։

Ընդ որում, Սրբազանի հենց պարզ և անկեղծ խոսքն էլ նրա հիմնական զենքն է, որովհետև, դիցուք, միջին վիճակագրական հայաստանցու համար շատ հասկանալի և ընկալելի է, ասենք, «ճշմարտություն» բառը, բայց նկատելիորեն դժվարըմբռնելի և բացատրության կարիք ունեցող՝ «տեսլականը»՝ առավել ևս, եթե այդ տեսլականը խիստ հեղհեղուկ է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայ կամավորականների կողմից հայկական բնակավայրերի անվտանգության ապահովման նպատակով թշնամական նախկին հենակետերի չեզոքացումն, իբր, «ադրբեջանական գյուղերի օկուպացիա» և «բնակիչներից դատարկում» անվանողների վրա պետք է դրվի նրանց, մեղմ ասած, անպատասխանտու հայտարարությունների հետևանքով թշնամու կողմից պոտենցիալ առաջ քաշվելիք, դիցուք, ռազմատուգանքի ողջ բեռը։

Այսպիսի «խոսույթը» հայկական դաշտ բերելը Հայաստանի դեմ անթաքույց թշնամական գործողություն է, ուստի պետք չէ զարմանալ, երբ նման «հանճարեղ մտքեր» տարածողներին սկսեն պիտակավորել հայերենում նաև ածականաբար կիրառվող «թուրք» բառով։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Միմյանց պատվի արժանացնելու և համեստության ամենավեհ օրինակներից՝ մեր Վարպետն ու Սրբազանը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Զրույցի ձևաչափով փորձել ենք ներկայացնել Իրանը՝ հազարամյակների պատմություն և քաղաքակրթություն, որը բազմաթիվ հատվածներով սերտորեն միահյուսված է մեր պատմության և քաղաքակրթության հետ։

#գիտահանրամատչելի

🆔 @vardan_voskanyan
Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին առ այն, որ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ։

Սբ. Մեսրոպի քաղաքակրթական ճիգով դեռևս 1600 տարի առաջ վերընձյուղված մեր ազգը պայքարում է իր արժանապատիվ հայրենիքի ու ինքնության համար Աստծո կամոք և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Մենք հավատում ենք՝ Գողգոթայից հետո Հարություն կա: Եվ արդար է մեր հավատքը: Մենք զգում ենք մեծ ապագան հայ Հայրենիքի, և երկյուղածորեն ծնրադրում նրա աստվածային տեսիլքի առջև: Մենք նախաճաշակում ենք նրա գալիք երջանկությունը: Եվ յոթնիցս հպարտ ենք, որ հայ ենք:

Համբու՛յր ձեր անարգած Հայաստանին»:

Գարեգին Նժդեհ

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանը դրել են այնպիսի անարգ վիճակում, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան լկտիորեն համարձակվում է սպառնալ «կարգուկանոն հաստատել» մեր իսկ երկրում, եթե այստեղ տեղի ունենա իշխանափոխություն։

Ի դեպ, նույնիսկ թշնամու քարոզչամեքենան է խուսափում Առաքելական մեր եկեղեցու արքեպիսկոպոսին փորձել թիրախավորել, նրան կոչելով ավազանի անունով, և կիրառում է նաև հայերեն Սրբազան տիտղոսը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Հընթացս վերլուծելով Ճշմարտության երթը և Սրբազան պայքարի վերջին երկու օրը, կարծում եմ՝ պետք է արձանագրել, որ գրանցվել են և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ, որոնցից կթվարկեմ մեկական բաղադրիչ։

Ակնհայտ հաջողություն է, որ Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ և որի խոսքն ու գործն այս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։

Այս առումով 2018 թվականին նրա նետած մարտահրավերը պսակվել է լիակատար հաջողությամբ կամ, պատկերավոր ասած, դրա «դարաշրջանի» ավարտն այլևս փաստ է՝ անկախ այն բանից, այդ հանգամանքը կբարձրաձայնվի դերակատարներից որևէ մեկի կողմից, թե ոչ։

Մայիսի 9-ի բարձրակետից հետո Սրբազան պայքարի երկրորդ օրվա որոշակի նահանջն, անշուշտ, անհաջողություն է, բայց ամենևին ոչ հուսահատեցնող վերջնարդյունք կամ, որ ավելի վատ է, իբր, դատավճիռ։

Պայքարի հաջորդ փուլերում հատկապես դրա քաղաքական բաղադրիչի հստակեցումը՝ նաև ներքին և արտաքին լսարաններին տրվող ուղերձների մակարդակում, քաղաքական գործընթացին բնորոշ ջենտլմենական պայմանավորվածությունների ձեռքբերումը ներհայաստանյան մակարդակում և այլ հստակորեն ծրագրված քաղաքական քայլեր ոչ միայն կարող են կոմպենսացնել նահանջը, այլ նաև դուռ բացել հետագա հաջողությունների համար։

Այս ամենը սակայն պետք է մշակի և իրականացնի Սրբազան պայքարի քաղաքական և փորձագիտական թիմը՝ Բագրատ Սրբազանին թողնելով հիմնականում հրապարակի հետ հաղորդակցման և դրա ոգին ու գործողությունները կառավարելու գործառույթը, որն, ի դեպ, նա անում է շատերի համար նույնիսկ անսպասելի անթերի հաջողությամբ և անսահման անկեղծությամբ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այս օրերին արձանագրվել է նաև շատ հետաքրքրական լեզվաբանական մի փաստ։

Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն՝ համալրելով այս լեզվում հայերենից փոխառությունների առանց այն էլ շոշափելի շերտը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հուսահատվելը կամ հուսալքվելը շատ մարդկային է և նորմալ։ Ի վերջո, մարդը զգացմունքային էակ է, բայց միևնույն ժամանակ՝ բանական։

Իսկ բանականությունը պնդում է, որ հուսալքությամբ ոչինչ չես փոխում և ոչնչի չես հասնում նույնիսկ սովորական կյանքում։

Այս լուսանկարը հենց չհուսալքվելու և պայքարով, ի վերջո, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan