Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Դատելով Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի կողմից տարածվող նյութերից, վերջինս անհանգստացած է, որ Իրանն իր դեմ կարող է կիրառել Պաղեստինում հաջողությամբ փորձարկված հարձակման մարտավարությունը։

Մասնավորապես, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հեռուստաալիքներից մեկում Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի ռազմական մեկնաբանը պնդում է, թե Իրան ապացուցել է, որ թշնամական պետություններին կարող է ծանր հարվածներ հասցնել իր արբանյակ ուժերի ներգրավմամբ՝ օգտագործելով հենց Իսրայելի դեմ կիրառված ռազմական մարտավարությունը։

Ուշագրավ է, որ Բաքվի բռնապետի հեռուստաալիքով Իրանը փաստացիորեն անթաքույց կերպով կոչում են թշնամի և կոչ անում չմոռանալ Պաղեստինում տեղի ունեցողի դասերը։

#հարափոփոխ_տարածաշրջանը։

🆔 @vardan_voskanyan
«Կրկնեմ, դա պետք է բխի ոչ միայն Հայաստանի՝ որպես պետություն-ամրոցի գաղափարից, այլև պետք է նպաստի թշնամու թուլացմանը, որովհետև Բաքվի բարբարոսական վարչախումբը կենսական վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անվտանգության համար»։

Հարցազրույցը՝ նաև ձայնային տարբերակով, ներքևի հղմամբ։

🆔 @vardan_voskanyan

https://t.ly/Hg9sE
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մեզ «սովորեցրել» են մարդասեր համարել կոստյումներով և փողկապներով, հագած-կապած ինչ-որ մարդկանց, որոնց մեծ մասն իրականում դասական երեսպաշտներ են, երբ խնդիրը հենց իրական մարդասիրությունն է։

Եգիպտոսի տարածքում Սինայի անապատով մրջյունների նման դեպի պաշարված Գազա առաջին անհրաժեշտության սնունդ և ջուր կրող այս հասարակ արաբ մարդիկ են իրական մարդասերները, որոնց չի կարելի չհարգել և որոնց արարքով չի կարելի չհիանալ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Թեկուզ և հայկական Ստեփանակերտում կախվել է Ադրբեջան կոչվող ինչ-որ արհեստածին կազմավորման փալաս, մեր խնդիրը խոշոր հաշվով չի փոխվել։ Ինչո՞ւ չի փոխվել, որովհետև, ի վերջո, պետք է հենց մեր՝ հայկական խոսույթում արձանագրել, որ խնդիրն ամենևին էլ Արցախյան հիմնահարցը չէ։

Առնվազն թշնամու համար չկա և չի եղել նման հարց, ինչն առավել քան հստակ երևում է դրա, իբր, «լուծումից» հետո, երբ թշնամու թիրախն արդեն բացահայտորեն Հայաստանի Հանրապետությունն է։

Ի սկզբանե Բաքվի բարբարոսական վարչախումբը, որն Անկարայից սնուցվող համաթուրանական պատրանքի քաղցկեղային մետաստազ է Հարավային Կովկասի մարմնի վրա, խորքային առումով հարցը ձևակերպել է այսպես՝ «կա՛մ մենք, կա՛մ Հայաստանը», մինչդեռ մենք դա այսօր էլ, ցավալիորեն, չենք ցանկանում գիտակցել։

Ուստի, Հայաստանի գոյության համար կենաց-մահու վճռական մարտը դեռ առջևում է, որը մենք կարող ենք և պարտավոր ենք փոխել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության ավարտին միտված մարտի։

Իսկ դրա համար մեր առաջնահերթությունն է նախ՝ գիտակցել և արձանագրել խնդիրը, իսկ հետո՝ հնարավորին արագ և որակյալ կերպով կերտել այն պետություն-ամրոց Հայաստանը, որը պատվով դուրս կգա անխուսափելի այդ վճռական մարտից՝ կամ-կամ-ի խնդիրը լուծելով հոգուտ հազարամյակների ծրագիր Հայաստանի պետականության գոյության և զարգացման։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Գազայի հիվանդանոցի վրա մահաբեր հարձակումից հետո, երբ արդեն նույնիսկ Էրդողանական վարչախումբը և Պակիստանն են ստիպված խիստ հռետորաբանությամբ հանդես գալ Թել-Ավիվի հասցեին, իսկ մահմեդական պետություններում նաև զանգվածային բողոքի ցույցեր են, Բաքվի բարբարոսական վարչախումբը շարունակում է մնալ Իսրայելի հիմնական դաշնակիցը և պլացդարմը իսլամադավան բնակչություն ունեցող երկրների շարքում։

Բազմաթիվ անգամներ կրոնական գործոնը Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ օգտագործել փորձած Բաքվի երեսպաշտ վարչախումբն այժմ քար լռություն է պահպանում Գազայում ոչ միայն հիվանդանոցի, այլ նաև մզկիթի վրա հրթիռային հարձակումների կապակցությամբ, ինչը հնարավորություն է ճիշտ աշխատանքի դեպքում այս արհեստածին կազմավորումը իսլամական աշխարհում բարոյազրկելու, «հերձվածող» դարձնելու և առանց դաշնակից թողնելու գործում։

Հայաստան պետություն-ամրոցի գաղափարը պետք է ենթադրի ոչ միայն մեր հզորացում և ամրապնդում, այլ նաև թշնամու հնարավորին թուլացում և մեկուսացում, իսկ այդպիսի հնարավորություններ կան և դեռ էլի լինելու են։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բայց որքան կանխատեսելի է Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան. «Հայերի ախորժակը. Ադրբեջանին իսլամական աշխարհում ազդեցությունից զրկելու թեզիսները» վերնագրով գրվածքում հեղինակը խիստ անհանգստացել է ընդամենը երեք պարբերությամբ տելեգրամյան իմ վերջին գրառումից և, ինչպես գրեթե միշտ, սխալվել։

Գրառումս ոչ թե իսլամական աշխարհում Բաքվի բարբարոսական վարչախմբին ազդեցությունից զրկելու (այդ ինչ մի ազդեցություն ունե՞ք, որ) , այլ մեկուսացնելու մասին էր։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Նվաստիս հիմա էլ «ռադիկալ ազգայնական» կոչող Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան մինչև այն, որ ինչ-որ կիսագրագետ քաղաքագետի ստիպի մեկնաբանել Հայաստան պետություն-ամրոց կերտելու իմ գաղափարը, պետք է ի նկատի ունենա, որ ես գրեթե չեմ օգտագործում նույնիսկ Ղարաբաղ գաղութատիրական ծագում ունեցող տեղանունը, հինավուրց հայկական այդ տարածքը կոչելով բնիկ Արցախ անվանումով, ուստի իմ խոսքերը ադրբեջաներենով թեկուզ անորակ թարգմանելիս Ստեփանակերտ քաղաքի անունը լկտիաբար չի կարելի փոխել բարբարոսական «Խանքենդի» ձևով։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված Ամարասի վանքում պղծվել է սբ. Գրիգոր Լուսավորչի թոռան՝ սբ. Գրիգորիսի դամբանը։

Ահա այսպես է լինում, երբ հայկական քաղաքակրթությունը նաև մեր սրբերի աճյուններով սրբացված հայրենի իր հողը զիջում է բարբարոս թշնամուն։

Այսպես է լինելու հայկական հողի յուրաքանչյուր անկյունում ննջող մեր նախնյաց անխտիր բոլոր հիշատակների հետ, եթե դրանք թուլամորթաբար թողնենք թշնամուն։

Զիջելով մեր հողի ցանկացած թիզ, մենք զիջում ենք քաղաքակրթությունը, զիջում ենք մեր սրբերին, զիջում ենք մեր հիշողությունը, մեր ինքնությունը, մեր մշակույթը, մեր կենսատու ավշի ակունքները՝ ամեն զիջումով էլ ավելի հանդգնացնելով և հզորացնելով բարբարոս բաշիբոզուկների տարերքը։

#հավերժականՀայաստանը

Լուսանկարը և տեղեկատվությունը՝ Elbakyan's Diary տելեգրամյան ալիքից։

🆔 @vardan_voskanyan
Իսրայելի մերձագույն դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախումբը ՄԱԿ-ում երեկ կողմ է քվեարկել մի բանաձևի, որը պաշտոնական Թել-Ավիվը դիտարակում է որպես հակաիսրայելական։

Գազայի անմարդկային ռմբակոծության, մզկիթների ու քաղաքացիական ենթակառուցվածքների անխնա ոչնչացման վերաբերյալ քար լռություն պահպանող Ադրբեջան արհեստածին կազմավորման իշխող վարչախումբն այս անգամ ստիպված է եղել գնալու նման քայլի, որովհետև հակառակ դեպքում կվատթարացներ հարաբերությունները ոչ միայն իսլամական երկրների, այլ, որ շատ ավելի կարևոր է, Թուրքիայում «եղբայրական» Էրդողանական վարչախմբի հետ։

Բանն այն է, որ վերջինս հակամարտության թեժացման ներկա փուլի սկզբում, փորձելով պահպանել հավասարակշռություն, այժմ արդեն մահմեդական աշխարհում իր դիրքերը չսասանելու նպատակով խիստ հռետորաբանություն է կիրառում Իսրայելի հանդեպ, և, ամենայն հավանականությամբ, նույնը պահանջում անել Բաքվի բարբարոսական վարչախմբից։

Անկախ իր կամքից, թուրքական մուրճի և իսրայելական սալի արանքում փաստացիորեն հայտնված Բաքվի բռնապետը գրեթե զրկվել է մանևրելու հնարավորությունից և կանգնած է բարդ երկընտրանքի առջև՝ սատարել դաշնակցին, թե՞ «եղբորը», որովհետև «ջայլամային քաղաքականության» ռեսուրսն օրըստօրե սպառվում է։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է դադարեցնեն նավթի մատակարարումն Իսրայելին։

Բան այն է, որ Իսրայել նավթի զգալի ծավալների արտահանում է իրականացնում Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի տարածքով։

Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էլ ավելի է սահմանափակում առանց այն էլ էրդողանական վարչախմբի՝ Թել-Ավիվի դեմ կոշտ հռետորաբանության պատճառով սահմանափակված Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը և նրան մղում անկյուն։

Սակայն Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարության համատեքստում պակաս, մեղմ ասած, տհաճ իրավիճակում չի հայտնվում նաև էրդողանական վարչախումբը, որը Իսրայելի դեմ կոշտ հռետորաբանությամբ փորձում է իրեն ի ցույց դնել պաղեստինցիների, իբր, հովանավորի, մինչդեռ իրանական կողմն ամենաբարձր մակարդակով կոչ է անում խոսքից անցնել գործի՝ փակել Բաքու-Ջեյհանի միջոցով Իսրայելին մատակարարվող նավթը։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբը ժամանակին Հայաստանի վրա քարոզչական ներազդեցության նպատակով օգտագործում էր ադրբեջանական ֆինասավորմամբ Իրանում «ուր որ է կառուցվելիք» Ռաշտ-Աստարա երկաթգծի, պատկերավոր ասած, ուրվականը։ Բայց իրականությունն այլ է՝ այդ երկաթուղագիծը մինչև օրս դեռ չի կառուցվել։

Հիմա էլ ալիևյան և էրդողանական վարչախմբերի կողմից նման քարոզչական ուրվական դարձնելու փորձ է կատարվում Իրանով իբր անցնելիք «Զանգեզուրյան միջանցքի» հետ՝ առ այն, որ եթե Հայաստանն իրեն «խելոք չպահի» և չհամաձայնի իրականում «Թուրանական միջանցքի» այդ վտանգավոր պատրանքին, ապա դա կիրականացվի Իրանի տարածքով։

Բայց ամենատխուրն այն է, որ չնայած բազմաթիվ մասնագիտական պարզաբանումներին, թշնամական քարոզչական այդ խայծը պարբերաբար կուլ են տալիս հենց մեզանում։

Մինչդեռ բանաձևը շատ պարզ է՝ որևէ «Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել, քանի դեռ այդ հզոր տարածաշրջանային գերտերությունը գոյություն ունի, իսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման և Հայաստանից բռնազավթված Նախիջևանի միջև հետխորհրդային շրջանում ցամաքային կապը միշտ էլ եղել է իրանական ճանապարհով։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու։

Իրականում դրանից մեր խնդիրը չի փոխվում՝ պատրաստվել կրկին ազատագրելու Արցախը թշնամական բռնազավթումից։

Որքան շուտ կհասկանանք և արագ կձևակերպենք այդ խնդիրն ու դրա լուծմանը հասնելու ծրագիրը և ճանապարհային քարտեզը, այնքան շուտ մեր բանակը կրկին զորահանդեսով կանցնի Ստեփանակերտով։

Իսկ մինչ այդ թշնամին էլի է ստիպելու մեզ «վայելել» մեր համազգային ամոթը, եթե իհարկե ոմանց մոտ դեռ մնացել է ամաչելու շատ մարդկային հատկանիշը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան անդրադարձել է ֆեյսբուքյան էջիս և տելագրամյան ալիքիս միանգամից երեք գրառումների։

Դե, ինչպես միշտ ինչ-որ տխմար, իբր, մեկնաբանությամբ, բայց դե ի՞նչ սպասես «հեղինակից», որի անունն արաբական ծագման ադրբեջաներեն բառ է և նշանակում է «հնարժեք»՝ «անտիկվար», էլի 🙂

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը մեր Հայրենի՞քն է։ Իհարկե՛, ոչ մի կասկած չի եղել, չկա և չի կարող լինել, որ դա այդպես է։

Սակայն մեր պարագայում հայրենիքի լոկ քաղաքական ներկայիս ընկալումն է վերաբերելի Հայաստանի Հանրապետությանը, որովհետև գոյություն ունի նաև քաղաքակրթական Հայաստանը՝ այն Հայաստանը, որի մի մասն է միայն Հայաստանի Հանրապետությունը։

Ոչ ոք և ոչինչ չի կարող ստպել մեզ հրաժարվել, դիցուք, սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Տարոնից, նրա ջանքով հայկական դպրոց դարձած Ամարասից, նրա լուսավորչական առաքելության կենտրոն Գողթնից, ինչպես չենք կարող հրաժարվել Օշականում նրա սուրբ շիրիմից և մեր ազգի բնօրրան քաղաքակրթական Հայաստանի որևէ այլ սրբազան տարածքից։

Սրբազան, քանզի այդ տարածքներում մինչև հիմա էլ ակնառու են մեր սուրբ նախնյաց անխոնջ քաղաքակրթական ոգու և ջանքի անջնջելի հիշատակները, որոնք ունեն միայն մեկ տեր՝ հայ ազգը և քաղաքակրթական Հայաստանի լոկ մեկ անկյունում այդ ազգի ստեղծած վեհագույն քաղաքական միավորը՝ Հայաստանի Հանրապետությունը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Соответственно, учитывая геноцидальную политику Азербайджана, наша позиция должна быть неизменной: территория Республики Арцах сейчас оккупирована варварским режимом, нарушено право на жизнь коренного армянского населения, были проведены этнические чистки, совершены геноцидальные действия.

Посему вне всякого сомнения, что Республика Арцах и Арцах – как территория со своим этническим большинством, ни при каких обстоятельствах не могут находиться в рамках этого искусственно созданного государства.

В настоящее время территория Республики Арцах оккупирована. Поэтому в публичной сфере тоже позиции должны быть предельно четкими, эти месседжи должны посылаться и Баку, чтобы было понятно, что видение второго армянского государства не похоронено для нас безвозвратно, как предполагают деятели бакинского варварского режима и обслуживающий этот режим агитпроп.

🆔 @vardan_voskanyan
Ցավալիորեն, մենք՝ որպես ազգ և պետություն, դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ անդունդում ենք հայտնվել։

Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ ճղճիմ բռնապետ էթնիկական զտմամբ ու ցեղասպանական գործողությւոններով հայությունից ամբողջությամբ դատարկել է հազարամյակներ շարունակ մշտապես հայ բնակչություն ունեցող հայկական քաղաքակրթական և աշխարհագրական տարածք՝ մեր հայրենիքի մի հատվածը։

Իսկ մեզանում «ուրախանում» են նրանով, որ այսինչ ու այնինչ պետությունը կամ քաղաքական գործիչը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։

Իսկ քաղաքականությամբ «չզբաղվողները» լռում են։ Դե, Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը հազարավոր։ քառակուսի կիոլմետրերով անտառները, հարյուրավոր կիլոմետրերով գետերը, Փոքր Կովկասի լեռնագագաթները, որոնք կազմում են հայկական Արցախ աշխարհի քաղաքակրթական և աշխարհագրական լանդշաֆտը, հո Երևանի կենտրոնի ինչ-որ մի պայմանական պուլպուլակ չե՞ն, որ «ապաքաղաքականորեն» ակտիվ քննարկվեն։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մինչ Հայաստանում ոմանք վախենում են գրել կամ արտաբերել պատմական և ներկայիս լեգիտիմության առումով անխոցելի Արցախ հինավուրց հայկական տեղանունը, Հայաստանից բռնազավթված Նախիջևանում Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պետական մարմինները ոչ միայն չեն խորշում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել պատմությանը և արդիականությանն անհայտ ամբողջովին կեղծ ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքով, այլ նաև այսօր պաշտոնապես մեկնարկ են տալիս, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» համաժողովի։

Նշված «միջոցառման» կազմակերպիչներն են բռնազավթված Նախիջևանում Բաքվի բռնապետի լիազոր ներկայացուցչությունը, արհեստածին Ադրբեջանի կրթության և գիտության նախարարություն հորջորջվող հիմնարկը, բռնազավթված Նախիջևանի պետական համալսարան կոչեցյալը և այլն։

«Միջոցառման» քարոզչական ուղեկցության շրջանակներում Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական քարոզչամեքենան խոսում է նույնիսկ Հայաստանի (իրենց «եզրաբանությամբ»՝ իբր «Արևմտյան Ադրբեջանի») արհեստածին «Ադրբեջանի գիրկ վերադարձնելու» և այլ նմանօրինակ ցնորաբանությունների մասին։

Իսկ մեզանում, ցավոք, ոմանք վախենում են ոչ միայն երազել կամ ծրագիր կազմել Արցախը վերադարձնելու, այլ նույնիսկ մտքի ծայրով անցկացնել դա, մինչդեռ Հայաստանի Հանրապետության ստեղծումն իսկ մեծ երազանքի արգասիք է՝ այն երազանքի, որի ծրագիրը դեռևս հեռավոր 1773թ. հրապարակվել էր հեռավոր Հնդկաստանում։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանի Հանրապետության ամեն մի անկյունում փորձում ես գտնել Արցախի բնությանը նման պատկերներ, մի պահ վերացարկվել և պատկերացնել, թե Արցախում ես։

Հետո՝ հատկապես գիշերները, երբ մենակ ես մնում մտքերիդ հետ, սկսվում է տառապանքը. Հայաստանի կորուսյալ այդ հատվածի սրտամաշ կարոտը, պարտության սոսկալի ամոթն ու արդար վրեժի անհագ ցանկությունը տակնուվրա են անում հոգիդ, քայքայում բանականությունդ։

Եվ այդ ամենից հետո գալիս է միակ հանգստացնող և փրկարար միտքը. այս մղձավանջը կարող է ավարտվել միայն մի դեպքում՝ Արցախը պետք է վերաազատագրվի, իսկ Հայաստանը վերածնվի։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե թշնամու հետ ուժային հավասարակշռության նման խախտման պայմաններում Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական կամքով, որևէ թղթով կամ «միջազգային հանրության» ճնշման տակ դուրս է բերելու իր զինված բաշիբոզուկներին Հայաստանի Հանրապետությունից բռնազավթած թեկուզ մի սանտիմետր տարածքից, ապա նա առնվազն մանկամիտ է։

Այդ բաշիբոզուլներին Հայաստանի և Արցախի հանրապետությունների հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու, իսկ դա անելն անհնարին կլինի, քանի դեռ մեզանում առաջնահերթություն է մանկամիտ պատրանքներին տուրք տալը, այլ ոչ թե Հայաստան պետություն-ամրոցի կառուցման նվիրական տեսլականը, ծրագիրը և ճանապարհային քարտեզը կազմելն ու դրանով մեթոդաբար առաջ շարժվելը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan