Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Մինչ Արցախի Հանրապետության նկատմամբ բարբարոսների ցեղասպանական բնույթի ագրեսիան ակտիվորեն շարունակվում է, Բաքվի բռնապետական վարչախմբի պաշտոնական քարոզչությունը վերջին ժամերին զգալիորեն նվազեցրել է «հաղթական» քարոզչությունը, որոշ ռեսուրսների պարագայում գրեթե լռելով։։

Սա ցուցիչ է մի կարևոր հանգամանքի՝ Արցախում մեր եղբայրները և քույրերը շարունակում են կատաղի պայքարը հանուն հայության և Հայաստանի պատվի և լինելիության՝ հնարավորինս դիմագրավելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների ցեղասպանական գործողությունները։

Մի բան սակայն պարզ է՝ Արցախը միայնակ չի կարող երկարատև կատաղի ճակատամարտ տալ անհամեմատ գերազանցող ուժերով թշնամու դեմ, ուստի չի կարելի Հայաստանի և հայության մարմնի անքակտելի մասերից մեկը բոլոր առումներով թողնել անպաշտպան՝ չտրամադրելով նույնիսկ քարոզչական աջակցություն։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Շատ բնական է, որ կան բազմաթիվ պարկեշտ, սրտացավ և ազնիվ մարդիկ, որոնց անկեղծորեն կթվա, թե ամեն ինչ վերջացած է։

Հարյուր հազարավոր նման մարդիկ Հայաստանում և Արցախում ապրել, արարել ու պայքարել են մեկ նվիրական երազանքով՝ տեսնել Միացումը, ու հիմա բնական է, որ կարող են և հուսալքված լինել, որովհետև շատ՝ չափից դուրս շատ, դժվար է չհուսալքվելը։

Հուսալքությունը սակայն ելք չէ, իսկ դրա սպեղանին մեր քրիստոնեական դավանանքով հաստատագրված հարության հույսն է և մեր արդար ու սրբազան վրեժի անհագ տենչով շաղախված պայքարը, որոնք էլ Առաջավոր Ասիայում ազգերի ապրելու և ի վերջո թշնամուն ջախջախելու գրավականն են։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մինչ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը երեկ կրկին հոխորտում էր և խոսում արհեստածին Ադրբեջանում հայության իրավունքների իբր պաշտպանվածության մասին, այդ երկրի քաղաքացիներն փաստացիորեն ստրկացված են։

Բարբարոսական վարչախմբի լկտիությունն այն աստիճանի է հասել, որ Արցախի վրա հերթական ագրեսիայի ժամանակ ոչնչացված ադրբեջանցի զինվորների հարազատներին դատարկ դագաղներ են փոխանցել իբր թաղում իրականացնելու համար, ինչն ի վերջո բերել է ոստիկանության հետ բախման։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Երբ ինչ-որ ոստիկան պայքարող երիտասարդին ասում է՝ «ինձ չքրֆես», նա չի հասկանում, որ հենց երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը «քրֆել» է մեզ բոլորիս՝ որպես ազգ և պետություն։

Ավելին՝ ցեղասպանություն սանձազերծելով Արցախի մեր քույրերի և եղբայրների դեմ, բռնաբարել է մեր հավաքական արժանապատվությունն ու պատիվը, իսկ իր դեմ կանգնած երիտասարդը փորձում է պաշտպանել այդ արժանապատվության ու պատվի վերջին փշրանքները։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Առնվազն 150 (ըստ որոշ աղբյուրների 300+) սպանված ունի ամեն ինչով զինված ադրբեջանական բանակը մեկ օրում։

Դիմացը եղել է թիկունք չունեցող, 9 ամիս սովի մատնված, անգամ վիրավոր տեղափոխելու համար դիզվառելիք չունեցած ու մեն-մենակ մնացած Արցախը։

Եթե սա արած լիներ ուկրաինական բանակը, մեր երկրում ու ամբողջ աշխարհում ամեն երկրորդը դա կներկայացներ որպես հերոսական պայքարի դասական օրինակ։ Հոդվածներ ու վեպեր կգրեին, ռազմագետները վերլուծություններ կանեին ու քարտեզներով պրեզենտացիաներ ցույց կտային, ֆիլմեր կնկարեին։

Բայց հիմա լուռ են աշխարհում ու Հայաստանում, ի մեծի մասամբ, որովհետև չկա պատվիրատու սա ցույց տալու։

Կա հակառակը, կոծկելու ու չխոսելու, թաքցնելու, դա սերունդներից գաղտնի պահելու պատվեր կա։

Արտյոմ Տոնոյան

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Ալ-Ջազիրայի» արաբալեզու եթերում այսօր խոսել եմ Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ Արցախի նկատմամբ հակամարդկային ագրեսիայի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Հայաստանում մեր ընկալումների և այլ հարցերի մասին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Համազգային մակարդակում մեր հիմնական պատրանքներից մեկն այն է, որ մեզ թվում է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը որպես աշխարհաքաղաքական գործոն Հայաստանը և Արցախը վերացնելու իր գործողությունների որևէ միջանկյալ փուլում իր իսկ ցանկությամբ կանգ է առնելու։

Մինչդեռ իրականում չկա նման բան, և դրա ապացույցը նաև նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո ընկած այս ողջ ժամանակաշրջանն է, երբ բարբարոսները փուլ առ փուլ առաջխաղացում են արձանագրել։

Հենց հիմա էլ այդ պատրանքին հավատացողներին թվում է, թե Արցախի, Աստված մի արասցե, կլանումից և Հայաստանի հետ ինչ-որ անհասկանալի «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո ամեն ինչ հանդարտվելու է, և Բաքվի բռնապետը կանգ է առնելու։

Չկա և չի լինելու նման կանգ. թշնամին առաջ է գալու, մեզ նվաստացնելու և ոչնչացնելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հասկացել, որ դրան կանգնեցնելն ունի միայն մեկ ճանապարհ՝ Հայաստան պետություն-ամրոցի կառուցումը, ինչը պետք է սկսված լիներ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, և գոնե պետք է սկսել հենց այս րոպեից, որպեսզի չկորցնենք Հայաստանն ու Արցախը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Երբեմն ինձ բռնացնում եմ այն հիմար մտքի վրա, որ կորել է ամեն ինչի իմաստը, եթե կորսվում է գիտակցական կյանքիդ երազանքը՝ ականատեսը լինել Հայաստանի ու Արցախի վերամիավորման օրվա և միասնական հզոր Հայաստանի ստեղծման։

Հետո տեսնում եմ փողոցում պայքարող երիտասարդներին, խոսում նրանց հետ ու հասկանում, որ աններելի թուլամորթություն է նույնիսկ մի վայրկյան այդպես մտածելը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մահացու ինքնախաբեություն է կարծել, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը վաղ, թե ուշ չի սանձազերծելու «հակաահաբեկչական գործողություն» Հայաստանի դեմ։

Ըստ այդմ, Հայաստանի համար կենաց-մահու անխուսափելի ճակատամարտը դեռ առջևում է, և այն, թե՛ մեծագույն վտանգ է, թե՛ մեծագույն հնարավորություն, որովհետև դրանում է որոշվելու որպես ազգ և պետություն մենք ենք շարունակելու ապրել բազմաթիվ ազգերի հայտնվելն ու անհետանալը տեսած Առաջավոր Ասիայի այս արևի տակ, թե բարբարոսները։

Ուստի գերկենտրոնացված արդար և արդյունավետ կառավարմամբ, ոտքից գլուխ ռազմականացված ու արդիականացված և դաշնակիցների շրջանակն ընդլայնած Հայաստան պետություն-ամրոցի կառուցումը կենսական անհրաժեշտություն է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Արցախը կրկին ազատագրելու և Բաքվի բարբարոսական վարչախումբը պատմության աղբանոցն ուղարկելու համար մեզ ևս մեկ հնարավորություն է ընձեռվելու։

Եվ որքան էլ պարադոքսալ թվա, դա անելու է հենց նույն այդ վարչախմբի բռնապետ պարագլուխը, որը վաղ թե ուշ սանձազերծելու է անխուսափելի պատերազմ Հայաստանը մաս առ մաս, սակայն վերջնականապես նվաճելու նպատակով։

Ոչ մի թուղթ, ոչ մի միջազգային հանրություն, ոչ մի մարդասիրական կազմակերպություն չի օգնելու մեզ խուսափել դրանից։ Վկան՝ Արցախում տեղի ունեցող հենց այսօրվա համազգային աղետը։

Հետևաբար մահացու շռայլություն է ևս մեկ օրով հետաձգել կենաց-մահու այդ անխուսափելի պատերազմում թշնամուն ջախջախելու ունակ Հայաստան պետություն-ամրոցի արագ և արդյունավետ կառուցման գործը, որը չանելու դեպքում մենք ևս ընկնելու ենք Երևանի և Հայաստանի այլ քաղաքների ու գյուղերի մեր տների բակերում՝ արձակելով վերջին փամփուշտը, իսկ մեր ընտանիքները դառնալու են այլևս անհայրենիք փախստական կամ թշնամու ճորտեր։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մենք դեռ չենք գիտակցում, որ Արցախի Հանրապետության անկմամբ իր իսկ բնօրրանում հայության տարածման արեալն ամենանեղ հատվածում դարձավ ընդամենը 20 կիլոմետրից մի փոքր ավել։

Անվտանգային իմաստով դա, պատկերավոր ասած, «մազե կամուրջ» է, և միայն այդ կամրջով են միմյանց հետ կապված մի կողմից Հայաստանի կենտրոնական և հյուսիսային, իսկ մյուսից՝ հարավային հատվածները։

Ում, որ թվում է, թե Բաքվի բարբարոսսկան վարչախումբը վաղ թե ուշ չի ջանալու կտրել այդ «մազե կամուրջը», նա վտանգավոր մոլորության մեջ է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Արցախի Հանրապետության անկումից հետո մի քանի օր է, ինչ մտածում էի, թե անհետ կորցրել եմ գիտակցական կյանքիս երազանքը՝ միավորված տեսնել Հայաստանն ու Արցախը։

Այսօր սակայն ինքս ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ երազանքը չի կարող կորել, այն կարող է հեռանալ, մոտենալ, ավելի կամ պակաս իրականանալի թվալ, բայց կորել չի կարող, որովհետև մարդն, առանց մեծ անանձնական երազանքի, լոկ երկրագնդի կենսաբազմազանությունն ապահովող կաթնասուն է, այլ ոչ թե մարդ։

Ուստի երազանքը նույնն է՝ ավելի դժվար իրականանալի, ավելի հեռացած, սակայն նույնը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը. մինչև վերջին հնարավորությունը մեն-մենակ կռվեց մեր հայրենիքի այդ հատվածի համար, իսկ հետո մեկ մարդու պես թողեց իր պապերի տունն ու հողը՝ հրաժարվելով ապրել Բաքվի ցեղասպան վարչախմբի լծի տակ՝ իր անասելի ողբերգությամբ բոլորին ի ցույց դնելով հայի պատիվն ու արժանապատվությունը։

Սերունդները կանիծեն և կանարգեն նույնիսկ մեր շիրիմները, եթե Արցախը հետ չվերադարձնենք մայր Հայաստանի գիրկը, և այդ մարդկանց՝ իրենց հայրենի օջախներն արդեն Հայաստանի գրկում։

Իսկ մինչ այդ պետք է սկսել կերտել Հայաստան պետություն-ամրոցը, որովհետև դա է լինելու մեր անվտանգ ու արժանապատիվ գոյության միակ երաշխավորը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ռուսական զորքը չօգնեց, Մակրոնը պատժամիջոցներ չկիրառեց, ՄԱԿ-ի առաքելությունը վատ զեկույց կազմեց, միջազգային հանրությունը լռեց և այլ արդեն համազգային մակարդակի հասած «արդարացումները» որևէ տեղ չտանող անիմաստ «խոսույթի» բաղադրիչներ են, մինչդեռ ուղղակի պետք էր ժամանակին նպատակ դնել կազմալուծելու Բաքվի բարբարոսական վարչախումբը՝ պատրաստվելով ու հաղթելով 44-օրյա պատերազմում և վերջ։

Հիմա էլ իրական խնդիրն, ըստ էության չի փոխվել՝ հաղթել ու կազմալուծել թշնամուն, բայց արդեն շատ լուրջ ճշգրտումով առ այն, որ դրա կողմից անխուսափելիորեն սանձազերծվելիք Հայաստանի համար ճակատամարտը սկսվելու է ոչ թե Ակնայից, Ջրականից կամ նույնիսկ Շուշիից ու Ստեփանակերտից, այլ Գորիսից, Կապանից, Երասխից և Վարդենիսից։

Իսկ եթե իրոք ցանկանում ենք հաղթել այդ կենաց-մահու անխուսափելի և վճռորոշ ճակատամարտում, ապա պետք է ամեն ինչ անել Հայաստան պետություն-ամրոցի կերտման և թշնամական արհեստածին կազմավորման թուլացման համար։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ժամանակին Պակիստանի նախագահ և վարչապետ եղած Զուլֆիկար Ալի Բհուտոն իր երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով ասել է՝ «Մենք խոտ կուտենք, նույնիսկ սոված կմնանք, բայց միջուկային ռումբ կստեղծենք», և Պակիստանն այդ ռումբը ստեղծեց։

Հայաստանում, ցավոք, 1990-ականների փառավոր հաղթանակից հետո ոչ ոք չասաց՝ «Մենք խոտ կուտենք, բայց Արցախը կպահենք», իսկ հանրային գիտակցության մեջ պայմանական «լավ ապրելու» մարմաջն աստիճանաբար հակադրվեց և, ի վերջո, խեղդեց ապահով հայրենիք ու անվտանգություն ունենալու բնական և կենսական տենչը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Կարծում եմ՝ այսօր Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել մերձավորարևելյան առյուծի՝ Իրանի, դերն ու հնարավորությունները։

Իսրայելական զինուժի դեմ այս պահին հաջող պատերազմող պաղեստինյան ապստամբները թեև դե յուրե կապ չունեն Իրանի հետ, սակայն ակնհայտ է, որ չկա լուրջ մեկը, որը կթերագնահատի իրանական դերակատարությունն այս ամենում։

Իսկ Իրանի հետ քաղաքակակրթական դաշինք ստեղծելու և հակաահաբեկչական ու անվտանգային համագործակցություն ծավալելու ամենալավ շանսերից մեկն առայժմ ունի հենց Հայաստանը։

#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan
Պաղեստինցիները, բացի ոչ կոնվենցիոնալ և հնարամիտ ռազմական գործողություններից, նաև շատ գրագետ և որակյալ քարոզչական պատերազմ են մղում։

Սոցցանցերում և համաարաբական հեռուստաալիքներում գրագետ կառուցվածքով և օպերատիվ մատուցմամբ քարոզչությունը հսկայական հանրային աջակցություն է ապահովում պաղեստինցիների՝ ռազմադաշտում վարվող գործողությունների համար։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում կրկին բարբաջել է Հայաստանի կողմից իբր «բռնազավթված 8 գյուղերի» և, որքան էլ «տարօրինակ» թվա, փորձել է ստանալ եվրոպական աջակցություն թուրք-ադրբեջանական երազանքի, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» համար։

Բանն այն է, որ Բաքվի վարչախմբի պաշտոնական քարոզչամեքենայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բռնապետն «ընդգծել է, թե այժմ Իրանի հետ աշխատանքներ են ընթանում տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու» ուղղությամբ։

Եթե փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է հանկարծ Բաքվի բռնապետը փորձում Շառլ Միշելին «հաշվետու» լինել Իրանի հետ իր հարաբերությունների այս հատվածի վերաբերյալ, ապա ակնհայտ է դառնում, որ թաքնված նպատակը մեկն է՝ «օգնեք ստանալ այդ միջանցքը Հայաստանից, հակառակ դեպքում ես կօգտագործեմ Արևմուտքի համար անցանկալի Իրանի ուղին»։

Միակ խնդիրն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր և հենց հիմա էլ Իրանի տարածքով գործում է արհեստածին Ադրբեջանից Նախիջևան գնացող ավտոճանապարհ, իսկ Թեհրանը հրաժարվում է սեփական գումարների հաշվին դրան զուգահեռ կառուցել որևէ այլ ենթակառուցվածք՝ այդ թվում երկաթուղի, այսինքն այդ ուղին հենց այժմ էլ օգտագործվում է։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանում՝ Ատրապատականի քաղաքներում, հաջակցություն պաղեստինյան դիմադրության տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերի և հանրահավաքների ընթացքում չեն մոռացել «հիշատակել» նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Դրանցից մեկում ատրպատականցի ցուցարարներին դիմելով՝ հանրահավաքը վարողն ատրպատականյան թյուրքերենով ասում է՝ «Ե՛վ փոքրոգի էրդողան, և՛ փոքրոգի Իլհամ, անհրաժեշտ եղավ, ձեր հետևից էլ գիշերով կգանք»։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Պաղեստինյան դիմադրությունը քարոզչական պատերազմների վարման փաստացի նոր մարտավարություն է կիրառում։

Այդ մարտավարության շրջանակներում սոցցանցերի դարաշրջանում սովորական սմարթֆոնը քարոզչական տիրույթում աշխատում է այնպես, ինչպես ամենառաջադեմ զենքը մարտադաշտում։

Ընդ որում, պաղեստինյան կողմից զուգահեռաբար առաջ է մղվում երկու տեղեկատվական ասք (նարատիվ)՝ պաղեստինյան դիմադրության մարտիկների հերոսացման ու իսրայելական բանակի անպարտելիության առասպելի ջախջախման, ինչպես նաև Գազայում քաղաքացիական բնակչության հումանիտար աղետի ներկայացման։

Անկախ ամեն ինչից, մի բան պարզ է՝ արդի հիբրիդային պատերազմներում սմարթֆոնն ու սոցիալական ցանցերն այլևս անփոխարինելի զենքեր են, որոնց ազդեցիկ օգտագործման դասական օրինակ ցույց տվեցին, որքան էլ տարօրինակ թվա, ոչ թե աշխարհի առաջադեմ բանակները, այլ հենց պաղեստինցիները։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan