Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
319 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Բաքվի բարբարոսական վարչախմբի ռուսալեզու ամենատխրահռչակ քարոզչամիջոցը, հղում տալով այդ վարչախմբի իր աղբյուրներին, կարծես ազդադարում է իբր «խաղաղության դարաշրջանի» ավարտը։

Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգային համակարգի ամբողջական վերականգնում և արդիականացում, դրա առանցք հայկական բանակով և մյուս բոլոր բաղադրիչներով՝ հենց սա պետք է լինի Հայաստանի առաջնային օրակարգը, քանզի չեղած և չլինելիք «խաղաղության դարաշրջանը» փաստացիորեն ավարտվում է։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Նկատե՞լ եք, որ նախատական իմաստով հայերենում կիրառվող «թուրք» բնորոշումից վիրավորվում են նույնիսկ այն անձինք, որոնք պատրաստ են ստրկաբար համակերպվել թուրքական, ըստ էության, լծի հետ և սատարել այդ փաստացի լուծն իբր «խաղաղության դարաշրջան» ներկայացնող կոլաբորացիոնիստական վարչախմբին։

Ստացվում է այնպիսի մի պարադոքս, որ թուրքերին, դիցուք, վրացիների, իրանցիների, ռուսների, ֆրանսիացիների ու այլ էթնիկական կամ ազգային միավորների և հայրերիս միջև հարաբերությունների տիրույթում միևնույն սանդղակում դիտարկողները և «խաղաղության դարաշրջան» քարոզողները չեն վիրավորվում, եթե նրանց, օրինակ՛ կոչես վերոնշյալ էթնիկական և ազգային միավորներից ս
որևէ մեկի անվամբ, սակայն խորշում են իրենց նկատմամբ «թուրք» նշանակյալի կիրառությունից՝ այդպիսով, անկախ իրենցից, ուղղակիորեն փաստելով իրենց «գաղափարների» սնանկությունը։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Հայաստանը չի հանձնվել. ազգային-ազատագրական պայքարը հանուն Հայաստանի և Արցախի շարունակվում է։
Բաքվի բարբարոսական վարչախմբի արտգործնախարար կոչեցյալն իրեն լկտիաբար իրավունք է վերապահել «գնահատականներ» հնչեցնել այժմ էլ Երևանում հանուն Հայաստանի և Արցախի շարունակվող ազգային-ազատագրական պայքարի մասին։

Այս սինլքորի լեզուն երկսրել է, որովհետև դա, ցավալիորեն, սովոր է նման «հռետորաբանությամբ» խոսել Հայաստանում իշխող կոլաբորացիոնիստական վարչախմբի հետ և մնալ, ըստ էության, անպատասխան։

Հայաստանում ձևավորվելիք յուրաքանչյուր ազգային իշխանության հեռագնա առաջնահերթ օրակարգի բացադրիչներից մեկը պետք է լինի նման «հանդգնություն» դրսևորող թշնամուն ոչ միայն հռետորաբանության, այլ նաև անզուգաչափ հարվածների տիրույթում լռեցնելը, քանզի նույնիսկ լկտիությունը պետք է սահմաններ ունենա։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«По словам Восканяна, карты советского периода не отражают полностью реальную картину того, какой была ситуация в регионе, поэтому нужно учитывать также право исторической легитимности и культурный аспект.

В этом плане у Армении нет соперников в регионе, и искусственно созданный Азербайджан не может претендовать на территории, которые исторически и культурно являются армянскими землями», — сказал эксперт.

https://bit.ly/3Fx1uv3

🆔 @vardan_voskanyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստանը չի հանձնվել. հանուն Հայաստանի և Արցախի ազգային-ազատագրական պայքարը շարունակվում է։
«Առանց այն էլ հարավային ուղղությամբ դեպի Իրանի սահման ստեղծվել է խնդիր, որը պայմանավորված է Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը թշնամուն հանձնելու փաստով և, այսպես կոչված այլընտրանքային ճանապարհի ստեղծումով Տաթևի ուղղությամբ, ինչը խնդրահարույց է ծանր բեռնատարների համար»:

🆔 @vardan_voskanyan

https://168.am/2022/05/11/1701075.html
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստանը չի հանձնվել. պայքարը հանուն Հայաստանի և Արցախի շարունակվում է։
Հայաստանի տարածքում որևէ անկլավ չկա և չի կարող լինել, իսկ մեր պետության և ազգի հեռագնա նպատակը պետք է լինի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման չգոյությունը՝ դրա վերաձևումը նոր ձևաչափով։

🆔 @vardan_voskanyan

https://youtu.be/8MLuWjEOxaE
Մեզանում մի, ըստ իս, թյուր մտայնություն կա, թե մեր մեծ հայրենիքի և ազգային իղձերի իրականացման համար պայքարը պետք է ունենա վերջ։

Իրականում կարևոր է հասկանալ, որ Մերձավոր Արևելքում գտնվող ազգերի և պետությունների պայքարը որևէ պարագայում չունի ավարտ, այլ ունի միայն հանգրվաններ։

Այլ խոսքերով, նաև մեծ իմաստով Հայաստանի համար պայքարը հավերժական է՝ հավերժական է հենց այնպես, ինչպես հավերժական են Հայաստանը և մեր ազգը։

Սյդ երկարաժամկետ պայքարում հոգնելը կամ վհատվելը և դրանց հետևանքով այն դադարեցնելը մեր տարածաշրջանում հավասարազոր է պետությունների և ազգերի փաստացի ստրկացման կամ մահվան։

Հետևաբար, հանուն Հայաստանի պայքարը կյանք է՝ կենսական գործընթաց, որը պետք է հաջողությամբ առաջ մղել՝ նաև ի հեճուկս մեր՝ որպես պետություն և ազգ, մահը տենչացողների։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանը չի հանձնվել. ազգային-ազատագրական պայքարը հանուն Հայաստանի և Արցախի շարունակվում է։
Forwarded from #ArsenBabayan
Ապօրինի ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, կուսակցության անդամներ և այլ քաղաքացիներ:

Ոստիկանությունն ապօրինությունների նոր ռեկորդ է գրանցել. ավտոերթի մսնակիցներին ապօրինի ձերբակալում են ավտոմեքենաները թողնելով փողոցում:
Forwarded from #ArsenBabayan
Ոստիկանությունը խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, անհամաչափ և բիրտ ուժի կիրառմամբ, Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածից ապօրինի ձերբակալեց «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների:

Այս պահին ապօրինի ձերբակալված են Կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, մամուլի քարտուղար Սոս Հակոբյան, կուսակցության բազմաթիվ անդամներ, որոնց մեջ են Դավիթ Բաղդադարյանը, Ազատ Զաքարյանը:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանը չի հանձնվել. ազգային-ազատագրական պայքարը հանուն Հայաստանի և Արցախի շարունակվում է։
Հայաստանում արժանավորների ազգային իշխանության հաստատումից հետո լրջագույն խնդիրներից մեկը լինելու է հասարակական ինժեներիայի իրականացումը։

Հարյուրամյակներով ազգային պետականության բացակայությունը հանգեցրել է նրան, որ մեր հասարակության մի հատվածի մոտ ձևավորվել է սեփական պետականության հանդեպ պատասխանատվության բացակայության վնասակար հատկանիշ և այլոց պետականության շրջանականերում որպես համայնք գոյատևելու «հարմարավետության» վերաբերյալ կեղծ մտայնություն։

Հայությունն Առաջավոր Ասիայի փոթորկուն ծովում հազարամյակների խորքից սեփական պետականություն և թեկուզ համեմատաբար կարճատև, սակայն նույնիսկ հայկական կայսրություն կերտած ազգերի թվում է, ուստի մեզ վայել չէ, իսկ գոյութենական իմաստով նաև հակացուցված է համայնք լինելով բավարարվելը, քանզի հայության հետագա գոյությունը և զարգացումը ապահովել ունակ է միայն և բացառապես հայկական պետականությունը իր այժմյան երկու հանգրվանային բաղադրիչներով՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններով։

Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ և հայաստանցի, և այդ գիտակցությունը պետք է սերմանի ու խթանի հենց ազգային պետությունն իր ողջ գործիքակազմով և ինստիտուտներով։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանը չի հանձնվել. ազգային-ազատագրական պայքարը հանուն Հայաստանի և Արցախի շարունակվում է։
Ազգային-ազատագրական պայքարի շրջանակներում անհնազանդության խաղաղ գործողություն իրականացնող «Հայրենիք» կուսակցության բազմաթիվ անդամներ՝ այդ թվում կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գևորգյանը, մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, քաղխորհրդի անդամներ Արսեն Բաբայանը և Բաբկեն Հարությունյանը բիրտ և անհամաչափ ուժի կիրառությամբ բերման են ենթարկվել։

Ինչպես տեղեկացնում է Արսեն Բաբայանը՝ քաղաքացիների մի մեծ խումբ նրան և պայքարի ընկերներին ազատ է արձակել։

Սուգը հավերժ է, եթե չկա պայքար։
«Посему нам не подобает, а в экзистенциальном смысле также противопоказано довольствоваться тем, чтобы быть общиной, поскольку дальнейшее существование и развитие армянства способна обеспечить только и исключительно армянская государственность с ее нынешними двумя важнейшими компонентами: Республиками Армения и Арцах».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3wt4RPm
Ազգային-ազատագրական պայքարի այժմյան փուլով մեր բոլորի սիրելի Երևանն իր ճակատից մաքրում է ամոթի և անպատվության այն խարանը, որը կրում էր ժամանակին տուրք տալով պոպուլիստների վարչախմբի կեղծ քարոզչությանը և որն, ի վերջո, մեր հայրենիքը տարավ մեծ աղետի։

Ամեն առավոտ և երեկո պայքարող հազարամյա հարազատ քաղաքս հայոց միջնաբերդն է, որը չի կարողացել և երբեք չի կարողանալու նվաճել թշնամին, քանզի մենք ոչ թե ինչ-որ բարբարոս ցեղերի ժառանգներն ենք, այլ մեծն արքա Արգիշտիի, որը Երևանը հիմնադրել է հենց ի փառս մեզ և հենց ի սարսափ թշնամիների։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan