Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
319 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Ֆրանսիացի նշանավոր արևելագետ Ռենե Գրուսեն Հայաստանի պատմությանը նվիրված կոթողային իր գործում (Histoire de l’Arménie des origines à 1071, Paris: Payot, 1947) գրում է՝ «Աշխարհագրորեն հայկական լեռնաշխարհը հենց բնության կողմից ստեղծված է դիտարկելու Վերին Ասորիքը, Ջեզիրեն, Քրդստանը և Ատրպատականը»։

Սա առաջին հայացքից պարզ թվացող, սակայն հանճարեղ դիտարկում է, որը կարող է անկյունաքարային լինել լայն ռազմավարական իմաստով Հայաստանի դիրքավորման առումով։

Այո՛, ներկայիս Հայաստանի Հանրապետությունն իր մեջ ներառում է Հայկական բարձրավանդակի մի անկյունը միայն, բայց սա չի փոխում մեր պետության սահմաններում մնացած լեռնաշխարհի թեկուզ և մի հատվածի հենց բնության կողմից մեզ ընծայված առավելությունը, քանի որ, դիցուք, Սյունիքը, Տավուշը և Գեղարքունիքը հենց այժմ էլ կարևորագույն վայրեր են «դիտարկելու» հարևան բոլոր հովիտներն ու հարթավայրերը, իսկ կամքի, ռեսուրսների և հմտության համադրման դեպքում դրանց վրա գերակայություն հաստատելու համար։ Նույն էր, ի դեպ, նաև այժմ բռնազավթված Արցախի պարագայում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan