NEWS.am
19.5K subscribers
19.9K photos
8.55K videos
2 files
34K links
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ուիթքոֆին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում։
👍52💩2
Երեւանում Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել

Մեքենայում վթարի պահին հիվանդ չի եղել։
🤯3😢2😱1🤬1
Կրեմլում մեկնարկել է Պուտինի ու Ուիթքոֆի հանդիպումը
👍7💩1
ԱՄՆ պետական գնումների գործակալության ներկայացուցիչ Ջոշ Գրուենբաումը առաջին անգամ է մասնակցում Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ պատվիրակների հանդիպմանը։

Կրեմլի մամուլի ծառայության տվյալներով՝ նա հանդիպմանը մասնակցել է Յուրի Ուշակովի և Կիրիլ Դմիտրիևի հետ միասին։
4🤔2💩1
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղուկ գազ չկա, եղածն էլ գրեթե կրկնապատիկ թանկ է։ Տևական ժամանակ է, վարորդները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հեղուկ գազի դեֆիցիտի վերաբերյալ, սակայն ո՛չ լսող կա, ո՛չ խնդիրը լուծող։

Վարորդները ֆեյսբուքյան փակ խմբերում վստահեցնում են, որ հեղուկ գազի ճգնաժամն արհեստական է։ Թեև, օրինակ, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վստահեցնում է, որ ճգնաժամը ներկրման հետ կապված խնդիրների պատճառով է։

Ժամեր առաջ վարորդներից մեկը գրել է՝ «Վաղը պոլնի գազ ա գալու, Լարսը նոր 100-ից ավել գազի մեքենա անցան»։
🤬6👍1
Ռուսաստանը հայտարարել է, որ առանց տարածքային հարցի լուծման Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման հույս չկա — Ուշակով

Ուշակովի հայտարարությունների հիմնական կետերը Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումից հետո.

▪️Պուտինի բանակցությունները ամերիկյան պատվիրակության հետ տևել են մոտ չորս ժամ.

▪️Ամերիկացիները Պուտինի հետ կիսվել են Դավոսում Թրամփի և Զելենսկու հանդիպման մասին տեղեկատվությամբ.

▪️Պայմանավորվել է, որ անվտանգության հարցերով եռակողմ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիում հունվարի 23-ին
6💩3
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործադիր եւ օրենսդիր մարմիններում բաժանված միլիոնավոր դրամների պարգեւավճարների լուրից ցնցված հանրությանը, ըստ ամենայնի, երկրորդ ցնցումն է սպասվում: Բանն այն է, որ կառավարությունում բաժանված մի քանի միլիարդ դրամ կազմող պարգեւավճարները միայն 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով են տրվել, որն ամրագրված է նաեւ պաշտոնական փաստաթղթերում:

Հետեւաբար՝ սպասվում է նաեւ երկրորդ կիսամյակի համար պարգեւատրումը։ Չնայած Փաշինյանն ու որոշ նախարարներ ներկայացնում էին, թե մեկ տարվա կտրվածքով են 7-8, իսկ Փաշինյանը՝ 14 միլիոն դրամ պարգեւավճար ստացել, սակայն հետո Փաշինյանը հայտարարեց. «Պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1․5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել», ինչը նշանակում է, որ իր ամսական աշխատավարձն է բարձրացվել:
💩333🤬1
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Նորավանի խաչմերուկից Գորիս և Տաթև, Տաթև-Շինուհայր-Գորիս, Նորավանի-Լծեն-Կապան (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր և Տաշիր-Բլագոդարնոյե (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (միայն անվաշղթաների կիրառման դեպքում)։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արագածի, Տաշիրի տարածաշրջանում և Ճամբարակի լեռնանցքում բուք է։
👎1
NEWS.am pinned «Թեև Լարսը բացվել է՝ շուկայում հեղուկ գազի գնի փոփոխություն չկաI ԼՈՒՐԵՐ I 09:30 https://www.youtube.com/live/e3ldjzDqjDU?si=N2_eDFpkDYSxPvMQ»
🔴2018թ. մայիսի 8-ից առ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության:

Նիկոլ Փաշինյան
🤬37👎3👍1
ԱՄՆ-ն դուրս է եկել ԱՀԿ-ից՝ առանց կազմակերպության 260 միլիոն դոլար պարտքը մարելու. Bloomberg
😁16🤔1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ձեռքս հարվածել եմ սեղանին. Դոնալդ Թրամփը` ձեռքի կապտուկների մասին
😁13💩1
«Դոնալդ, բավական է»։ Der Spiegel-ի նոր համարի շապիկը ակնարկում է Թրամփի Գրենլանդիայի նկատմամբ հավակնությունների մասին
😁15👍1
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին 2026թ. հունվարի 22-ին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա) դեմ։

Հայցերից մեկով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։

Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Այս մասին գրում է Հետքը։
18👍14👏7💩2
Իրանի արտգործնախարարի կոշտ պատասխանը՝ Զելենսկուն

«Աշխարհը հոգնել է շփոթված ծաղրածուներից, պարոն Զելենսկի։ Ի տարբերություն ձեր օտարերկրյա զինված ուժերի, որոնք լի են վարձկաններով, մենք՝ իրանցիներս, գիտենք, թե ինչպես պաշտպանվել և կարիք չունենք օտարերկրացիներից օգնություն խնդրելու»։
👏265👍4💩1
🌬️❄️Ինչպես և կանխատեսվել էր, հունվարի 22-ից հանրապետության առանձին շրջաններում դիտվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված որոշ հատվածներում դիտվում է նաև բուք։

🚧🚗Արդյունքում մի շարք ավտոճանապարհներ հայտնվել են անանցանելի վիճակում։

🗓️Հունվարի 23-ի ցերեկը և 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում կրկին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
👎1🤯1
ՈւՂԻՂ. Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը

https://www.youtube.com/watch?v=WPrgVZxVJS4
💩7
ՈւՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը

https://www.youtube.com/watch?v=Z9W74ZCYgHE
💩6