NEWS.am
19.5K subscribers
19.9K photos
8.54K videos
2 files
34K links
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
300,000 նոր աշխատատեղ՝ բոլորի համար, ասել ենք՝ անելու ենք։ Անգամ Փաշինյանն է ունենալու աշխատանք, բայց՝ առանց պարգևավճարի։

«Մեր ձևով» շարժում
33💩20👍13😁12🤬1
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով նաև Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորությունը որպես մարդկային կապերի ամրապնդման միջոց։
💩19🤬3👎2😁2👍1🤔1
Փաշինյանն ու Ալիեւը Դավոսում
💩32👎7🤬7👍6😱1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տարածքային հարցը դեռևս լուծված չէ. Զելենսկին՝ Թրամփի հետ բանակցություններից հետո։
💩18👍2😁2👎1🔥1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պարգեւավճարից խոսում ես, գժվում են, հենց ասում ես՝ թոշակ բարձրացրեք, միանգամից ասում են՝ «փող չկա». Աշոտ Մարկոսյան
👍31💩82😁2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանի ֆուտզալի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի թիմին։
20👍11👏1🤯1
Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը և փետրվարի 2-9-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճանով։

Լևոն Ազիզյան
6👍5
Օգոստոսի 8–ից հետո երկու կողմից էլ գիշերն օդ կրակոցներեղել են, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել սահմանին, սահմանային դիրքերի միջեւ, ասել է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ «Անցած տարվա մայիսից միջադեպերի քանակը կտրուկ նվազել է, իսկ Վաշինգտոնյան հանդիպումներից հետո ոչ մի միջադեպ չի գրանցվել։ Ներքին Հանդի միջադեպը վերջինն էր, որ մենք զեկույց ենք ներկայացրել, այսինքն 2024թ.–ի փետրվարից հետո այդպիսի միջադեպեր չեն եղել։ 2024–ի գարնանը մեզ խնդրել են, որ Խաչիկ գյուղումհսկենք, որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն, մոտ 4 շաբաթ ամեն օր էնտեղ ենք եղել, իսկ 2025թ.–ին չեն խնդրել, դա նշանակում է՝ գյուղացիները հանգիստ են»,– ասելէ Ռիտերը։
💩98👎3👍2🤔2
NEWS.am pinned «Որքան կվճարեն հարկատուները Փաշինյանի և Թրամփի նոր նկարի համար. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն https://www.youtube.com/watch?v=e3_fPKElDG4»
ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հաստատում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ վավերացումից հետո այլեւս իրենք առաքելություն չեն իրականացնի սահմանին։
«Թեեւ կոնկրետ չի նշվում, որ խոսքը մեր մասին է, բայց մենք գիտենք, որ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, մեր կարիքն այլեւս չի լինի, մեր կարիքը չի լինի սահմանին, սակայն մենքշարունակելու ենք այցելել սահմանամերձ համայնքներ։ Կա փոխհամաձայնություն, որ շարունակենք մեր աշխատանքը, այցելություններ կատարենք սահմանամերձ համայնքներ»
👎9💩54😁3😢2👍1
«Սիտրոնիքսը» ստանձնել է «Մարս»-ի և Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կառավարումը
👍9🤔3🤬3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ուիթքոֆին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում։
👍52💩2
Երեւանում Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել

Մեքենայում վթարի պահին հիվանդ չի եղել։
🤯3😢2😱1🤬1
Կրեմլում մեկնարկել է Պուտինի ու Ուիթքոֆի հանդիպումը
👍7💩1
ԱՄՆ պետական գնումների գործակալության ներկայացուցիչ Ջոշ Գրուենբաումը առաջին անգամ է մասնակցում Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ պատվիրակների հանդիպմանը։

Կրեմլի մամուլի ծառայության տվյալներով՝ նա հանդիպմանը մասնակցել է Յուրի Ուշակովի և Կիրիլ Դմիտրիևի հետ միասին։
4🤔2💩1
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղուկ գազ չկա, եղածն էլ գրեթե կրկնապատիկ թանկ է։ Տևական ժամանակ է, վարորդները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հեղուկ գազի դեֆիցիտի վերաբերյալ, սակայն ո՛չ լսող կա, ո՛չ խնդիրը լուծող։

Վարորդները ֆեյսբուքյան փակ խմբերում վստահեցնում են, որ հեղուկ գազի ճգնաժամն արհեստական է։ Թեև, օրինակ, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վստահեցնում է, որ ճգնաժամը ներկրման հետ կապված խնդիրների պատճառով է։

Ժամեր առաջ վարորդներից մեկը գրել է՝ «Վաղը պոլնի գազ ա գալու, Լարսը նոր 100-ից ավել գազի մեքենա անցան»։
🤬6👍1
Ռուսաստանը հայտարարել է, որ առանց տարածքային հարցի լուծման Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման հույս չկա — Ուշակով

Ուշակովի հայտարարությունների հիմնական կետերը Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումից հետո.

▪️Պուտինի բանակցությունները ամերիկյան պատվիրակության հետ տևել են մոտ չորս ժամ.

▪️Ամերիկացիները Պուտինի հետ կիսվել են Դավոսում Թրամփի և Զելենսկու հանդիպման մասին տեղեկատվությամբ.

▪️Պայմանավորվել է, որ անվտանգության հարցերով եռակողմ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիում հունվարի 23-ին
6💩3
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործադիր եւ օրենսդիր մարմիններում բաժանված միլիոնավոր դրամների պարգեւավճարների լուրից ցնցված հանրությանը, ըստ ամենայնի, երկրորդ ցնցումն է սպասվում: Բանն այն է, որ կառավարությունում բաժանված մի քանի միլիարդ դրամ կազմող պարգեւավճարները միայն 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով են տրվել, որն ամրագրված է նաեւ պաշտոնական փաստաթղթերում:

Հետեւաբար՝ սպասվում է նաեւ երկրորդ կիսամյակի համար պարգեւատրումը։ Չնայած Փաշինյանն ու որոշ նախարարներ ներկայացնում էին, թե մեկ տարվա կտրվածքով են 7-8, իսկ Փաշինյանը՝ 14 միլիոն դրամ պարգեւավճար ստացել, սակայն հետո Փաշինյանը հայտարարեց. «Պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1․5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել», ինչը նշանակում է, որ իր ամսական աշխատավարձն է բարձրացվել:
💩322🤬1
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Նորավանի խաչմերուկից Գորիս և Տաթև, Տաթև-Շինուհայր-Գորիս, Նորավանի-Լծեն-Կապան (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր և Տաշիր-Բլագոդարնոյե (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (միայն անվաշղթաների կիրառման դեպքում)։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արագածի, Տաշիրի տարածաշրջանում և Ճամբարակի լեռնանցքում բուք է։
👎1