NEWS.am
23.7K subscribers
25.6K photos
14.6K videos
3 files
39K links
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նյու Յորքում ջրհեղեղների հետևանքով առնվազն երկու մարդ Է մահացել, հաղորդում է The New York Times-ը
👍4
NEWS.am pinned «Ընտրությունների նախաշեմին երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500.000 դրամ I ԼՈՒՐԵՐ I 09:30 https://www.youtube.com/watch?v=rG2UlYxKJw4»
«ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ի գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման. դրանց գործունեությունը կասեցվել է
4😁1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով կայացել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ:

Վարչապետի հանձնարարությամբ քննարկվել են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման հարցերը:

Շեշտը դրվելու է հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա:

Երեւանի քաղաքապետարան
4👎3💩2😁1🤬1
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 5 մարզերում
2💩2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տանկիստները. «Զինուժ»-ի անդրադարձը
🔥4👍1
«Ռուբեն Վարդանյանի հայտարարությունն իրավական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի: Այդ հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ Վարդանյանը պաշտպանից հրաժարվում է ոչ թե նրա վատ աշխատանքի կամ ոչ կոմպետենտ լինելու պատճառով, այլ, ըստ էության ասում է, որ անիմաստ է պաշտպան ունենալ, եթե նրա հետ չի կարող անմիջականորեն շփվել, առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով վերջին զարգացումները՝ Ռուբեն Վարդանյանի հրաժարումն իր ընտանիքի կողմից ներգրավված փաստաբանից և հանրային պաշտպանի նշանակումը:

Փաստաբանը դատավարական աբսուրդ է համարում այն, որ Ռուբեն Վարդանյանն անգամ մեղադրական եզրակացությունը չունի և չի էլ կարողացել ծանոթանալ գործի 422 հատոր նյութերին, այդ թվում՝ ձայնա և տեսանյութերին:
👍9😢2😁1
Չնայած կառավարությունը լուծարել է ANIF-ը, դրա դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, շարունակում է գործել, և ըստ Պետգույքի կառավարման կոմիտեի՝ այն լուծարելու որոշում չկա։ Գրում է Ազատությունը։

ՓԲԸ-ն, որ ANIF-ի ներդրումները կատարող հիմնական ընկերությունն էր, ներկայում ունի 7 աշխատակից՝ տնօրենի պարտականությունները կատարող, հաշվապահներ, իրավախորհրդատուներ, մոնիթորինգի մասնագետ։ Այն շարունակում է բաժնետեր մնալ ութ ընկերություններում, ինչպես նաև մեկ ներդրումային ֆոնդում։

Կառավարությունը մի կողմից խոստովանում է, որ ANIF-ի գործունեությունը «ձախողում էր և խայտառակություն», մյուս կողմից պահում է իր բաժնետոմսերը այս 8 պորտֆելային ընկերություններում, ներդրումներ, որոնցից մի քանիսը վիճահարույց էին։
3😁1😱1
Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
👍6👏2😁1
Աննախադեպ մինչև 10 տարի երաշխիքային ծածկույթ «Տոյոտա Երևանի» կողմից

Ծրագիրը տրամադրում է մինչեւ 10 տարի կամ 160,000 կմ երաշխիքային ծածկույթ TOYOTA եւ LEXUS մակնիշի այն ավտոմեքենաների համար, որոնք ձեռք են բերվել Հայաստանի կամ Վարստանի պաշտոնական ներկայացուցչից։ Այն այսպես ասած երկարացված երաշխիքային փաթեթ է, որը շարունակվում է գործարանային երաշխիքի ավարտից հետո՝ այն պայմանով, որ ավտոմեքենաները ըստ պլանային գրաֆիկի սպասարկվեն TOYOTA-ի պաշտոնական դիլերում։

https://www.youtube.com/watch?v=uNdf69nlJYs
6👍3💩1
ԱԱԾ-ն մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, որոնց թվում` բարձրաստիճան զինվորականներ․

Իրականացվում են օպերատիվ գործողություններ, պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

«Հրապարակ»
💩18👍5👎1🤔1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով, առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 2-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը։

Մայր Աթոռ
30👍7😁1💩1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հովհանննավանքից հետո աղոթելու ենք Մայր Աթոռում. Փաշինյանը սպառնո՞ւմ է
🤬42💩25👍7👎42😢1
NEWS.am
ԱԱԾ-ն մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, որոնց թվում` բարձրաստիճան զինվորականներ․ Իրականացվում են օպերատիվ գործողություններ, պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ «Հրապարակ»
Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
👎4👍2😁1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կա մարդ, որ կարող է հայտարարել, որ ինքը կարող է ապահովվում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի ցանկացած բնակավայր։ Մեծ- մեծ խոսելով չի, միայն կենաց խմելով չի

Ալեն Սիմոնյան
💩356🤬6👍2