NEWS.am
19.6K subscribers
20.4K photos
8.99K videos
2 files
34.5K links
Download Telegram
Ի՞նչ առավելություններ ունեն ժամանակակից պլաստիկ պատուհանները հին փայտե պատուհանների համեմատ: Ի՞նչ գործոններից է կախված դրանց որակը և երարակեցությունը, և որքանո՞վ են կարևոր պրոֆիլներն ու ապակիները: Արդյո՞ք Հայաստանում արտադրվող պրոֆիլներից պատրաստված պատուհանները զիջում են եվրոպականներին։ Ի՞նչ պետք է իմանալ մեր երկրում պրոֆիլների արտադրության մասին:

Այս բոլոր հարցերին պատասխաններ գտնելու համար NEWS.am Tech-ին օգնել է Գառնիկ Օհանյանը՝ Murad Sar ընկերության արտադրության ղեկավարը և Հայաստանում պլաստիկ պրոֆիլների և ժամանակակից պատուհանների և դռների այլ մասերի արտադրության առաջին մասնագետներից մեկը։
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ
3
Վահագնի թաղամասում ապրել չի լինում. չորս կողմից ռեստորաններ են, երաժշտության բարձր ձայնը առավոտից մինչև երեկո բնակիչներին հանգիստ չի տալիս։ Այս մասին NEWS.am–ին ահազանգում են տեղի բնակիչները։
👍1😁1
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։
💩8👍7😁4
Ուկրաինական ուժերը կամիկաձե անօդաչու թռչող սարքով փորձել են գրոհել Կուրչատովում գտնվող Կուրսկի ատոմակայանի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Անօդաչուն խոցվել է ատոմակայանի մոտ։
👍5😱2😁1
Կավկազ» նավահանգստում հրթիռային գրոհի հետևանքով խորտակված լաստանավում հայկական ծագման կամ Հայաստանի համար նախատեսված բեռներ չեն եղել: Այդ մասին NEWS.am֊ին հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից:
🤔4👍1😱1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇹🇷Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած` ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան՝ հայկական և թուրքական կողմերի համագործակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ հետ, որն արագորեն կազմակերպել է հիվանդի օդային տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
👍133🤔3💩2🔥1😁1
NEWS.am
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Զրուցակիցները…
Կրեմլից հայտնում են, որ Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման գործում։
💩18👍6😁2
Վոլգոգրադի թիվ 19 կալանավայրում բանտարկյալները պատանդ են վերցրել տեղի աշխատակիցներին։

Ռուսական ԶԼՄ֊ների փոխանցմամբ, նախնական տվյալներով, կա 2 զոհ, 3 վիրավոր։
👍4👎2🤬2😢2
NEWS.am
Վոլգոգրադի թիվ 19 կալանավայրում բանտարկյալները պատանդ են վերցրել տեղի աշխատակիցներին։ Ռուսական ԶԼՄ֊ների փոխանցմամբ, նախնական տվյալներով, կա 2 զոհ, 3 վիրավոր։
Mash ալիքի փոխանցմամբ, պատանդ վերցրած բանտարկյալները պահանջել են 2 մլն դոլար եւ ուղղաթիռ։ Իրականացվում է պատանդներին ազատելու գործողություն։
👍3🤬3😁2
Idram Junior հավելվածն արդեն ավելի հետաքրքիր է․ հենց հավելվածում կարելի է խաղալ ֆինանսական գրագիտության խաղ։ Ավելին, այդ խաղի միջոցով կարելի է պատրաստվել «Junius» ֆինանսական կրթության մրցույթին, որը կազմակերպվել է Idram Junior ֆինանսական հավելվածի և Կորիզ կրթական ծրագրի կողմից։ https://www.youtube.com/watch?v=ycYHJb0GS0U&embeds_referring_euri=https%3A%2F%2Fnews.am%2F&source_ve_path=MjM4NTE
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով բարեկամական կապերի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ամուր գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու երկուստեք պատրաստակամությունը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ ԻԻՀ հաստատուն դիրքորոշումը:
👍7🤔1
Քաղցկեղի բուժման ու ախտորոշման բոլոր մեթոդները Հայաստանում հասանելի են։ Քաղցկեղի մոլեկուլյար գենետիկ հետազոտության շնորհիվ հնարավոր է ախտորոշել յուրաքանչյուր պացիենտի քաղցկեղի լիարժեք պատկերը և կատարել անհատական բուժում։ Հայտնաբերվում են քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսացող գենային փոփոխությունները, որոնք թիրախավորվում են նորագույն դեղերով և հասնում քաղցկեղի բջիջների լիարժեք ոչնչացման։ https://www.youtube.com/watch?v=JKPpFXwwREo&embeds_referring_euri=https%3A%2F%2Fmed.news.am%2F&source_ve_path=MjM4NTE
👏4👍2
Շուրջ 100 000 տնային տնտեսություն օգտվում է Team-ի ինտերնետից․ 2-րդ եռամսյակի ցուցանիշներ
👍1👎1
Հայտնաբերվել է որոնվող քաղաքացին

Օգոստոսի 20-ին, ժամը 07։18-ին ահազանգ է ստացվել, որ Գուգարքի բնակիչներից մեկը օգոստոսի 19-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում մեկնել է մոտակա հանդամաս և չի վերադարձել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է օգնություն։

Օգօստոսի 23-ին, ժամը 13։40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գուգարքի գծանցի մոտակայքում աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են ոտքի կոտրվածքով կին։

Պարզվել է, որ հայտնաբերված կինը որոնվող Ս․ Դ․-ն է (ծնված 1953 թ․)։
👍1😱1
NEWS.am
Mash ալիքի փոխանցմամբ, պատանդ վերցրած բանտարկյալները պահանջել են 2 մլն դոլար եւ ուղղաթիռ։ Իրականացվում է պատանդներին ազատելու գործողություն։
4 ՊԱՏԱՆԴԱՌՈՒՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Վոլգոգրադի մարզում ուժայինները հարձակում են սկսել ուղղիչ գաղութի վրա, որտեղ ժամեր առաջ կալանավորները պատանդներ են վերցրել։ Ըստ Mash-ի՝ հանցագործների վնասազերծման գործընթացը տեւել է 30 րոպե։
👍5
Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդի 75 դեպք
🤬12👎4😱1