NEWS.am
19.6K subscribers
20.4K photos
8.97K videos
2 files
34.5K links
Download Telegram
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Կիեւ 1–օրյա այցի ընթացքում Մոդին հանդիպում կունենա Վլադիմիր Զելենսկու հետ։
💩6👍31
Գազ չի լինելու Գեղարքունիքի մարզում, Վանաձորի, Երևանի որոշ հատվածներում օգոստոսի 26-ին և 27-ին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ:
💩12👍2👎2😁2
Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր

Ինչպես հայտնում shamshyan.com-ը, օգոստոսի 21–ին ժամը 01։00-ի սահմաններում Խաղաղ-Դոնի փողոցի 27/4 հասցեում գտնվող հոսթելում Հնդկաստանի քաղաքացիներ 29-ամյա Հարինդեր Սինգխը, 28-ամյա Գովինդ Կումարը և նրանց ընկերները վիճաբանել են 20-ամյա Աջայ Ռաջպուտինի, Բանջլթի Բլինհարջուտինի և 34-ամյա Սոնյա Ռաչպուրի հետ, որի ընթացքում Գովիդ Կումարը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Ա. Ռաջպուրին՝ պատճառելով քերծվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, իսկ Բանջլթի Բլինհարջուտին եկել է խոհանոց, փորձել է վերցնել դանակը Գ. Քումարի ձեռքից, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել ձեռքի հատվածում, իսկ վիճաբանության ժամանակ Հ. Սինգխը, Գ. Կումարը և նրանց ընկերները հարվածներ են հասցրել Ս. Ռաչպուրին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
😁9👍52
Ի՞նչ է անհրաժեշտ Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց խուսափելու համար

✔️Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։
✔️Ձեռք չտալ սատկած թռչուններին։
✔️Կրել երկարաթև հագուստ։
✔️Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։
✔️Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։
✔️Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
✔️Օգտագործել միջատավանիչ միջոցներ։
✔️Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։
👍21😁1
Ի՞նչ առավելություններ ունեն ժամանակակից պլաստիկ պատուհանները հին փայտե պատուհանների համեմատ: Ի՞նչ գործոններից է կախված դրանց որակը և երարակեցությունը, և որքանո՞վ են կարևոր պրոֆիլներն ու ապակիները: Արդյո՞ք Հայաստանում արտադրվող պրոֆիլներից պատրաստված պատուհանները զիջում են եվրոպականներին։ Ի՞նչ պետք է իմանալ մեր երկրում պրոֆիլների արտադրության մասին:

Այս բոլոր հարցերին պատասխաններ գտնելու համար NEWS.am Tech-ին օգնել է Գառնիկ Օհանյանը՝ Murad Sar ընկերության արտադրության ղեկավարը և Հայաստանում պլաստիկ պրոֆիլների և ժամանակակից պատուհանների և դռների այլ մասերի արտադրության առաջին մասնագետներից մեկը։
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ
3
Վահագնի թաղամասում ապրել չի լինում. չորս կողմից ռեստորաններ են, երաժշտության բարձր ձայնը առավոտից մինչև երեկո բնակիչներին հանգիստ չի տալիս։ Այս մասին NEWS.am–ին ահազանգում են տեղի բնակիչները։
👍1😁1
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։
💩8👍7😁4
Ուկրաինական ուժերը կամիկաձե անօդաչու թռչող սարքով փորձել են գրոհել Կուրչատովում գտնվող Կուրսկի ատոմակայանի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Անօդաչուն խոցվել է ատոմակայանի մոտ։
👍5😱2😁1
Կավկազ» նավահանգստում հրթիռային գրոհի հետևանքով խորտակված լաստանավում հայկական ծագման կամ Հայաստանի համար նախատեսված բեռներ չեն եղել: Այդ մասին NEWS.am֊ին հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից:
🤔4👍1😱1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇹🇷Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած` ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան՝ հայկական և թուրքական կողմերի համագործակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ հետ, որն արագորեն կազմակերպել է հիվանդի օդային տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
👍133🤔3💩2🔥1😁1
NEWS.am
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Զրուցակիցները…
Կրեմլից հայտնում են, որ Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման գործում։
💩18👍6😁2
Վոլգոգրադի թիվ 19 կալանավայրում բանտարկյալները պատանդ են վերցրել տեղի աշխատակիցներին։

Ռուսական ԶԼՄ֊ների փոխանցմամբ, նախնական տվյալներով, կա 2 զոհ, 3 վիրավոր։
👍4👎2🤬2😢2
NEWS.am
Վոլգոգրադի թիվ 19 կալանավայրում բանտարկյալները պատանդ են վերցրել տեղի աշխատակիցներին։ Ռուսական ԶԼՄ֊ների փոխանցմամբ, նախնական տվյալներով, կա 2 զոհ, 3 վիրավոր։
Mash ալիքի փոխանցմամբ, պատանդ վերցրած բանտարկյալները պահանջել են 2 մլն դոլար եւ ուղղաթիռ։ Իրականացվում է պատանդներին ազատելու գործողություն։
👍3🤬3😁2