NEWS.am
19.5K subscribers
20.3K photos
8.95K videos
2 files
34.4K links
Download Telegram
Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 42 երթուղին սպասարկող «Հունդայի» ավտոբուսը, «Ֆոլքսվագեն» ու «Բիդ» մեքենաները
👍32
ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին քննարկվել են Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող գործունեությունը

Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
💩29👎62👍2
Միացյալ Նահանգներն Ադրբեջանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ
👍17😁8
Չինաստանում մեկնարկել է 2024 թվականի մեդիա փոխանակման ծրագրի երկրորդ փուլը։ Ծրագրին, որը կազմակերպել է Չինաստանի մեդիա հաղորդակցության միջազգային կենտրոնը, մասնակցում է 94 լրագրող 86 երկրից։
Հայաստանից ծրագրին մասնակցում է NEWS.am–ի լրագրող Գայանե Ալեքսանյանը։
https://youtu.be/DngjDEegddg?si=-Aduy1iE78e_dZPy
4👍1
Անկախությունը, պետականությունը, քաղաքացիությունը մտածողության բոլորովին ուրիշ բանաձևեր են, բոլորովին ուրիշ հարթություններ և մենք ոտք ենք դնում այդ հարթությունների վրա, որդեգրում ու զարգացնում ենք այդ բանաձևերը՝ հենց այսօր, հենց հիմա: Նիկոլ Փաշինյան
💩25👎4🤯1
Երևանում գեներալ-լեյտենանտի որդու վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգված և կասկածելի իրեր
Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ապրիամովի հայրը կոչումով գեներալ-լեյտենանտ է և բարձ պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այդ թվում եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
👍3😁1
Այսօր ժամը 10։00-ից մինչև 12։00, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է էլեկտրամատակարարման խափանման պատճառով։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Կիեւ 1–օրյա այցի ընթացքում Մոդին հանդիպում կունենա Վլադիմիր Զելենսկու հետ։
💩6👍31
Գազ չի լինելու Գեղարքունիքի մարզում, Վանաձորի, Երևանի որոշ հատվածներում օգոստոսի 26-ին և 27-ին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ:
💩12👍2👎2😁2
Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր

Ինչպես հայտնում shamshyan.com-ը, օգոստոսի 21–ին ժամը 01։00-ի սահմաններում Խաղաղ-Դոնի փողոցի 27/4 հասցեում գտնվող հոսթելում Հնդկաստանի քաղաքացիներ 29-ամյա Հարինդեր Սինգխը, 28-ամյա Գովինդ Կումարը և նրանց ընկերները վիճաբանել են 20-ամյա Աջայ Ռաջպուտինի, Բանջլթի Բլինհարջուտինի և 34-ամյա Սոնյա Ռաչպուրի հետ, որի ընթացքում Գովիդ Կումարը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Ա. Ռաջպուրին՝ պատճառելով քերծվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, իսկ Բանջլթի Բլինհարջուտին եկել է խոհանոց, փորձել է վերցնել դանակը Գ. Քումարի ձեռքից, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել ձեռքի հատվածում, իսկ վիճաբանության ժամանակ Հ. Սինգխը, Գ. Կումարը և նրանց ընկերները հարվածներ են հասցրել Ս. Ռաչպուրին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
😁9👍52
Ի՞նչ է անհրաժեշտ Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց խուսափելու համար

✔️Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։
✔️Ձեռք չտալ սատկած թռչուններին։
✔️Կրել երկարաթև հագուստ։
✔️Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։
✔️Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։
✔️Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
✔️Օգտագործել միջատավանիչ միջոցներ։
✔️Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։
👍21😁1
Ի՞նչ առավելություններ ունեն ժամանակակից պլաստիկ պատուհանները հին փայտե պատուհանների համեմատ: Ի՞նչ գործոններից է կախված դրանց որակը և երարակեցությունը, և որքանո՞վ են կարևոր պրոֆիլներն ու ապակիները: Արդյո՞ք Հայաստանում արտադրվող պրոֆիլներից պատրաստված պատուհանները զիջում են եվրոպականներին։ Ի՞նչ պետք է իմանալ մեր երկրում պրոֆիլների արտադրության մասին:

Այս բոլոր հարցերին պատասխաններ գտնելու համար NEWS.am Tech-ին օգնել է Գառնիկ Օհանյանը՝ Murad Sar ընկերության արտադրության ղեկավարը և Հայաստանում պլաստիկ պրոֆիլների և ժամանակակից պատուհանների և դռների այլ մասերի արտադրության առաջին մասնագետներից մեկը։
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ
3