𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
227 subscribers
126 photos
37 videos
80 links
ԱՀ ԱԺ ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ԽՄԲԱԿՑՈւԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Download Telegram
Չհարմարվեցի համատարած «անհոգության» մթնոլորտին, չսովորեցի ձևացնել, թե ամեն ինչ բնական է։

Ներսումս միայն Հայրենիքս է՝ հեռվացած, նեղացած, մոլորված։
Եվ նրա այդ խոսուն լռությունն ավելի բարձր է, քան բոլոր բարձրախոսներն ու դատարկ ճառերը միասին։

Երբեմն ամենաճիշտ պահվածքը սեփական ներսը չդավաճանելն է։
💯31
1918 թ-ի մայիսի 28-ը վերահաստատեց, որ հայ ժողովուրդը չի հրաժարվում իր պետականությունից ու իրավունքներից։

Առանց հայրենիքի ապրելն անհնար է ու անիմաստ։ Այն մեր ինքնությունն է, լեզուն, պատմությունը, մեր նահատակների հիշատակը, մեր պայքարի ու գոյության իմաստը։ Իսկ ուժեղ բանակը եղել և մնում է մեր անվտանգության, պետականության և արժանապատիվ ապագայի միակ իրական երաշխավորը։

Փառք ու խոնարհում բոլոր նրանց, ովքեր պայքարել ու զոհվել են հանուն հայկական պետականության։
Փառք Հայոց բանակին՝ մեր գոյության ու ապագայի պահապանին։
💯31
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երեխան ընտանիքում Աստծո օրհնությունն է։ Ծնողի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի իր երեխան չշեղվի Աստծո ծրագրից, մեծանա առողջ, անվտանգ միջավայրում, ունենա արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք և լինի ազգային ու հոգևոր արժեքների կրողը։

Սակայն արդեն շուրջ ութ տարի է, ինչ մեր երեխաները զրկվում են այդ ամենից։ Յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի, որ իր պարտականությունը միայն երեխային գեղեցիկ հագցնելն ու կուշտ պահելը չէ։ Ծնողի պատասխանատվությունը նաև նրա ապագան, անվտանգությունն ու հայրենիքում ապրելու իրավունքն ապահովելն է։

Հունիսի 7-ին մենք հնարավորություն ունենք որոշելու մեր երեխաների ապագան։ Գնալու ենք ընտրության՝ հանուն մեր երեխաների ֆիզիկական գոյության, արժանապատիվ ու խաղաղ ապագայի, հանուն այն բանի, որ նրանք ապրեն ազգային արժանապատվությամբ և ունենան Հայրենիք։

Մենք պարտավոր ենք արմատախիլ անել նիկոլիզմը, մերժել այն քաղաքականությունը, որը մեզ հասցրել է ազգային կորուստների, անապահովության և հայրենազրկման վտանգի։

Աստված պահապան բոլոր մանուկներին։
Շնորհավո՜ր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
🥰41
Հայաստանի Հանրապետությունը օկուպացրել են նիկոլներից կազմված փսևդոէլիտան, ինչի արդյունքում Արցախը հանձնվել է, իսկ Հայաստանը կորցրել է զարգացման և ինքնապաշտպանության կարողությունը։
Փսևդոէլիտայի ղեկավար Նիկոլի պարտադրանքով Արցախի Հանրապետության նախագահը 2023թ.-ի սեպտեմբերի 1-ին հրաժարական տվեց, որպեսզի Արցախում ցեղասպանության կազմակերպման արդյունքում արցախահայերը հնարավորություն չունենան փրկվելու։
Այս իշխանազավթերը թաղվել են իրենց իսկ ստեղծած կեղծիքի, թալանի, ավերի, կեղտի մեջ։ Սրանք ոչ միայն մեր քաջորդիների զոհվելու պատճառն են, այլ սպանել են մեր կյանքի մեծ մասը։
Այս հակահայերը պիտի հեռացվեն, պիտի պատասխան տան իրենց կատարած բոլոր հանցագործությունների համար։
Մեզնից յուրաքանչյուրը լիակատար իշխանություն ունի որոշելու իր ապագան։ Պետք է գնալ ընտրության, պետք է մերժել նիկոլական փսևդոէլիտային, պետք է փրկել Հայաստանի Հանրապետությունը։
Սիրում ու գնահատում եմ կյանքը, որն Աստված է պարգևել։ Եվ այն ընթացքը, որ պիտի անցնեմ, պարտավոր է լինել արժանապատիվ։ Սա իմ կյանքի հիմնարար սկզբունքներից է։ Ոչ նիկոլները, ոչ էլ որևէ իշխանություն իրավունք չունի որոշելու՝ ինչպես պետք է ապրեմ, ինչի հետ հաշտվեմ կամ ինչից հրաժարվեմ։

Այս իշխանության պարտադրած իրականությունը մարդու համար չի, առավել ևս՝ հայ մարդու։
Հունիսի 7-ի ընտրությունը միայն քաղաքական ընտրություն չէ։ Այն ընտրություն է արժանապատվության ու նվաստացման, հայրենիքի ու անհայրենիքության, պատասխանատվության ու անտարբերության միջև։

Ընտրությունը նաև տեսակի և որակի հաստատումն է։ Մերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել մեր արժանապատիվ ապրելու, հայրենիք ունենալու, խաղաղ, արդար և բարեկեցիկ կյանք կառուցելու իրավունքը։
👏2
Իսկ այսօր աղոթելու և հայրենիքը վայելելու օրն է։ Օր՝ շնորհակալ լինելու Աստծուն Կյանքի, Ընտանիքի ու Հայրենիքի համար։ Օր՝ ուժ հավաքելու, հավատը վերագտնելու և վերահաստատելու, որ որքան էլ դժվար լինեն ժամանակները, Հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը չեն կարող խլել մեզանից։
🥰41
Կատարեցի պարտքս մեր նահատակված քաջորդիների, գալիք սերունդների և Հայրենիքի առաջ…

որպեսզի միասին կարողանանք ունենալ ուժեղ, արդար և բարգավաճող Հայաստան…

որ ես ՏՈՒՆ գնամ…
7
Անկախ նրանից, թե վաղը ինչ որոշում կկայացնի ընդդիմությունը, այսօր արդեն մեկ քաղաքական իրողություն ակնհայտ է․ հայ հասարակության կեսից ավելին մերժում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսը և գործող իշխանության վարած քաղաքականությունը։

Սա պարզապես թվերի կամ ընտրական վիճակագրության հարց չէ։ Սա հանրային տրամադրությունների արտահայտություն է, որը ձևավորվել է վերջին տարիների իրադարձությունների, անվտանգային մարտահրավերների, պետական ինստիտուտների նկատմամբ վստահության անկման և երկրի ապագայի շուրջ խորացող մտահոգությունների ազդեցությամբ։ Խոսքը հարյուր հազարավոր քաղաքացիների մասին է, որոնք տարիներ շարունակ ակնկալում են նոր օրակարգ, նոր մոտեցումներ և նոր քաղաքական պատասխանատվություն։

Բայց հիմա ամենակարևոր հարցը Նիկոլ Փաշինյանի մասին չէ։ Ամենակարևոր հարցը ընդդիմության մասին է։ Այս իրավիճակում ընդդիմության գլխավոր խնդիրը մեկն է՝ չմսխել ժողովրդի ձևավորած քաղաքական կապիտալը։

Քաղաքական վստահությունը ամենադժվար ձևավորվող և ամենահեշտ կորցվող ռեսուրսն է։ Ոչ ոք չի կարող անվերջ հիասթափեցնել սեփական ժողովրդին և հետո պահանջել նրա վստահությունը։ Հայ ժողովուրդը նոր հիասթափության ռեսուրս այլևս չունի։
Հակոբ Հակոբյան
Բոլորն ընտրություններն են քննարկում. խորհուրդներ են տալիս, ընդդիմությանը հորդորում են, «լուրջ» փաստարկներ են բերում, որ պետք է վերցնել մանդատները, կան որ պահանջում են հրաժարվել մանդատներից, քանզի իրենց քվեն իշխանափոխության համար է։

Ես լուռ եմ։ Ոչինչ չեմ ուզում ասել։ Արել եմ հնարավորն ու անհնարինը՝ առանց ցուցադրելու, առանց «իմ» անելու։ Նկատելու չեմ տվել ոմանց «հանկարծակի առաջացած» մեծամտությունը։

Իմ դիտարկումներին, որ նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից՝ կխաբեն, կգողանան, կջարդեն ու կավերեն, բայց չեն հրաժարվի, ժպիտով պատասխան են տվել, թե հանգիստ լինեմ, ամեն ինչ վերահսկվում է, այս անգամ այլ է լինելու։ Յուրաքանչյուր նման պատասխանից հետո միայն մեկ բան եմ ցանկացել ու ասել. շատ եմ ուզում սխալ լինել։

Ցավոք, սխալ չեղա։ Ու արդեն ութ տարի դրա գինը վճարում են Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը։

Հիմա լուռ եմ։ Կարծիք չեմ հայտնում, չեմ մասնակցում փոխադարձ մեղադրանքներին ու դատողություններին։ Պատրաստ եմ պայքարի շարունակությանը։

Յուրաքանչյուր օր, երբ արևը դուրս է գալիս, և Աստծո կամքով ես դեռ կամ, նշանակում է՝ Աստված դեռ ծրագրեր ունի։ Իսկ քանի դեռ այդպես է, ես իրավունք չունեմ հանձնվելու, հուսահատվելու կամ հրաժարվելու իմ պարտքից։

Պայքարը դեռ ավարտված չէ։ Ավարտված չէ, քանի դեռ Հայաստանը չի վերադարձել արժանապատվության, արդարության և ազգային ինքնիշխանության ճանապարհին, իսկ ես՝ Տուն։
4
Այսօր Հայաստանի քաղաքացիները ընդդիմությունից սպասում են ոչ թե հերթական հայտարարությունների կամ բացատրությունների, այլ հստակ քաղաքական օրակարգի, գործնական ծրագրերի և պատասխանատու գործողությունների։ Ժողովուրդը հոգնել է խոստումներից, հոգնել է արդարացումներից։

Պատմությունը բազմիցս ապացուցել է՝ չկա այնպիսի իշխանություն, որն ավելի ուժեղ լինի, քան իր իրավունքների, իր պետության և իր ապագայի համար ոտքի կանգնած ժողովուրդը։
Սակայն ժողովրդի ձայնը միայն բողոք չէ։ Ժողովրդի ձայնը նաև պահանջ է։ Պահանջ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերից։

Եթե իսկապես լսում եք ժողովրդի ձայնը, ապա պարտավոր եք դառնալ այդ ձայնի կազմակերպված ուժը և առաջնորդել այն։
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է արժանապատիվ քաղաքականություն, պատասխանատու առաջնորդություն և ժողովրդի կամքի նկատմամբ անկեղծ հարգանք։

Հայ ժողովուրդը չի կարող անվերջ սպասել։
Հակոբ Հակոբյան
👏3
Սա Նիկոլի կողմից զավթված Հայաստանն է, որտեղ Սրբազանին դատում են Հայրենիքից չհրաժարվելու, Հայրենիքը պաշտպանելու և հանուն Հայրենիքի պայքարելու համար։

Ազգային արժանապատվությունն ու հայրենասիրությունը դարձել են մեղադրանքի հիմք, ինչի արդյունքում վտանգի տակ է պետության ապագան։
💯5
Իսկ եթէ Քրիստոս ձեր մէջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար
3
Պատերազմի օրերին զինվորական հոսպիտալ փոքրակազմ վիրավոր զինվոր բերեցին։ Նրա ոտքերը բառացիորեն մկաններից էին կախված՝ քրքրված։ Այսքան տարի անց էլ հիշում եմ այդ պատանու աչքերն ու հայացքը։ Լուռ էր։ Երբ հայացքներս հանդիպեցին, ինձ նույնիսկ թվաց՝ ժպտում է։ Երևի իմ աչքերում տեսավ այն սարսափը, որն ինքը վաղուց արդեն հաղթահարել էր։

Հաջորդ օրը իմացա, որ բժիշկներին չհաջողվեց փրկել նրա ոտքերը։ Այդպես էլ չիմացա՝ ապրե՞ց, թե՞ ոչ։ Բայց այդ փոքրակազմ, հզոր պատանին ինձ համար դարձավ մեր բոլոր հերոսների հավաքական կերպարը և այդպես էլ մնաց իմ սրտում։

Հայաստանի իշխանությունները ջնջում են մեր հերոսների որմնանկարները։ Գուցե կարծում են, թե պատերից նրանց պատկերները հեռացնելով՝ կջնջեն նաև իրենց պատասխանատվությունը։ Գուցե այդ հայացքներից են վախենում։ Գուցե հերթական անգամ փորձում են հաճոյանալ նրանց, ովքեր տարիներ շարունակ պայքարել են մեր ինքնության դեմ։

Բայց իրականում այս իշխանությունները պիտի սարսափեն ամենակարևորից. իրենք չեն կարող ջնջել այն գիտակցված ընտրությունը, որով այդ պատանիներն ու երիտասարդները, մեր հայրերն ու եղբայրները, գնացին զոհաբերության՝ հավատալով, որ Հայրենիքը պիտի լինի։

Հերոսների նկարները կարելի է հեռացնել պատերից, բայց նրանց հիշատակը հնարավոր չէ հեռացնել մեր սրտերից, մեր մտքից։

Փա՛ռք մեր քաջորդիներին։ Նրանք մեր սրտերում են, մեր հիշողության մեջ և մեր խղճի առաջ՝ որպես հավերժ պարտք։
5💯1
Շատերի «քաղաքական ճամփորդությունների» հետևանքով Արցախը կամաց-կամաց մղվում է մոռացության, իսկ Հայաստանի գլխին եկած և դեռ սպասվող արհավիրքների նկատմամբ վերաբերմունքը կորցնում է իր անհրաժեշտ լրջությունը։ Դա ամենավտանգավոր հետևանքներից մեկն է, քանզի մոռացված պատճառներն ու դասերը լայնացնում են նոր ողբերգությունների ճանապարհը։
💯71
Հայաստանում արդեն ութ տարի իշխանությունը բռնազավթած վարչախումբը հետևողականորեն քանդում է հայկական պետականության բոլոր հենասյուները։ Ոչնչացվել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, խաթարվել են պետական ինստիտուտները, արժեզրկվել են օրենքն ու արդարադատությունը։

Ընտրակեղծիքներով, ընտրակաշառքով, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահմամբ երրորդ անգամ վերարտադրված այս իշխանությունն այսօր վախով է կառավարում երկիրը։ Վենդետան դարձել է պետական քաղաքականություն, իսկ քաղաքական հետապնդումները՝ իշխանությունը պահպանելու հիմնական գործիքը։

Պատրաստվում է Սահմանադրության հերթական փոփոխությունը՝ ոչ թե հանուն Հայաստանի, այլ հանուն Նիկոլի քաղաքական օրակարգի։ Միաժամանակ բանտեր են նետվում բոլոր նրանք, ովքեր չեն հրաժարվում իրենց համոզմունքներից և շարունակում են պայքարել Հայրենիքի համար։

Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել։ Հերթական կին քաղբանտարկյալը Արեգնազ Մանուկյանն է։

Բանտերում են ազգային արժանապատվությունը չվաճառած գործարարները։ Արդեն տասներեք ամիս որևէ իրավական հիմնավորման բացակայությամբ անազատության մեջ է պահվում աշխարհահռչակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։ Օրեր առաջ նույն հաշվեհարդարի հերթական զոհը դարձավ գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանը։

Փաշինյանը փորձում է հասարակությանը պարտադրել մի վտանգավոր պատկերացում՝ իբր հաջողության կարող են հասնել միայն նրանք, ովքեր թալանել են, հանցագործություն են կատարել։ Սակայն բարգավաճում ու անխոցելի են միայն այն գործարարները, որոնք խոնարհվում են իշխանության առաջ։ Իսկ նրանք, ովքեր պահպանում են արժանապատվությունը, պաշտպանում են Հայրենիքը, չեն համակերպվում Արցախի կորստի և Հայաստանի թուլացման հետ, ենթարկվում են հետապնդումների։

Կալանավորվում են քաղաքական գործիչներ։ Կրկին անազատության մեջ են Արմեն Աշոտյանն ու Ավետիք Չալաբյանը։ Հալածվում են հոգևորականներ, թեմերի առաջնորդներ, մտավորականներ, գիտնականներ, զոհված հերոսների ծնողներ, բարձրաստիճան զինվորականներ։

Հայաստանում արդեն անհնար է անուն առ անուն թվարկել բոլոր քաղբանտարկյալներին։

Հայաստանի Հանրապետությունը բռնազավթված է։

Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից։

Արցախի կորուստը չի կարող դառնալ ազգային համաձայնության հիմք։ Այն չի կարող ընդունվել որպես անշրջելի իրականություն։ Արցախի վերադարձի համար պայքարը ոչ միայն արցախցիների, այլ ամբողջ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության գոյության պայքարն է։

Յուրաքանչյուր ոք, ով գիտակցաբար կոչ է անում համակերպվել Արցախի կորստի հետ, հրաժարվել վերադարձի պայքարից և այդ պարտությունը ներկայացնել որպես վերջնական լուծում, իմ համոզմամբ, գործում է Հայաստանի պետական շահերի դեմ։
💯41
Քոչվոր ցեղի առաջնորդը, ՀՀ իշխանությունների կողմից հանձնած Շուշիից, նորից Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ իր նկրտումների մասին է հայտարարում։

Ալիևի հայտարարության ամենաէական հատվածը ոչ թե այն է, որ նա կրկին օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, այլ այն, որ նա փորձեց ներկայացնել այդ նախագիծը որպես միջազգային համաձայնության առարկա՝ պնդելով, թե ԱՄՆ ղեկավարությունը հասկացել է դրա կարևորությունը, Հայաստանին բացատրել է դրա անհրաժեշտությունը, իսկ Սպիտակ տանը ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ։

Ամենամեծ մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը հինգ տարուց ավելի հետևողականորեն առաջ է մղում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։ Եթե այսօր նույն ճանապարհը ներկայացվում է այլ անվանմամբ, դա ինքնին չի պատասխանում առաջացած որևէ հարցի։

Ու ստացվում է, որ ՀՀ իշխանությունների կողմից Արցախի հանձնումը ոչ թե վերացրեց այդ պահանջը, այլ ընդամենը տեղափոխեց Ադրբեջանի հաջորդ թիրախը դեպի Սյունիք։ Այդ պատճառով այսօր Հայաստանի իշխանությունը ոչ թե ընդհանուր հավաստիացումներ պետք է տա, այլ պիտի հրապարակի բոլոր պայմանավորվածությունները։

2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի ռազմավարական պահանջները չեն փոխվել։ Արցախի հայաթափումից հետո բաքուն շարունակել է առաջ տանել իր «հաղորդակցային», բայց իրականում՝ զավթողական օրակարգը։ Իսկ մայր Հայաստանի օրվա իշխանությունների կեցվածքն ու պահվածքը թույլ չեն տալիս լավատես լինել…
💯21
2023թվականին, Արցախի հայաթափումից և Արցախի բնիկ ժողովրդին իր հայրենիքից բռնի տեղահանելուց հետո, շատերը խոսում էին, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանում լինելու է ապագա վերադարձի քաղաքական, իրավական և ազգային հենարանը։

Այսօր, սակայն, իրականությունը բոլորովին այլ է. Արցախը փաստացի չունի գործող նախագահ, Ազգային ժողովի նախագահը հրաժարական է տվել, կառավարությունը կազմաքանդված է, իսկ այն համակարգը, որը պետք է լիներ Արցախի ժողովրդի քաղաքական և իրավական ներկայացուցչության հենարանը, կաթվածահար է։

Սա երեք տարվա քաղաքական ձախողումների արդյունք է։

Այո, Հայաստանի իշխանությունները հետևողականորեն դուրս մղեցին Արցախի հարցը պետական քաղաքականության առաջնահերթություններից՝ ոչ միայն չձեռնարկելով բավարար քայլեր Արցախի ինստիտուտների պահպանման ուղղությամբ, այլև ամեն ինչ արեցին այդ ինստիտուտները կազմաքանդելու համար։ Բայց նույնքան մեծ պատասխանատվություն են կրում նաև Արցախի պետական ինստիտուտների ներկայացուցիչները, որոնք չեն կարողանում պահպանել նույնիսկ պետականության վերջին ինստիտուցիոնալ հենարանները:
Ներքին հակասությունները, անձնական հավակնությունները, արհեստածին հարցերի շուրջ անվերջ վեճերը և քաղաքական անգործությունը վերջնականապես թուլացրին այն, ինչ դեռ հնարավոր էր պահել։

Ամենամեծ հարվածը հասցվել է ոչ թե որևէ պաշտոնյայի հեղինակությանը, այլ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։ Տասնյակ հազարավոր արցախցիներ այսօր չունեն այնպիսի միասնական քաղաքական ներկայացուցչություն, որը կկարողանա հետևողականորեն պաշտպանել նրանց հավաքական իրավունքները, սեփականության իրավունքը, վերադարձի պահանջը և քաղաքական ձայնը։
Այս պայմաններում վերադարձի իրավունքի մասին խոսելը կորցնում է իր քաղաքական ծանրակշիռ բովանդակությունը։ Վերադարձի պայքարը չի կարող հիմնվել միայն հայտարարությունների վրա. այն պահանջում է գործող, լեգիտիմ և կենսունակ ինստիտուտներ, որոնք կկարողանան ներկայացնել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը։

Եթե այսօր չվերաիմաստավորվեն Արցախի պետական ինստիտուտները՝ նոր լեգիտիմությամբ, նոր պատասխանատվությամբ և ազգային համախմբման հիմքով, վաղը կարող է ուշ լինել։ Պատմությունը չի ներում այն ժողովուրդներին, որոնք կորցնում են ոչ միայն իրենց հայրենիքը, այլև այն կառույցները, որոնց միջոցով պետք է պայքարեն այդ հայրենիքը վերադարձնելու համար։

Ժամանակն է ոչ թե հերթական հայտարարություններ անելու, այլ ստեղծելու այն քաղաքական կենտրոնը, որը կկարողանա վերածել վերադարձի իրավունքը ոչ թե կարգախոսի, այլ պետական ռազմավարության։

Հակոբ Հակոբյան
💯4