𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
226 subscribers
126 photos
37 videos
80 links
ԱՀ ԱԺ ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ԽՄԲԱԿՑՈւԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Download Telegram
Գրեցի-ջնջեցի ու որոշեցի անհայրենիք անհայրենիքներին ի պատասխան ասել. Արցախ-Հայաստանն իմ հայրենիքն է իմ գոյության իմաստը, իմ հպարտությունը, իմ շունչն ու միտքը։ Ու ես ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել արժանապատիվ Հայրենիք ունենալու համար…
8
Ամենաշատ «ցավ ապրած» մարդու իշխանավարման ընթացքում Հայաստանը կորցրեց Արցախը, հազարավոր կյանքեր, անվտանգային համակարգը և ազգային արժանապատվությունը։ Եվ սա անհերքելի փաստ է։ Սակայն պետական ղեկավարի ցավը ոչ թե ցուցադրական ծոմերով ու էմոցիոնալ խոստովանություններով է չափվում, այլ իր պատասխանատվությամբ։ Եթե քո ղեկավարության արդյունքը դարձել է ազգային աղետ, ապա ժողովրդին հետաքրքիր չեն քո անձնական ապրումները։ Դու պիտի քաղաքական, ինչպես նաև օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվես։

Ագրեսիվ ու փողոցային խոսույթն էլ այն բանի մասին է, որ Նիկոլը քաղաքական հակադարձում չունի և փորձում է վիրավորանքով փոխարինել փաստարկը։ Այս մարդը քաղաքական դիսկուրսը վերածելով անձնական ատելության, սաստկացնում է հասարակության մեջ թշնամանքն ու պառակտումը։

Ամենավտանգավորը սակայն «Ղարաբաղյան շարժումը թակարդ էր» թեզն է։ Սա քաղաքական գնահատական չէ․ սա հայկական ազգային պայքարի վերաիմաստավորման փորձ է՝ այն ներկայացնելով որպես սխալ, վտանգավոր և նույնիսկ «լրտեսական տրամաբանության» արդյունք։ Այս ձևակերպմամբ նա ոչ միայն արդարացնում է Արցախի հանձնումը, այլ նաև փորձում է ապագա սերունդների հիշողությունից ջնջել ազգային ազատագրական պայքարի իմաստը։

Իսկ սա ոչ այլ ինչ է, քան գաղափարական պատերազմ սեփական ժողովրդի պատմական հիշողության դեմ։

Նիկոլը նոր իրականություն է փորձում ստեղծել, որտեղ հայրենիքի պաշտպանության մասին խոսողը ներկայացվում է որպես «թակարդի մեջ վերադարձնող», իսկ պարտությունն ընդունողը՝ «պետություն փրկող»։ Իսկ իրականում պետությունը չի ուժեղանում սեփական իրավունքներից, պատմությունից ու արժանապատվությունից հրաժարվելով։ Այդ ընթացքը ոչ թե խաղաղության, այլ հերթական զիջումների ու վտանգների ընթացք է։

Նիկոլը սեփական ազգային շարժումը ներկայացնում է որպես սխալ, իսկ դրա դեմ պայքարած մարդկանց՝ խանգարող ուժ։ Եվ սա արդեն քաղաքական վեճ չէ, այլ պետական ինքնության ճգնաժամ։
💯4
Չհարմարվեցի համատարած «անհոգության» մթնոլորտին, չսովորեցի ձևացնել, թե ամեն ինչ բնական է։

Ներսումս միայն Հայրենիքս է՝ հեռվացած, նեղացած, մոլորված։
Եվ նրա այդ խոսուն լռությունն ավելի բարձր է, քան բոլոր բարձրախոսներն ու դատարկ ճառերը միասին։

Երբեմն ամենաճիշտ պահվածքը սեփական ներսը չդավաճանելն է։
💯31
1918 թ-ի մայիսի 28-ը վերահաստատեց, որ հայ ժողովուրդը չի հրաժարվում իր պետականությունից ու իրավունքներից։

Առանց հայրենիքի ապրելն անհնար է ու անիմաստ։ Այն մեր ինքնությունն է, լեզուն, պատմությունը, մեր նահատակների հիշատակը, մեր պայքարի ու գոյության իմաստը։ Իսկ ուժեղ բանակը եղել և մնում է մեր անվտանգության, պետականության և արժանապատիվ ապագայի միակ իրական երաշխավորը։

Փառք ու խոնարհում բոլոր նրանց, ովքեր պայքարել ու զոհվել են հանուն հայկական պետականության։
Փառք Հայոց բանակին՝ մեր գոյության ու ապագայի պահապանին։
💯31
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երեխան ընտանիքում Աստծո օրհնությունն է։ Ծնողի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի իր երեխան չշեղվի Աստծո ծրագրից, մեծանա առողջ, անվտանգ միջավայրում, ունենա արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք և լինի ազգային ու հոգևոր արժեքների կրողը։

Սակայն արդեն շուրջ ութ տարի է, ինչ մեր երեխաները զրկվում են այդ ամենից։ Յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի, որ իր պարտականությունը միայն երեխային գեղեցիկ հագցնելն ու կուշտ պահելը չէ։ Ծնողի պատասխանատվությունը նաև նրա ապագան, անվտանգությունն ու հայրենիքում ապրելու իրավունքն ապահովելն է։

Հունիսի 7-ին մենք հնարավորություն ունենք որոշելու մեր երեխաների ապագան։ Գնալու ենք ընտրության՝ հանուն մեր երեխաների ֆիզիկական գոյության, արժանապատիվ ու խաղաղ ապագայի, հանուն այն բանի, որ նրանք ապրեն ազգային արժանապատվությամբ և ունենան Հայրենիք։

Մենք պարտավոր ենք արմատախիլ անել նիկոլիզմը, մերժել այն քաղաքականությունը, որը մեզ հասցրել է ազգային կորուստների, անապահովության և հայրենազրկման վտանգի։

Աստված պահապան բոլոր մանուկներին։
Շնորհավո՜ր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
🥰41
Հայաստանի Հանրապետությունը օկուպացրել են նիկոլներից կազմված փսևդոէլիտան, ինչի արդյունքում Արցախը հանձնվել է, իսկ Հայաստանը կորցրել է զարգացման և ինքնապաշտպանության կարողությունը։
Փսևդոէլիտայի ղեկավար Նիկոլի պարտադրանքով Արցախի Հանրապետության նախագահը 2023թ.-ի սեպտեմբերի 1-ին հրաժարական տվեց, որպեսզի Արցախում ցեղասպանության կազմակերպման արդյունքում արցախահայերը հնարավորություն չունենան փրկվելու։
Այս իշխանազավթերը թաղվել են իրենց իսկ ստեղծած կեղծիքի, թալանի, ավերի, կեղտի մեջ։ Սրանք ոչ միայն մեր քաջորդիների զոհվելու պատճառն են, այլ սպանել են մեր կյանքի մեծ մասը։
Այս հակահայերը պիտի հեռացվեն, պիտի պատասխան տան իրենց կատարած բոլոր հանցագործությունների համար։
Մեզնից յուրաքանչյուրը լիակատար իշխանություն ունի որոշելու իր ապագան։ Պետք է գնալ ընտրության, պետք է մերժել նիկոլական փսևդոէլիտային, պետք է փրկել Հայաստանի Հանրապետությունը։
Սիրում ու գնահատում եմ կյանքը, որն Աստված է պարգևել։ Եվ այն ընթացքը, որ պիտի անցնեմ, պարտավոր է լինել արժանապատիվ։ Սա իմ կյանքի հիմնարար սկզբունքներից է։ Ոչ նիկոլները, ոչ էլ որևէ իշխանություն իրավունք չունի որոշելու՝ ինչպես պետք է ապրեմ, ինչի հետ հաշտվեմ կամ ինչից հրաժարվեմ։

Այս իշխանության պարտադրած իրականությունը մարդու համար չի, առավել ևս՝ հայ մարդու։
Հունիսի 7-ի ընտրությունը միայն քաղաքական ընտրություն չէ։ Այն ընտրություն է արժանապատվության ու նվաստացման, հայրենիքի ու անհայրենիքության, պատասխանատվության ու անտարբերության միջև։

Ընտրությունը նաև տեսակի և որակի հաստատումն է։ Մերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել մեր արժանապատիվ ապրելու, հայրենիք ունենալու, խաղաղ, արդար և բարեկեցիկ կյանք կառուցելու իրավունքը։
👏2
Իսկ այսօր աղոթելու և հայրենիքը վայելելու օրն է։ Օր՝ շնորհակալ լինելու Աստծուն Կյանքի, Ընտանիքի ու Հայրենիքի համար։ Օր՝ ուժ հավաքելու, հավատը վերագտնելու և վերահաստատելու, որ որքան էլ դժվար լինեն ժամանակները, Հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը չեն կարող խլել մեզանից։
🥰41
Կատարեցի պարտքս մեր նահատակված քաջորդիների, գալիք սերունդների և Հայրենիքի առաջ…

որպեսզի միասին կարողանանք ունենալ ուժեղ, արդար և բարգավաճող Հայաստան…

որ ես ՏՈՒՆ գնամ…
7
Անկախ նրանից, թե վաղը ինչ որոշում կկայացնի ընդդիմությունը, այսօր արդեն մեկ քաղաքական իրողություն ակնհայտ է․ հայ հասարակության կեսից ավելին մերժում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսը և գործող իշխանության վարած քաղաքականությունը։

Սա պարզապես թվերի կամ ընտրական վիճակագրության հարց չէ։ Սա հանրային տրամադրությունների արտահայտություն է, որը ձևավորվել է վերջին տարիների իրադարձությունների, անվտանգային մարտահրավերների, պետական ինստիտուտների նկատմամբ վստահության անկման և երկրի ապագայի շուրջ խորացող մտահոգությունների ազդեցությամբ։ Խոսքը հարյուր հազարավոր քաղաքացիների մասին է, որոնք տարիներ շարունակ ակնկալում են նոր օրակարգ, նոր մոտեցումներ և նոր քաղաքական պատասխանատվություն։

Բայց հիմա ամենակարևոր հարցը Նիկոլ Փաշինյանի մասին չէ։ Ամենակարևոր հարցը ընդդիմության մասին է։ Այս իրավիճակում ընդդիմության գլխավոր խնդիրը մեկն է՝ չմսխել ժողովրդի ձևավորած քաղաքական կապիտալը։

Քաղաքական վստահությունը ամենադժվար ձևավորվող և ամենահեշտ կորցվող ռեսուրսն է։ Ոչ ոք չի կարող անվերջ հիասթափեցնել սեփական ժողովրդին և հետո պահանջել նրա վստահությունը։ Հայ ժողովուրդը նոր հիասթափության ռեսուրս այլևս չունի։
Հակոբ Հակոբյան
Բոլորն ընտրություններն են քննարկում. խորհուրդներ են տալիս, ընդդիմությանը հորդորում են, «լուրջ» փաստարկներ են բերում, որ պետք է վերցնել մանդատները, կան որ պահանջում են հրաժարվել մանդատներից, քանզի իրենց քվեն իշխանափոխության համար է։

Ես լուռ եմ։ Ոչինչ չեմ ուզում ասել։ Արել եմ հնարավորն ու անհնարինը՝ առանց ցուցադրելու, առանց «իմ» անելու։ Նկատելու չեմ տվել ոմանց «հանկարծակի առաջացած» մեծամտությունը։

Իմ դիտարկումներին, որ նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից՝ կխաբեն, կգողանան, կջարդեն ու կավերեն, բայց չեն հրաժարվի, ժպիտով պատասխան են տվել, թե հանգիստ լինեմ, ամեն ինչ վերահսկվում է, այս անգամ այլ է լինելու։ Յուրաքանչյուր նման պատասխանից հետո միայն մեկ բան եմ ցանկացել ու ասել. շատ եմ ուզում սխալ լինել։

Ցավոք, սխալ չեղա։ Ու արդեն ութ տարի դրա գինը վճարում են Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը։

Հիմա լուռ եմ։ Կարծիք չեմ հայտնում, չեմ մասնակցում փոխադարձ մեղադրանքներին ու դատողություններին։ Պատրաստ եմ պայքարի շարունակությանը։

Յուրաքանչյուր օր, երբ արևը դուրս է գալիս, և Աստծո կամքով ես դեռ կամ, նշանակում է՝ Աստված դեռ ծրագրեր ունի։ Իսկ քանի դեռ այդպես է, ես իրավունք չունեմ հանձնվելու, հուսահատվելու կամ հրաժարվելու իմ պարտքից։

Պայքարը դեռ ավարտված չէ։ Ավարտված չէ, քանի դեռ Հայաստանը չի վերադարձել արժանապատվության, արդարության և ազգային ինքնիշխանության ճանապարհին, իսկ ես՝ Տուն։
4
Այսօր Հայաստանի քաղաքացիները ընդդիմությունից սպասում են ոչ թե հերթական հայտարարությունների կամ բացատրությունների, այլ հստակ քաղաքական օրակարգի, գործնական ծրագրերի և պատասխանատու գործողությունների։ Ժողովուրդը հոգնել է խոստումներից, հոգնել է արդարացումներից։

Պատմությունը բազմիցս ապացուցել է՝ չկա այնպիսի իշխանություն, որն ավելի ուժեղ լինի, քան իր իրավունքների, իր պետության և իր ապագայի համար ոտքի կանգնած ժողովուրդը։
Սակայն ժողովրդի ձայնը միայն բողոք չէ։ Ժողովրդի ձայնը նաև պահանջ է։ Պահանջ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերից։

Եթե իսկապես լսում եք ժողովրդի ձայնը, ապա պարտավոր եք դառնալ այդ ձայնի կազմակերպված ուժը և առաջնորդել այն։
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է արժանապատիվ քաղաքականություն, պատասխանատու առաջնորդություն և ժողովրդի կամքի նկատմամբ անկեղծ հարգանք։

Հայ ժողովուրդը չի կարող անվերջ սպասել։
Հակոբ Հակոբյան
👏3
Սա Նիկոլի կողմից զավթված Հայաստանն է, որտեղ Սրբազանին դատում են Հայրենիքից չհրաժարվելու, Հայրենիքը պաշտպանելու և հանուն Հայրենիքի պայքարելու համար։

Ազգային արժանապատվությունն ու հայրենասիրությունը դարձել են մեղադրանքի հիմք, ինչի արդյունքում վտանգի տակ է պետության ապագան։
💯5
Իսկ եթէ Քրիստոս ձեր մէջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար
3