𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան
227 subscribers
126 photos
37 videos
79 links
ԱՀ ԱԺ ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ԽՄԲԱԿՑՈւԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Download Telegram
ԽԱՂԱՂՈւԹՅՈւ՞Ն…այն հաստատվելու է, երբ տեղի կունենա արցախցիների հավաքական ՎԵՐԱԴԱՐՁ հայրենի բնօրրան։ Բաղձալի ու իրական ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ կհաստատվի, երբ հայերի ու ադրբեջանցիների մոտ հակամարտության ԱՐԴԱՐացի կարգավորման զգացողություն կլինի։
Մնացած բոլոր տարբերակները կեղծ են, անիրական, հետևաբար՝ անիրագործելի։ Դրանք հենց պատերազմի գույժն են։
Մեզ իրական բանակցային գործընթաց է անհրաժեշտ, իսկ դա ունենալու միակ հնարավորությունը Հայաստանի իշխանություններին հեռացնելն է։
ՀԱՅից լավ ոչ ոք չգիտի ու չի հասկանում խաղաղության գինը…
👍83
Մարտի 29-ին, ժամը 15։00-ին լինելու եմ Երևանի Ազատության հրապարակում (Օպերայի հրապարակ), քանզի չեմ ապրելու ստով ու կեղծիքով պարուրված, իմ լռությամբ չեմ սատարելու Արցախի հարցի փակմանն ու Հայաստանի կեղեքմանը։ Պիտի նպաստեմ ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ հաստատմանը իմ տուն (Արցախ) վերադառնալով, չլռելով և պահանջելով գերեվարված ու պատանդառված հայրենակիցներիս վերադարձը։ Իսկ մինչ այդ մենք պիտի Մայր Հայաստանում արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենանք։
ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՆ Ու ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՈւՆԵՆԱԼՆ Է…ԱՅՆ ՄԱՀԻՑ ԷԼ ԶՈՐԵՂ Է…
13👍2
2016, ապրիլ 2
Մեր ժողովուրդն այլ որակ ուներ։ Արցախն անօտարելի էր, Հայրենիք էր։ <<Նախկին>>, <<ներկա>> չէր, ազգ էր, ժողովուրդ էր՝ ՀԱՅ։
2016-ի ապրիլի 2-ը շաբաթ օր էր, բայց աշխատանքային, երբ պատերազմի գույժը հասավ Ստեփանակերտ։ Բոլորիս հրահանգեցին տուն գնալ։ Լռություն էր ՔԱՂԱՔՈւՄ, շշուկն անգամ ականջ էր ծակում, երբ ՑՈՐ-ից դուրս եկող տանկերի ձայնը խախտելով անվերջանալի թվացող լռությունը պատերազմի մասին <<պատմեց>>։ Տանկերը վաղուց էին անցել կողքովս, բայց աչքս հեռվից երևացող փոշու ամպից չէի կտրում, ոգևորությունից կարմրած այտերով պատանի զինվորների ետևից շշնջում էի <<Աստված իմ պահիր, պահպանիր>>։
Ժամեր անց կամավորներն էին արդեն Հրապարակում՝ Արցախից, Հայաստանից…
9 տարի առաջ մենք Ազգ էինք, Ժողովուրդ էինք, բռունցք էինք, միասնական էինք, սիրում էինք իրար, հպարտանում էինք մեր հերոսներով, արցախցի ու հայաստանցի չէինք… ՄԵՆՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՈւՐԴՆ ԷԻՆՔ…
ՈՂՋ ՓԱՌՔՆ Ու ՊԱՏԻՎԸ ՁԵՐՆ Է՝ ՀԱՆՈւՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՔԱՋՈՐԴԻՆԵՐ…
💔11💯43
Փաշինյանի կառավարությունը չունի բավարար համարձակություն և ցանկություն բարձրաձայնելու այն փաստը, որ Արցախը համարվում է հայկական պատմական տարածք, և հայ բնակչությունը իրավունք ունի ապրելու այդ տարածքում՝ պահպանելով իր ազգային ինքնությունը։ Սա է միակ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արցախցիների խնդիրները դիտարկում է բացառապես որպես սոցիալական հարցեր, իսկ դրանց քաղաքական ու ազգային կարևորությունը՝ ուղակիորեն անտեսում է և ներկայացնում << պատերազմի վտանգ>>: Հումանիտար հարցերը, իհարկե, կարևոր են, սակայն դրանք չպետք է անտեսեն քաղաքական ու ազգային տեսլականը, որը վերաբերում է Արցախի տարածքային ամբողջականության, նրա պատմական կարգավիճակի և բնակչության ինքնորոշման իրավունքին։ Հայաստանի իշխանությունների նման վարքագիծը ունենալու է բազում հետևանքներ, որոնք վտանգավոր և կործանարար են ոչ միայն Արցախի հայերի, այլ նաև ամբողջ հայ ժողովրդի համար:
Արցախի Արդարություն կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյան
💯5👍2
Հայի համար ամենասարսափելի ժամանակներում ենք…
—Հայրենիքը սիրելը դատապարտելի է
—Արժանապատվությունն՝ ատելի
—Կրթում են անկիրթները
—Պատվից խոսում են անպատիվները
—Ապրումակցում քարոզում են ատելությամբ պարուրվածները
—Ազգայինը գովազդում են մուղամ լսողները
—Հայրենիքի <<պաշտպանությանը>> լծված են իրական պաշտպաններին ատողներն ու քարկոծողները
—Հայրենիքը կառավարում են այն հանձնողները
—Վախկոտները քաջության դասեր են տալիս
Իմ Հայրենիքում այլևս շնչահեղձ եմ լինում, ատելության տեղատարափից՝ փուլ գալիս։
Վերջին ուժերս հավաքում եմ ու շշնջում.<<ՀԱՅԵ՜Ր ՍԻՐՈւՄ ԵՄ ՁԵԶ, ԲՈԼՈՐԻԴ, ԱՆԽՏԻՐ>>
👍76🥰2😁1
Այն ինչ տեղի է ունենում Արցախի և արցախցիների հետ, սկսած չարաբաստիկ 2018-ից, Մայր Հայաստանի օրվա իշխանությունների քաղաքական օրակարգի արդյունքն է։ Արցախյան և Հայաստանյան քաղաքական, հասարակական շրջանակներում այլ թեզերի շրջանառությունը ավելի է խորացնում ներկայիս ճգնաժամը ու բացահայտ սպասարկում է հակահայ իշխանությունների Արցախի էջի փակմանը ուղղված հստակ գործընթացին, սպառնում է Հայաստանի, տեղից էլ խարխլված, անվտանգային համակարգին…
💯6😡1
Նայում եմ ու զազրում. իշխանության գորշ պատերի տակ վխտում են առնետները, <<քաղաքականություն>> են պարում։ Ամենուր շահի գարշահոտն է, որ <<գայթակղում>> է բոլոր կողմերից։ Խավարի մեջ նրանք շշուկով սողում են, կրծելով արժեքների փշրանքները։
Նրանք չունեն գաղափար, չունեն դեմք, չունեն հուշեր, նրանք հայ չեն, ունեն աթոռի հոտառություն, մշտապես քաղցի զգացում, սեփական մորթը փրկելու բացառիկ հմտություն։ Երբեմն հագնում են հեղափոխության դիմակ,
երբեմն՝ ավանդույթների պահապանների շապիկով են, բայց ներսում նույն խուլ շշուկն է. <<պետք է ոչնչացնել ազգայինը, հայրենիքը, վերացնել հայկականությունն ու այն կրողներին>>։ Արցախն ու Հայաստանն առևտրի սեղան են նրանց համար, իսկ ժողովուրդը՝ մարքեթինգային ռեսուրս։
Ու ամեն անգամ, երբ թվում է լույսն արթնանում է, սրանք արդեն հերթի մեջ են՝ առաջին շարքերում, նաև ստվերում,
նոր դիմակով, նոր խոստումով, բայց նույն մորթով։
Իսկ ես Արցախում եմ մնացել, կանգնած եմ մարող լույսի տակ. <<տեսնես ո՞վ մնաց մարդ, երբ շատերը սովորեցին մաշկը փոխել ըստ եղանակի>>։
Հ.Գ. հաջորդիվ՝ անուն առ անուն։ Կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը…
💯8
Այսօր կրկին փորձ արվեց ներխուժել Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Եթե նախորդ անգամ այդ խայտառակ գործողության առաջին գծում կանգնած էին Փաշինյանի ոստիկանները, ապա այս անգամ՝ ցավոք, նույն ձեռագրով հանդես եկավ մի խումբ արցախցի։ Ուղղորդվում են նրանք որևէ ուժի կողմից, թե գործում են ինքնուրույն՝ այս պահին դա երկրորդական է։ Արատավորը հենց երևույթն է, որն իր ամբողջ էությամբ հակաարցախյան է։ Անկախ նրանից, թե ով է կանգնած դրանց հետևում, փաստ է՝ նման գործողությունները, հատկապես այս ժամանակահատվածում, միանշանակ ընկալվում են որպես ոչ միայն սադրիչ, այլև արժանապատվության և ազգային համերաշխության դեմ ուղղված քայլեր։ Եվ ցավալի է, երբ սրա մասնակիցը դառնում են նաև արցախցիներ։ Բողոքի անվան տակ կազմակերպվող այս գործողությունը, որքան էլ, որ այն փաթեթավորված լինի «արդար պայքարի» շղարշով, իրականում ոչ թե թալանվածը վերադարձնելու համար է, այլ մեկ ուրիշ նպատակի է ծառայում՝ շեղել ժողովրդի ուշադրությունը այն մարդու դեմ ուղղված արդարացի և միակ պահանջից, ով ոչ միայն բացարձակ և միակ պատասխանատուն է Արցախի հանձնման համար, այլև դրանից հետո շարունակում է քայլ առ քայլ վերացնել Արցախի հարցն ու դրա հետ կապված ամեն ինչ։ Այդ մարդու անունը բոլորին վաղուց է հայտնի։ Դա Նիկոլ Փաշինյանն է։ Արցախի հիմնադրամների շուրջ հնչող դժգոհությունները հասկանալի են և նույնիսկ արդարացի, բայց երբ դժգոհությունը արտահայտողներից մի մասը, նախկինում մեծ հաճույքով օգտվում էին այդ հիմնադրամներից և հիմա «արդար պայքարը» վերածում են ներկայացուցչության դեմ սադրիչ գործողության, դա արդեն այլ բան է։ Դա ոչ թե պահանջ է, այլ գործիք, գործիք, որով այս իշխանությունը փորձում է վարկաբեկել ամեն բան, ինչ հիշեցնում է Արցախը և արցախցու արժանապատվությունը։ Հենց նմա ն սցենարներով է սնվում Նիկոլ Փաշինյանը: Արցախի խնդիրը ներկայացուցչության դռների հետևում չէ։ Արցախի խնդիրը ՀՀ կառավարության շենքի ներսում է, իսկ ժողովրդի զայրույթի ճշգրիտ հասցեատերը մեկն է՝ Նիկոլ Փաշինյան։
Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյան
👍10
Արցախի Հանրապետություն, ք. Ասկերան, Սուրբ Աստվածածին եկեղեցի

Հիսուսի հարությունը կենդանի հույս է, որ լույս է բերում ամենախավար պահերում։
Քրիստոսի հարությամբ ամեն օր կարող է վերածնունդ լինել՝ ոչ թե միայն վերջում, այլ այստեղ ու հիմա։
Հարության լույսով ապրելը նշանակում է՝
– Սիրել, երբ դժվար է։
– Ներում տալ, երբ ցավ է մնացել։
– Հավատալ, երբ ամեն ինչ «ավարտվել» է։
– Ու հույս ունենալ, երբ մարդկային կերպով հույս չկա։
Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
🙏11🥰4👍1👏1
1915, 2023… Սեր, որը չհասցրինք արտահայտել…ծեր կնոջ աղոթք իր որդու նկարի դիմաց…հայրենիք, որից կտրված, բայց միշտ սրտում վառվող կրակ…
Հիշողությունն այդ կրակն անվերջ վառ է պահում ու հենց մենք կենդանի հիշողություն ենք։ Մեր արյան մեջ խոսում են նրանք, ում ձայնը փորձեցին լռեցնել։
Ցեղասպանության մերժումն ու ուրացումը հերթական ցեղասպանության հրավեր է։
«Մենք չկանք, բայց դուք կաք։ Մի՛ մոռացեք, մի՛ լռեք, ապրե՛ք՝ մեր փոխարեն ևս, մի’ թողեք հայրենիքն առանց ձեզ, գնացե’ք նրա հետևից»։
Հավերժ փառք և հանգիստ ձեր հոգիներին։
7🙏2
Հայը 7 տարի առաջ այս օրը պարտվեց, երբ իր ձայնով իշխանություն ստեղծեց, բայց իր ներկայությամբ չպահանջեց պատասխանատվություն։
Պարտվեց, երբ պայքարեց «ազատության» համար, բայց զիջեց մենաշնորհին։
Պարտվեց, երբ պայքարեց արդարության համար, բայց լռեց անարդարության առաջ։
ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿՈՐԱՎ ԴԱՏԱՐԿՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈւՄ…
6😢2🙏1💔1
Հայաստանը նույնպես արցախցիների հայրենիքն է, միակ փաստացի ապաստանը, հետևաբար պարտավոր է լիարժեք պատասխան տալ նրանց սոցիալական կարիքներին։ Սոցիալական աջակցություն, բնակարանային քաղաքականություն, առողջապահական ծառայություններ, կրթություն և աշխատանքի հասանելիություն՝ այս բոլոր ոլորտներում պետք է ապահովվի համակարգված և շարունակական մոտեցում։ Բայց պետք է հստակ ընդգծել, որ ինտեգրման քաղաքականությունն ինքնին չի կարող նպատակ լինել, եթե այն դառնում է վերադարձի իրավունքի մոռացության կամ մերժման ուղի։
❗️Արժանապատիվ կեցությունը չպետք է վերածվի «վերջնական լուծման»։ Պետությունը պետք է իր քայլերը հիմնի ոչ միայն մարդասիրական, այլև ռազմավարական հաշվարկների վրա՝ գիտակցելով, որ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՄՆՈւՄ Է ՉԼՈւԾՎԱԾ Եվ, ԱՎԵԼԻՆ՝ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈւԹՅՈւՆ ՈւՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ։
Արցախի ժողովրդի ճակատագիրը այժմ բաժանվում է երկու առանցքի միջև՝ արժանապատիվ ներկա և իրավունքի վրա հիմնված ապագա։ Առանց առաջինի անհնար է կայուն գոյությունը, բայց առանց երկրորդի՝ անիմաստ է գոյության իմաստը։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը պետք է մնա համազգային նպատակ, որը չի լռեցվելու հարմարության, հոգնածության կամ վախի պատրվակով։
Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը պարտավոր ունի, որպես պատմության մեջ միասին անցած ու միասին շարունակելու ցանկություն ունեցող ազգ՝ շարունակել պայքարն արդարության, հայրենիք վերադառնալու իրավունքի և արժանապատիվ ապագայի համար։
9
Երբ Արցախում էի…
Ես գործընկերներ ու ընկերներ ունեի Հայաստանի տարբեր քաղաքներից՝ քաղաքական դաշտի գրեթե բոլոր հատվածներից։ Նրանք հաճախ էին գալիս Արցախ՝ ոչ միայն պաշտոնական գործերով, այլև մարդասիրական, բարեկամական հարաբերություններով։ Որոշները նաև իմ տանն են հյուրընկալվել. նստել ենք սեղանի շուրջ, քննարկել ապագան՝ մի ապագա, որտեղ Արցախը հայկական էր՝ ոչ միայն փաստաթղթով, այլ էությամբ։
Այսօր այդ մարդկանց մի մասը չկա, մի մասը հիշողության կորուստ ունի…մնացել են եզակիները՝ իսկականները, նրանք, ովքեր անձնական քաղաքական նպատակներ չունեին, ովքեր ոչ թե գործուղված էին, այլ Հայրենիք էին գալիս, միասին կռիվ էինք տալիս այդ Հայրենիքն ունենալու համար։ Այդ հարաբերությունները միաժամանակ պարզ են ու անսահման խոր։
Հիմա լռությունը կամ դատարկ աղմուկը միայն մարդկային չէ՝ այն քաղաքական է։ Դա արդյունք է այն մտայնության, որտեղ Արցախը կարևոր էր այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր էր դրա միջոցով քաղաքական արժեք ձևավորել։ Իսկ երբ Արցախը դարձավ պետական պարտության, ոչ թե քարոզչական հաղթանակի դաշտ, այն կորցրեց իր «արժեքը» շատերի համար։
Ձեր լռությունը մեզ համար դատավճիռ է։ Ձեր անհամարձակությունը՝ մեր վիրավորանքի շարունակություն։ Դուք չեք կարող խոսել ժողովրդավարությունից ու համազգային շահից, երբ փաստացի համակերպվել եք Արցախի կորստի հետ՝ առանց պատասխանատվության, առանց վերաիմաստավորման, առանց որևէ արժանապատիվ քայլի։
Արցախի հարցը գոյության հարց է։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը՝ անզիջելի։ Ոչ մի ընտրություն, ոչ մի քաղաքական վերադասավորում ու նույնիսկ խաղաղության խոստում չի կարող փոխարինել արդարությանը։
Սա ողբ չէ, դատապարտող խոսք չէ։ Սա հիշեցում է, որ դեռ ոչինչ ավարտված չէ։
Արցախը չի կորել…
👍53💯3
ՇՈւՇԻՆ ՊԻՏԻ ԱԶԱՏԱԳՐՎԵՐ…. Ազատագրումը մեր պատասխանն էր պատմությանը։ Դա պատասխան էր 1920-ի մարտին, երբ կրակով ու սրով ջնջվեց հայկական Շուշին, ավերվեցին եկեղեցիները, մշակութային կենտրոնները, կոտորվեց խաղաղ բնակչությունը։ Շուշիի ազատագրումը պատմական արդարության վերականգնում էր։
ՇՈւՇԻՆ ՊԻՏԻ ԱԶԱՏԱԳՐՎԵՐ, որովհետև հայ ժողովուրդը չէր կարող ապրել իբրև հողազուրկ, հոգեզուրկ, ճնշված ազգ։ Շուշիի ազատագրմամբ մենք նորից ձևակերպեցինք մեր ինքնությունը։ Դա ազգային արժանապատվության հաղթանակ էր՝ ոչ միայն զենքով, այլ հոգով։
ՇՈւՇԻՆ ՊԻՏԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ, քանզի այն դարձել է վերադառնալու, վերակերտելու, վերազարթնելու մեր պատմական խորհրդանիշը։ Նա մեզ համար ոչ միայն վայր է, այլ երազանք, նպատակ և իրավունքի մարմնացում։
ՇՈւՇԻՆ ՊԻՏԻ ԱԶԱՏԱԳՐՎԻ…
ՓԱՌՔ Ու ՊԱՏԻՎ ՀԱՆՈւՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻՆ…
10🥰1😍1
90-ականների պատերազմից հետո՝ երբ երկիրը ծանր վիճակում էր, ազգային կրթությունը միակ հենարաններից մեկն էր, որը պահեց հասարակական դիմադրողականությունը։ Այն ժամանակվա ուսուցիչներն ու դասախոսները ոչ միայն գիտելիք էին փոխանցում, այլ ազգային ինքնությունը պահող արժեքների կրողն էին։ Անվերապահ նվիրվածությամբ, հաճախ՝ առանց նվազագույն պայմանների, նրանք կրթության միջոցով պահեցին երկիրը, սերունդ ձևավորեցին՝ ապագայի հույսով։
Տարիների ընթացքում հայկական կրթական համակարգը ունեցել է թե՛ ձեռքբերումներ, թե՛ թերացումներ։ Սակայն հիմնական ուղենիշը՝ ազգայինն ու արժեքային դաստիարակությունը, պահպանվել է։ Ուսուցիչն ունեցել է պատիվ, հարգանք և հեղինակություն։ Նրան վստահել են ոչ միայն առարկայական գիտելիք, այլ նաև սերնդի ուղղություն ձևավորելու կարևոր առաքելություն։
Այսօր սակայն այդ համակարգը կանգնած է լուրջ արժեքային ճգնաժամի առջև։ Այն, ինչ հիմա ունենք, կարելի է անվանել «նիկոլյան կրթական համակարգ», որտեղ շեշտադրումները արմատապես փոխված են։ Այստեղ կրթվելը դարձել է նորաձևություն՝ առանց բովանդակության, իսկ արժեքային դաշտը՝ խեղաթյուրված։ Ուսուցիչն այլևս այն հենարանը չէ, որին աշակերտն հարգում է։ Նա կարող է դառնալ հարվածի թիրախ՝ ֆիզիկական, բարոյական և իրավական իմաստով։ Երբ աշակերտը կարող է հրել, վիրավորել կամ «գործ տալ» ուսուցչի վրա, ապա դա արդեն համակարգային խնդրի արտահայտում է, ոչ թե առանձին միջադեպ։
Կրթությունը պետք է լինի ազգային անվտանգության հիմքերից մեկը։ Երբ ուսուցիչը նվաստացվում է, կրթությունը դառնում է ձևական, իսկ սերունդը՝ արժեքազուրկ։
Վստահաբար կփաստեմ, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը զուրկ է կրթական համակարգից և պատասխանատուները խաղում են ոչ թե ուսումնական ծրագրերի, այլ ազգային գոյության ու ապագայի հետ։
Իսկ ուսուցիչը, ով այսօր արժանապատվություն չունի, վաղը չի կարող արժանապատիվ սերունդ դաստիարակել։
11