ԱրցախԻնֆո / АрцахИнфо
3.92K subscribers
12K photos
8.34K videos
3 files
12.5K links
Новости и аналитика на армянском и русском

📢 Հետևեք մեզ 👇👇

Telegram-ում՝ https://xn--r1a.website/Arcaxinfo

Бот для связи с администрацией

@Arcaxinfofeedback_bot
Download Telegram
❗️Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն եպիսկոպոսին

Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին.

«ՈւՇԱԴԻՐ. ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԲՆԱԿԱՆ ՄԵՂՔ

ԱՂԵՐՍԱԳԻՐ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ

Հանուն իրենց հագով կարկտած «արդարության» Մայր Տաճարի մոտ մեգաֆոնով բղավող տիրադավ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղք, ի հակադրություն արվամոլության կամ սոդոմական մեղքի, որը նա անբնական մեղք է անվանել:

Եկեք քննենք դա արդյո՞ք այդպես է.

1.⁠ ⁠Նախ քրիստոնեական վարդապետության մեջ «բնական մեղք» հասկացություն գոյություն չունի։ Մեղքն ինքնին հակաբնական է, քանի որ ըստ եկեղեցու սուրբ հայրերի, Աստված մարդուն ի սկզբանե առանց մեղքի է ստեղծել։ Մեղքը դիտվում է որպես մարդու բնության աղավաղում կամ հիվանդություն, ոչ թե դրա բնական մասը։

2.⁠ ⁠Շնությունը Աստծո 10 պատվիրաններից մեկի ուղղակի խախտումն է: Այն համարվում է մարդու գիտակցված ընտրություն, որը խզում է Աստծուն տրված հավատարմության ուխտը և խոցում ու վնասում մարդու հոգին։ Հոգու տաճար համարվող մարդու մարմինն է ապականում:

3.⁠ ⁠Կենսաբանորեն մարդն ունի վերարտադրողական ուժեղ բնազդ։ Սակայն, մարդը տարբերվում է կենդանուց նրանով, որ ունի բանականություն և կամք, որոնցով կարող է վեր կանգնել իր բնազդներից։ Այն, ինչ բնական է կենդանու համար, բարոյական չէ բանական էակի համար։

4.⁠ ⁠Շնությունն (պոռնկությունն) արդարացնելու համար հաճախ անվանում են «մարդկային տկարություն», քանի որ այն բխում է մարդու կրքերից և բնազդներից, բայց այն «բնական մեղք» անվանելը չի բխում ոչ Աստվածաշնչից, ոչ եկեղեցու վարդապետությունից և ոչ էլ որևէ կանոնից։

5.⁠ ⁠Հին Կտակարանում շնությունը համարվում էր ծանր հանցանք, որի համար նախատեսվում էր մահապատիժ (Ղևտ. 20:10)։ Իսկ արվամոլությունն ուղղակիորեն արգելված է. «Տղամարդու հետ մի՛ պառկիր այնպես, ինչպես կնոջ հետ են պառկում. դա պիղծ բան է» (Ղևտ. 18:22)։

6.⁠ ⁠Նոր Կտակարանում Տեր Հիսուս Քրիստոս ավելի խստացրեց պատվիրանը. «Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում» (Մատթ. 5:27-28):

7.⁠ ⁠Մեկ այլ տեղ առաքյալն է խստագույնս զգուշացնում. «Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն» (Ա Կորն. 6:9):

8.⁠ ⁠Աստծուց կտրվելու, ստին տրվելու և արարածներին պաշտելու համար Աստված մարդկանց մատնեց. «…անարգ կրքերի. որովհետեւ նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։
Նոյնպէս եւ արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքուեցին միմեանց հանդէպ. արուները արուների հետ խայտառակութիւն էին գործում եւ փոխարէնը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորութեան հատուցումը։

Եւ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցուած լինելով ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ, կռուազանցութեամբ, նենգութեամբ, չարասրտութեամբ. բանսարկու, չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց, անմիտ, ուխտադրուժ, անագորոյն, անգութ, անողորմ. նրանք գիտէին Աստծու արդար դատաստանը, թէ այսպիսի բաներ գործողները մահուան են արժանի. եւ ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաեւ նրանք, որ գործողներին հաւանութիւն են տալիս» (Հռոմ. 1:26-32): Այսինքն, թե՛ շնությունը, թե՛ համասեռամոլությունը Սուրբ Գրքում հավիտենական մահվան արժանի մեղքեր են համարվում:

9.⁠ ⁠Հռոմեացիներին ուղղված նամակում առաքյալը խոսում է բնական և անբնական կրքի մասին, բայց ոչ մեղքի մասին: Արվամոլությունը նա անվանում է անբնական կարիք, մարդու բնության անարգում:

/Մաս 1/👇

@arcaxinfo
/Մաս 2/☝️

10.⁠ ⁠Եկեղեցին շնությունը, պոռնկությունն ու արվամոլությունը դիտարկում է որպես հոգևոր հիվանդություն: Ս.Գրիգոր Տաթևացին նշում է, որ նման մեղքը երբ ծածուկ է պահվում, մարդուն դնում է ներքին դժոխքի մեջ, քանի որ նա ստիպված է մշտապես ստել Աստծուն, մարդկանց և ինքն իրեն։ Դա առաջացնում է հոգևոր երկվություն։

11. Ս. Գրիգոր Տաթևացին նույնպես տարբերակում է բնական և օտարամուտ կրքեր: Բնական են քաղցը, ծարավը, քնելը, աշխատելը և այլն: Եվ սրանք բնական էին ասվում նաև մինչ դրախտում հանցանք գործելը, և Ադամը սրանք բնականորեն կրում էր: Սրանք անդատապարտելի կրքեր են, որոնք գործեց նաև Քրիստոս, որովհետև իր կողմից էին ստեղծվել:

12. Իսկ օտարամուտ կրքերը երեքն են. մեղքը, մահը, քայքայումը: Մեղքը գործն է, մահը` պատիժը, ոչնչանալը` պատժի հետևանքը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Աստվածաշունչը թե՛ շնությունը (պոռնկությունը), թե՛ արվամոլությունը դիտարկում է որպես մեղք, դրանք տալով տարբեր բնութագրեր։ Բայց, որևէ տեղ մեղքի բնականի կամ ոչ բնականի բաժանում չի տալիս: Եթե մի բանը բնական է (ինչպես շնչելը, ուտելը կամ քնելը), այն չի կարող մեղք համարվել։ Իսկ եթե առկա է մեղքը, նշանակում է՝ դա բնական վիճակից շեղում է։

Թեև Աստվածաշունչը խստորեն դատապարտում է այս արարքները, այն միաժամանակ քարոզում է զղջում և ապաշխարություն: Քրիստոնեական ուսմունքի և եկեղեցու վարդապետության համաձայն ցանկացած մեղավոր մարդ կարող է ներում ստանալ, եթե անկեղծորեն զղջա, խոստովանի իր գործած մեղքերը թողություն տալու իշխանություն ունեցողի՝ գործող հոգևորականի վկայությամբ, զղջա և թողնի իր նախկին ապրելակերպը։
Դա նրան հոգու վերակենդանացում և բժշկություն կպարգեւի, Աստծո հետ հաշտություն, օրհնություն և մեծ մխիթարություն: Որքան շուտ, այնքան լավ:

Հ.Գ. 1.

ԱՂԵՐՍԱԳԻՐ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin

Հաշվի առնելով Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի.

Ա) վերոգրյալ լրջագույն դավանաբանական շեղումները,

Բ) Աստվածաշնչին հակառակ թեզերի արծարծումն ու մեղքի սրբագրումը,

Գ) նրա հակականոնական ընթացքը,

Դ) Պատարագի ընթացքում Կաթողիկոսի և Թեմի առաջնորդների անունների զեղջման հետ հաշտ լինելը, հովանավորելը,

Ե) նվիրապետական կարգի դեմ ընդվզելը,

Զ) սադրիչ հայտարարություններին միանալը,

Է) կարգալույծների պատարագանման արարողություններին Պատարագ անվանելը,

Ը) կարգալույծների ու հերձվածողների հետ 17.12.2025թ. Մայր Աթոռի վրա գրոհը համակարգելը,

Թ) Ավետարանի խոսքն ակնհայտ աղավաղելը,

ԱՂԵՐՍՈւՄ ԵՄ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ` Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել:

ՈՎՔԵՐ ՀԱՄԱՄԻՏ ԵՆ, ԽՆԴՐՈւՄ ԵՄ ՄԻԱՆԱԼ ԱՂԵՐՍԱԳՐԻՆ»։

@arcaxinfo
Media is too big
VIEW IN TELEGRAM
Дорогие друзья объявляем наш самый масштабный и большой сбор в году - новогодний !!!!

В январе будет ровно 2 года как наша большая семья взяла на себя ответственность за обеспечение садика для детей Арцаха и его содержание . За эти 2 года было сделано колоссальное количество дел и вот уже у нас снова новогодний праздник . В этом году мы собираем 60 деток . Один праздник будет в Ереване , второй пройдет в Гюмри . Подарки были оплачены нашими мужчинами . Нам нужно оплатить кафе , ну и конечно аренду садика , коммунальные услуги и ежемесячные нужды .

Дети должны увидеть красивый и веселый праздник, ни хуже чем у кого-то . А для этого есть мы .
Обо всем подробно расскажет в видео Нарине .

Помощь скидываем по все тем же реквизитам :

2200700634246416 Т - банк , или по номеру +79881117688 Озон банк с пометкой « детям » .

Moneygram Narine Grigoryan.
⚡️ ❗️ Друзья, как вы помните, мы с вами договорились сделать подарочки детишкам из наших трёх семей из Арцаха, напомню —Мариам мама 9-терых красапетов, отца которых не стало 19.09.2023., это наша Лусине с 5 детками, тоже как вы знаете у этой семьи отца и опоры не стало 19 сентября 2023 года. А также наш маленький Ваграмчик с аутизмом и его сестрёнка Эмма

Ребят, в виду того, что крайний сбор на поддержку наших семей на 1 сентября прошёл очень тяжело, я решил больше не объявлять самостоятельно, все с вашего одобрения. Голосование показало, что хоть участвовали крайне мало человек, но почти 100% из голосовавших согласились. В виду того, что бы снова не затянулось все — объявляю сбор открытым и очень надеюсь, что справимся быстро!

❗️ Необходимо собрать ₽32 000

❗️ Здесь будем записывать все пополнения

⚡️ Реквизиты здесь по ссылке...https://t.me/parallel95/95885

Друзья давайте пожалуйста по быстрому закроем вопрос.

Спасибо большое всем неравнодушным.
РАБОТАЕМ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Նկարում պատկերված ալյուրի հումքը բերված է Ղազախստանից' Ադրբեջանի ճանապարհով։ Պաշտոնապես այն 4-րդ կարգի ցորեն է, որն ընդունված է անվանել անասնակեր, սակայն դրա հետ միաժամանակ ըստ որոշ գիտական պնդումների, ղազախական այդ ցորենը վարակված է «ալֆա» և «միկո» տոքսիններով, որոնք համարվում են քիմիական ծագման։

Մեկ այլ միջազգային բացահայտման համաձայն, ղազախական այդ ցորենը աճեցվել է այն տարածքում, որտեղ միջուկային զանգվածային փորձարկումներ են արվում։

Նշեմ, որ Ղազախստանը ուրան արդյունահանող աշխարհի խոշորագույն երկրներից մեկն է։ Իսկ ուրանի բաց արդյունահանման դեպքում վարակված հողը քաղցկեղ է առաջացնում։

Խանութից ալյուր գնելիս հիշեք այս ամենը և հաշվի առեք, որ Սամվել Ալեքսանյանն է Ադրբեջանի տարածքով ներկրել այդ ցորենը։
Ваш отряд турчат кто хоть спасает, ай чатлашка ?

Сам Эрдоган с Алиевым , или пока что пониже кто ?
❗️❗️Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգեւոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ կամ քողարկված սպառնալիքով

Թե՝ կամ սպասարկում եք տասը եպիսկոպոսների իբր նորոգման օրակարգը, կամ թե մնում եք ԿԳԲ-ի օրակարգի մեջ:

Հետեւելով Քրիստոսի օրինակին, որ չերկխոսեց չարի հետ, այլ ամեն փորձության պատասխանեց Աստծո խոսքով, ասում եմ. «Հետեւ’ս գնա, սատանա’»։
Իբրեւ կեցվածք եւ դիրքորոշում՝ միանում եմ խղճի եւ հայրենիքի կալանավոր Միքայել սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ եւ անսասան մնա։

/Ռուբեն վարդապետ Զարգարյան/
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🙏Սուրբ Աբգար թագավորի տոնին՝ Սուրբ և անմահ պատարագ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Շիրակի թեմի Առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց Թեմի առաջնորդ՝ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և աղոթական ներկայությամբ Շիրակի, Արագածոտնի, Արթիկի, Գուգարաց թեմերի հոգևոր սպասավորների ու վանականների, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Հընթացս Սուրբ Պատարագի հոգևորականներն ու հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրին ապօրինաբար ազատազրկված հոգևորականնարի և բոլոր գերյալների ազատության համար ...
Forwarded from Կարճ ասած
Գնալ ԵԱՏՄ լիդերների նիստին ու շնորհակալություն հայտնել Ալիևին։ Ոչ թե քո պետության տնտեսության ստաբիլության ու զարգացման հիմնական աղբյուրին, այլ Ալիևին․ ինչո՞ւ, որովհետև թողնում ա Գռզոն բենզին առնի իրենից ու տեղափոխի Հայաստա՞ն։
Կարծում եմ՝ կարիք էլ չկա ապագայում որևէ տվյալ կամ փաստաթուղթ գաղտնազերծել՝ հանրությանը տեղեկացնելու, թե որ երկրի ներկայացուցիչն էր մեր երկիրը ղեկավարում 2018 թվից սկսած
🤦‍♂️Շուրջ 3800 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել, մոտ 5500 դիմում մերժվել է

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմում է ներկայացրել 9284 ընտանիք։ @ArmeniaSputnik-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հավաստագրերից իրացվել է 1626-ը, գերակշիռ մեծամասնությունը՝ 1463-ը, բնակարան ձեռք բերելու համար, 12-ը՝ կառուցապատման, իսկ 151-ը՝ գործող հիփոթեքի մարման համար։
🤮 Վաղվանից հայերին մորթողների բենզինը վաճառվելու է նիկոլի տղա գռզոյի «Ռան Օիլ» ու "Գուլֆ" բենզալցակայանների ցանցում։
Տեսնանք զոհված ու կռված տղերքի արյան բիզնեսից օգտվող ու մի քանի հարյուր դրամով հայրենիք ծախող քանի՞ հազար նիկոլի տղա կա մեր երկրում ։

Հիշեք, ազերի բենզին առնողներ, դուք անմիջական հովանավոր եք ազերիների բանակին, հենց ձեր տված փողով են վաղը ձեզ մորթելու, ձեր երեխեքին էլ լավագույն դեպքում հարեմները տանելու։
🤷‍♂️Ադրբեջանից հնչող «խաղաղասիրական» կոչերը շարունակվում են։

Հայատյաց կոչերով հայտնի ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան երկու օր առաջ իր տված հարցազրույցում ասել է․

«Յուրաքանչյուրը պետք է իր ոլորտում համապատասխան քայլեր ձեռնարկի, որպեսզի մենք՝ որպես հաղթող պետություն, կարողանանք հաղթանակի արդյունքները հասցնել վերջնական մակարդակի։ Մենք պետք է լուծենք մեզնից կախված խնդիրները և այժմ նաև պետք է հայկական հասարակությանը վարժեցնենք այս իրողությանը։ Սա 200 տարի շարունակ սխալ տեղեկատվությամբ ձևավորված հիվանդ հասարակություն է։ Այժմ մենք դա պետք է փոխենք քայլ առ քայլ․․․»։

Հենց երեկ հաղորդման շրջանակներում ես բացատրում էի, որ մեր հակառակորդը խնդիր է դրել փոխել ինքնության գիտակցման մասին մեր ընկալումները, դա արվում է գերազանցապես ՀՀ ներկայիս կառավարության միջոցով։


/Տաթևիկ Հայրապետյան/

@arcaxinfo
ՀՀ կառավարության աննախադեպ առաջարկը

Կառավարությունը և որոշ գործարարներ առաջարկում են գնել ադրբեջաբական բենզին և՝

1․ Ձեր փոքրիկ ներդրումը ունենալ Ադրբեջանի մեծածավալ զենքի գնումներին։

2․ Աջակցել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի շարունակվող օկուպացիային ու ամրաշինական աշխատանքներին՝ Ջերմուկի, Ներքին Հանդի, Վարդենիսի, Սև լճի, Ծիծեռնաքարի, Կախակնի, Ծղուկի հատվածում։

3․ Այդ կերպ «հարգել» այդ տարածքների և ձեր պաշտպանության համար զովհած ՀՀ ԶՈւ զինվորներին (այդ թվում՝ գնդակահարված գերիներին, խոշտանգված կին զինծառայողներին):

4․ Աջակցել Ադրբեջանի իշխանությունների պահանջներին՝ «միջանցքի», ադրբեջանցիների «հայրենիք վերադարձի», ՀՀ Սահմանադրության փոփոխության․․․
․․․
N.B. Ֆեյք-խաղաղասերները, «ինքնիշխանության» ապոլոգետները, «հարաբերություն կարգավորողները» և իշխանական ֆան-կլուբը կարող են սկսել Իշխանասարից։

P.S. Էսօր ադրբեջանական զենք տեղափոխող Silk Way-ի հերթական թռիչքն իրականացրեց դեպի Իսրայել։

Տասնյակ այլ թռիչքներ էս տարի եղել են դեպի Սերբիա, Բուլղարիա, Չեխիա, Սլովակիա, Պակիստան, Չինաստան, Թուրքիա․․․

@Arm_Aeternum7
Forwarded from Yerevan.Today
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իրականում ովքեր են գործակալները․ «Կարճ ասած»

Իսպանական ամոթի, ստոկհոլմյան սինդրոմի, նվաստացնող բենզինի և բազմակի գործակալների մասին

@YerevanTodaynews
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️ Հրազդան քաղաքում անցկացվել է Արցախից տեղահանվածների համար հումանիտար օգնության հերթական փուլը։

Երկու օրվա ընթացքում բաժանվել է 415 սննդային և հիգիենիկ փաթեթ մեծահասակների համար և 67 փաթեթ՝ երեխաների համար, ներառյալ մանկական սնունդը։ Օգնությունը տրամադրվել է սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին։

Հումանիտար ծրագիրն իրականացվում է Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակում և ուղղված է Արցախից տեղահանված բնակչության երկարաժամկետ աջակցությանը։

Ծրագրի մեկնարկից ի վեր ավելի քան 5 500 ընտանիք ստացել է հասցեական օգնություն Հայաստանի տարբեր տարածաշրջաններում։ Ծրագիրը նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականը։

«Արցախից տեղահանվածների աջակցությունը մեկանգամյա ակցիա չէ, այլ հետևողական և երկարաժամկետ աշխատանք։ Այսօր ծրագիրն ընդգրկում է հազարավոր ընտանիքների, որոնք հայտնվել են բարդ կենսական իրավիճակում։

Մենք տեսնում ենք, որ նման օգնությունը իսկապես անհրաժեշտ է մարդկանց, և այդ պատճառով որոշում ենք կայացրել ծրագրի իրականացումը երկարաձգել մինչև 2026 թվականը և շարունակել հումանիտար փաթեթների մատակարարումը։

Մեզ համար կարևոր է ոչ միայն փոխանցել սնունդն ու անհրաժեշտ իրերը, այլև մարդկանց տալ հենարան և վստահություն ապագայի հանդեպ՝ ցույց տալով, որ դժվար պահին Ռուսաստանը նրանց կողքին է», — նշել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Իգոր Յուրևիչ Չայկան։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️ Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազելու փոխարեն աճել են պետական պարտքն ու կառավարության պարգևավճարները։

/«Մեր ձեւով» շարժման անդամ Աշոտ Մարկոսյան/
Forwarded from Mina_Z
В этих бензоколонках- кровь сыновей Армении, павших за Родину.
Не инвестируй в экономику врага, не плоди зло.
Стоп, Грзо.
❗️ ❗️ ԱԱԾ-ն փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերի գրաքննություն իրականացնելը լիազորությունների չարաշահում է.

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե արդյոք առաջիկայում նախատեսված է Ազգային անվտանգության ծառայության անվան փոփոխությունը՝ նկատի ունենալով, որ կառույցի գործառույթների փոփոխություն է տեղի ունեցել, այդ թվում՝ առանձնացվել է արտաքին հետախուզության գործառույթը, ու խնդրել հայտնել, թե որոնք են ԱԱԾ-ի ներկայիս գործառույթները, պատարագի տեքստերի գրաքննությունն ԱԱԾ-ն օրենքով իրեն վերապահված որ գործառույթի շրջանակներում է իրականացնում։

ԱԱԾ-ն- փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերի գրաքննություն իրականացնելը լիազորությունների չարաշահում է, քանի որ նման գործառույթ ԱԱԾ-ն չունի։

«Գրավոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից նշել են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության անվան փոփոխության հարց ներկայումս չի քննարկվում։

Ինչ վերաբերում է ԱԱԾ գործառույթներին և պատարագների տեքստերի խմբագրմանը, ապա կառույցից, ինչպես և սպասելի էր, հիշեցրել են «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքը, որում արտացոլվում են Ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղությունները և լիազորությունները, որում բնականաբար առկա չէ որևէ դրվագ, որ ԱԱԾ-ն կարող է պատարագի տեքստ գրաքննել և հորդորել կամ խնդրել հոգևորականներին՝ փոխելու պատարագի տեքստը և զեղչելու Վեհափառ Հայրապետի անունը։

Մինչդեռ պետական մարմինները պարտավոր են գործել բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, դրանից դուրս ցանկացած գործողություն ենթադրում է լիազորության չարաշահում։

Ըստ էության, ԱԱԾ-ից փաստացի ընդունել են, որ Փաշինյանի հրահանգով չարաշահում են լիազորությունը։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ինքը պաշտոնապես հաստատել էր, որ հոգևորականներին ԱԱԾ-ի միջոցով պարտադրում են հոգևորականներին, որ իր ներկայությամբ պատարագներին զեղչվի Վեհափառ Հայրապետի անունը։

Ցանկացած ժողովրդավար պետությունում միայն այս հայտարարությունը հիմք էր՝ քրեական վարույթի նախաձեռնման համար, սակայն՝ ոչ այս դեպքում։

Ինչևէ, ԱԱԾ-ից հղում են կատարել օրենքի այդ կարգավորմանը, միևնույն ժամանակ, հիշեցնելով նաև ԱԺ-ի կողմից 2025թ․ դեկտեմբերին ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։

Այդ փոփոխություններով, հիշեցնենք, ուժը կորցրած են ճանաչվելու ԱԱԾ հետախուզական ստորաբաժանմանը և հետախուզական գործունեությանը վերաբերող իրավակարգավորումները։

Ըստ էության, երբեմնի ամենաազդեցիկ կառույցը կազմաքանդելու, լիազորությունների շրջանակը խիստ նեղացնելու արդյունքում կառույցն այլևս վերածվում է ոչ թե ազգային անվտանգային, այլ՝ Փաշինյանի կապրիզները կատարող կառույցի»,-ասվում է լուրում։

@arcaxinfo
🤦‍♂️🤦‍♂️ՊՆ-ում միլիոններով պարգևավճար կբաժանեն.

4 մլն 800 հազարական դրամ կստանան նախարարի երեք տեղակալները: 2 մլն 600 հազարական դրամ՝ նախարարի երկու խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու եւս մի քանի հոգի։ Միայն այս խմբի պարգեւավճարի ընդհանուր գումարը կկազմի 146 մլն 296 հազար դրամ․..
Forwarded from Արևախաչ
21.12.1976

Հարություն Եղիայի Բանոյան
Կամաորական, ՀՅԴ անդամ։ Ծնվել է Սիրիայի Հալեփ քաղաքում։ Մասնակցել Սիրայի քաղաքացիական պատերազմին։ 2016թ. քառօրյա պատերազմից Հարութ Բանոյանը համագործակցում էր նաև ՀՀ ԶՈՒ-ի հետ, նախագծում և պատրաստում էր հրթիռներ, հարվածային զինտեխնիկա, որոնք կիրառվեցին վերջին պատերազմում։ 2020թ պատերազմի լուրը լսելու պես ՀՅԴ ընկերների հետ մեկնել է Արցախ։ Մարտնչել մինչև վերջին շունչը, ընկել հերոսի մահով Շուշիում՝ Նոյեմբերի 5-ին։ Պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալով։

Арутюн Егияевич Баноян
Добровольный, член АРФД. Он родился в Алеппо, Сирия. Примите участие в гражданской войне в Сирии. 2016г после четырехдневной войны Арут также сотрудничал с ВС РА, проектируя и готовя ракеты и военную технику, которые применялись в ходе войны. Узнав о войне 2020 года, он вместе со своими друзьями из АРФД уехал в Арцах. Сражался до последнего вздоха, погиб смертью героя в Шуши 5 ноября. Награжден медалью за заслуги перед Родиной 2-й степени.

Արևախաչ
Forwarded from Yerevan.Today
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Դուք Երևանցուն չեք ասել, որ ձեր համար առաջնահերթը տուգանելն է․ Մեսրոպ Մանուկյան

Գիտակցում եք, որ երկու դատական ատյանով կրվում եք, գիտակցում եք, որ մտել եք քաղաքացու գրպանը, շարունակում եք նույն պնդաճակատությամբ այդ գործը անել․ ավագանու անդամ
@YerevanTodaynews