Антисекта. Հակաաղանդ: Antisect.
427 subscribers
608 photos
149 videos
2 files
249 links
Открываем ту сторону сект, которую люди обычно не видят: их вовлеченность в политику, войны и деструктивную деятельность. Вся правда о международной коалиции сект "слово жизни". https://www.facebook.com/antisect7
Бот для связи (анонимно): @AntisectBot
Download Telegram
⚡️⚡️⚡️«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԸ ԵՎ ԴԱՎԱՆԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԼՅԱՆՍԸ:⚡️⚡️⚡️
⬇️Русский язык внизу⬇️
Ինչո՞ւ Հայաստանը 13.06.2020 մտավ «Դավանանքի ազատության միջազգային Ալյանսի» մեջ, որը ստեղծվել է 2020 թ. փետրվարին: Շարունակում ենք բացել «Կյանքի խոսք» աղանդի անդրկուլիսային խաղերը: Հիշեցնենք, որ միանալով Ալյանսին, Հայաստանը դե ֆակտո հայտարարեց, որ այսուհետ բոլոր կրոնական կազմակերպությունները Հայաստանում հանդիսանում են պաշտպանության տակ գտնվող ճիշտ նույնպիսի «ազգային սեփականություն» ինչպիսին է, օրինակ` Հայ Առաքելական եկեղեցին:
Антисекта. Հակաաղանդ: Antisect.
⚡️⚡️⚡️«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԸ ԵՎ ԴԱՎԱՆԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԼՅԱՆՍԸ:⚡️⚡️⚡️ ⬇️Русский язык внизу⬇️ Ինչո՞ւ Հայաստանը 13.06.2020 մտավ «Դավանանքի ազատության միջազգային Ալյանսի» մեջ, որը ստեղծվել է 2020 թ. փետրվարին: Շարունակում ենք բացել «Կյանքի խոսք» աղանդի…
1.Մուտքը Ալյանսի մեջ եղել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից կատարված լոբբիստական գործողություն` սեփական իշխանությունը տարածելու և է´լ ավելի մեծ ազդեցություն ունենալու համար` որպես խոշորագույն աղանդ Հայաստանում և ԱՊՀ երկրներում: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ընդունել է օրենք, որը ամբողջ Հայաստանում լիակատար ազատություն է տալիս «Կյանքի խոսք» աղանդի գործունեությանը: Պատահական չէ, որ Արթուր Սիմոնյանն առաջինն իր պարտքը համարեց իր աղանդի բոլոր անդամներին անհապաղ կերպով հրապարակայնորեն հայտնել աղանդի համար կարևոր այդ ուղենիշի մասին (տե´ս ռեփոստը):
2.Զարմանալի է, որ հենց այդ նույն օրը Հայաստանի մասոնական օթյակի պարագլուխ Կարեն Հակոբյանը նույնպես իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց ռեփոստ` Նիկոլ Փաշինյանի հրամանով Ալյանսի մեջ մտնելու մասին` հետևյալ մեկնաբանությամբ. «Վերջապես դա տեղի ունեցավ»: Պարզ երևում է, որ Հայաստանի մասոնների և «Կյանքի խոսք»-ի աղանդավորների հետաքրքրությունները հերթական անգամ համընկել են:
3.Կարևոր է, որ աղանդը 2020թ. նախօրոք հայտարաել է` «եկեղեցի` առանց պատերի» իր բոլոր ադետպտներին աստիճանաբար նախապատրաստելով փողոցներ դուրս գալ «ավետարանչության» և նոր անդամներ հավաքագրելու համար: «Ավետարանչությունը» տարվում էր բացեիբաց կերպով` առանց աղանդի անունը թաքցնելու. ադեպտները դուրս էին գալիս մարդաշատ փողոցներ` գայթակղելով անցորդներին հյուրասիրությամբ` քաղցրավենիքներով, տաք թեյով կամ սուրճով, և բաժանելով բուկլետներ, որոնց վրա, է´լ ավելի մեծ պատկառանք ներշնչելու համար և հոգեբանական մանիպուլյացիայի նպատակներով, պատկերված էր հայ անվանի գրող Թումանյանի դեմքը, որը աստիճանաբար ավելացնելու էր աղանդի հեղինակությունը անցորդների աչքում: Հենց Փաշինյանի որոշումը` Հայաստանը Ալյանսի մեջ մտնելու վերաբերյալ, աղանդի համար հնարավոր դարձրեց լեգալացնել իր գործունեությունը հանրային տարածքում և սկսել բացահայտ (!) հավաքագրում, որ անհնարին էր առաջներում:
4.Իսկ ի՞նչ կերպով կարողացավ աղանդը լոբբիստական գործողություններ ծավալել` Հայաստանը Ալյանսի մեջ մտցնելու համար: Արմեն Լուսյանի կապերի միջոցով, որը աղանդի մամուլի քարտուղարն է և Արթուր Սիմոնյանի աջ ձեռքը: Հիշեցնում ենք այն փաստը, որը մենք գրել էինք ավելի վաղ, որ Արմեն Լուսյանը սկսած 2016 թ. հանդիսանում է «Կրոն և իրավունք» ոչառևտրային կազմակերպության տնօրենը, որը ֆինանսավորվում է Սորոսի ֆոնդի կողմից (!): Սույն կազմակերպությունը զբաղված էր լոբբիստական գործողություններ ծավալելով` կրոնական կազմակերպությունների վերաբերյալ Հայաստանի օրենքներում բարեփոխություններ կատարելու հարցում:
5.Ալյանսի վերաբերյալ օրենքի ընդունումով աղանդը սկսեց իրեն զգալ նկատելիորեն ավելի անկաշկանդ և ազատ, դադարեց վախենալ Ինտերնետում իրենց մասին ինֆորմացիայի ամբողջական շերտեր տեղադրելուց: Այն, ինչ ծածուկ էր մինչև այդ, սկսեց աստիճանաբար ջրի երես դորս գալ: Աղանդը մեծ իրավասություններ ստացավ Նիկոլ Փաշինյանից և կարող էր սկսել երիտասարդների միջոցով ՀԱԵ դեմ կազմակերպել ցույցեր, որոնք վերևից եկած հրահանգի համեմատ թույլատրում էին տեղական իշխանությունները:
6.Բացի դրանից, կապված Ալյանսին միավորվելու փաստի հետ, շատ շուտով Համացանցում հայտնվեց ինֆորմացիա Հրանտ Մելիք-Շահնազարյանի մասին, որը պատահական կերպով բացահայտեց, որ «Կյանքի խոսք»-ի աղանդավորները արդեն պահանջել են Նիկոլ Փաշինյանից, որպեսզի նա իրենց թույլ տա քարոզել և հավաքույթներ անցկացնել ՀԱԵ տաճարներում (!!!):«Կյանքի խոսք» աղանդի նման հանդուգն քայլերից հետո մենք այսօր տեսնում ենք, սր հայերը ոչ թե որ չկարողացան նրանց ներս թողնել ՀԱԵ տաճարներ, այլ Արցախում կորսվեցին ավելի քան 300 տաճարներ, և հիմա այնտեղ հնչում են մուսուլմանների ձայները, ինչպես նաև “Կյանքի խոսք” աղանդի ձայնը` ի դեմս Ռասիմ Խալիլովի, որը ալբանա-ուդինական պարագլուխ Ռոբերտ Մոբիլիի հետ միասին, կազմակերպված ձևով, վաղուց ստեղծել էր բազա` հայկական եկեղեցիների յուրացման համար` հօգուտ Ադրբեջանի, ալբանա-ուդինների և «Կյանքի խոսք» աղանդի: Եվ ուստի, հենց ինքը` «Կյանքի խոսք» աղանդը, սեփական դիրքը ամրապնդելու համար, Նիկոլ Փաշինյանից պահանջել է միանալ Ալյանսին: