ԲԵՎԵՌ / ПОЛЮС / BEVER
1.78K subscribers
8.02K photos
1.9K videos
1 file
9.52K links
Ազգային-Ժողովրդավարական Բևեռն ազգային արժեքների և ժողովրդավարական սկզբունքների շուրջ հասարակական֊քաղաքական համախմբում է։
Download Telegram
Բևեռի ընտրական ցուցակի 3-րդ համարը, մեր առաջին կին թեկնածու Արմինե Սախոյանը իր ընտանիքի անդամների հետ մասնակցեց քվեարկությանը` ընտրելով ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ Հայաստանը և մերժելով օտարահպատակ ռեժիմին:

Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն: Ի գո´րծ 🇦🇲
🔥13👍42
Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը կոչ է անում քաղաքացիներին լինել ակտիվ և անտարբեր չմնալ երկրի ճակատագրի նկատմամբ։

Նա հորդորում է չխաբվել խոստումներին, այլ գնահատել քաղաքական ուժերին ըստ իրենց կատարած գործի:
15👍6
Ի պատասխան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի կողմից տարածված հրապարակման՝ հարկ ենք համարում պարզաբանել և հերքել ներկայացված տեղեկատվության մի շարք դրվագներ, որոնք ակնհայտորեն չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի վստահված անձ Քյարամ Պարսամյանը 31/39 ընտրատեղամաս է այցելել օրենքով սահմանված կարգով: Տեղամասում նրա կողմից բարձրացվել է բացառապես իրավական և ընթացակարգային հարց՝ կապված քվեարկության ծրարների թափանցիկության հետ, ինչը վստահված անձի անմիջական պարտականությունն է՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու համար։

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառման մեջ տեղ գտած պնդումները՝ «անհարգալից պահվածքի», «կոպտելու», «աղաղակելու» կամ հանձնաժողովի անդամներին ու այլ անձանց հասցեին որակումներ հնչեցնելու վերաբերյալ, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում բարձրացված խնդրի շուրջ, որից հետո վստահված անձը, իրականացնելով իր առաքելությունը, հեռացել է տեղամասից։

Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն լարելուց և չափազանցված ու չճշտված տեղեկություններ տարածելուց։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն
07.06.2026թ
, Երևան
🔥10
⚠️ ԱՀԱԶԱՆԳ. Ընտրողների ուղղորդման և վարչական ռեսուրսի կիրառման դեպք Արագածոտնի մարզում

Ազգային-ժողովրդավարական Բևեռի վստահված անձը տեղամասից ահազանգում է ընտրական գործընթացի կոպիտ խախտման վերաբերյալ։

Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի 18/13 ընտրատեղամասում արձանագրվել է ընտրողների բացահայտ ուղղորդման դեպք։ Համայնքի ղեկավարը (գյուղապետը), օգտագործելով իր դիրքն ու վարչական ռեսուրսը, անձամբ գյուղացիներին բերում է ընտրատեղամաս և ուղղորդում քվեարկել իշխող կուսակցության օգտին։

Սա ընտրողների կամարտահայտման վրա ապօրինի ճնշում գործադրելու և ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտման ակնհայտ դրսևորում է։

Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), դիտորդական առաքելությունների և իրավապահ մարմինների անհապաղ ուշադրությունը հիշյալ տեղամասում կատարվող ապօրինությունների վրա՝ պահանջելով ձեռնարկել կտրուկ միջոցներ ընտրողների ուղղորդումն ու վարչական ճնշումները կանխելու համար։

Ազգային-ժողովրդավարական Բևեռ
🔥14
⚠️ ԱՀԱԶԱՆԳ. Դիմում ենք դիտորդական կազմակերպություններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, արձանագրելու ընտրողներին մոլորեցնելու և քվեաթերթիկներ թաքցնելու բացահայտ դեպքը

Արարատի մարզի Աբովյան գյուղի մշակույթի տանը տեղակայված 12/12 ընտրատեղամասից ստացվել է հերթական մտահոգիչ ահազանգը, որը վկայում է ընտրական գործընթացի կոպիտ ու միտումնավոր խախտման մասին։

Քաղաքացուն քվեարկության պահին պարզապես չեն տրամադրել Ազգային-ժողովրդավարական Բևեռի՝ 8 համարի քվեաթերթիկը: Երբ ընտրողը նկատել է բացակայությունը և բարձրաձայնել այդ մասին, հանձնաժողովի անդամները, օրենքով սահմանված կարգով բոլոր քվեաթերթիկները տրամադրելու փոխարեն, անցել են բացահայտ ստի ու ապատեղեկատվության։ Նրանք պնդել են, թե տվյալ քաղաքական ուժը, ինչպես նաև 13 համարի քվեաթերթիկը, չեն մասնակցում ընտրություններին։

Հրավիրում ենք տեղական և միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների ուշադրությունը։

Սա պարզապես տեխնիկական վրիպակ չէ, այլ ընտրողների կամքի վրա ազդելու, նրանց կանխամտածված մոլորեցնելու և Ազգային-ժողովրդավարական Բևեռի քվեները բացահայտորեն գողանալու փորձ, ինչը պետք է անհապաղ արձանագրվի ձեր զեկույցներում։ Հանձնաժողովի անդամն իրավունք չունի սեփական հայեցողությամբ որոշել, թե որ քվեաթերթիկը տա քաղաքացուն և որը թաքցնի։

Խստորեն դատապարտում ենք հանձնաժողովի անդամների այս հակաօրինական գործելաոճը և պահանջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) անհապաղ քայլեր ձեռնարկել այս ապօրինությունը վերացնելու, բոլոր տեղամասերում քվեաթերթիկների ամբողջական փաթեթի տրամադրումը վերահսկելու և ընտրողին խաբած հանձնաժողովականներին օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։

Ազգային-ժողովրդավարական Բևեռ
🔥13👍51
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ԱՀԱԶԱՆԳ. 12/13 ընտրատեղամասում Բևեռի քվեաթերթիկը բացակայում է. ՏԱՐԱԾԵԼ
👍15🔥105
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթման հերթական դրսևորման վերաբերյալ

2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններից ժամեր անց՝ հունիսի 8-ին, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել և հրապարակել էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների ընդամենը շուրջ 10 տոկոսի տվյալները (մոտ 145.000 ձայն), որոնցից Երևանի ընդամենը վեց ընտրատեղամասերի տվյալները կազմում էին շուրջ 3.350 ձայն, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր կուսակցությունը հաղթել է ընտրություններում և ստացել է միանձնյա կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն։ Ավելին, նա նաև պնդեց, որ իր կուսակցությունը ստացել է ավելի շատ ձայներ, քան նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Այս հայտարարությունը հնչեց այն պահին, երբ ընտրությունների արդյունքների ճնշող մեծամասնությունը դեռևս չէր ամփոփվել, չէին ուսումնասիրվել ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը, չէին ավարտվել հնարավոր բողոքարկման և վերահաշվարկի գործընթացները, իսկ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու սահմանադրական լիազորություն ունեցող մարմինը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որևէ պաշտոնական եզրակացություն դեռևս չէր ներկայացրել։

Ընտրությունների արդյունքները որոշելու և հրապարակելու իրավասությունը Հայաստանի Հանրապետությունում վերապահված է բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը և սեփական հայեցողությամբ հռչակել ընտրությունների արդյունքները։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են ժողովրդի կամքի միակ կրողները, իսկ ընտրությունների արդյունքները կարող են հաստատվել միայն օրենքով սահմանված կարգով։
Մենք դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի այս գործելակերպը և այն դիտարկում որպես պետության ինստիտուտների հեղինակազրկման, ընտրական գործընթացի նկատմամբ ճնշման և իշխանության պահպանման նպատակով իրականացվող հերթական հակաժողովրդավարական քայլ։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և քաղաքական ուժերին թույլ չտալ օրենքի և ժողովրդավարության նման կոպիտ ոտնահարումը և միասնական ջանքերով կանխել իշխանազավթման այս քայլը և բռնատիրության հաստատումը Հայաստանում։

Հայաստանի Հանրապետությունը մեկ մարդու սեփականությունը չէ, իսկ ժողովրդի քվեն՝ մեկ մարդու կողմից նախապես սեփականաշնորհվող ավար։

Ազգային ժողովրդավարական Բևեռ
8 հունիսի 2026 թ.Երևան, ժամը՝ 04:17
👍24🔥8
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 7-ի ընտրական ֆարսի և ինքնահռչակ վարչապետի ապօրինի վերարտադրության մասին

Սիրելի հայրենակիցներ,

Սույն թվականի հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ փաստեցին, որ գործող հակաազգային ռեժիմը պատրաստ է ցանկացած ստորության՝ սեփական իշխանությունը երկարաձգելու և պետականության կործանման ընթացքն ավարտին հասցնելու համար։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը միանշանակորեն և կտրականապես չի ընդունում և ճանաչում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների շինծու արդյունքները։

Այսպես կոչված «ընտրությունները» անցել են տոտալ ընտրակեղծիքների, համատարած զեղծարարությունների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ ուղղակի ճնշումների, սպառնալիքների և բռնությունների մթնոլորտում։ Արձանագրված բազմաթիվ ու բացահայտ խախտումները, ընտրատեղամասերում իրականացված ապօրինությունները զրկել են Հայաստանի քաղաքացուն ազատ կամարտահայտման հնարավորությունից։

Հայ ժողովուրդը գործող վարչախմբին երկիրը կառավարելու մանդատ չի տվել։ Ուստի, Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտարարում է.

Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից և չի ներկայացնում հայ ժողովրդի կամքն ու շահերը։

Ինչ վերաբերում է Բևեռի կողմից արդյունքների բողոքարկմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ գործընթացը համարում ենք անիմաստ, քանի որ չենք ճանաչում այս խայտառակ ընտրության արդյունքները։

Բևեռը անիմաստ է համարում նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու նախաձեռնությունները: Սահմանադրական դատարանը, ինչպես և ամբողջ դատաիրավական համակարգը, հանդիսանում է օրվա իշխանությանը կամակատար և ենթակա մարմին, որից արդարադատություն ակնկալելը միամտություն է։

Ստեղծված իրավիճակում ազգային պետականության փրկության միակ ճանապարհը համազգային դիմադրությունն ու այս վարչախմբի անհապաղ հեռացումն է։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը շարունակում է իր անզիջում պայքարը հանուն իսկապես ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի կերտման։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի Խորհուրդ
9 հունիսի, 2026 թ., Երևան
🔥18👍74