Կատարվեց քահանայական ձեռնադրություն
Eng🇺🇸
Рус🇷🇺
🟣 Հոկտեմբերի 26-ին՝ Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց քահանայական ձեռնադրություն:
Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց նաև Փրկչի Խաչափայտի մասունքը։
🟣 Պատարագիչն էր Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ:
🟣 Սուրբ Պատարագի ընթացքում Մակար Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:
🟣 Տիգրան սարկավագ Հակոբյանը վերակոչվեց Տեր Ավետիս քահանա, Սիմոն սարկավագ Իգիթյանը՝ Տեր Դավիթ քահանա, Գրիգոր սարկավագ Ավոյանը՝ Տեր Գառնիկ քահանա, Արթուր սարկավագ Օհանյանը՝ Տեր Մեսրոպ քահանա, Հակոբ սարկավագ Գևորգյանը՝ Տեր Հովհան քահանա և Հայկ սարկավագ Թովմասյանը՝ Տեր Նշան քահանա։
Կարդալ ավելին

ՄԱՀԱԶԴ
Eng🇺🇸
Рус🇷🇺
Ի Տեր ննջեց Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը
Խորը ցավով հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Գիսակ Սրբազանի մահը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին
Eng🇺🇸
Рус🇷🇺
🟣 Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քահանայական կոչմանն արժանացած նորաօծ վեց քահանաներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի:
🟣 Հանդիպմանը Մակար եպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։ Սրբազանն ընդգծեց, որ նորաօծ քահանաները իրենց նվիրյալ ծառայությամբ ու ազգանվեր գործերով նոր ավյուն կհաղորդեն մեր ժողովրդի հոգևոր կյանքին։
🟣 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց նորընծաներին քահանայական օծման և ձեռնադրության առիթով՝ բերելով նրանց իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները:

🟣 Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գեղարքունյաց թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի։
Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ բարձրորեն գնահատելով նրանց նվիրյալ ծառայությունը։ Հայոց Հովվապետը պատգամեց հոգևոր հովիվներին առավել նախանձախնդիր լինել տերունապատվեր առաքելության մեջ և ամուր մնալ ներկայիս փորձությունների հանդիման։ Վեհափառ Հայրապետը հորդորեց զորացնել նրանց խնամքին հանձնված ժողովրդի հավատն առ Աստված և սերն առ հայրենին ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և ամեն ջանք ի գործ դնել հանուն հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի և մեր ժողովրդի բարօրության։
🟣 Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։
Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ հորդորելով իբրև քաջ ու նվիրյալ հովիվներ, խոսքով ու գործով լինել կենդանի քարոզություն հայորդիների համար։ Հայոց Հովվապետը եկեղեցականներին պատգամեց նաև իրենց անմնացորդ սերն ու հայրական խնամքը ցուցաբերել հավատացյալների հանդեպ՝ նրանց մեջ հաստատուն պահելով դարերով նվիրագործված հոգևոր-ազգային արժեհամակարգը, և նպաստել հայրենական կյանքի բարօրությանն ու ապահովությանը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
🟣 Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգևորականների նկատմամբ։
🟣 Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։
🟣 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանը և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։
🟣 Աղոթում ենք, որ Ամենակալ Տերն ապահով ու անվտանգ պահի մեր երկիրը և անսասան մեր Սուրբ Եկեղեցին։ Ամեն։
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

🟣 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով, առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 2-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը։

Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով
Eng🇺🇸
Рус🇷🇺
🟣 Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Ընկալյալ կարգի համաձայն հավատացելոց երկրպագության համար դուրս էր բերվել նաև Սկևռայի սրբոց մասանց պահարանը։
🟣 Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաններ և ուխտավոր հայորդիներ:
🟣 Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը: