Արթուր Չախոյան
1.09K subscribers
203 photos
227 videos
62 links
Download Telegram
Հանրությանն եմ ներկայացնում կոռուպցիայի վառ օրինակ։

Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի սեփականաշնորհել են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով կարգավորվող, օտարման ոչ ենթակա մայթ և այգի (այո՛, մայթ և այգի են սեփականաշնորհել), որտեղ հիմա Տիգրան Ավինյանի տված շինթույլտվությամբ հանգիստ կառուցում են VOLVO ավտոսրահ։

Այս դեպքի առթիվ արդեն հարուցվել է №17184524 քրեական վարույթ, այսինքն՝ անգամ իրավապահները հաստատել են, որ այս ամենը, մեղմ ասած, «մաքուր» չէ։

Հասկանալով, որ սեփականաշնորհումը ապօրինի է, և որպես կանխարգելման միջոց, որպեսզի ապագայում այդ մայթը և այգին հնարավոր լինի վերադարձնել համայնքին, դիմել էի Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով կասեցնել VOLVO ավտոսրահի շինարարությունը, որպեսզի հետագայում համայնքին հասցված վնասը հնարավոր լինի վերականգնել, այսինքն՝ շենքը դեռ չկառուցված ժամանակ։

Իմ դիմումին Երևանի քաղաքապետարանից թարգմանաբար պատասխանել են. «Մենք արդեն մեր կաշառքը վերցրել ենք, աչք ենք փակել, հիմա մեզ չի հետաքրքրում՝ դուք մայթ և այգի եք կորցնում, թե ողջ քաղաքը»։

❗️Այս ամենից մի բան է հստակ դառնում՝ բարձրաստիճան պաշտոնյաները կաշառք են վերցրել, որպեսզի աչք փակեն մայթի և այգու ապօրինի սեփականաշնորհման վրա։ Հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը պիտի շահագրգռված լիներ իրենց համայնքի սեփականությունը պաշտպանելու և շինարարությունը կասեցնելու մեջ՝ ունենալով դրա համար լիարժեք իրավական հիմքեր։

Դե հիմա թող մեկը գա ու ասի՝ Նիկոլը տեղյակ չէ։
👍15🤯32🤬1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տրամաբանական հարց՝ եթե Երևանի քաղաքապետարանը կոռուպցիայի հովանավորչությամբ չի զբաղվում, ապա ինչո՞ւ՝ ըստ օրենքի, շինարարին չի պարտադրում, որ փշրվող անորակ սալիկները փոխարինի նոր, որակյալ սալիկներով։
❗️Փոխարենը՝ Երևանի քաղաքապետարանը աչք է փակում այդ ամենի վրա։
👍174🤬2
111 միլիոն դրամ է վճարել Երևանի քաղաքապետարանը 2023 թվականից տեղադրված 10 չաշխատող էլեկտրոնային թեքահարթակների համար։

Ըստ պաշտոնական գրության՝ Երևանի քաղաքապետարանը մեկ էլեկտրոնային թեքահարթակի համար վճարել է 12.5 միլիոն դրամ, մինչդեռ ավելի բարձր որակի և ժամանակակից ուկրաինական արտադրության էլեկտրոնային թեքահարթակը արժե ընդամենը 150,000գրվ, որը ՀՀ դրամով կազմում է 1,376,115 դրամ։
🔗https://forstor.prom.ua/ua/p1006077153-pandus-dlya-invalidov.html
❗️Ստացվում է՝ մեկը տասին ուռճացրել են գինը։

Ավելին, այդ ուռճացված արժեքով՝ 2023 թվականից տեղադրված 111 միլիոն դրամ արժողությամբ 10 թեքահարթակները մինչ օրս չեն աշխատում։🤦‍♂️

Այսինքն՝ 111 միլիոն դրամը մսխվել է, իսկ իշխանությունը առիթը բաց չի թողնում գլուխ գովելու, թե իբր 10 թեքահարթակ է տեղադրվել, որոնք չեն աշխատում։
🤯13👍6🤬2
Media is too big
VIEW IN TELEGRAM
📌Արձանագրում եմ հետևյալը․
«VOLVO» ավտոսրահի շինարարական աշխատանքները միտումնավոր չեն կասեցվում, որպեսզի շինարարությունն ավարտվի, և հետո, երբ դատարանի վճռով ճանաչվի, որ այն ապօրինի է սեփականաշնորհվել, արդեն համայնքին հասցված վնասը փաստացի վերականգնելու հնարավորություն չլինի։

❗️ Հենց այսպիսի «չտեսնված» լռության և միտումնավոր անգործության ներքո է աշխատում կոռուպցիոն հովանավորչությունը։
👍18🤬1
📢 Երևանի քաղաքապետարանը հերթական սուտ հայտարարությունն է տարածել

Քաղաքապետարանը տեղեկացրել է, իբր՝
🔷 «Կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Հ. Գյուրջյան փողոցը Ա. Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը»։

Սա պարզապես սուտ է

📌 Տվյալ ճանապարհի նախագիծը պատրաստ է դեռևս 2023 թվականից,
📌 Իսկ այդ ճանապարհի շինարարության մրցույթը հայտարարվել է դեռ 2023 թվականին՝ ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/134 ծածկագրով։
📌 Մրցույթը շահել է «Արհովշին» ՍՊԸ-ն՝ շուրջ 1 միլիարդ 44 միլիոն դրամի շրջանակում։
🤬114
Media is too big
VIEW IN TELEGRAM
Շինարարության ոլորտի կոռուպցիոն բումի մասին։
🤯141🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բլոգեր Արթուր Ադամյանը այն մարդկանցից մեկն է, ով հավատացել էր «Վազգենի քուր» Արամ Սարգսյանի կուսակցության անդամների տարածած, թաղապետարանի հայտնի դեպքին առնչվող, իրականությանը չհամապատասխանող զրպարտանքներին և նույն այդ սուտ զրպարտությամբ քննադատել էր իմ գործողությունները՝ առանց իմանալու իրական ճշմարտությունը։

Դեպքի առթիվ առիթ ունեցա խոսելու Արթուր Ադամյանի հետ՝ փաստելով, որ իմ մասին տարածված տեղեկատվությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես տեսնում եք՝ նա հրապարակայնորեն ընդունեց իր սխալը։
👍194
🆘️ Երևանի քաղաքապետարանում միտումնավոր ոչնչացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ դիմումը, որն ուղարկվել էր Երևանի քաղաքապետարան՝ ինձ պատասխան տրամադրելու համար։ Սակայն մինչ օրս իմ դիմումի պատասխան չեմ ստացել, ինչի կապակցությամբ հենց նոր զանգահարել եմ Երևանի քաղաքապետարան՝ դիմումի ընթացքը պարզելու նպատակով, սակայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից պարզվեց, որ այդպիսի դիմում ՉԿԱ😡։

Իմ դիմումի կարևոր հարցը կայանում է հետևյալում 👇
Եթե պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում, որպեսզի համայնքին հասցված վնասը հետագայում հնարավոր լինի վերականգնել, ապա ինչպե՞ս է նախատեսվում վերականգնել այդ վնասը, երբ շինությունը արդեն կառուցված կլինի, և վերականգնումը՝ փաստացի անհնար։

Այս հարցին Երևանի քաղաքապետարանը չի կարողանում պատասխանել՝ թե ինչպես է հետագայում նախատեսում վերականգնել համայնքին հասցված վնասը, ինչի առթիվ էլ իմ դիմումը ոչնչացրել են։

❗️Դե հիմա ասեք, եթե Երևանի քաղաքապետարանը այգու և մայթի ապօրինի սեփականաշնորհման կոռուպցիայի ծածկադմփոցով չի զբաղվում, ապա ինչպես է ստացվել, որ իմ դիմումը անհետացավ Երևանի քաղաքապետարանում։

Դեպքի վերաբերյալ Ազատություն ռադիոկայան-ի ռեպորտաժի հղումը👇https://www.facebook.com/share/v/1DBL4qB5ks/
🤯101🤬1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նույն ստերը՝ նոր ընտրությունների համար, միայն թե մարդիկ իրենց ընտրեն։

Ամենաստոր խոստումներից մեկը Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանի կառուցումն է։
❗️ՔՊ-ն տարիներ շարունակ՝ ամեն ընտրությունից առաջ, հայտարարում է, թե շուտով կսկսեն Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը, մինչդեռ ըստ իրենց իսկ տված ժամկետների՝ այն վաղուց պետք է արդեն կառուցված լիներ։

‼️ՔՊ-ի համար ստելն դարձել է անբաժանելի և միակ գործիքը, որով շարունակում են մոլորեցնել ժողովրդին՝ միայն թե գամված մնան թալանի աթոռին։

🤦‍♂️Ցավալին այն է, որ դեռևս կան մարդիկ, ովքեր հավատում են այդ մաշված ու կեղծ խոստումներին։
11👍3
Իսկ Ջենիֆեր Լոպեսը գիտի՞, որ իր համերգի համար հատկացվել է 6 միլիոն դոլար։
Քանի որ ըստ liverate.com կայքի տվյալների՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի ստանդարտ գոնորարը կազմում է մոտ $1,250,000–$2,000,000։

Հիշեցնեմ, որ 2023թ-ին Սնոփ Դոգը պետք է համերգ տար Հայաստանում, որի ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 6 միլիոն դոլար, սակայն համերգը չկայանալու դեպքում այդ գումարը պետությանը այդպես էլ չվերադարձվեց, նույնիսկ այն դեպքում, երբ Սնոփ Դոգը վերադարձրել էր իր գոնորարը https://armenpress.am/hy/article/1211886/amp Սակայն երկու տարի անց նրան փոխարինում է Ջենիֆեր Լոպեսը, և 6 միլիոն դոլարը մնում է անփոփոխ։

Ըստ ինձ՝ Ջենիֆեր Լոպեսի քնելու, ուտելու, խմելու ծախսերը, որոնք համացանցում բուռն քննարկման առիթ են դարձել, միտումնավոր կերպով ուռճացված են՝ որպեսզի մոտ 4 միլիոն դոլարի թալանի ծախսերը կարողանան փաստաթղթերի վրա տեղավորեն։
👍14🤬3
Ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի շենքում տեղի ունեցած նախկին «թաղապետի» և այլ 1000 աշխատակիցների կողմից իմ դեմ իրականացված հարձակման իրական դրդապատճառը այն էր, որ ես չմասնակցեմ 18-հարկանի շենքի կառուցման հանրային քննարկմանը, որպեսզի չներկայացնեմ իրավական հիմնավոր փաստեր, ըստ որոնց՝ 18-հարկանի շենքի կառուցման շինթույլտվությունը կարող էր մերժվել, և նախկին «թաղապետը» կարողանար դրական եզրակացություն տալ այդ շենքի կառուցման համար։

Դա հաստատվում է հենց Անի Խաչատրյանի տված ցուցմունքով, ըստ որի՝ պարզ է դառնում, որ նա ոստիկանություն է զանգահարել ոչ թե իմ նկատմամբ տեղի ունեցած հարձակման փաստով, այլ այն պատճառով, որպեսզի իր ցուցումով ոստիկանությունը ինձ ձերբակալի, որպեսզի ես չկարողանամ մասնակցել շենքի կառուցման հանրային քննարկմանը։
Եվ հենց այդ ցուցումով էլ ոստիկանությունը ապօրինի ձերբակալել է ինձ, որպեսզի ես չմասնակցեմ հանրային քննարկմանը, այլ ոչ թե այն փաստով, որ ինձ վրա 1000 հոգով հարձակվել են 🤦‍♂️։

❗️Նշեմ, որ օգոստոսի 7-ին, ժամը 11։00-ին, կրկին անգամ կայանալու է նույն՝ վերոնշյալ 18-հարկանի շենքի կառուցման հանրային քննարկումը, որի վերաբերյալ հրավերը միտումնավոր չեն հրապարակել Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնական էջում, որպեսզի հանրային քննարկումը անցկացնեն գաղտնի՝ առանց քաղաքացիների մասնակցության։

‼️Այսինքն՝ այս երկրում մարդուն ձերբակալում են ոչ թե խուլիգանության համար, այլ կոռուպցիան կանխելու համար։

Սա է իրական պատկերն, քանի որ հենց փաստերն են վկայում այն մասին, որ մանկապարտեզի վերաբերյալ «թաղապետի» կողմից միտումնավոր զանգից և դրան հաջորդած բոլոր գործողությունները և ձերբակալությունը եղել են նախապես պլանավորված։

Սա է այս իշխանության դեմքը, երբ ինձ ապօրինի ձերբակալում են, որպեսզի ես չմասնակցեմ շենքի կառուցման հանրային քննարկմանը։

#Թե_բա_Բուչա
10👍6🤯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ 18-հարկանի շենքի կառուցման վերաբերյալ հանրային քննարկման ընթացքում, ես շատ պարզ հարց ուղղեցի․
«Բնակիչների հյուրերը որտեղ են կայանելու իրենց ավտոմեքենաները»։

Կառուցապատողը չկարողացավ ներկայացնել ոչ մի իրավական հիմնավորում կամ լուծում, այլ պարզապես պատասխանեց՝
«Հարմար կլինի՝ կտանի և փողոցում կկանգնեցնի»։

Իսկ հենց այս «հարմար կլինի» սկզբունքով էլ տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություններ է բաժանել։
Արդյունքում այսօր Երևանում ավտոմեքենաները «հարմար կլինի»-ով կանգնեցնում են՝
ով որտեղ ուզում է՝ մայթերին, խաչմերուկներում, կանաչ գոտիներում, բակերի մուտքերի դիմաց։

Սա քաղաք է, որտեղ քաղաքացիների հարմարությունը զիջում է մեկի «հարմար կլինի»-ին։
👍20
Հարգելի՛ հայրենակիցներ,

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018 թվականից ի վեր Երևանում արդեն կառուցվել է 154 բազմաբնակարան շենք, իսկ 341-ը դեռ կառուցման փուլում են։ Այսինքն՝ մայրաքաղաքում սպասվում է ընդհանուր 495 նորակառույց շենք, սակայն դպրոց և մանկապարտեզ նախատեսված է միայն Դեֆենս Հաուզինգ թաղամասում։

❗️Այս փաստի առթիվ հարց եմ ուղղում գիտակից հանրությանը․

🗣 Կարո՞ղ է որևէ մեկը նշել՝ Երևանում որ կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքերն են համապատասխանում Տիգրան Ավինյանի կողմից 2023 թվականին հնչեցված չափորոշիչներին, մասնավորապես՝

▪️ Սեյսմիկ անվտանգության տեսանկյունից — արդյոք ապահովվա՞ծ է սեյսմակայունության բավարար մակարդակ,

▪️ Կոմունալ ենթակառուցվածքների հասանելիություն — ջրամատակարարում, կոյուղի, էլ. էներգիա և այլ համակարգեր,

▪️ Ճանապարհային ենթակառուցվածքներ և տրանսպորտային մատչելիություն — արդյոք նախատեսվա՞ծ են բավարար ճանապարհներ, երթուղիներ և կայանատեղեր,

▪️ Կրթական հաստատությունների առկայություն և հասանելիություն —
‼️ Եթե արդեն այսօր՝ բնակչության ներկա ծավալով, Երևանում բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների հերթագրումը ձգվում է ամիսներով, իսկ ծնողները կանգնած են նրանց տեղավորելու լուրջ խնդրի առաջ, ապա ինչպե՞ս է ենթադրվում, որ այդ նույն համակարգը կարող է սպասարկել այդքան նոր շենքերի բնակիչների երեխաներին։

❗️Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, թե ինչպիսի միլիոնավոր դոլարների կաշառք է վճարվում շենք կառուցելու շինթույլտվություն ստանալու համար՝ ժողդվուրդի կյանքի և չկրթվող սերնդի հաշվին։
👍14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նիկոլ Փաշինյանը ասել էր՝ «Մեղրիի միջանցք չի լինելու»։ Այսօր հերթական սուտը դարձավ իրականություն։

Տարիներ շարունակ «ժողովրդավարության» կեղծ նարատիվներ քարոզելով՝ հանրությանը սովորեցրին վախենալ ու լռել։
Եթե Փաշինյանին քննադատում ես՝ ուրեմն դու «փողով ծախված ՌԴ-ի գործակալ ես», ինչի արդյունքում հասարակությունը չի համարձակվում նրան քննադատել, քանի որ վախենում են իրենց հասցեին հնչող զրպարտանքից։
💁‍♂️Արդյունքում՝ իշխանությունը շարունակում է ստել այնքան, որքան թույլ է տալիս ժողովուրդը՝ երկրին մասնատման գնով։
🤬7👍42