Կանչ
2.64K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Մեր տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ այսօր խիստ լարված մթնոլորտում է անցել։ Ըստ էության հանդիպում չի էլ եղել։ Հանդիպման՝ մամուլի համար նախատեսված արարողակարգային հատվածից անմիջապես հետո, երբ ՀՀ պատվիրակությունն զբաղեցրել է իր տեղերը, Ռաիսին անսպասելի վեր է կացել և շարժվելով դեպի ելքը՝մեղադրելով հայկական կողմին իրանական աջակցությունը եվրոպացի դիտորդներով փոխարինելու մեջ։

«Ձեր վարչապետն է հրաժարվել մեր օգնությունից՝ եվրոպացի դիտորդներ բերելով Հայաստան։ Անվտանգությու՞ն եք ուզում, գնացեք ու լավ մտածեք, թե ում հետ կարող եք այն ունենալ», - ասել է Ռաիսին և առանց հրաժեշտ տալու դուրս եկել հանդիպման սրահից։

@Կանչ
👍71😢12🔥4🤬41
Ազգադավի հետույքում տեղավորվելու համար երկար և տևական պայքարում Գռզոն հաղթեց Բուռնաշին:

«Հրազդան» ստադիոնի սեփականաշնորհման հարցում ազգադավի իրավապահները լուրջ խնդիր են բացահայտել և «հանրային քրեական հետապնդում են իրականացնում»: Շաբաթների հարց է. «Հրազդան» ստադիոնը ազգադավը պետականացնում է, ինչից հետո այն սեփականաշնորհելու է Գռզոն:

Բայց չի սեփականաշնորհելու որպես ստադիոն: «Հրազդանը» պետության հաշվին ապամոնտաժվելու է՝ որպես վթարային շինություն, իսկ արդեն տարածքը գնելու է Գռզոն: Ի դեպ, Ավինյան Տիկոյին արդեն ազգադավը տեղյակ է պահել և խիստ զգուշացրել, որ խնդիրներ չստեղծի, արագ ավարտի թղթաբանության հարցերը. այդ տարածքում Գռզոն բնակելի թաղամաս է կառուցելու:

Դե իսկ մեզ մնում է սփոփել Բուռնաշին, որ 6 տարի շարունակ ազգադավի հետույքում ապրել փորձեց, բայց պարտվեց Գռզոյին: Այստեղ են ասել՝ կրկին փորձիր, չհանձնվես:

@Կանչ
18😁12🤬7🔥5👍1
Քերոբյան Վահանը Նիկոլի հասցեին «թթու խոսք» չի ասելու:

Մեր աղբյուրները հայտնում են, որ քննչականը Վահանին դեմ է տվել պատին: Ատկատների մեծ սիրահար այս ապուշին գործարք է առաջարկվել՝ խելոք տնային կալանքի տակ վեր ես ընկնում և դատվում ես՝ որպես թալանչի կամ 2020-ի նոյեմբերին Խնածախում 72 շիրակցիների գերի հանձնվելու գործը վերաբացում ենք և «պաձելնիկիդ»՝ Խանումյան Հայկի հետ միասին «ագռավի սռոկով» գնում եք՝ որպես պետական դավաճաններ:

Վահանը համաձայնվել է գործարքին ու ոչ մի «թթու խոսք» չի ասելու ազգադավի հասցեին: Հակառակը՝ շարունակելու է համառորեն պնդել, որ գործը քաղաքական չէ և ազգադավը ոչ մի կապ չունի գործի հետ:

@Կանչ
👍17🤬2😁1😢1
Ազգադավի արևմտյան տերերը նոր հանձնարարություն ունեն նրա համար։ Մեր տեղեկություններով, Մյունխենում այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտնել է Նիկոլին, որ Արևմուտքը չի կարող կտրուկ չարձագանքել Ալեքսեյ Նավալնու մահվան փաստին և պլանավորում են ամբողջ աշխարհում հակապուտինյան գործիչների մեծ մոբիլիզացիա սկսել։

Մուրը հասկացրել է ազգադավին, որ եթե նա համաձայնվի ստանձնել այդ շարժման առաջամարտիկներից մեկի դերը, ապա Արևմուտքը պատրաստ կլինի նոր երաշխիքներ տալ իրեն և օգնել Հայաստանում դավաճանների իշխանության պահպանմանը։ Ավելին, բրիտանացի հետախույզը նաև ակնարկել է, որ այդ դեպքում Արևմուտքը պատրաստ է նույնիսկ որոշ զիջումների գնալ Հայաստանում սահմանադրության փոփոխման հարցում։

Մեզ նաև հայտնի դարձավ, որ ազգադավն այսօր անընդհատ փորձել է Bayerischer Hof հյուրանոցի միջանցքներում թեկուզ մեկ րոպեով որսալ Ադրբեջանի նախագահ Ալիևին և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վարչապետի պաշտոնում հայտնված Նիկոլը հուսով է, որ իր այդ «ժեստը» դրական կընդունվի արևմտյան քաղաքական շրջանակներում և ինքը կրկին խաղաղարարի դերում հանդես գալու հնարավորություն կունենա։ Սակայն մինչ այս պահը ազգադավը չի կարողացել տեսնել Ալիևին։ Թուրքի կոշիկ լիզողն իր պատվիրակության անդամներին հրահանգել է վաղը ամեն գնով նման հանդիպման հնարավորություն ստեղծել։

@Կանչ
🤬61👍75😁3😢3
Երևանում ՌԴ դեսպանատան առջև Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ ռուսները և ուկրաինացիները բողոքի ցույց կազմակերպել են ԱՄՆ դեսպանատան ուղիղ ցուցումով և հրահանգավորմամբ:

Ամերիկացիները ռուսներին և ուկրաինացիներին աջակցելու համար դեսպանատան դիմաց են ուղարկել նաև Հայաստանի իրենց գրանտակեր ագենտուրային: Եվ այս ամենը «Ազատություն» TV-ի հուզառատ եթերների ներքո:

Հիշեցնենք, որ այս երեսպաշտ շանորդիները ձեն-ծպտուն չեն հանել և համառորեն շարունակում են մոռացության մատնել խղճի բանտարկյալ Արմեն Գրիգորյանին, որը մահացավ ազգադավի դատարանում՝ ուղիղ եթերում:

«Ազատություն» TV-ի անձնակազմին և գրանտակեր թափոններին մաղթում ենք Նավալնիի ճակատագրին արժանանան, իսկ Արմենին հիշում ենք ու Արմենին սպանողների հետ դեռ խոսելիք ու անելիք ունենք:

@Կանչ
👍11919🔥6
Մյունխենի անվտանգության ֆորումի կուլուարներում ադրբեջանցի լրագրողը բռնացնում է ազգադավին ու հարցնում` «Նիկոլ, բա սահմանադրությունը երբ եք փոխելու»:

Սա այն ամենն է, որ պետք է իմանալ Հայաստանի անկախության, ինքնուրույնության ու ինքնիշխանության մասին: Ճիշտ կլինի ասել` այդ ամենի բացակայության մասին:

Այսուհետ պետք է ուշադիր կարդալ Բաքվից հնչող ուղեցույցներն ու հրահանգները, քանզի դրանք կարճ ժամանակ անց Հայաստանում դառնում են պաշտոնական քաղաքականություն:

Ցավալի է, բայց այդպիսին է հայ ժողովրդի ընտրությունը. լավ ապրելու խոստման դիմաց (այդպես էլ պարզ չէ, թե որն է լավ ապրելը), ապրել թուրքի լծի տակ:

ՀԳ. Հետաքրքիր է, Ալիևը Նիկոլից կպահանջի, որ ադրբեջաներենին Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ հիմա տա՞ն, թե՞ կնախընտրի «սահմանադրական փոփոխությունների» ժամանակ շրջանցել այդ հարցը:

@Կանչ
🤬13😁6😢3👍21
Երեկ մենք արդեն գրել էինք, որ Մյունխենում գտնվող ազգադավն ամեն գնով ցանկանում է հանդիպել Ալիևին և ցույց տալ Արևմուտքին, որ ինքը շարունակում է պայքարել խաղաղության համար։ Նիկոլի երազանքն այսօր կատարվեց՝ Գերմանիայի կանցլերը կազմակերպեց նրա հանդիպումը Ալիևի հետ։

Սակայն ինչի՞ մասին էր այդ հանդիպումը և ի՞նչ դա կարող էր տալ Հայաստանին։ Պարզ է, որ Ալիևը հենց այնպես չի համաձայնվել Նիկոլի հետ կրկին մեկ սենյակում հայտնվել։ Նվազագույն խնդիրը, որ այդկերպ լուծել է ադրբեջանական կողմը, բանակցությունների եվրոպական հարթակից ինչ-որ չափով պրոհայկական դիրքորոշում ունեցող Ֆրանսիային հեռացնելն էր։ Նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

Այսինքն, Ադրբեջանը ցույց է տվել, իբր իրենք դեմ չեն եվրոպական հարթակում խաղաղության մասին բանակցություններին, բայց դա կանեն միայն այն դեպքում, եթե այդ բանակցությունների կազմակերպիչներն Ադրբեջանին ուղղված նույնիսկ նվազագույն պահանջներ չունենան։

Երկրորդ, հանդիպելով իր կամակատարին, Ալիևը փակեց օրեր առաջ 4 հայ զինվորների սպանության թեման՝ հող նախապատրաստելով հաջորդ նման հանցանքի համար։

Երրորդ, Ալիևը Գերմանիայի կանցլեր Շոլցի ներկայությունն օգտագործել է Հայաստանին ուղղված իր ծավալապաշտական պահանջները լեգիտիմացնելու համար։ Նիկոլին ուղղված ուղերձը շատ պարզ է եղել՝ խաղաղությու՞ն ես ուզում, ուրեմն սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ադրբեջանի պայմաններով, սահմանադրությունդ պետք է փոխես ու միջանցք տաս մեզ։ Չե՞ս անում այդքանը, ուրեմն սուտ ես խոսում՝ խաղաղություն չես ուզում դու։

Պարզ է, որ նման պայմաններում Հայաստանի համար որևէ դրական արդյունք այդ հանդիպմանը չէր կարող լինել։ Բայց ազգադավն իր ուզածը այնուամենայնից ստացավ։ Հիմա ընկած եվրոպական կողմին համոզում է, որ շատ դժվար վիճակում է ու որպեսզի կարողանա և՛ Ալիևի (նաև Արևմուտքի) պահանջները կատար, և՛ իշխանություն պահի Հայաստանում, իրեն լրացուցիչ օգնություն է պետք՝ փող, տեխնոլոգիաներ ու քաղաքական աջակցություն։

@Կանչ
🤬24👍7😢3
Մինչ Արցախի նախագահն ու իշխանությունները շարունակում են էշի ականջում քնած մնալ, համացանցում արցախցիների անունից նոր հայտարարություն է ստեղծվել ու տարածվում։ Հայտարարության հեղինակները պահանջում են միջազգային հանրությունից ստիպել Ադրբեջանին յուրաքանչյուր արցախցու 1 միլիոն դոլար կոմպենսացիա վճարել, որ մարդիկ կարողանան գնալ ու իրենց կյանքն արտասահմանում ապրեն։

Շատ արցախցիներ տարածում են այդ «հայտարարությունը»՝ առանց նույնիսկ դրա բովանդակությանը ծանոթանալու։ Բայց «հայտարարության» տեքստ կազմողները, իհարկե, լավ գիտեն, թե ինչ են անում։ Նրանք օգնում են ազգադավի իշխանությանը ցույց տալ հանրությանը, թե ինչպիսինն է Արցախի մեր հայրենակիցների «իրական դեմքը»։ Ուզում են «ապացուցել», որ արցախցիները պատրաստ են վաճառել ամեն ինչ՝ իրենց պատմությունը, հայրենիքը, արժանապատվությունը…

Սա նիկոլական կեղտոտ քարոզչության հերթական տարրն է։ Ու սա հնարավոր է դառնում միայն այն պատճառով, որ Սամվել Շահրամանյանն ու Արցախի այլ իշխանավորները վախենում են ծպտուն անգամ հանել ազգադավի ու նրա սպասարկու դավաճանների խմբակի դեմ։ Արցախի ու արցախցիների շահերը պաշտպանելու, ժողովրդին տեր կանգնելու փոխարեն, նիկոլականների քմահաճույքներն են կատարում, որպեսզի հանկարծ ոչ ոք իրենց չասի, թե աչքի վերևում ունք կա։

@Կանչ
21👍12🤬11😢1
Ուշադիր հետևեք, թե Քերոբյան Վահանի համար ովքեր են «հետույք պատռում» և կտեսնեք քողարկված շահերը, նույն ինքը՝ ատկատների պոչերը:

Հատկապես պրոակտիվ են նախկին վարչապետ Կարապետյան Կարենի երիտասարդ ձագերը, որ հայրենավաճառության ամենաեռուն շրջանում Քերոբյան Վահանի միջոցով ազգադավի կառավարությունից արտոնյալ տոկոսներով վարկեր էին կպցնում ու պետական ֆոնդի հողեր իրենցով անում:

Վիլհելմիչի շրջապատի կապավորը Վահանն էր, որի խաղից դուրս մնալը հղի է բազմաթիվ, այդ թվում՝ Քերոբյանին տված ատկատների բացահայտման վտանգներով:

@Կանչ
🔥10👍53🤬3
«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ բանակցությունների ժամանակ։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվեցին հարցերը լուծել առանց նոր բռնությունների»,- գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը` Ալիևի ու ազգադավի հանդիպումից հետո:

Որ Նիկոլը քշված է անկյուն ու միակողմանի բավարարում է Ալիևի բոլոր պահանջներն ու կամակորությունները, այլևս փաստ է:

Իսկ ինչ է անում Շոլցը: Ոչինչ: Ընդամենը խաղում է երկերեսանի եվրոպացու դերը: Դատեք ինքներդ. մի ձեռքով թքած ունի արցախահայության հայրենազրկման ու նրանց նկատմամբ մինչ այդ եղած բռնությունների վրա, բայց մյուս կողմից` արժևորում է «առանց բռնությունը»:

Մակրոնը չի կարող այդ լկտիությունն իրեն թույլ տալ (Ֆրանսիայի հայ համայնքը դեռ գործոն է), ուստի «ապուշ եվրոպացի» ձևանալու դերը հանձնել են Շոլցին: Դե նա էլ, ապավինելով Գերմանիայի հարուստ փորձին, «դեմոկրատիայի ու մարդու իրավունքների» պաստառի հետևում փորձում է սղացնել հերթական ցեղասպանությունը:

Կասեք Գերմանիան Նյուրնբերգ է տեսել ու դասեր է քաղել: Միանշանակ կսխալվեք: Կրաինայի սերբերին հարցրեք, նրանք ձեզ կպատմեն, թե ժամանակակից Գերմանիան ինչպես է նպաստում էթնիկ զտումներին և դրանց մարսմանը:

@Կանչ
👍485
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ստոր ազգադավը երեկ Մյունխենում ուրախ-ուրախ պատմում էր, որ իր կոնֆիդենցիալ զրույցները մի քանի րոպե անց հայտնի են դառնում ամբողջ աշխարհին։

Դատելով խայտառակ այդ երևույթի մասին խոսելիս ազգադավի տրամադրությունից՝ իրեն այդ փաստն ընդհանրապես չի անհանգստացնում։ Ու դեռ զարմանում է, որ նախկինում նման բան չի եղել, բանակցությունները հաջողվել է գաղտնի պահել։

Եվ սա մի երկրի վարչապետ է, որի ժողովուրդը կանգնած է կենսական սպառնալիքների առջև։ Մի երկրի վարչապետ, որի հազարավոր հեկտար տարածքներ օկուպացված են, իսկ մնացածն էլ կորստի ռեալ վտանգի տակ։

Ու ո՞նց կարող է Հայաստանի բանակը դիմադրել թշնամուն, եթե երկրի ղեկին հայտնված ազգադավը նույնիսկ կոնֆիդենցիալ զրույցները չի կարողանում գաղտնի պահել։ Ո՞վ պետք է վստահի նման ղեկավարին՝ թե՛ երկրի ներսում և թե՛ դրսում։

Հետո էլ մեր ընթերցողները զարմանում են, թե որտեղի՞ց «Կանչին» հայտնի դարձավ, թե ինչ է խոսել Մեծ Բրիտանիայի հետախուզության պետը ազգադավի հետ։ Այ հենց այդպես էլ իմանում ենք։

@Կանչ
👍499😁2
Այսօր լրանում է Արցախյան շարժման 36-րդ ամյակը: Ազգադավ իշխանության գոյության պայմաններում և հատկապես Արցախի հայաթափության ֆոնին այս օրը գրեթե իմաստազրկված է: Բայց սա`առաջին հայացքից:

Իրականում Արցախյան շարժումը շատ ավելի լայն ու խորը գործընթաց էր: Այն մի կողմից խորհրդային կոշտ սահմանափակումների պայմաններում ազատ արտահայտվելու հնարավորություն էր (ի վերջո շատերը 1988-ին Արցախ գոռում էին ոչ թե արցախահայության ճակատագրով մտահոգ լինելու պատճառով, այլ որովհետև ցանկանում էին գոռալ և իրենց համար կապ չուներ թեման որն է), իսկ մյուս կողմից` այն դարձավ հայ ժողովրդի «ցեմենտման» գործոն: Որպես հետևանք` շարժումն այն աստիճան ճոճեց խորհրդային կայսրությունը, որ (այլ գործոնների համադրությամբ) այն ի վերջո փուլ եկավ, և միաժամանակ դարձավ օդից պարգև դարձած անկախության հենքն ու իմաստը:

Այսօր շարժման խորհուրդն այլևս նախկինը չէ. այսօր Բաքուն պահանջում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը, վաղը կպահանջի, որ փոխի անունն ու պետական լեզուն: Պատճառը մեկն է` Արցախյան շարժումը Հայաստանի Հանրապետության հիմքն է, իսկ ազգադավը որոշել է հիմնազրկել այն` հրաժարվելով Արցախյան շարժումից ու Արցախից:

@Կանչ
👍31😢41
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արցախի իշխանություններն այսօր առավոտյան անհերքելի փաստեր են ներկայացրել առ այն, որ նախագահ Սամվել Շահրամանյանը ողջ է:

Մարդը Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ գնացել է Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել զոհվածների շիրիմներին և մենք բոլորս դա տեսել ենք: Ո՞վ կարող է պնդել, թե ողջ չի: Ողջ է: Բայց կարծես լեզուն են կտրել: Նա շարունակում է լռել:

Փոխարենը նրա թիկնապահի լեզուն է չափազանց երկար: Այնքան երկար, որ իրեն թույլ է տալիս Եռաբլուրում հայհոյել լրագրողներին:

Արցախի իշխանությունները, երևում է, լավ չեն հասկանում, թե ինչ վիճակում են գտնվում և իրականում ինչ պետք է անեն այս իրողություններում: Ինչու՞ է Շահրամանյանը կարծում, որ իր այս տոտալ անգործությունը ներվելու է իրեն: Ի՞նչ հույսով է իրեն նման բաներ թույլ տալիս Արցախի նախագահը: Շահրամանյանին հորդորում ենք կապած պահել իր շներին ու վերջապես սկսի զբաղվել Արցախի ու արցախահայության խնդիրներով: Սա նրան ուղղված մեր վերջին նախազգուշացումն է:

@Կանչ
👍48🤬4😢4😁2
Էմանուել Մակրոնը որոշել է Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին վերահուղարկավորել, մեծ արարողություն է կազմակերպել, ազգադավ Նիկոլին էլ հրավիրել է մասնակցելու։
Միսաք Մանուշյանը հակահիտլերյան պայքարի առաջամարտիկներից է, 1944 թվականին նացիստական Գերմանիայի կողմից ձերբակալվել ու մահապատժի է ենթարկվել։ Մանուշյանը թաղված էր Փարիզի «Իվրի» գերեզմանատանը։ Այժմ որոշվել է նրան տեղափոխել «Պեր Լաշեզ» պանթեոն։


Հարց է առաջանում, ռուսի ասած՝ «կ չեմու բի էտո՞»: Ինչու է Մակրոնը որոշել ոտքից գլուխ շուռ եկած աշխարհում ամեն ինչ դնել մի կողմ ու զբաղվել Մանուշյանի վերահուղարկավորվմամբ։ Միամիտները կկարծեն, թե Ֆրանսիան որոշել է փառաբանել սեփական պատմությունն ու հերոսներին կենտրոնացնում է «Պեր Լաշեզ»-ում։ Միգուցե։ Բայց այդ դեպքում կա երկու հարց. ի՞նչ է լինելու բազմաթիվ այլ հայտնիների աճյունների հետ, որոնք թաղված են այլուր, այդ թվում նույն «Իվրի» գերեզմանատանը։ Եվ երկրորդ՝ եթե Ֆրանսիայում նման մտադրություն կար, ապա ինչո՞ւ էին Միսաք Մանուշյանին հուշարձան տեղադրում «Իվրի»-ում, և ինչ է լինելու այդ հուշարձանի հետ վերահուղարկավորումից հետո։

Այս հարցերին պատասխան փնտրել պետք չէ։ Դրանք չկան։ Ավելին՝ ընթացիկ կոնյուկտուրայում ամենևին էլ կարևոր չեն։ Իսկ որ որոշումը կոնյուկտուրային է, կասկած չկա։ Փորձենք ենթադրել, որ Եվրոպան, կամ հավաքական Արևմուտքը, գծել և իրականացնում է մի պլան, որի արդյունքում Հայաստանն ու հայ ժողովուրդը հերթական ապտակն են ստանալու։ Եվ որպեսզի հայ ժողովրդի, հատկապես Արևմտյան աշխարհի հայկական համայքնների մոտ սուր էմոցիոնալ դրսևորումներ չլինեն, երկրներից յուրաքաչնյուրը փորձում է սիմվոլիկ գործողություններով խուսափել պատասխանատվությունից ու «լավ դաշնակցի» համբավ կերտել։ Միացյալ Նահանգներն առհասարակ ձեռքերը լվացել է Կովկասից ու գործը պատվիրակել է Եվրոպային։ Եվրոպայում էլ եկել են ընդհանուր հայտարարի, որ տականքությունը կիրականացնի Շոլցը (Գերմանիայի օկուպացման պայմաններում բունդեսկանցլերը պարզապես այլընտրանք չունի), իսկ մյուսները չեզոք խաղաղություն կխաղան։

Իմիջային միակ կորուստը սպառնում է Ֆրանսիային, որը դիրքավորվել է որպես հայ ժողովրդի բարեկամ, բայց դե Մակրոնն արդեն մեկ տարի ամեն կերպ բացատրում է, որ ինքը և միայն ինքը հայ ժողովրդի լավն է ուզում. նախ ֆրանսահայ համայնքին հավաքում ու համոզում է, որ հնգակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի շահերը միայն ինքն է սպասարկել, մինչդեռ Նիկոլը, Ալիևը, Շոլցն ու Շառլ Միշելը սպասարկել են Բաքվին, այնուհետև հրահանգում է Հայաստան ուղարկել ժամկետանց վիլիսներ՝ դա ներկայացնելով որպես սպառազինության մատակարարում, դե իսկ հիմա էլ Միսաք Մանուշյան է վերահուղարկավորում։ Երևում է՝ Կովկասում փոթորիկը շատ ուժեղ է լինելու...

@Կանչ
👍27😢75😁1
Արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանատները արցախցիներին թալանելու նոր ձև են գտել։ Այսպես, մեր տեղեկություններով, ԱՄՆ-ում գտնվող արցախցիներին Մակունցի աշխատակիցներն հորդորում են մինչ Հայաստան գալը դեսպանատան միջոցով փոխեն իրենց անձնագրերը։

Բոլոր այն արցախցիներին, ովքեր մտածում են Հայաստան գալ և այստեղ փոխել իրենց անձնագրերը, դեսպանատան աշխատակիցները խաբում են, թե հնարավոր է չկարողանան Հայաստան մուտք գործել և հորդորում են հյուպատոսական ծառայության միջոցով փոխել իրենց անձնագրերը՝ բնականաբար դրա համար վճարելով բավական կլորիկ գումար։

Ընդ որում, անձնագիր փոխելու գործընթացը կարող է մի քանի ամիս տևել։ Իսկ եթե մարդը շտապում է կամ չի ցանկանում այդքան երկար սպասել, ապա դրա համար կա արդեն այլ «գնացուցակ», որի մեծ մասը սովորական կաշառք է։

Ահա այսպեսի ոչ բարդ սխեմաներով են Մակունցն ու իր «դիվանագետները» մասնակցում ազգադավի՝ արցախցիների դեմ տարվող սև գործին։ Խաբեություն և կողոպուտ։

@Կանչ
🤬461😢1
Ռուսաստանին դավաճանած օդաչու Մաքսիմ Կուզմինովին Իսպանիայում գտել են սպանված: Այս պատմության դասերը երկուսն են:

Սա վկայում է, որ իրեն հարգող պետությունը վերջ-առաջ պատժում է դավաճաններին` լինի դա ներպետական օրենսդրությամբ ու ընթացակարգերով, թե «լեռների օրենքով»:

Այսինքն` պետք է լինել լիահույս, որ մենք վաղ թե ուշ կունենանք նախանձախնդիր ու պատվարժան պետություն, և բոլոր դավաճաններն այսպես թե այնպես պատասխան կտան իրենց արարքների համար:

Երկրորդ դասը շատ ավելի կարևոր է: Կուզմինովի դեպքը ցույց է տալիս, որ դավաճանները ոչ մի տեղ հարգի չեն: Նույնիսկ` դավաճանության գնորդի մոտ:

Տեղեկություններ կան, որ անունը փոխած ու, իբր, անվտանգ կոնսպիրացիայի մեջ եղած Կուզմինովին «սլիվ» են արել հենց տերերը` բրիտանական հետախուզությունը:

Ըստ ամենայնի, Մի-6-ում որոշել են, որ Կուզմինովն արդեն իսկ ծառայությունը մատուցել է ու նրա հետագա «պահպանումը» անիմաստ ֆինանսական կորուստ է: Ըստ այդմ` որոշվել է նրան «ծախել» ռուսներին:

Ասել է թե` բոլոր դավաճանները նաև պետք է ականջներին օղ անեն, որ իրենց թվացյալ տերերը իրենց անպետք դառնալուն պես դադարելու են «տեր լինելուց» ու «սլիվ» են անելու:

Մի խոսքով` Կուզմինովն իր ողջույններն է հղում մի խումբ հայերի, որոնք մի ազգադավի ծափերի ներքո ազգայինն ուրանալու պար են բռնել:

@Կանչ
👍101🔥74
Ազգադավի «ալիֆրանգի» հայտարարությունները մի բաժակ ջրում փոթորիկ են բարձրացրել:

Նիկոլն ընդամենը ասել է, «Հայաստանն ըստ էության սառեցրել է մասանակցությունը ՀԱՊԿ-ին»: Այսինքն ոչ մի բան էլ չի ասել, պարզապես ձևակերպման շնորհիվ հնարավորություն է տվել, որ հակառուսները «կայֆից մեռնեն», իսկ պրոռուսները «քլնգեն»:

Ռուսաստանից նույնիսկ պաշտոնապես արձագանքել են, որ Հայաստանից պաշտոնական նամակ չի եղել: Բայց ինչու պետք է լինի, եթե ազգադավը ասել է` «ըստ էության»:

Նիկոլի ասածը հայերեն թարգմանած նշանակում է` «նեղացած ենք, ինադ ենք արել, հավաքներին չենք գնում, զորավարժություններին չենք գնում..., բայց չենք կարա թռնենք»:

Այնպես որ անիմաստ քննարկումների կարիք չկա, մանավանդ որ անվտանգության հարցում էական գործիքը հայ-ռուսական պայմանագիրն է, ոչ թե ՀԱՊԿ-ը: Հենց պայմանագրով է կարգավորվում ՌԴ ռազմաբազայի ու սահմանապահների գործունեությունը Հայաստանում:

Ի դեպ, վերը նշված արտահայտությունից հետո ազգադավը հատուկ շեշտել է, որ Հայաստանը ռուսական ռազմաբազան հանելու մտադրություն չունի:

Նիկոլն անշուշտ կարող է ստել, ինչպես հաճախ եղել է, բայց այս թեմայով հրապարակավ որևէ բան չի ասել, որից կարելի է ուրախանալ, կամ տխրել: Քամի է` արել է...

@Կանչ
😁18👍144😢1
Մի քանի օր առաջ մենք արդեն գրել ենք այն մասին, որ Արևմուտքը ազգադավին ցանկանում է վերածել ընգդծված հակապուտինյան գործչի: Նոր Սաակաշվիլի, որը պետք է «պատռի Պուտինի դիմակը» և ցույց տա, թե ինչ մեծ սպառնալիք է Ռուսաստանը հարևան երկրների համար:

Ազգադավը համաձայնվել է ստանձնել այդ դերը և արդեն գործի է անցել: Ֆրանսիական հեռուստատեսությանը տված նրա սկանդալային հարցազրույցը այդ ներկայացման առաջին արարն էր: Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցը նույնպես այդ ծրագրի մասն է:

Շատ շուտով մենք կրկին կտեսնենք ազգադավին արևմտյան առաջատար լրատվամիջոցների էջերում ու ամենաբարձ հարթակներում: Դա է այն գինը, որը կվճարի ազգադավը Հայաստանում իշխանություն պահելու համար:

Իսկ թե ինչ գին կվճարի Հայաստանը դրա համար, կտեսնենք մոտ ապագայում՝ Սյունիքում:

@Կանչ
😢21👍18🤬8
Մեր տեղեկություններով, այս ընթացքում ԱՄՆ-ի գլխավորությամբ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ընթանում են ինտենսիվ քառակողմ բանակցություններ։ Մեզ հայտնի դարձավ, Բաքու-Երևան-Անկարա-Վաշինգտոն քառանկյան մեջ Հայաստանին ներկայացնում է տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանը։

Հիշենք, որ Ժիրայր Լիպարիտյանն արդեն մեկ անգամ ներկայացրել է Հայաստանը գաղտնի բանակցություններում, ու Վաֆա Գուլուզադեյի հետ՝ կրկին ԱՄՆ քավորությամբ, պատրաստվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքով Արցախը հանձնել Ադրբեջանին։

Փաստորեն պատմությունը կրկնվում է, և Ժիրայր Լիպարիտյանը թաքնվելով հայի ազգանվան ներքո, կրկին փորձում է ի հաշիվ հայության շահերի, սպասարկել ամերիկյան շահերը՝ այս անգամ արդեն Նիկոլի ձեռքով։

@Կանչ
🤬56😢4👍2😁1
Մեր տեղեկություններով՝ այս ասունը, որը կրում է Դավիթ Կարապետյան վերնագիրը, նշանակվում է արտգործնախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Այսուհետև սա է համակարգելու Հայաստանի դեսպանատների և ԱԳՆ վարչությունների ու բաժինների աշխատանքները:

Ընդ որում, Դավիթին ԱԳՆ գլխավոր քարտուղար նշանակելու համար Արաբաթ Միրզոյանը կարողացել է օրենք փոխել և այնպես անել, որպեսզի կարևոր այդ պաշտոնին հնարավոր լինի նշանակել նաև ոչ դիվանագետի:

Դավիթ Կարապետյանը հենց Օմեգայի ջանքերով է հայտնվել ԱԳՆ-ում: Սա այն հայտնի նասկու՝ Վահան Կոստանյանի մյուս թայն է: Արաբաթը այս երկուսին սկզբից իրեն խորհրդական էր նշանակել, հիմա էլ սկսել է առաջ տանել կարիերայի աստիճաններով: Նասկին արդեն նախարարի տեղակալ է: Այս մի թայն էլ փաստացի գլխավոր քարտուղար է դառնում:

@Կանչ
🤬53😢133👍1😁1
Ադրբեջանական մամուլն ու բարձրաստիճան պաշտոնյաները՝ սկսած Ալիևից, երկու օր է բոլոր հարթակներով Հայաստանը որպես ցեղասպան երկիր են ներկայացնում։ Խոջալուի թեմայով թշնամու վայնասունը նոր թափ է ստացել և այդ քարոզչության տակ Բաքուն շատ հեռուն գնացող ծրագրեր է դրել։

Ադրբեջանում արդեն սկսվել է այսպես կոչված Խոջալուի դեպքերով դատավարությունների ընթացքը։ Դատում են հայ գերիներին։ Նրանք նաև հայտարարում են, որ շուտով նույն գործով կանցնեն Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

Իսկ ազգադավի կառավարությունը լուռ է։ Նրանք թքած ունեն թե՛ պատմական արդարության, թե՛ մեր ժողովրդի հեղինակության և թե՛ հայ գերիների ճակատագրի վրա։

Լուռ է նաև հայ հանրությունը։ Ապատիան ու հուսալքությունը տիրել է ամենքին։ Եվ սա ամենավատ բանն է, որ կարող էր տեղի ունենալ մեր ժողովրդի հետ։

Թշնամին Երևանում նստած ազգադավի միջոցով ամեն օր քարոզում է, իբր մենք անզոր ենք ու ոչինչ չենք կարող անել։ Մինչդեռ իրականությունը միանգամայն այլ է։ Եվ որքան շուտ կարողանանք գիտակցել դա, այնքան շուտ դուրս կգանք այս խղճալի դրությունից։

@Կանչ
35👍25🤬2