Կանչ
2.64K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Ռուսաստանը կրկին խոսում է արցախցիների հայրենիք վերադառնալու մասին: ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մասնավորապես ասել է, որ անհրաժեշտ է լուծել արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը, որպեսզի վերադառնալ ցանկացողները կարողանան նորից բնակություն հաստատել իրենց տներում:

Թե ինչ քայլեր է պատրաստ ձեռնարկել ռուսական կողմը նշված խնդրի լուծման համար, Գալուզինը չի մանրամասնում: Սակայն մեկ հարց հստակ է՝ այս պահին արցախահայության վերադարձի և իրավունքների մասին փաստացի խոսում է միայն Ռուսաստանը: Հասկանալի է, որ այդկերպ ռուսները փորձում են նաև իրենց հեղինակությունը փրկել: Բայց ռուսների խնդիրը թողնենք իրենց: Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը՝ արցախցիների իրավունքները վերականգնելու համար:

Հայկական կողմ ասելով, բնականաբար, դավաճանների այս իշխանությանը նկատի չունենք: Սրանք Ալիևի կամակատարներն են: Բայց որտե՞ղ է, օրինակ, Արցախի նախագահը: Լույսը, որ բացվում է, հետո օրը մթնում է, ի՞նչ է անում այդ ողջ ընթացքում Սամվել Շահրամանյանը: Միթե՞ մտքովն էլ չի անցնում որևէ արձագանք տալ ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարություններին:

Ու ահա այսպես ստացվում է, որ մեր հայրենակիցների Արցախ վերադառնալու օրակարգը ոչ մի աջալցություն չի ստանում Հայաստանում և ընդհանրապես՝ հայերի շրջանում: Ու սա իրական ողբերգություն է:

@Կանչ
😢40👍14🤬43😁1
Ազգադավի դատախազությունը փոխել է Սիմոնյան Ալենի եղբոր կնոջ խափանման միջոցը՝ համարելով, որ նա այլևս չի կարող խոչնդոտել կոռոպցիոն գործի հետաքննությանը:

Արձանագրենք, որ ազգադավը թույլ չտվեց Ալենի եղբոր կալանավոր կնոջ խափանման միջոցը փոխել ՔՊ-ական դեպուտատների երաշխավորության միջոցով՝ ուսապարկերին ցույց տալով իրենց իրական տեղը:

Բայց հարցերի հարցը մնում է բաց և Սիմոնյան Ալենը ստիպված է հարցին պատասխանել՝ եղբոր կինը (Գևորգյան Անին) կոռուպցիոնե՞ր է, թե՞ ոչ: Ալենն իրականությունից չի փախչելու և հրապարակայնորեն ընդունելու է՝ կամ Գևորգյան Անին թալանչի է և պետք է դատվի ու նստի կամ ազգադավը մի վիժվածք է, որը քաղաքական հարցեր լուծելու համար կանանց վրա գործ է կարում:

@Կանչ
👍161
Ահագին մարդ (դրանց թվում նախկին նիկոլականներ) վրդովվել է ազգադավի մտքից, թե գլխավոր հերոսը հարկ վճարող քաղաքացին է:

Վեց տարի էր պետք, որպեսզի գիտակցեն՝ Նիկոլը երկու սրբություն ունի՝ սեփական փորն ու սեփական քամակը: Այդ երկու սրբությունները տաք պահելու համար Նիկոլը Հայրենիք ու ազգ է ուրացել և ծախել: Այդ երկու սրբությունները տաք պահելու համար ացգադավին պետք է քաղաքացի, ավելի շուտ՝ տուգանքի մատերիալ քաղաքացի:

Վեց տարի, Արցախի հանձնում ու ազգային խայտառակություն էր պետք, որպեսզի բթամիտների ուղեղին հասնի՝ Նիկոլը ոչնչով չի տարբերվում Բատու խանից: Գրավել է երկիրը և թուրք սուլթանի մոտ խան աշխատելու համար նրան պետք են բնակիչներ, որ օրնիբուն աշխատեն ու հարկ տան իրեն: Իր գործն էլ ուրիշի աշխատանքից գոյացած հարկը լափելն է, ուրիշ ոչինչ:

Հ.Գ. Դժվար է «քննել» օրվա կուրսով չափվող ազգադավի գործերը. կապիտուլյանտի համար թիվ մեկ հերոսը մի օր հարկատուն է, մեկ այլ օր բիզոնի դեմքով գորիսեցի մի չուշոկ, որը «մանկավարժ է» աշխատում և համարում, որ պետությունը ազգադավը նոր-նոր է ստեղծում, մեկ այլ օր՝ եվրոպաներում իրեն կոֆե մատուցող ինչ-որ հոմոսեքսուալիստ և այդպես շարունակ:

@Կանչ
👍43
Մեր տեղեկություններով՝ ադրբեջանցիները գիշերը հարձակվել են այն նույն դիրքի վրա, որից երեկ կրակ էր արձակվել ու ադրբդջանցի զինվոր վիրավորվել, իսկ ազգադավի ՊՆ-ն այդ դիրքի վրա ծառայողական քննություն էր բացել:

Այդ չարաբաստիկ ծառայողականի պատճառով է, որ հայկական դիրքից թշնամուն չեն կարողացել պատասխանել: Հրաման է եղել՝ ով կրակի, դատվելու է:

Արդյունքում 3 ժամ տևած կրակոցների հետևանքով հայերն ունեն 2 զոհ ու բազմաթիվ վիրավորներ, իսկ ադրբեջանցիները կորուստ չունեն, որովհետև հայերին արգելված ա թուրքի կրակին կրակով պատասխանել:

Այսպես է ազգադավը Ալիևի հետ ձեռ-ձեռի տված ոչնչացնում հայկական բանակի մնացորդները:

@Կանչ
🤬721
Շարունակելով ադրբեջանական հարձակման հետևանքով երկու զոհ և մի քանի վիրավոր ունենալու թեման՝ շատ կարևոր է արձանագրել, որ հայկական դիրքի վրա հարձակվելու սանկցիան ադրբեջանցիներին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությոինն է տվել:

Նախօրեի իր հաղորդագրության մեջ ՌՈ-ն փաստացի բացահայտել է, որ ՀՀ զինված ուժերն ադրբեջանցիների ուղղությամբ չկրակելու հրաման ունեն: Ընդ որում, այդ հրամանը բացառություններ չի նախատեսում, ինչը կրկին հստակ երևաց ՌՈ հաղորդագրությունից: Այսպես, ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած լուրերի իսկությունը ճշտելու, դրանց հանգամանքները պարզելու փոխարեն ռազմական ոստիկանությունն ուղիղ հայտարարեց, թե «հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարակվեն պատասխանատվության»:

Հիմա պատկերացրեք ադրբեջանցի սադրիչներին, որոնք հստակ գիտեն, որ ՀՀ ԶՈւ-ն իրենց վրա չկրակելու հրաման ունի: Պարզ չէ՞, որ պիտի օգտվեին այդ հանգամանքից:

Իսկ ՌՈ նկատմամբ հետաքննություն ոչ ոք իհարկե չի սկսի: Մեր ժողովուրդն այդ 2 զոհն էլ կմարսի: Ի՞նչ է եղել որ, երեկոյան Լյուսի Քոչարի հերթական արգանդա-ծլիկախառը տեսանյութը ցանց կնետեն ու ընդդիմության ֆեյսբուքյան զորքերը մեծ հաճույքով կլծվեն իշխանական կեղծ օրակարգերի քննարկմանը, տարածմանն ու պոպուլարիզացմանը:

@Կանչ
🤬36👍13😢2
Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Անդրեասյան Ժաննան ու Հարությունյան Արայիկը (դդումը) ծանր գզվռտոցի մեջ են:

Դպրոցներից Ազգային հերոսների նկարները հանելը լրջագույն դիմադրության է արժանացել, ուստի Ժաննան, հասկանալով աղմուկի լրջությունը, խնդրում է հետաձգել այդ պիղծ գործի իրականացումը:

Իր հերթին դդումը կապիտուլյանտի անունից ուլտիմատումային տարբերակով պահանջում է դպրոցներից օր առաջ հանել նկարները: Դդումը ոչ միայն Ժաննային է սպառնում պաշտոնից հեռացումով, այլև Հ1-ի գլխավոր տավարի ցավին՝ Ժաննայի մարդ Պետոյին:

Մեր աղբյուրները չեն բացառում, որ սոռոսական Ժաննայի գլխին մութ ամպեր են կուտակվել նաև այն պատճառով, որ ՔՊ-ի մի ստվար հատվածի համար Ժաննան դիտարկվում է որպես ազգադավի փոխարինող:

@Կանչ
😁26👍5🔥4🤬4
Ինչպես պարզ դարձավ վերջին օրերի զարգացումներից, հայկական բանակն ադրբեջանցիների վրա չկրակելու նոր հրաման ունի։ Մենք ուսումնասիրել ենք խնդիրը և պարզել, որ զինվորներին ոչ միայն արգելվում է կրակել թշնամու ուղղությամբ, այլ նույնիսկ վերջին ամիսներին շատերը պատժվել են դրա համար՝ զրկվել կոչումներից ու անգամ շքանշաններից։

Ընդ որում, մեր զինծառայողները պատժվում են նույնիսկ այն ժամանակ, երբ առաջնագծում իրավիճակ սրողն ադրբեջանական կողմն է։ Հրաման կա՝ սադրանքներին չարձագանքել։ Իսկ թե ինչպե՞ս պետք է սահմանում կանգնած զինվորը հասկանա՝ սադրա՞նք է թշնամու արածը, թե՞ հարձակում՝ ԶՈՒ Գլխավոր շտաբում չեն մտածել։

Արդյունքում ստացվում է մի վիճակ, երբ մեր զինծառայողների աչքի առջև թշնամին անխոչընդոտ ամրապնդում է ՀՀ սուվերեն տարածքում տեղակայված իր մարտական հենակետերը, հետո այդտեղից սպանում մեր զինվորներին։

Իսկ հիմա պատկերացրեք իր զավակին բանակ ուղարկող ծնողների վիճակը։ Մարդկանց տանում են թշնամու նշանառության տակ և հրամայում՝ հանկարծ չկրակեք, հանկարծ չպաշտպանվեք։ Երկիրն էլ մի պաշտպանեք՝ հո մի սարի, մի լճի համար կռիվ չե՞նք սկսելու Ադրբեջանի հետ։

@Կանչ
🤬49👍6😢43
Մեր ճշտված տեղեկությամբ՝ հունվարի 3-ին Սիմոնյան Ալենը ԱԺ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից Ծովինար Խաչատրյանին ազգադավի ինադու է ազատել:

Պարզվում է՝ Ծովինարին ազգադավի հանձնարարությամբ «վերբովկա արած է եղել» (ասում են՝ փողով) Քոչարյան Անդոնը, որը Ծովինարի միջոցով իմացել ու Նիկոլին զեկուցել է Ալենի քայլերի, հանդիպումների, մամուլով «սրա-նրա վրա զակազների» մասին:

Երբ հունվարի 2-ին Ալենը գնացել է ազգադավի նոր տարին շնորհավորելու, Ալիևի ասած «հարբած ծաղրածուն» սեղանի շուրջ մի քանի անգամ շշպռել է Ալենին, ինչից սա հասկացել է, որ այդ ինֆորմացիան կարող էր դուրս գալ միայն Ծովինարից:

Հաջորդ իսկ օրը՝ հունվարի 3-ին, Ալենը Ծովինարին ազատել է պաշտոնից՝ «մեսիջ հղելով» ազգադավին, թե հիմա տես, թե անգենտիդ ոնց եմ վռնդում: Այս ամենի արդյունքում պարզվեց՝ Ալենի եղբոր կինը թալանչի է և մեկ շաբաթ պետք է գաղութում վայելի Կարիճ Լիլոյի ու Ծիծ Մառուսի ընկերակցությունը:

@Կանչ
🔥12😁11👍73
Մեր տեղեկություններով՝ կապիտուլյանտը «բազառների մեջ է» Արևմուտքի հետ:

Հանուն Ռուսաստանին տարածաշրջանից հանելու Արևմուտքը երաշխավորել էր ազգադավին, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և հայաթափելու դիմաց Արևմուտքը կերաշխավորի Նիկոլի 20-ամյա իշխանությունը 29.800 ք/կմ տարածքի վրա, Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրվի և Ալիևը չի կրակի Նիկոլի հոր բոստան դարձած Հայաստանի վրա: Որպես երաշխիք՝ եվրոպացի դիտորդներ են կանգնեցվել ՀՀ-Ադրբեջան սահմանին:

Ազգադավը գործարքի իր փայը փայլուն կատարել է՝ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում և հայաթափել է, իսկ Ալիևը՝ քցել է. պայմանագիրը չի ստորագրում, կրակում է ՀՀ սահմանների վրա, դիտորդներով հանդերձ «պասլատ է անում» ԵՄ-ին : Հավանաբար մոտ օրերս էլ կներխուժի Գեղարքունիք ու Վարդենիսը կվերածի Բասարգեչարի:

Մեր հավաստի տեղեկություններով՝ ազգադավն այսօր ստեղծված իրավիճակի համար «ատչյոտ է ուզել» Արևմուտքից և ստացել է հետևյալ պատասխանը՝ «մենք ոչինչ անել չենք կարող, փոխիր սահմանադրությունը, միգուցե Ալիևը բարեգութ կգտնվի և չի կրակի»:

@Կանչ
🤬54👍64😁1
Մեր տեղեկություններով՝ Արևմուտքը Նիկոլից վերջնագրային տարբերակով պահանջում է սահմանադրության փոփոխություն:

Վերջնագրի ձևաչափը միայն Ալիևին զսպելը և նոր պատերազմը կանխելը չէ: Արևմուտքը սպառնում է ազգադավին, որ սահմանադրությունը չփոխելու դեպքում չի երաշխավորի կապիտուլյանտի իշխանության անձեռնմխելիությունը: Իսկ Նիկոլը գիտի՝ ինչ է սա նշանակում. Չաուշեսկիներին երանի է տալու:

Ազգադավի հակափաստարկները, թե ստեղծված իրավիճակում 640.000 այո քվե հնարավոր չէ հավաքել, չի անցել: ԱՄՆ և ԵՄ դեսպանները խոստանում են աչք փակել ցանկացած տիպի ու ծավալի լցոնումների վրա:

Հիմա ամենահետաքրքիրը. Արևմուտքը վերջնագրային տարբերակով պահանջում է նոր սահմանադրության մեջ ոչ միայն բավարարել Ալիևի պահանջը (չեղարկել անկախության հռչակագիրը), այլև դրույթ ավելացնել, համաձայն որի ՀՀ-ն իրեն հռչակում է նեյտրալ երկիր, որի տարածքում չեն կարող մշտական հիմունքներով գտնվել օտարերկրյա զինված ուժեր:

Փաստացի, Արևմուտքը ազգադավից պահանջում է սահմանադրորեն ամրագրել ՀՀ դուրս բերումը ՀԱՊԿ-ից և ռուսական 102-րդ ռազմաբազայի ու հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին կանգնած ՌԴ սահմանապահների դուրս բերումը Հայաստանից:

@Կանչ
🤬52🔥4👍2😢21
Քերոբյան Վահանին ազգադավը փուռը տվեց, որովհետև Ալենի եղբոր թալանչի կնոջը նստացնելուց հետո որոշ ՔՊ-ականներ կապիտուլյանտի դեմը դրել են Քերոբյան Վահանի արած թալանի փաստերը և հարցրել՝ իսկ սա ո՞նց հասկանանք:

Այո, Factor.am-ի տեղեկությունը ճիշտ է՝ Քերոբյան Վահանին քարշ են տվել ԱԱԾ: «Սթար» սուպերմակետը բանկռոտի տարած, «Menu.am»-ը բանկռոտի տարած, ՀՀ էկոնոմիկայի հերն անիծած այս տհասը ԱԱԾ-ում երկու դրվագով է անցնում.
1.Միլիոնավոր դոլարների հասնող ատկատներ՝ պետական արտոնյալ վարկերից ու տենդերներից:
2.Խնածախում 72 շիրակցիների գերի հանձնում:

Չի բացառվում, որ ազգադավն այս երկոտանուն կալանավորել տա, հատկապես, որ էկոնոմիկայի նախարարության ատկատների համար շտապ քավության նոխազ է պետք:

@Կանչ
👍29😢3😁1
Մեր տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ այսօր խիստ լարված մթնոլորտում է անցել։ Ըստ էության հանդիպում չի էլ եղել։ Հանդիպման՝ մամուլի համար նախատեսված արարողակարգային հատվածից անմիջապես հետո, երբ ՀՀ պատվիրակությունն զբաղեցրել է իր տեղերը, Ռաիսին անսպասելի վեր է կացել և շարժվելով դեպի ելքը՝մեղադրելով հայկական կողմին իրանական աջակցությունը եվրոպացի դիտորդներով փոխարինելու մեջ։

«Ձեր վարչապետն է հրաժարվել մեր օգնությունից՝ եվրոպացի դիտորդներ բերելով Հայաստան։ Անվտանգությու՞ն եք ուզում, գնացեք ու լավ մտածեք, թե ում հետ կարող եք այն ունենալ», - ասել է Ռաիսին և առանց հրաժեշտ տալու դուրս եկել հանդիպման սրահից։

@Կանչ
👍71😢12🔥4🤬41
Ազգադավի հետույքում տեղավորվելու համար երկար և տևական պայքարում Գռզոն հաղթեց Բուռնաշին:

«Հրազդան» ստադիոնի սեփականաշնորհման հարցում ազգադավի իրավապահները լուրջ խնդիր են բացահայտել և «հանրային քրեական հետապնդում են իրականացնում»: Շաբաթների հարց է. «Հրազդան» ստադիոնը ազգադավը պետականացնում է, ինչից հետո այն սեփականաշնորհելու է Գռզոն:

Բայց չի սեփականաշնորհելու որպես ստադիոն: «Հրազդանը» պետության հաշվին ապամոնտաժվելու է՝ որպես վթարային շինություն, իսկ արդեն տարածքը գնելու է Գռզոն: Ի դեպ, Ավինյան Տիկոյին արդեն ազգադավը տեղյակ է պահել և խիստ զգուշացրել, որ խնդիրներ չստեղծի, արագ ավարտի թղթաբանության հարցերը. այդ տարածքում Գռզոն բնակելի թաղամաս է կառուցելու:

Դե իսկ մեզ մնում է սփոփել Բուռնաշին, որ 6 տարի շարունակ ազգադավի հետույքում ապրել փորձեց, բայց պարտվեց Գռզոյին: Այստեղ են ասել՝ կրկին փորձիր, չհանձնվես:

@Կանչ
18😁12🤬7🔥5👍1
Քերոբյան Վահանը Նիկոլի հասցեին «թթու խոսք» չի ասելու:

Մեր աղբյուրները հայտնում են, որ քննչականը Վահանին դեմ է տվել պատին: Ատկատների մեծ սիրահար այս ապուշին գործարք է առաջարկվել՝ խելոք տնային կալանքի տակ վեր ես ընկնում և դատվում ես՝ որպես թալանչի կամ 2020-ի նոյեմբերին Խնածախում 72 շիրակցիների գերի հանձնվելու գործը վերաբացում ենք և «պաձելնիկիդ»՝ Խանումյան Հայկի հետ միասին «ագռավի սռոկով» գնում եք՝ որպես պետական դավաճաններ:

Վահանը համաձայնվել է գործարքին ու ոչ մի «թթու խոսք» չի ասելու ազգադավի հասցեին: Հակառակը՝ շարունակելու է համառորեն պնդել, որ գործը քաղաքական չէ և ազգադավը ոչ մի կապ չունի գործի հետ:

@Կանչ
👍17🤬2😁1😢1
Ազգադավի արևմտյան տերերը նոր հանձնարարություն ունեն նրա համար։ Մեր տեղեկություններով, Մյունխենում այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտնել է Նիկոլին, որ Արևմուտքը չի կարող կտրուկ չարձագանքել Ալեքսեյ Նավալնու մահվան փաստին և պլանավորում են ամբողջ աշխարհում հակապուտինյան գործիչների մեծ մոբիլիզացիա սկսել։

Մուրը հասկացրել է ազգադավին, որ եթե նա համաձայնվի ստանձնել այդ շարժման առաջամարտիկներից մեկի դերը, ապա Արևմուտքը պատրաստ կլինի նոր երաշխիքներ տալ իրեն և օգնել Հայաստանում դավաճանների իշխանության պահպանմանը։ Ավելին, բրիտանացի հետախույզը նաև ակնարկել է, որ այդ դեպքում Արևմուտքը պատրաստ է նույնիսկ որոշ զիջումների գնալ Հայաստանում սահմանադրության փոփոխման հարցում։

Մեզ նաև հայտնի դարձավ, որ ազգադավն այսօր անընդհատ փորձել է Bayerischer Hof հյուրանոցի միջանցքներում թեկուզ մեկ րոպեով որսալ Ադրբեջանի նախագահ Ալիևին և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վարչապետի պաշտոնում հայտնված Նիկոլը հուսով է, որ իր այդ «ժեստը» դրական կընդունվի արևմտյան քաղաքական շրջանակներում և ինքը կրկին խաղաղարարի դերում հանդես գալու հնարավորություն կունենա։ Սակայն մինչ այս պահը ազգադավը չի կարողացել տեսնել Ալիևին։ Թուրքի կոշիկ լիզողն իր պատվիրակության անդամներին հրահանգել է վաղը ամեն գնով նման հանդիպման հնարավորություն ստեղծել։

@Կանչ
🤬61👍75😁3😢3
Երևանում ՌԴ դեսպանատան առջև Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ ռուսները և ուկրաինացիները բողոքի ցույց կազմակերպել են ԱՄՆ դեսպանատան ուղիղ ցուցումով և հրահանգավորմամբ:

Ամերիկացիները ռուսներին և ուկրաինացիներին աջակցելու համար դեսպանատան դիմաց են ուղարկել նաև Հայաստանի իրենց գրանտակեր ագենտուրային: Եվ այս ամենը «Ազատություն» TV-ի հուզառատ եթերների ներքո:

Հիշեցնենք, որ այս երեսպաշտ շանորդիները ձեն-ծպտուն չեն հանել և համառորեն շարունակում են մոռացության մատնել խղճի բանտարկյալ Արմեն Գրիգորյանին, որը մահացավ ազգադավի դատարանում՝ ուղիղ եթերում:

«Ազատություն» TV-ի անձնակազմին և գրանտակեր թափոններին մաղթում ենք Նավալնիի ճակատագրին արժանանան, իսկ Արմենին հիշում ենք ու Արմենին սպանողների հետ դեռ խոսելիք ու անելիք ունենք:

@Կանչ
👍11919🔥6
Մյունխենի անվտանգության ֆորումի կուլուարներում ադրբեջանցի լրագրողը բռնացնում է ազգադավին ու հարցնում` «Նիկոլ, բա սահմանադրությունը երբ եք փոխելու»:

Սա այն ամենն է, որ պետք է իմանալ Հայաստանի անկախության, ինքնուրույնության ու ինքնիշխանության մասին: Ճիշտ կլինի ասել` այդ ամենի բացակայության մասին:

Այսուհետ պետք է ուշադիր կարդալ Բաքվից հնչող ուղեցույցներն ու հրահանգները, քանզի դրանք կարճ ժամանակ անց Հայաստանում դառնում են պաշտոնական քաղաքականություն:

Ցավալի է, բայց այդպիսին է հայ ժողովրդի ընտրությունը. լավ ապրելու խոստման դիմաց (այդպես էլ պարզ չէ, թե որն է լավ ապրելը), ապրել թուրքի լծի տակ:

ՀԳ. Հետաքրքիր է, Ալիևը Նիկոլից կպահանջի, որ ադրբեջաներենին Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ հիմա տա՞ն, թե՞ կնախընտրի «սահմանադրական փոփոխությունների» ժամանակ շրջանցել այդ հարցը:

@Կանչ
🤬13😁6😢3👍21
Երեկ մենք արդեն գրել էինք, որ Մյունխենում գտնվող ազգադավն ամեն գնով ցանկանում է հանդիպել Ալիևին և ցույց տալ Արևմուտքին, որ ինքը շարունակում է պայքարել խաղաղության համար։ Նիկոլի երազանքն այսօր կատարվեց՝ Գերմանիայի կանցլերը կազմակերպեց նրա հանդիպումը Ալիևի հետ։

Սակայն ինչի՞ մասին էր այդ հանդիպումը և ի՞նչ դա կարող էր տալ Հայաստանին։ Պարզ է, որ Ալիևը հենց այնպես չի համաձայնվել Նիկոլի հետ կրկին մեկ սենյակում հայտնվել։ Նվազագույն խնդիրը, որ այդկերպ լուծել է ադրբեջանական կողմը, բանակցությունների եվրոպական հարթակից ինչ-որ չափով պրոհայկական դիրքորոշում ունեցող Ֆրանսիային հեռացնելն էր։ Նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

Այսինքն, Ադրբեջանը ցույց է տվել, իբր իրենք դեմ չեն եվրոպական հարթակում խաղաղության մասին բանակցություններին, բայց դա կանեն միայն այն դեպքում, եթե այդ բանակցությունների կազմակերպիչներն Ադրբեջանին ուղղված նույնիսկ նվազագույն պահանջներ չունենան։

Երկրորդ, հանդիպելով իր կամակատարին, Ալիևը փակեց օրեր առաջ 4 հայ զինվորների սպանության թեման՝ հող նախապատրաստելով հաջորդ նման հանցանքի համար։

Երրորդ, Ալիևը Գերմանիայի կանցլեր Շոլցի ներկայությունն օգտագործել է Հայաստանին ուղղված իր ծավալապաշտական պահանջները լեգիտիմացնելու համար։ Նիկոլին ուղղված ուղերձը շատ պարզ է եղել՝ խաղաղությու՞ն ես ուզում, ուրեմն սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ադրբեջանի պայմաններով, սահմանադրությունդ պետք է փոխես ու միջանցք տաս մեզ։ Չե՞ս անում այդքանը, ուրեմն սուտ ես խոսում՝ խաղաղություն չես ուզում դու։

Պարզ է, որ նման պայմաններում Հայաստանի համար որևէ դրական արդյունք այդ հանդիպմանը չէր կարող լինել։ Բայց ազգադավն իր ուզածը այնուամենայնից ստացավ։ Հիմա ընկած եվրոպական կողմին համոզում է, որ շատ դժվար վիճակում է ու որպեսզի կարողանա և՛ Ալիևի (նաև Արևմուտքի) պահանջները կատար, և՛ իշխանություն պահի Հայաստանում, իրեն լրացուցիչ օգնություն է պետք՝ փող, տեխնոլոգիաներ ու քաղաքական աջակցություն։

@Կանչ
🤬24👍7😢3
Մինչ Արցախի նախագահն ու իշխանությունները շարունակում են էշի ականջում քնած մնալ, համացանցում արցախցիների անունից նոր հայտարարություն է ստեղծվել ու տարածվում։ Հայտարարության հեղինակները պահանջում են միջազգային հանրությունից ստիպել Ադրբեջանին յուրաքանչյուր արցախցու 1 միլիոն դոլար կոմպենսացիա վճարել, որ մարդիկ կարողանան գնալ ու իրենց կյանքն արտասահմանում ապրեն։

Շատ արցախցիներ տարածում են այդ «հայտարարությունը»՝ առանց նույնիսկ դրա բովանդակությանը ծանոթանալու։ Բայց «հայտարարության» տեքստ կազմողները, իհարկե, լավ գիտեն, թե ինչ են անում։ Նրանք օգնում են ազգադավի իշխանությանը ցույց տալ հանրությանը, թե ինչպիսինն է Արցախի մեր հայրենակիցների «իրական դեմքը»։ Ուզում են «ապացուցել», որ արցախցիները պատրաստ են վաճառել ամեն ինչ՝ իրենց պատմությունը, հայրենիքը, արժանապատվությունը…

Սա նիկոլական կեղտոտ քարոզչության հերթական տարրն է։ Ու սա հնարավոր է դառնում միայն այն պատճառով, որ Սամվել Շահրամանյանն ու Արցախի այլ իշխանավորները վախենում են ծպտուն անգամ հանել ազգադավի ու նրա սպասարկու դավաճանների խմբակի դեմ։ Արցախի ու արցախցիների շահերը պաշտպանելու, ժողովրդին տեր կանգնելու փոխարեն, նիկոլականների քմահաճույքներն են կատարում, որպեսզի հանկարծ ոչ ոք իրենց չասի, թե աչքի վերևում ունք կա։

@Կանչ
21👍12🤬11😢1
Ուշադիր հետևեք, թե Քերոբյան Վահանի համար ովքեր են «հետույք պատռում» և կտեսնեք քողարկված շահերը, նույն ինքը՝ ատկատների պոչերը:

Հատկապես պրոակտիվ են նախկին վարչապետ Կարապետյան Կարենի երիտասարդ ձագերը, որ հայրենավաճառության ամենաեռուն շրջանում Քերոբյան Վահանի միջոցով ազգադավի կառավարությունից արտոնյալ տոկոսներով վարկեր էին կպցնում ու պետական ֆոնդի հողեր իրենցով անում:

Վիլհելմիչի շրջապատի կապավորը Վահանն էր, որի խաղից դուրս մնալը հղի է բազմաթիվ, այդ թվում՝ Քերոբյանին տված ատկատների բացահայտման վտանգներով:

@Կանչ
🔥10👍53🤬3
«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ բանակցությունների ժամանակ։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվեցին հարցերը լուծել առանց նոր բռնությունների»,- գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը` Ալիևի ու ազգադավի հանդիպումից հետո:

Որ Նիկոլը քշված է անկյուն ու միակողմանի բավարարում է Ալիևի բոլոր պահանջներն ու կամակորությունները, այլևս փաստ է:

Իսկ ինչ է անում Շոլցը: Ոչինչ: Ընդամենը խաղում է երկերեսանի եվրոպացու դերը: Դատեք ինքներդ. մի ձեռքով թքած ունի արցախահայության հայրենազրկման ու նրանց նկատմամբ մինչ այդ եղած բռնությունների վրա, բայց մյուս կողմից` արժևորում է «առանց բռնությունը»:

Մակրոնը չի կարող այդ լկտիությունն իրեն թույլ տալ (Ֆրանսիայի հայ համայնքը դեռ գործոն է), ուստի «ապուշ եվրոպացի» ձևանալու դերը հանձնել են Շոլցին: Դե նա էլ, ապավինելով Գերմանիայի հարուստ փորձին, «դեմոկրատիայի ու մարդու իրավունքների» պաստառի հետևում փորձում է սղացնել հերթական ցեղասպանությունը:

Կասեք Գերմանիան Նյուրնբերգ է տեսել ու դասեր է քաղել: Միանշանակ կսխալվեք: Կրաինայի սերբերին հարցրեք, նրանք ձեզ կպատմեն, թե ժամանակակից Գերմանիան ինչպես է նպաստում էթնիկ զտումներին և դրանց մարսմանը:

@Կանչ
👍485