Առաջին զանգ
15.7K subscribers
9.63K photos
2.17K videos
11.7K links
Ալիք հայերի և Հայաստանի մասին։

🤖 Հետադարձ կապ։ @ArchZang_bot
Download Telegram
🇦🇲🇺🇸 ԱՄՆ դեսպան Քվինն իր հարգանքի տուրքն է մատուցել հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին

🪖🇦🇲 Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը զորակցել և իր հարգանքի տուրքն է մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։

🗣 Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.«Սեպտեմբերի 27-ին դեսպան Քվինը զորակցեց և իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն»:

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9🤡4😡3👍1
🤦🇺🇸🇺🇦🇷🇺 Դոնալդ Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե ինքը հաղթի ընտրություններում, Ուկրաինայում հակամարտությունը կլուծի նույնիսկ իր երդմնակալության արարողությունից առաջ։

#AmericaՆ_ընտրություններ

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
🤡9👍21
🟣 Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող «Հաղթանակի և Հույսի» փուլին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍17🤡97👎5😁3🤮3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇱🇱🇧 Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, 76-ը՝ վիրավորվել

💥 Նշենք սակայն, որ հարվածի հիմնական թիրախ՝ Սեյեդ Հասան Նասրալլան ապահով վայրում էր, և նույնիսկ վնասվածքներ չի ստացել։

🗣️ «Այն, ինչ հրապարակվում է հրեական լրատվամիջոցներում, չի համապատասխանում իրականությանը», - ասվում է «Հըզբոլլահ»-ի հայտարարության մեջ։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
👍1
🇪🇺🇦🇲🇦🇿 «Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին». ԵՄ խոսնակ

💬 ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անհիմն է գնահատում Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիեւի՝ օրեր առաջ հնչեցրած քննադատությունները Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության (EUMA) հասցեին եւ Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ։ 

🗣️ Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան ԵՄ խոսնակը ափսոսանք է հայտնել Ալիեւի հնչեցրած քննադատությունների առիոթվ ու նշել, որ առաքելությունն անզեն ու քաղաքացիական է, որը տեղակայված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին աջակցելու նպատակով։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
4👍4🤡1
🇦🇲🇪🇺 Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է

📰 «Փաստ» օրաքերթը գրում է. «Մի քանի արևմտամետ ուժեր շարունակում են ստորագրահավաք իրականացնել՝ «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար: Այս օրերին կազմակերպիչները մայրաքաղաքում ու մարզերում փորձում են ստանալ անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները:

Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է նաև շաբաթ և կիրակի, այսինքն՝ հանգստյան օրերին, երբ ՏԻՄ-երը չեն աշխատում: Կազմակերպիչները նշել էին, որ դիմելու են Երևանի քաղաքապետարան և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, որ թույլ տան շաբաթ և կիրակի օրերին էլ կազմակերպել: Եվ ահա, նախաձեռնողները հայտարարել են, որ արդեն այս շաբաթ և կիրակի հնարավոր կլինի ստորագրել: Այսինքն, փաստացի ստացել են համաձայնություն:

🇦🇲 «Փաստ»-ի տեղեկություններով, այն ժամանակ, երբ «Հայաքվեն» էր ստորագրահավաք իրականացնում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ խորհրդարան մտնելու համար, կազմակերպիչներին թույլ չեն տվել հանգստյան օրերին ստորագրահավաք իրականացնել:

🇦🇲 Դիմեցինք «Հայաքվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանին՝ պարզելու՝ իսկապե՞ս իրենք հնարավորություն չունեին շաբաթ և կիրակի օրերին իրականացնել ստորագրահավաք, և եթե այո, ապա ի՞նչ պատճառաբանություն է իրենց ներկայացվել:

🗣️ «Այո, մեզ պատճառաբանել էին, որ օրենքի պահանջով ստորագրահավաքը պետք է կատարվի տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց աշխատանքային օրերին և ժամերին՝ ժամը իննից վեցը: Այն ժամանակ, երբ մենք էինք իրականացնում ստորագրահավաքը, ակնդետ հետևում էին, որ շուտ չգանք կամ ուշ չվերջացնենք: Ընդմիջման ժամերին երբեմն թույլ չէին տալիս, որ մարդիկ շենք մուտք գործեին: Նման խոչընդոտների առաջ էինք կանգնում: Հղում էին անում «Հանրաքվեի մասին» օրենքին, որտեղ նշվում է, որ ստորագրահավաքը պետք է կազմակերպվի տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համայնքապետարաններում, և համապատասխան իրավական ակտին, որը սահմանում է աշխատանքային օրվա, ժամի և այլնի հետ կապված կարգավորումները»,-ասաց Մենուա Սողոմոնյանը:

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤮9👍43👎2
🤦🤷 Զգացեք ու փորձեք վերապրել ամոթը

1️⃣ Բագրատ Սրբազանը ղեկավարում է քաղաքական պայքարը

2️⃣ Արշակ Սրբազանը նզովքի է ենթարկում իշխանությանը

3️⃣ Շիրակի թեմի առաջնորդը Սիվիլնեթին տված հարցազրույցում ասում է, որ եկեղեցին կարող է պատասխանատվություն կրել քաղաքական իշխանության համար, քանի որ քաղաքական գործիչները ձախողվել են....

Միաժամանակ փորձում են Կաթողիկոսին Սարդարապատ չթողնել, եկեղեցու վրա հավելյալ հարկ են ուզում սահմանել, ԱՄՆ դեսպանատունն էլ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո աջակցում է իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին, դե իսկ բողոքի ալիքը մարում է....

Դրանից հետո Մայր տաճարի վերաօծմանը Մայր աթոռը հրավիրում է Հայաստանի իշխանություններին այս միջոցառմանը, իսկ Բագրատին փաստացի արգելում են մասնակցել դրան, ուստի նա 3 օրով մենության է գնում։

🤔 Այսինքն՝ Սրբազանի ու Փաշինյանի վեճում Կաթողիկոսն աջակցել է Փաշինյանին։

🇺🇸 Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ Կաթողիկոսը նման որոշում է կայացրել ամերիկացիների ու Սերժ Սագրսյանի ճնշման տակ։

#ԿրկեսիՎերացվածՀայրենիք

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍17😢31🤮1💯1
Առաջին զանգ
💥💥🇮🇱🇱🇧 Իսրայելի բանակը հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլայի լիկվիդացման մասին։ 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
🇮🇱🇱🇧«Հեզբոլլահ»-ն ասում է, որ իր առաջնորդը վիրավորվել է իսրայելական հարձակման հետևանքով, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
5👍2😁1
#Բացառիկ

🇷🇺🇦🇲 Միխայիլ Միշուստինը գալիս է Հայաստան

🔔 Հայաստանի արտգործնախարարության «Առաջին զանգ»-ի աղբյուրը հայտնում է, որ մոտ օրերս Հայաստան կայցելի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Աղբյուրը հայտնում է, որ չնայած Ռուսաստանից նման բարձրաստիճան պաշտոնյայի այցին, Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարելավում ակնկալելն իմաստ չունի։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
🤮131👍1
Էջմիածինը պատրաստ է Մայր տաճարի վերաօծմանը

🔔
Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
14👍1🙏1
🇱🇧🇮🇱 «Հեզբոլլահը» հաստատել է Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով իր առաջնորդ Հասան Նասրալլահի մահվան լուրը

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
Սրբալույս Մյուռոնի օրհնություն. #Ուղիղ

🟣 Գարեգին Բ-ն մյուռոնօրհնության արարարողություն է կատարում Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում

💻 Արարողությանը կարող եք հետևել 👉 ուղիղ միացմամբ 👈

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4🙏32
«Իշխանությունը ոչ մի քայլ չի անում ՀԷՑ-ը խլելու համար»՝ Սամվել Կարապետյանը՝ իշխանության կողմից Հայաստանի Էլէկտրական Ցանցերը խլելու լուրերի մասին։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
👍5🤮2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գարեգին Բ-ն մյուռոնօրհնության արարարողություն է կատարում Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում

🔔
Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍7👎1
🤝😚 «Մեր ու եկեղեցու մեջ տարաձայնություններ չեն եղել, դուք եք հնարում». Անդրանիկ Քոչարյան

🔔
Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
🤡8🤮3😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇷🇱🇧 Հասան Նասրալլան և Ղասեմ Սոլեյմանին իրենց երիտասարդության տարիներին

🇺🇸🇮🇱 Իրանցի գեներալը սպանվել է ամերիկացիների կողմից 2020 թվականին, իսկ «Հեզբոլլահ»-ի առաջնորդը սպանվել է երեկ իսրայելական բանակի կողմից։

🤦 Այսպես պետք է գործեն հատուկ ծառայությունները, այլ ոչ թե «Գորիկ Գուրգենիչ, հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու»։

#ԿրկեսիՎերացվածՀայրենիք

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
👍7😡21🔥1
🇦🇲🇦🇿 Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին

💬 «Դիմում ենք միջազգային հանրությանը, մեր քույր եկեղեցիներին, եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչներին, որպեսզի ազդու միջոցներ ձեռնարկեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները», Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

🗣️ «Ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին»,-հավելել է Վեհափառը:

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվեք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9👍7😁3