Առաջին զանգ
19.2K subscribers
10.3K photos
2.34K videos
12.6K links
Ալիք հայերի և Հայաստանի մասին։

🤖 Հետադարձ կապ։ @ArchZang_bot
Download Telegram
🇧🇾🌐 Բելառուսում VKontakte-ն արգելափակվել է

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥4
🤬 Գտիր թեկուզ մի տարբերություն

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤡10😁8😡2
Կիրակի հարցաքննության է կանչվել նաև Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Վրթանես Բաղալյանը

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😡22👎3👍1😁1
☄️☄️☄️ Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին

🗣️ ««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում: Հիվանդանոց տեղափոխված Մարգարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր», - հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😢10🙏42👍2👎1
‼️ Մարզպետները գործը թողած մարդ են հավաքում. Ստեփան Ասատրյանը պարծեցել է, որ 10 հազար մարդ կհավաքվի

📰 «Հրապարակ» օրսթերթը գրում է. «Կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ արված քահանա Տեր Արամի (որն արդեն մի քանի օր է՝ դասվում է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով) պատարագին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցություն ապահովելու համար իշխանությունները գործի են դրել իրենց ունեցած ողջ ռեսուրսը, ողջ ՔՊ ու վարչական ապարատը։

🔴 Մեր տեղեկություններով, մարզպետներին եւ հատկապես Արագածոտնի մարզպետին է հրահանգվել մարդկանց ավտոբուսներով հասցնել Հովհաննավանք, որն Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մասնակցելու է այդ պատարագին, իսկ Ստեփան Ասատրյանն էլ պարծեցել է, որ 10 հազար մարդ իր համար կհավաքվի։

➡️ Հենց այդքան էլ ծրագրում են հավաքել։

🔴 Իհարկե, 10 հազարը մեծ թիվ չէ իշխանության համար, սակայն փոքր տարածքում այդ քանակը տպավորիչ կլինի, եւ ժողովրդի նկատմամբ հոգեբանական գրոհ կկազմակերպեն, թե իրենց հակաեկեղեցական, հակակաթողիկոսական արշավն ինչքան հետեւորդ ունի, որ մարդիկ Հայաստանի տարբեր ծայրերից եկել են՝ սատար կանգնելու Վեհափառից «հալածված» քահանային։

🔴 Մտածում են՝ եթե հաջողեցին Հովհաննավանքում, ապա Վեհափառին հեռացնելն ու Եկեղեցին հպատակեցնելն արդեն հաջողված կարող են համարել»:

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😡216🤮5😁1💯1
🇫🇷🇺🇦 Ֆրանսիան պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայում՝ անվտանգության երաշխիքների շրջանակներում, հայտարարել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Պիեռ Շիլը

🗣️ «2026 թվականը կլինի կոալիցիաների տարի», - նշել է նա։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😁12🤮7👍2
⚡️ Փաշինյանը կարող է Կաթողիկոսին հեռացնել նույն հաջողությամբ, ինչպես կարող է Դոնալդ Թրամփին ազատել ԱՄՆ նախագահի պաշտոնից

📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց տպավորիչ հայտարարություն. ըստ նրա, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն վաղուց կարգալույծ է արված և այլևս հոգևորական չէ։

🔴Հետաքրքիր նորություն է. փաստորեն վարչապետը սկսել է գահընկեց անել կաթողիկոսներին։ Իսկ ոչի՞նչ, որ մեր երկհազարամյա, աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի կանոնադրությամբ նման գործընթացները կարող են տեղի ունենալ միայն ներեկեղեցական ժողովի միջոցով։ Փաշինյանը կարող է Կաթողիկոսին հեռացնել նույն հաջողությամբ, ինչպես կարող է Դոնալդ Թրամփին ազատել ԱՄՆ նախագահի պաշտոնից։ Ընդհանրապես, սա հիշեցնում է աշխարհը կառավարելու փորձ՝ առանց բժշկական հսկողության։

🔴 Քանի որ նա անկարող է ազդել Եկեղեցու կանոնադրության և հիմքերի վրա և իր հայտարարություններով միայն ծիծաղեցնում է հայ ժողովրդին, ընտրել է այլ ճանապարհ. փորձում է քանդել հենց Հայ առաքելական եկեղեցին՝ իր համար անհասանելի կանոնադրությամբ հանդերձ։ Բարեբախտաբար, նրա փորձերը՝ հոգևորականության մեջ պառակտում սերմանելու, արդյունք չեն տալիս։

🔴 Հոգևորականները չեն միանում ատելությամբ լցված կողմին, ինչքան էլ նա փորձի։

🔴 Փաշինյանի քարոզչության միակ զոհը դարձավ Հովհաննավանքի «տեր Արամը»՝ ղեկավարությունից վիրավորված և շփոթված։ Նա զրկվել է հոգևոր աստիճանից, գողացել է տաճարի բանալիները և փորձում է համոզել հավատացյալներին՝ մասնակցել ծեսերին իր ներկայությամբ։ Սակայն մարդիկ խուսափում են. ոչ ոք չի ուզում ամուսնանալ կամ մկրտվել կարգալույծի մոտ։ Դա նույնն է, ինչ ծիսակատարություն անցկացնել բենզալցակայանի աշխատակցի մոտ։ Բոլորը հասկանում են՝ Փաշինյանը հաջորդ տարի կգնա, իսկ հարևանների թարս հայացքները՝ նախկին հոգևորականի կողմից մկրտվածներին կամ ամուսնացածներին, կմնան ողջ կյանքում։ Այսպիսով, «տեր Արամը» Փաշինյանի հետ կապվելով՝ ձեռք է բերել միայն ադրբեջանական լրատվամիջոցների ջերմ կարեկցանքը։

🔴 Ինքը՝ Փաշինյանը, կիրակի օրը մեկնելու է Հովհաննավանք՝ աջակցելու նախկին հոգևորականին։ Սա կապահովի Ստեփան Ասատրյանի (նախկին «տեր Արամի») ոստիկանության աջակցությունը և նրան հնարավորություն կտա որոշ ժամանակ ևս մնալ գրավված տաճարում։ Սակայն Ասատրյանին կրկին հոգևորական դարձնել Փաշինյանը չի կարող։ Եվ Հովհաննավանքում հավատացյալների փոխարեն կհայտնվեն վարչապետի բերած մարդիկ»:

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯228👎1😁1
❗️⚡️ Այ սա իրական կոմպրոմատ ունի Փաշինյանի վրա

🔴 Ձեր ուշադրությունը հրավիրում ենք նախկին գլխավոր դատախազի այս հայտարարության վրա։ Այս աղվեսն իրական, անհերքելի կոմպրոմատ ունի Նիկոլ Փաշինյանի վրա, բայց այն հրապարակելու փոխարեն՝ սա գնում է հարցազրույցների, մասնակցում քննարկումների և սուրբ է ձևանում։

🔴 Ձեր մեղքերի քավության հնարավոր տարբերակը ամբողջ իշխանական վերնախավի վրա ունեցած կոմպրոմատի հրապարակումն է։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍14😁4🤡3💯3🤮1
☄️ Նույնիսկ էս աչոնիկը չդիմացավ

🔴 ՄԻՊ Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը։

🔴 Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալների հավաքագրումը և տարածումը ոչ միայն հակասում են Սահմանադրությանն ու միջազգային պարտավորություններին, այլև մարդու մի շարք հիմնարար իրավունքների խախտում են։ Այդպիսի գործողությունները պետք է հանգեցնեն օրենքով սահմանված պատասխանատվության։

🔴 ՄԻՊ–ն ընդգծում է, որ պետությունն է պատասխանատու խախտումները կանխարգելելու կառուցակարգեր մշակելու, իսկ դեպքերի առկայության պարագայում անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում։

🔴 Պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից պատշաճ քննության առարկա դարձնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը։

🌐 Հավելենք, որ նորաբաց տելեգրամյան–ալիքը տեսանյութ է հրապարակել իբր բարձրաստիճան հոգևորականի անձնական, ինտիմ կյանքից։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤔83😁2🤮1
⚡️ «Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով ՀՀ վարչապետը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները»․ Ռուս ուղղափառ եկեղեցի

💬 Հայ ժողովուրդը եկեղեցվուն վերաբերվում է մեծ հարգանքով և Նիկոլ Փաշինյանին չի տվել այն իր հայեցողությամբ բարեփոխելու լիազորություն, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը։

🗣️ «Աշխարհիկ պետության քաղաքական գործիչը իրավունք չունի միջամտել եկեղեցական կյանքին, որը որոշվում է եկեղեցու կանոնական օրենքներով։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և ընդգծում, որ դրանք օժտված են ինքնավարությամբ և անջատ են պետությունից», - նշել է նա։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍25💯3😡32🤮2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🤔 Բա էս «хоркюри гандз»-ը Նիկոլի պահով հրապարակելու բան տեսաս ունի թե չէ՞

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😁13🤡7💯41
☄️ «Խնայեք Ձեր էներգիան, պարոնայք և տիկնայք, այն ձեզ պետք է լինելու պատասխանատվության ժամին». Արշակ սրբազան

🌐 Արշակ Սրբազանն արձագանքել է իրեն վերագրվող տեսանյութին.

🗣️ «ՀՈՐԻՆՎԱԾՔՆԵՐԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ
 
🔴 Տեղեկացա, որ համացանցով տարածվում են անպատշաճ բովանդակությամբ ինչ-որ տեսանյութեր, դրանք փորձելով կապել իմ և ընտանիքիս հետ։ Դրան զուգահեռ էլ, իրեն լրատվամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է, իբրև թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել։  

🔴 Իշխող քաղաքական ուժի տխրահռչակ ղեկավարի օգտագործած բառապաշարի ու նախասիրությունների համատեքստում՝ շատ բնական եմ համարում, որ իրեն սպասարկող լրատվամիջոցները այլ ընտրություն չունեն, քան տարածելու «Երկրի հակառակ կողմը» վերնագրված պղծապատումին չզիջող այլասերություններ ու զրպարտություններ:

🔴 Մարդկանցից շատեր ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանքել և հերքել: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը: Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն։
 
🔴 Ուղղակի զավեշտական է, թե երկրի շուրջ ծավալվող վտանգավոր զարգացումների, հասարակության պառակտման, մոլեգնող հանցավորության և նմանօրինակ ծանր մարտահրավերների պայմաններում ինչպիսի խեղկատակություններով է զբաղված իշխող քաղաքական ուժի քարոզչամեքենան, անշուշտ, հետևելով գործադիր իշխանության ղեկավարի հակաօրինական ուղորդումներին, այդ թվում և՝ հրապարակային։
 
🔴 Եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու իշխանության հայտնի գործելաոճը,համոզված եմ, որևէ արդյունք չի ունենալու։ Խնայեք Ձեր էներգիան, պարոնայք և տիկնայք, այն ձեզ պետք է լինելու պատասխանատվության ժամին, երբ ամբողջապես կբացահայտվեն «ձեր երեսներիհակառակ կողմերը»», - գրել է նա։


🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2610😁6
🤔 Նույնիսկ տելեգրամն է մերժում նիկոլական էս աղբը

🇹🇷 Փնթի թուրթերը անգամ նորմալ ալիք չեն կարողանում բացել։

🔔
Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😁194
💁🏼‍♀️Открытие «Ташир Арены»

24 октября в Ереване состоялась торжественная церемония открытия Tashir Arena c премьерой шоу Eternia.

По своему техническому оснащению и возможностям Ереванский цирк не уступает ведущим мировым аренам.

Первый вице-президент группы компаний «Ташир» Татевик Карапетян отметила, что открывается не новое здание, а новая страница в культурной жизни Армении, и поблагодарила всех, кто воплотил эту мечту в реальность, в первую очередь Самвела Карапетяна, который никогда не сдаётся. «Дорогой папа, у нас все получилось», — отметила она.

Первое театрально-цирковое представление Tashir Arena будет представлено зрителям 25 октября.

🔸🔸🔸🔸🔸🔸🔸
🔁💬«Տաշիր Արենայի» բացումը😍Երևանում «Տաշիր Արենայի» բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին՝ Eternia շոուի պրեմիերայով։

Երևանի կրկեսն այժմ իր տեխնիկական հագեցվածությամբ և հնարավորություններով չի զիջում աշխարհի առաջատար արենաներին։

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանն ասաց, որ բացվում է ոչ թե նոր շենք, այլ Հայաստանի մշակութային կյանքի նոր էջ, շնորհակալություն հայտեց բոլոր նրանց, ովքեր այս երազն իրականություն դարձրին, առաջին հերթին՝ Սամվել Կարապետյանին, ով երբեք չի հանձնվում։ «Պապ ջան, մեր մոտ հըմեն ինչ ստացվեց»,- նշեց նա։

«Տաշիր Արենայի» առաջին թատերական-կրկեսային շոուն հանդիսատեսի համար կներկայացվի հոկտեմբերի 25-ին։


Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
19🤮2😁1🙏1